Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԵՐԲԵՄՆ...

-Ա՜հ, եթէ գա՜ր սա րոպէին, -

Կ՚ըսեմ երբեմն, մայրամուտին,

Երբ շրթներս կը գունատին,

Եւ աչքերուս թախիծ մ՚անդորր

Կ՚իջնէ՝ տալով քող մը մըթին

Իմ հոգիին...

 

-Ա՜հ, եթէ գա՜ր սա րոպէին... -

Տակաւ, սակայն, լուռ կ՚անհետին

Երազն ու մութ իղձերն յետին.

Աստղ հայցելեն յոգնած՝ հողին

Կը դարձնեմ աչքերս պղտոր,

Ու շրթներըս այնպես ուժգին

Կը տժգունին...

 

-Ա՜հ, երանի զիս խեղդէին... ։