Այբէն
մինչեւ
ի
քէն
գանկատ
ունեմ
ես,
Բարեւ
յէ՞ր
չես
ի
տար,
սուտ
խռովեր
ես,
Գիտես
որ
քո
վերայ
չար
քաշեր
եմ
ես,
Դու
ինձ
ո՞նց
կու
նենգես,
գէմ
անօրէն
չես:
Ես
ո՞ւմ
երթամ
գանկտիմ,
իմ
ճարս
դու
ես,
Զայդ
արեգակ
երեսդ
յիսնէ
կու
պահես,
Երբ
գաս
առաւօտուն,
լուսոյ
նման
ես,
Ընդ
այս
կու
զարմանամ,
թէ
ինձ
յէ՞ր
կու
խնայես:
Թողի
զքեզ
ի
բաց,
դու
զիս
թողել
չես,
Ժամ
է,
ինձ
ճար
արա,
թէ
չէ
կորայ
ես,
Իմ
տուն,
այդ
չէ
ճաֆայ,
զոր
դու
կու
քաշես,
Լաւ
քո
միտքն
յիմանաս,
որ
սուտն
դու
ես:
Ղավլ
ու
երդումդ
ո՞ւր
է,
որ
ինձ
արեր
ես,
Ծռար
դու
ի
ղավլէդ,
թեթեւահաւատ
ես,
Կապուտն
է
մեզ
վկայ,
որ
կու
սիրեմ
զքեզ,
Հող
եմ
ես
քո
ոտիցդ,
յորտեղ
որ
կոխես:
Ձայնիկդ
որ
լսեցի,
ուրախացայ
ես,
Ղավլիկ
հետ
ինձ
արիր
ու
մոռացեալ
ես,
Ճարտի
քար
չեմ
՚ւ
երկաթ,
որ
դիմանամ
քեզ,
Միս
եմ,
կաշի
՚ւ
ոսկոր,
զիս
յէ՞ր
կու
հալես:
Յառաջ
զիս
խաբեցիր,
թէ
կու
սիրեմ
զքեզ,
Նայ
յետոյ
սուտ
ելար,
ղավլի
եալան
զքեզ,
Շատոնք
են
զիս
խաբեր,
գէմ
դու
մինակ
չես,
Ողորմած
է
Աստուած,
զիս
չառնէ
անտես:
Չարեր
շատ
եմ
քաշէր,
զոր
քաջ
գիտակ
ես,
Պատճառն
դու
եղար,
անհաւատիկ
զքեզ,
Ջանաս
զարիւնս
խմել,
բայց
կարենալ
չես,
Ռատի
յէ՞ր
չես
կենար,
որ
կու
սիրեմ
զքեզ:
Սիրամարգի
նման
նախշած
փետուր
ես,
Վարդի
նման
գունով
աթլազ
հագեր
ես,
Տես
քեզ
եմ
հնազանդ,
թէ
զինչ
որ
ասես,
Րամեալ
յազգս
մարդկան,
սարթաճս
դու
ես:
Ցնծամ,
ուրախանամ,
երբ
տեսանեմ
զքեզ,
Ւիւծեալ
ի
սէր
քոյին
կամ
յանդիման
քեզ,
Փառս
տամ
արարողին,
որ
նորոգեաց
զքեզ,
Քարոզս
ու
շարականս
՚ւ
ուսումս
դու
ես: