Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

147. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Բրիւսէլ, 9 օգոստոսի, 1910]

Սիրելի զաւակս,

Այս բացիկի նկարը ներկայացնում է ծաղիկների շուկայի երրորդ կողմը: Միշտ հին Բրիւսէլն է, որ որպէս ճարտարապետական արուեստի արտայայտութիւն անհետացել է եւ այլեւս չի կարողանայ գոյութիւն ունենալ մի դարում, որ ժամանակ չունի գեղեցիկի մասին մտածելու` այնքան որ մօտ է կանգնած կեանքի դաժան պայքարին:

Այսօր կեանքը դարձել է այնպիսին, որ այլեւս հնարաւոր չէ զուարճութիւններ գտնել առանց հոգսի տակ ճզմուելու, ոչնչանալու:

Հարկաւոր է կարողանալ նպատակ ընտրել. ինչ էլ որ լինի, նշանակութիւն չունի, բայց հարկաւոր է ըստ հնարաւորին վեր բարձրանալ որդեգրած ճանապարհով: Այստեղ կան տեսնելու արժանի շատ հետաքրքիր մեքենաներ: Իսկապէս, շա՜տ ափսոս, որ այստեղ չես:

Հայրդ, որ շատ է սիրում քեզ, է՛լ աւելի կը սիրի, եթէ աւելի շատ աշխատես:

Գ. ԶՕՀՐԱՊ