Յաղագս
թէ
յո՛րժամ
պարտ
է
ցանել
ցորեան
եւ
գարի,
կամ
ո՛րպէս:
Գիտացիր
որ
կանուխն
լաւ
է
եւ
'ի
խորու
գետինն,
երբ
մէկ
անձրեւ
գայ:
Առաւել
եւս
յայս
հաւանեցան
փորձականքն,
որ
պարտ
է
զցանն
մենակ
յաշունն
սկսանիլ,
եւ
յամէն
երեք
ամիս
ձմեռն
ցանել.
բայց
'ի
պաղ
տեղիքն
պարտ
է
զցանն
'ի
մարտի
քսանուհինգէն
'ի
վեր
սկսանիլ՝
մինչեւ
'ի
մէջ
գարնանն:
Եւ
ոմանք
զցանուն
սահմանն
այսպէս
արարին.
զգարին
'ի
մէջ
աշնան
ցանեցին,
որ
է
'ի
հոկտեմբերի
ԻԶ
օրն.
եւ
սկսանին
'ի
ցանել
զցորեանն
'ի
նոյեմբերի
ԻԱ
օրն:
Եւ
վկայէ
Աստղալիոսի
որդին,
որ
երբ
շրջի
ձմեռն
որ
լինի
'ի
ԻԴ
օրն
դեկտեմբեր
ամսոյ,
նա
այլ
չցանեն:
Եւ
Դիմոկրատէս
յիշեալ
է
զիր
մի՝
զոր
ինքն
է
փորձեալ,
թէ
զցորեանն
եւ
զգարին
'ի
յանկանիլն
Ֆաքհայ
աստղին
պարտ
է
ցանել.
'ի
յայն
ժամն
անձրեւք
բազումք
են,
ան
կրկնի
գետինն
սերման,
եւ
այժմու
ցանածն
բերէ
զտասնեակն,
եւ
հատն
գէր
լինի:
Եւ
է
անկումն
Ֆաքհայ
աստղիս՝
'ի
նոյեմբերի
ԻԶ
օրն:
Որ
ցանել
կամի՝
զամսոյս
քանիքն
պինտ
կալցի
'ի
յուշի,
զի
բազումք
ոչ
ճանաչեն
զաստղն:
Եւ
ամենեւին
չէ
պարտ
'ի
պարխրցնոցն
'ի
չորութեան
ժամանակն
սերմն
ձգել.
զի
երբ
գետինն
'ի
չորութենէն
կծկեալ
լինի
եւ
յիրար
եկեալ,
նա
ե՞րբ
բուսուցանէ
զսերմն:
Յորժամ
սերմն
յամէ
'ի
հողն,
նա
կամ
աւիրի
կամ
ուտուի,
եւ
այսու
բոյսն
սղալ
գայ
եւ
վատ.
ապա
պարտ
է
որ
այլ
գիջային
օդերով՝
ցանուի
հիւթով,
որ
սերմն
անսղալ
շուտ
եւ
լաւ
ելանէ:
Եւս
առաւել
թէ
'ի
ջեր
օր
լինի,
զի
գետնին
արգանտն
բաց
լինի
եւ
ընդունակ,
որպէս
յառաջ
ասացաք:
Եւ
այսու՝
սերման
ուժով
եւ
հաստ
տակռիչ
եւ
կոճակ
առնու,
եւ
զհատն
գէր
բերէ:
Եւ
այլք
ոմանք
հաւանեալ
են,
որ
զսերմն
'ի
լուսնին
լիութեան
պարտ
է
ցանել,
չորս
աւուրն
'ի
վեր
որ
նոր
է,
մինչեւ
ԺԵ
աւուր
լինի,
որ
է
լրումն
լուսնին.
եւ
այս
է
արդիւնաւոր
ցան:
Եւ
այլք
ասացին,
թէ
պարտ
է
համբերութեամբ
զսերմն
'ի
հինգ
անգամ
ցանել
հետ
'ի
հետ.
վասն
այսորիկ
որ
բոյսն
եւ
հասկն
եւ
ժողովելն՝
հետ
'ի
հետ
լինի,
որ
լաւ
'ի
շահ
գայ:
Այծու
աղբով
թրջէ
զցորեանն
գիշեր
մի,
եւ
ցանեա,
արդիւնաւոր
լինի: