Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԿԱՏԱՐ
      
       Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
       Ցաւ չունիմ, վիշտ չունիմ, հրճուանք չունիմ.
       Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորէն.
       Վեր եմ ելեր…
      
       Անդուլ, անվերջ, ձիւնի մեջէն կը քալեմ,
       Ամայի, մութ բարձունքներու հովին մեջէն,
       Ճակատըս վեր.
       Ու կարծես թէ, իմ այս հիւանդ մատներուս տակ,
       Ամէն րոպէ մանիշակներ կը փայփայեմ…
      
       Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
       Այնպէ՜ս սուզուած կապոյտին մէջ…
       Ինձ կը թուի, իրիկուն մը,
       Ես այս լեռնէն՝
       Կարող կ՚ըլլամ հոգիիս աստղը համբուրել…