Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

212. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ

[Վիսպատէն, 11] Սեպտ. [1911, երկուշաբթի] առտու

Անուշիկ սիրականս,

Այսօր ցորեկէն ետքը, ժամը 3ին կը մեկնիմ: Վաղը առտու կանուխ Լոնտրա եմ. Արաքսին եւ Հերմինն ալ երէկ Լոնտրա հասան, ուրեմն միեւնոյն ատեն: Այս պատկերը սեպտեմբերի մէջ խաղող քաղելու առթիւ Kurhauseի [1] մէջ տրուած fêteին [2] պատկերն է: Յօդուածիս մէջ գրած եմ:

Պաչիկներ`

Գ. Զ.



[1] Բուժարան

[2] Տօն