Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այբէն մինչեւ ի քէն գանկատ ունեմ ես,
Բարեւ յէ՞ր չես ի տար, սուտ խռովեր ես,
Գիտես որ քո վերայ չար քաշեր եմ ես,
Դու ինձ ո՞նց կու նենգես, գէմ անօրէն չես:

Ես ո՞ւմ երթամ գանկտիմ, իմ ճարս դու ես,
Զայդ արեգակ երեսդ յիսնէ կու պահես,
Երբ գաս առաւօտուն, լուսոյ նման ես,
Ընդ այս կու զարմանամ, թէ ինձ յէ՞ր կու խնայես:

Թողի զքեզ ի բաց, դու զիս թողել չես,
Ժամ է, ինձ ճար արա, թէ չէ կորայ ես,
Իմ տուն, այդ չէ ճաֆայ, զոր դու կու քաշես,
Լաւ քո միտքն յիմանաս, որ սուտն դու ես:

Ղավլ ու երդումդ ո՞ւր է, որ ինձ արեր ես,
Ծռար դու ի ղավլէդ, թեթեւահաւատ ես,
Կապուտն է մեզ վկայ, որ կու սիրեմ զքեզ,
Հող եմ ես քո ոտիցդ, յորտեղ որ կոխես:

Ձայնիկդ որ լսեցի, ուրախացայ ես,
Ղավլիկ հետ ինձ արիր ու մոռացեալ ես,
Ճարտի քար չեմ ՚ւ երկաթ, որ դիմանամ քեզ,
Միս եմ, կաշի ՚ւ ոսկոր, զիս յէ՞ր կու հալես:

Յառաջ զիս խաբեցիր, թէ կու սիրեմ զքեզ,
Նայ յետոյ սուտ ելար, ղավլի եալան զքեզ,
Շատոնք են զիս խաբեր, գէմ դու մինակ չես,
Ողորմած է Աստուած, զիս չառնէ անտես:

Չարեր շատ եմ քաշէր, զոր քաջ գիտակ ես,
Պատճառն դու եղար, անհաւատիկ զքեզ,
Ջանաս զարիւնս խմել, բայց կարենալ չես,
Ռատի յէ՞ր չես կենար, որ կու սիրեմ զքեզ:

Սիրամարգի նման նախշած փետուր ես,
Վարդի նման գունով աթլազ հագեր ես,
Տես քեզ եմ հնազանդ, թէ զինչ որ ասես,
Րամեալ յազգս մարդկան, սարթաճս դու ես:

Ցնծամ, ուրախանամ, երբ տեսանեմ զքեզ,
Ւիւծեալ ի սէր քոյին կամ յանդիման քեզ,
Փառս տամ արարողին, որ նորոգեաց զքեզ,
Քարոզս ու շարականս ՚ւ ուսումս դու ես: