Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՈՐՈՇՈՒՄ
      
       Ոչ իսկ հառա՛չ մը հանել
       Ճամբուն վրայ այս անել.
      
       Հրամայել որ ցամքի՛
       Վերջին կաթիլն արցունքի.
      
       Ո՛չ ոքի ձեռք երկարել
       Որ գայ հրդեհն այս մարել.
      
       Գիշերին մէջ, լուռ, անտես,
       Դիտել հեռո՜ւն, կուռքի պէս.
      
       Դիտել ծովափն ուր այնքա՜ն
       Աստղեր սրտէս դուրս ինկան.
      
       Ու ժա՜յռն այն ծեր՝ ուր հոգիս
       Վարդի մ՚համար լքեց զիս…
      
       Յետոյ ժպտիլ ու քալել
       Ճամբուն վրայ այս անել։