Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԲԼՈՒՐԻՆ ՎՐԱՅ
      
       Եկո՛ւր, իմ աղուոր,
      
       Այս գիշեր հո՜վ կայ,
       Լոկ հոս է անդորր.
       Ահ, հաւատա՛ որ
       Հոգիս կը ցանկայ
       Ո՛չ թէ լուսնկայ՝
       Այլ անդո՜ւնդըդ խոր,
       Եկո՛ւր, իմ աղուոր,
       Այս գիշեր հո՜վ կայ…
      
       Ծովը հեռաւոր,
       Տե՛ս, կը հեկեկայ,
       Այս գիշեր հո՛վ կայ…
       Քոյր, հաւատա՛ որ
       Հոգւոյս մենաւոր՝
       Այս գիշեր մա՜հ կայ.
       Տե՛ս, կը հեկեկայ
       Ծովը հեռաւոր…
      
       Եկո՛ւր, իմ աղուոր։