Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քո սէրդ իմ սրտիս պաղչայ կուլիստան,
Կարծեմ դու մէն ես բազկիդ Շահրիստան,
Դու քաղաք վօստան, պաղչայ բուրաստան,
Չի կայ քեզ նման յաշխարհս Հայաստան:

Քո մազդ է քնքուշ ապրիշիում նման,
Որ ճերմակ վզիդ առեր մանէման,
Չտեսայ հողածին զաւակ քեզ նման,
Զամէնն ես լինամ, հա~յ քեզի ղուրպան:

Զծոցդ կու սիրեմ ճերմակ զէտ բամբակ
Ծծերդ մէջ ծոցիդ կախած է զանկակ,
Ցայթէ լուսն ծոցէդ զէտ բարկ արեգակ,
Մէկ ծիծդ լուսին ու մէկն արեգակ:

Ես հոգի չունիմ ու չեմ կենդանի,
Կրակ կայ սրտիս ՚ւ անանց կու այրի,
Քեզ ես թուշ եղայ, զօմրիկս անցուցի,
Լալով շուրջ կու գամ, թ՚ինչպես տի լինի:

Քո սէրդ իմ սրտիս աղօթք ՚ւ ի ժամ կայ,
Քո ծոցդ գոհար ակն, շամամ կայ,
Պօյիկդ է նման եղէգն ի շամպայ,
Երբ զքեզ տեսնում, նայ կառնում տալղայ:

Բան մ՚ասեմ, լսէ, լսելիք ունիս,
Քաղցր աչօք հայէ անգին ծառայիս,
Քանի՞ լաց պահես զայս խղճուկ գերիս,
Ձգէ խիղճ ի մտիդ, գէմ Աստուած ունիս:

Կու սիրեմ զքեզ, իմ սէրն դու ես,
Թէ քուն, թէ արթուն իմ եարն դու ես,
Երբ չես սիրեր զիս, դու ինձ յէ՞ր չասես,
Երթամ մէկ մ՚այլ սիրեմ, հաշւիմ թէ դու ես: