Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թվին ՌՃՀԲ [1723] թեքդեմբերի 26, օսմանցի Թիլվիզ նըստեցավ: Սարու Մուսդաֆայ փաչէն խաբար ղրկեց սուլթան Ահմատին թէ` «Աղվանն ուզում այ գայ Յերեվան. թէ որ եկավ, գը գայ Թիլվիզ, մեր ձեռացէն կառնէ, յետոյ մեր երկիրն կը տիրայ»: Հիացավ սուլթան Ահմատն, վաղվաղակի Քօբռօօղլի Աբդուլայ փաշէն մեծայոր շինեց ՀԵՌ [75. 000] զօրօք, ղրկեց ի վերայ Երեվանայ: Եկաւ Աբդուլայ փաշէն Արզրում. ձմեռն էր ցուրտ, տեղն նստավ մինչ ի փետըրվարի Է [7], յետոյ վեր կացավ գնալու ի վերայ Երեւանայ:

Թվին ՌՃՀԳ [1724]ումն, մարտի զ[6]ումն, եկաւ Արբայ-չայ կասեն, եկ ի տեղն Արզրումցի Եալղուզ Հասան կասեն, Ղօչ Ալի կասեն, այս երկոքեան ունեն ՌԸՃ [1. 800]: Յառաչ քան զսփաչէն գալիս են կռիվ, փաշէն այ հրայման տվել, որ էն չարեաց չի գան. Եալղուզ Հասանըն, Ղօչ Ալին ՌԸՃ [1. 800] զօրօվ եկավ, Եղեւվարդ կասեն, եկան տեղնն: Երեւանայ խանըն ԺՌԲ [12. 000] զօրօք եկավ կռիվ, կռվեցան, Երեւանայ խանին հզօրքն յաղդվեց, փախավ, սրօվ անցան, ԺՌԲ [12. 000] հզօրիցն մնաց ԸՃ [800] հզօր: Եկան մտան քաղակն, ոչ կարացին դուս լինել:

Եալղուս Հասանըն, Ղօչ Ալի` եկան հասան Կարբի, քրիստոնի գեղն, ուզեցին որ գերի վարեն: Կարբեցիքն իւրեանց գեղն լավ շինեցին, պատերն, դարբասներն, ըսկսեցին կռվիլ օսմանցուն հետ: Կարբեցի Պրն. աղայ Բաբըն, Պրն. Ըստեփանըն, մարդ ղրկեցին քաղաքն, խանին, թէ` «Օսմանցին եկել այ, մեր գեղն պատել այ, մին փորքն հզօր ղրկայ մեզ, որ մենք կռիվ անենք օսմանցուն հետ»: Երեւանայ խանըն ղրկեց ոչ:

Մնացին հայքն մենակ, կռիվ առին, մինչ ի մեծ փաշէն եկավ Խ [40] օրէն յետ: Փաշէն մարդ ղրկեց Կարբու մէջն հայերին, թէ` «Դուք ըռայեցէք, ինչո՞ւ համար էք կռիվ անում, ձեռ ըռայ կտամ, ձեզ մին լաւ մեծայոր կը դնեմ, ըռայեայդ առէքե: Պարոն աղայ Բաբն, Պրն. Սարգիսն, Պրն. Աւաքն, Պրն. Մկրտումն, Պրն. Պօղոսն, ամենեքեան մին տեղ եկին, սինօթօս արին, կամեցան Կարբի տան օսմանցուն: Օվանէսի որդի, Պրն. Մանուկ կասի, վեր կալաւ, թէ «Ես վախ ունեմ թէ գեղն օսմանցվին, մեր խիզանըն գերի վարայ»: Փաշին մարդ ղրկեցին. «Մեզ Ժ [10] օր մուլհաթ տուր, յետոյ մենք քեզ մութէն ենք»: Փաշէն Ժ [10] օրն մուլհաթ ետ:

Կարբեցիք մարդ ղրկեցին Երեւան Միհրալի խանին, թէ`«Օսմանցին մեզ յաղթում այ, մենք էսպէս խօսք ենք արել մինչ ի Ժ [10] օրն, քեզ մարդ ենք ղրկել, ինչ որ դուն կասես մենք էնպէս կանենք»: Միհրալի խանըն ղաբուլ չարավ թէ բարութ կը ղըրկեմ, ղումբարայ կը ղրկեմ, կռիվ արէք, մինչեւ Աստուածատուր կաթիղիկոսն գնացել այ շահ Թամազին մոտ, տեսնեն ինչ խաբար կայ:

Եկ Ժ [10] օրն թամամվեցավ, օսմանցի ղրկեց թէ` Ժ [10] օրն եղավ, գեղն տվէք հզօրք օսմանցու. մօտայ գեղի քրիստոնէքն իւրեանց թվանք, թուր, սրերն ամէն հազեր են արելե: Քրիստոնէքն խորհուրդ արին իւրեանց մէջն. «Պիտի տանք գեղն մուտի ըլնակն»: Յերթեվցավ որ ոչ անէ գերի: Ընծայ շինեց փաշին համար, գանձ ոսկեղէն, արծաթեղէ, պատվայկան քար, Պրն. աղա Բաբն, Պրն. Սարգիսէ, Պրն. Պողոսն, Պրն. Ավագն, վեր կալան այս պատվայկան քարերօվս, տարան փաշին: Փաշէն սորանց խօսացուց թէ «Քանի՞ մարդ կաք ի մէջ գեղունե: Պրն. աղա Բաբն ասաց. «ԶՌ [6. 000] մարդ ենք»: Փաշէն ասաց. «Որ ԶՌ [6. 000] մարդ էք, ձեր թվանքներն, ձեր թրերն բերէք ինձ տվէք»: Քրիստոնէքս շատ վախեցան իւրեանց մտացն: ԺԵ [15] բէյրաղ դրին Պրն. աղա Բաբին հետն, գնաց Կարբու մէջն, ինչ չափ որ սուր կայր եւ թվանք, ժօղովեցին, տվան օսմանցոց: Պրն. աղա Բաբի, Պրն. Պողոսի, Գ-Դ [3-4] իշխանքի` քուրք հաքցուց, ղրկեց Կարբու մէջն: Իւրեանց եդ Զ [6] բեղարղ գերի մէջն: