Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թողեմք զայս, յիշեմք Թահմազ խանն, որ ելա գնալ Գանջու Երեւան: Գնաց, Ղօրուղ կասեն, որ Արայմուսու մոտն այ, որ մին կողմն Արայմուս, մին կողմն Արայխուս, մին կողմն Աղայսօր, գլխու վեր հեռայգուն Գօգ Քիլիսայ կասեն, տեղն իջավ իւր զօրքօվն: Գօգ Քիլիսայ ասելու պաճառն ի՞նչ է. Քապուտ եկեղեցի, որ շայհ Աբազի ժամանակօվն շատ ճգնայորք կլլինի տեղն աղօթարար, շայհ Այբազն որ գը գընայ, տեղն մին կապուտ ծօվ կը ծակէ տեղն, շաբաղն ոչ կարայ մտնել այն գեղն, մէջ տեղն մին եկեղեցին, չորս կողմն ծօվ: Շայհ Աբազն այնպիսի էր կարծում թէ սոքանք այլազգ են, չեն հնազանդում: Մանայվանդ շայհ Այբազն որ այս տեսութիւնն տեսավ, զօրն յետ քաշեց, ասաց. «Տեսնեմ էս ի՞նչ հնարք այե: Շայհ Այբազն մարդ գցեց, իւր առաց քաղաքներէն քրիստոնայ բերին, հարցուց թէ` «Էս ի՞նչ ասգ այ տեղս որ այսպէս հնարք տեսնիե: Քրիստոնէքն ասացին. «Թաքայորն ողջ լինի, սոքանք քրիստոնայ են, կրօնայօրք են, որ տիվ եւ գիշեր աղօթք կառեն ճանայպարհն Աստուծոյե: Շայհ Այբազն ասաց. «Ես դորանց հետ բան չունեմ, դորանք որ աղօթարար են, ես ի՞նչ բան ունեմ դորանց հետե: Շայհ Այբազն անունըն դիր Գօգ Քիլիսայ:

Արախուս ասելն` թէ կրօնայորաց ոչխարն էն գեղումն կը խուզեն, որ առնեն ըզբուրդն, որ անվանի Արախուզ: Արայմուս, որ ոչխարն տեղն կէտ կու տային, որ լինի Արամուս: Այսպէս որ յիշեցի որ այս լսողաց իմ խօսք այլոց:

Վերջայպէս խան եկ տեղն, զօրքի երիվարիքն բաց թողին, լավ կանաչով լի այ: Լիացան մինչ ի 25 օրն. 25 օրէն յետոյ վեր կացավ գնաց Գանջու վերայ: Վերջայպէս Գանջայ օզմանցին լի այ: 33 օր կռիվ արին. 33 օրէն յետոյ յախտվեցավ օսմանցին, այսչաբ յարուն հեղութիւնն: Գանջու մոտ մին գեղ կայ, որ Քիլիսայ-Քանթ կասեն. Թահմազի զօրն տեղն դառին, օսմանցու մարդիցն երկուղից փախել են, մտել են հայերին տուն: Թահմազի զօրքն գնին, գտնեն, հանեն սուրն քաշեն. շատ յարունահեղութիւն. այսպէս որ յիշեցի:

Գանջու վեր կացավ գնաց Շամախու. Շամախի էլ առավ, Շրվան առավ: Վերջայպէս գնաց լեզկու վերայ. Հաջի Դավուտ բէկ կասեն, որ լեզլու մեծայորն այ. այսոր էլ յախտեց, վերջայպէս պռծավ: Երկրէն դրամ գձեց, շատ դրամ առավ տեղէն: Գալօվ Թիլվիզու վերայ, եկ եհաս Վրաստան: Վրաստանայ մեծ մեծ ազնէորդիքն, մեծ մեծ իշխանքներն, եկին խանին տես: Այս իշխաներիս լավ պատվայկան ըսկեստ հաքցուց, լավ պատվեց: Խնդրեց որ Կախէթու ազնէորդիքն գան. Կախէթու ազնէորդիքն դեռ եկել չէին, խնդրեց սոցանց: Մանայվանդ այս Կախէթու ազնէորդիքն շատ բազում զօրեղ են, ոչ ունեն երկուղ խանիցն: Վերջայպէս խանն որ խնդրել էր, եկին հասին խանին մոտ: Խանն ասոնց էլ լավ ձի, լավ ըսգեստ հագցուց:

Մին ազնէորդի կէր մէջներումն, որ բօվանդակի մեծայորն էր: Սորան խանն ընբռնեց թէ` «Քոյ որդին կուզեմ որ ինձ նշենեմե: Այս մարդիս անունըն Զօրհաբ. Զօրհաբ քրիստոնէս ասաց. «Խանն ողջ լինի, էդ խնդիրքդ որ դուն արեր, լավ խնդիր այ, իմ որդին քեզ կտամ, ինձ էլ էս երկիրս մեծայոր շինայե: Խանն հավանեցավ այս խօսացն: Այս Զօհրաբ քրիստոնէս գիշերն պահայպանք այ պահում. խանն վախում այ թէ փախչի: Վեց յավուր անցավ, խանն խնդրեց Զօհրաբին. «Ես քեզ բան ասի, ինչպէս ելավե: Զօհրաբս ասաց. «Խանն ողջ լինի, բարի ես ասում, ինձ բաց թող, գնամ, իմ պատրաստութիւնն տեսնի, իմ աղչիգն կամ իմ որդին բերեմե: Խանն ասաց. «Դուն գիր գրայ որ բերենե: Զօհրաբս ասաց. «Լավ այ, գրեմե: Զօհրաբս գրեց երկու գիր. մին գրեց թէ` «Իմ որդին մօրն հետն ղրկեցէք, որ խանին եմ տալիսե: Մին գիր ծածկայբար ղրկեց թէ «Տեսնեմ, իմ երկրի քրիստոնէք, էս մարդս ինձ բռնել այ, թէ քո որդին ինձ տուր. տաք ո՛չ էդ քրիստոնէդ, մենք ո՞նց տան անօրէնիե:

Էս երկրի մարդն լսեց այս բանս, իւրեանց պատրաստութիւնն տեսին, խանն էս աղչիգաս հերն գիր ղըրկեցին թէ` «Էդ աղջիգըդ ղըրկեցէ, ոչ ղրկեցինե: Էս գնացօղ մարդիգս յետ դարցան, եկին ի մոտ խանին, ասացին. «Խանն ողջ լինի, տվին ոչ, մեզ սուրն են քաշում, պռանք, փախինքե: Խանն բարկացավ, խնդրեց Զօհրաբին թէ ես հիմայ կը ըսպանեմ: Զօհրաբն ասաց. «Խանն ողջ լինի, ես քեզ ասի, ինձ մեծայոր շինայ, էսպէս բանի խաթեր հայմար, որ ինձ հնազանդ չեն. որ զիս մեծայոր շինես, բօվանդակ ինձ հնազանդ կու լինինե: Խանն այս մարդիս մեծայոր շինեց, որ գնայ իւր երկրի մարդն իւրան հանազանդայցուցանէ: Այս Բ [2] մարդօվ, ձեռին գիր` խանի կնքօվ կընքվաց, մին առավ գնաց իւր երկիրն:

Որ հասան տեղն, եկին մեծայմեծք իշխանք, այս գիրս կարդացին թէ` «Ես մարդս ձեզ մեծայոր շինեցիե: Այս մեծայմեծ իշխանքըս, տվին էս մեր մարդին, ըսպանեցին: Մին մարդն գնաց խաբար տարավ խանին. «Թէվին ոչ, մին հնկերս ըսպանեցին, ինձ բաց թողին որ գամ, խաբար բերեմ. Զօհրաբն էլ չէ քեզ հնայզանդ, որ դու մեծայոր շինեցեր. իմ հնկերն Զօհրաբն ըսպանեցե: Խանն բարկացավ, զօրքն վեր առավ, գնաց սոցանց վերայ, գնաց եհաս: Սոցանց կռիվ եղաւ, Թահմազն յախտվեցավ, փախավ: Թահմազ խան էլ ոչ գնաց ասոնց վերայ. թողեց գնաց Թիլֆիզ: Օսմանցին Թիլֆիզ բաց էր թողել, գնացել տեղէն. Թիլֆիզու գնաց Երեւան տեղն: Թողնենք զայս, յիշենք սուլթան Մահմուտն: