Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

110. ԱՐԱՄ ԶՕՀՐԱՊԻՆ

[Օստենդէ], 13 յուլիսի, 1908, երկուշաբթի

 

Սիրելի փոքրիկ Արամս,

Ահա հայրիկդ փոքր-ինչ շրջագայում է տարբեր վայրերում եւ չի դադարում իր սիրելիների մասին մտածելուց: Երբ կը մեծանաս ու հարուստ կը լինես, այցի կը գաս այս եզակի քաղաքը` հոգուդ մէջ, սակայն, ունենալով աւելի շատ ուրախութիւն, քան այժմ ունի քո հայրը:

Շատ պաչիկներ:

Գ. ԶՕՀՐԱՊ