Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՊԱՒԷՆ
      
       Երբ մարեցաւ - աստղը բարի՝
       Գլուխըս իր ուսին դրի…
       Ահ, լոկ այդ տե՜ղ
       -Թաւի՛շ անգին -
       Ձեռքը կեանքին
       Չունէր աղեղ…
       Ու ժպտեցա՜ւ կոյսը բարի՝
       Երբ ցաւըս իր ուսին դրի…։