Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԴԷՊԻ ՍԷՐ
      
       Իմ կղզիես իր կղզին
       Կ՚երթամ նորէն յամրօրօր,
       Այսպէս կ՚ընեմ ամէն օր,
       Երբ ալիքներ յուզուին…
      
       Նաւավարս է պատանի.
       Ունի տժգոյն, վէս աչքեր.
       Իր ճողփիւնով՝ չի գիտեր
       Թէ զիս ինչի՜ կը տանի…
      
       Եղեւինին տակ մթին՝
       Լուռ կը սպասէ ան հիմա.
       Քի՛չ մ՚ալ կենայ՝ թող շատնայ
       Յուզումը իր հոգիին։
      
       Ու երբ հասնինք մեր ժայռին՝
       Տժգո՛յն ըլլայ իր սէրէն,
       Եւ իր թեւերը բերեն
       Նորէն այն դո՜ղը մթին…։
      
       1918