Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՆԵՐՈՒՄ
      
       Մեծ, անմխիթար
       Լուսինը կ՚երթար
       Ծառերուն ետին…
      
       Նայուածքնիս գետին՝
       Լուռ կը քալէինք.
       -Դեռ տխու՛ր էր ինք…
      
       Ծառերուն ետին
       Վիշտերըս յետին
       Իրեն ըսի ցած…
      
       Ու յանկարծ, մոռցա՜ծ՝
       Իմ մեղքերըս մեծ՝
       Աչքերս համբուրեց…։