Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՎԵՐՋԱԼՈՅՍ
      
       Բռընկեցա՜ն վերջապէս
       Մեռնող գոյներն երկընքին.
       Կ՚ուզէի որ ճիշտ այսպէ՛ս
       Մեռնէր հիւանդ իմ հոգին…
      
       Բո՛ց մը հըզօր եւ հպարտ,
       Հոգ չէ թէ շուտ մարելու.
       Պերճ հըրդեհո՛ւմ մը հանդարտ՝
       Րոպէ մ՚անհունն ապրելու…
      
       Ու յետոյ մահը թող գա՛ր,
       Ինչպէս եկաւ երկընքին.
       Ո՞վ այսպէս մահ չի բաղձար՝
       Ուրկէ աստղե՜ր կը ծնին…։