Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՌ [2. 000] մարդ տեղն թող բաց, ելավ ԺԸՌ [18. 000] զօրքօվ, ըսկսեց գնալ Թարվեզու վերայ: Գնաց եհաս Սախկս կասեն տեղն, Սաղկզու մին ի Թարվէզ Զ [6] յավուրէ ճանհապար այ. տեղն նստավ Գ [3] օր: Օսմանցին լսեց որ Թահմազ խանն գալիս այ, որ Թամուր խանն տեղն այ: Թամուր խանըն գնաց Թարվէզու փաշին մոտ թէ` «Թահմազն գալիս այ, վեր կալ քաղաքէս զօրքն, գնանք կռիվե: Շատ բօշաղ կէր մէջն Թարվէզու:

Մինչ ի օսմանցիք իւրեանց պատրաստութիւն տեսնելն, Թահմազ խանն Սաղկզու մի յիրիկուն ԻԴ [24] ժամն տվաց ձիայորեց իւր զօրքօվն, մին գիշերն ի միասին կէս օր եկ հաս Թարվէզ: Եկ Թարվեզու մոտն, մին գեղ այ, եկ ի տեղն, որ օսմանցի ոչ է կարծում թէ Թահմազն շուտով գը գայ, օսմանցին իւր մէջն կարծում են թէ Թահմազն Յ-Է [6-7] յավուր գը գայ, քանզի Զ [6] օրէն ճանհապարհ այ. այսպէս են կարծում: Թահմազ խանն մին օր կէսն հասավ տեղն: Որ եհաս տեղն, օսմանցի տեսավ Թահմազին. չէր հավատում թէ էս Թահմայզն այ: Երբ որ մոտացավ Թահմազն, յետոյ տեսին որ այ է: Օսմանցին դուս էքավ: Երբ դուս եկին օսմանցիք, դէբի կողմն Մարանդու, կռիվն եղավ սոցանց: Թարվէզու փաշէն յառանց կռիվն տեսանել, եփախ: Մնաց Թամուր խանըն տեղն մենակ, ԶՌ [6. 000] զօրքօվ կռիվ արավ ի հետ Թահմազին: Թահմազին ունէր ԺԸՌ [18. 000] զօրք, Թամուր խանին ունէր ԶՌ [6. 000] զօրք, ոչ էր իւրն զայս զօրքս: Թարվէզու մէջ է ենկիչարի կամ բօշնաղ կամ առնայուտ, կէս մէնըն փախին, կէս մէն մնացին ի մոտ Թամուր խանին մոտ: Է [7] օրն կռիվ արավ Թահմազ խանին հետ ԶՌ [6. 000] զօրքօվ. պատվայկան կռիվ արավ Թամուր խանն զռ [6. 000] զօրքօվ: Կռիվն որ եղավ այսչաբ օր, Թամուր խանին մնաց ԳՌ [3. 000] զօրքն: Թահմազ խանըն քաղակիցն մին ժամէն ճանհայպար հեռի է, Թամուր խանն ի մէջ քաղաքին այ:

Թամուր խանըն խնդրեց իւր զօրքին, եկին ի մոտ Թամուր խանին, ասաց. «Էզ կուզեմ էս բերդէս դուրս ըլիմ, էս բերթս մեզ պիտոյ չէ. մենք փորքն ենք եւ փորքացել ենք, մեզ պիտոյ չէ այսպիսի բերդն. դուս գնանք, կռվենք ի հետ Թահմազին. թէ որ յաղդենք էլ` յետ դառնանք գանք Թարվէզ, թէ որ յախտվեցանք` գնանք դէբի Երեւանե: Թամուր խանըս ԳՃ [300] բօշնաղ եթող ի մէջ բերդին պահայպան: Թամուր խանն դուս եկ գնաց կռիվ. ըսգեստն իւր երկաթից կամ ըսգեստըն ձիոյ բօվանդակ երկաթ: Թամուր խանըն գնաց հաս Թահմազ խանի. կռիվ ելավ Դ [4] ժամ: Մանայվանդ Թամուր խանի զօրքն ԲՌԸՃ [2. 800], Թահմազին ԺԸՌ [=18. 000] զօրք. այսպէս որ ասացի եւ յիշեցի: Վերջայպէս Դ [4] ժամ որ կռիվ եղավ, Թամուր խանըս յախտվեցավ, փախավ. մնաց զօրքն ԳՃ [300], որ բօվանդակ սրօվ անցան: ԳՃ [300] զօրքօվ փախավ դէբ Երեւան, գնաց, եհաս: Թարվէզու փաշին կամեցավ որ սորայ ըսպանայ. «Ո՞ւր փախեր ինձ բաց թողերե: Փախավ Թարվէզու փաշէն, ոչ կարեցավ ըսպանել. այս է որ ասացի եւ յիշեցի:

Թահմազ խանըն վերջայպէս գնաց մտավ Թարվէս: Թարվէզու մէջն օսմանցի մին պզտիկ բերդ այ շինել. էս ԲՃ [200] բօշնաղս որ Թամուր խանըն դրել էր պահայպան, սոքանք մէջն են: Թահմազն հրայման ետ զօրգին, բօվանդակ սուրն քաշեց, բերդն քանդեց, ավերեց բօվանդակ: Վերջայպէս տեղն նստավ, ըսկսեց զօրքն աճեցուցանել. աճեցուց զօրքն, եղաւ վերջայպէս ԻԴՌ [24. 000] . տեղն մտացում այ որ գնայ Երեւանայ վերայ: Որ Երեւան Թարվէզու ԺԲ [12] յավուրն մարդոյ ճանհայպարհ այ, որ լինի մարդս ոտոք, այսչաբ -ճանհայպարհ այ. այսպիսի որ յիշեցի: Դարձեալ այսչաբ որ օսմանցի այ անցնում, սուլթան Ահմատն խբար չէ. վէզիրի արարողութեանն այ: սուլթան Ահմատն ոչ է խաբար, անպիսի կարծում այ թէ` Թարվէ կամ Հայմայտան կամ Սենայ կամ Քրմանշայ իւր ձեռին այ. այսպէս այ կարծում. մանայվանդ ոչ է խաբար սուլթան Ահմատն: Այսպէս որ ասացի եւ յիշեցի: