Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

239. ԺԱՆ [ՆԷՖԻԼԵԱՆԻՆ]


Թարգմանութիւն

Կ. Պոլիս, 1/14 դեկտեմբերի, 1911

Իմ սիրելի ժան,

Ստացայ նոյեմբերի 29-ի Ձեր նամակը: Կարդացի ներփակեալ փաստաթղթերը. այդ մասին խօսելու եմ Մեծ վեզիրի եւ Արտաքին գործոց նախարարի հետ: Ի միջի այլոց Լոդրէդդինը տեղափոխուել է: Մնում է ձեր առաջքաշման հարցը, որի համար կ՚աշխատեմ իմ ամբողջ կարողութեամբ:

Մի քանի օրից ձեզ կը գրեմ աւելի մանրամասն: Այս մի քանի տողը յղում եմ հաւաստելու համար, թէ չափազանց ուրախ եմ, որ վերջ էք տուել ընտանեկան ընդհարմանը: Սրտանց համբուրում եմ Ձեզ, ինչպէս նաեւ Ձեր բալիկին եւ իմ քրոջը:

Գ. ԶՕՀՐԱՊ