Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՇՆԱՆ ԻՐԻԿՈՒՆ
      
       Դեռ կը յամենայ
       Բլուրին վրայ
       Լացը սրինգին…
      
       Ու դեռ երկինքին
       Իջնել կը վախճան
       Աստղերը աշնան…
      
       Հատ-հատ կը թափին
       Այս լուռ ծովափին
       Արցունքներ անտէր…
      
       Իսկ ես չե՜մ գիտէր՝
       Տանիմ դեպի ո՛ւր
       Այս սիրտըս թափուր…
      
       Դեռ կը յամենայն
       Բլուրին վրայ
       Լացը սրինգին…