I. Յոհաննու Քահանայի ժամանակագրութիւն II Բ տարբերակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ոչ է մեզ գիտել զժամս եւ զժամանակս, զոր հայր եդ յիւրում իշխանութեան, ուսաք ի գրոց ոչ էթէ իբր արդեաւք զաշխարհ աստուած սկսաւ գործել, այլ զի արար. եւ ոչ յայնմանէ կամ անտի զթիւ ժամանակաց, այլ յորմէ ելին նախաստեղծքն ի դրախտէն, ապա ոչ ումն զսկիզբն ժամանակաց մեր է գիտել, թէպէտ եւ արւեստիւ դիպողագոյնս ինչ կանոնեմք:

Նորին:

Եթէ կամիցիս յելանելոյն Ադամայ ի դրախտէն գիտել զժամանակն` կալ ՐՃԼԸ [5138] եւ զամս որ ի ծննդենէ փրկչին ի վերաբեր: Եւ մի հաւատար որոց ասեն` զլինելութիւնն աշխարհի գիտել զժա|195բ|մանակ, զի գիտէ միայն որ ստեղծն. իսկ մեզ յայտնի թերեւս է յետ յանցանաց մարդւոյն ժամանակն ըստ մեծին Մովսէսի, որ համարի մինչեւ յինքն ամս ՎՉԻԹ [3729] ըստ եւթանասնիցն թարգմանութեան, եւ մի որոց ասենն ՐՆԻ [5420], լինել ի սկզբանէ աշխարհի մինչեւ ի ծնունդ կենարարին, հաւատասցես. զի թէպէտ եւ յաւդեալ թվոցն ըստ դիպաբանելոյ այնպէս կշռեալ հանդիպեցուցանէ զհինգ հարիւրեակն ընդ կրուկն դարձուցանել, այլ ոչ այնպէս ստուգիւ վարկանելի է զչափ ժամանակացն եւ ոչ աւելի քան զգրեալսն հոգւով Աստուծոյ իմանալ կամ ասել պատշաճ է, քան զի մանգագունից ոմանց եւ աննշանից արանց թուեցաւ հաճոյ ըստ անըրջից իմն տեսութեան արւեստակել այնպէս:

Իսկ անուանիք եւ բազմահմուտք, որ եար եւ աշխատասէր հարցն ժողովեցին զյայտնի ժամանակագրութիւնն այսպէս` յԱդամա[յ] մինչեւ ի փոխիլն Ե|196ա|նովքա[յ]` ամք ՌՆՁԷ [1487]: Ի փոխմանէն Ենովքա[յ] ի ջրհեղեղն` ՍՄԽԲ [2242]: Ի ջրհեղեղէն ամք ՉԾԷ(757): ՅԱդամայ ի ջրհեղեղն՝ ցաշտարակն` ՍՉԿԷ [2767]: Ի ջրհեղեղէն ի ծնունդն Աբրահամու` ՋԽԲ [942]: Անտի յելսն յԵգիպտոսէ ՇԵ [505]: Անտի մինչեւ ցՍողոմոնի չորրորդ ամն եւ ցտաճարին շինութիւնն` ամք ՆՁ [480]: Անտի մինչեւ ցնորոգումն տաճարին ի Զաւրաբաբելէ եւ ի Դարեհի Բ [2] ամն` ՇԺԲ [512]: Անտի մինչեւ ի ծնունդն Քրիստոսի` ՇԺԸ [518]: Միանգամայն ՐՃՂԸ [5198]: Անտի մինչեւ ի հայ թուականին դիր ՇԾԳ [553], ինն ամաւ զկնի հինգ հարիւրեակն եդաւ, ի ծննդենէն յետ ՇԿԲ [562] ամաց: Ի մկրտութենէն մինչեւ ցԻ [20]-ամեակն Կոստանդիանոսի` ամք Յ [300]: Անտի մինչեւ ցհայ թուականն` ՄԻԴ [224] եւ ի քսան ամէն Կոստանդիանոսի մինչեւ ցՄ [200] եակին գիւտ յԱնդրէասա` ամք ԻԳ [23]: Անտի մինչեւ ցհայ թուականն` ամք Մ [200]:

Ոյք ասեն` ի լինելութենէ աշխարհի մինչեւ ի ծնունդն Քրիստոսի` ամք ՐՆԻ [5420] լինել, մեծապէս փրթեն յաւելլով զտգիտութեանն կարծիս ա|196բ|ռանց ճշմարտութեան, վասն զի յարարչութենէն զժամանակսն ոչ ոք կարասցէ գիտել ի մարդկանէ, բաց յարտաքսելոյն Ադամա[յ] ի դրախտէն:

Ի քսան ամէն Կոստանդիանոսի մինչեւ ի դիր Մ [200] եկին, ԻԳ [23] ամք են: ՁԱ [81] թուականին հոռոմոց, յերկրորդ ամէն Փիլիպպոսի մինչեւ ի Ի [20] ամեակն Կոստանդիանոսի, եւ անտի ԻԳ [23]` լինի ՃԴ [104], Մ [200] Անդրէասին` միանգամայն ՅԴ [304] մինչեւ ի հայ թուականն: Հերովդէս այլազգի` ամս ԼԵ [35]. ի սորա ԼԲ [32] ամին ծնանի Քրիստոս: Ի ծննդենէն Քրիստոսի մինչեւ ցսուրբ Գրիգոր` ամք ՅԴ [304]: Ի սրբոյն Գրիգորէ մինչեւ ցսուրբն Սահակ` ամք ՃԸ [108]: Ի սրբոյն Գրիգորէ մինչեւ ի հայ թվականն` ամք ՄԾԲ [252]. մինչեւ ի տէր Մուսէս, կաթողիկոսք ԻԴ [24], յորո տասն ամի թուականն հայոց եդաւ: ՅԱդամայ ի հայ թուականն ՐՉԾԲ [5752]: Ի ջրհեղեղէն ի հայ թուականն ՎՇԺ [3510]: ՅԱբրահամէ ի հայ թվականն ՎՇԿԸ [3568]: Ի Մովսէսէ ի հայ թվականն ՍԿԳ [2063]: Ի Սողոմոնէ ի հայ թվականն ՌՇԿԳ [1563]: Յերկրորդ շինութենէն ի հայ թվականն ՈՁԸ [688]: |197ա| Ի ծննդենէն Քրիստոսի ի հայ թվականն ՇԾԳ [553]: Ի Թադէո[սէ] ի հայ թվականն ՇԺԲ [512]: Ի ծննդենէն Քրիստոսի ի հայ թվականն [ՇԾ]Գ: ՅԱռաքելոյն Թադէոսէ ի սուրբն Գրիգոր ՄԿԶ [266]: Ի ծննդենէն Քրիստոսի ի Նիկիա ժողովն` ամք ՅԻԳ [323]: Անտի ի Կոստինուպաւլսի ժողովն` ամք ՀԳ [73]: Անտի Յեփեսոսի առաջին ժողովն` ամք Ծ [50]: Անտի ի Քաղկեդոնի ժողովն` ամք ԻԷ [27]: Անտի ի Դվնա ժողովն ի հայք` ամք ԼԶ [36]: Անտի ի քաղաքի ժողովն, ի սուրբ կաթողիկէ` ամք Ղ [90], յորում որոշեցին զՅոհան Տիկորեցի. եւ էր թվականն հայոց ՃՀԳ [173]: Եւ յելիցն ի Վիրապէն սրբոյն Գրիգորի` ամք ՇԼԳ [533]: Եւ ի թարգմանութենէ հայոց գրոյս` ամք Յ [300]:

Յառաջին թվականին սրբոյն Յիզտբուզիտ վկայեաց, Հռոմայեցոց Յուստիանոս, Պարսից Խոսրով, Հայոց մարզպան Մէժէժ, կաթողիկոս Մուսէս. Յուստիանոս եւ Խոսրով հաշտեալ եւ ծաղկէր ուխտ եկեղեցւոյ: Ի տասն թուականին եդաւ հինգ Ճ [100] եակն:

Ի ԺԱ [562] թվականին Իռոն պատառեաց զկանոն զատկին:

Ի ԺԴ [565] թվականին աջ աստուածային երեւեցաւ ի սուրբ |197բ| Մատրանն եւ նշան ահեղ, հրաշափայլ եւ արիւնատեսիլ յերկինս:

ՅԼԱ [582] թուականին յուզէր խռովութիւն վասն ժողովոյն Քաղկեդոնի:

ԼԷ [588] թվականին Հոռիան Պարսից զաւրավար առ զԵրուսաղէմ:

ՀԳ [624] թվականին ի բաց կացին Վիրք ի միաբանութենէն Հայոց ի ձեռն Կիրոնի:

ՀԶ [627] թուականին մեծ պատր[ի]ա[ր]գն Կոմիտաս շինէ զսուրբ տիկնոջն Հռիփսիմեա[յ] զվկայարանն:

ՁԷ [638] թուականին Հերակլ ժողով արար ի Կարնո քաղաքն, կոչէ եւ զԵզր, որ տգիտաբար հաւանեցաւ:

ՁԸ [639] թվականին ելն տաճկաց ի Հայս:

ՃԲ [653] թվին հայրապետն Ներսէս շինէ զսուրբ Գրիգոր եւ զսուրբ Սարգիս ի Դվին եւ զՎիրապն:

ՃԺ [661] թվականին խաչ երեւեցաւ ի Վարագ:

ՃԺԸ [669] թուականին հայրապետն Անաստաս կոչէ առ ինքն զմեծն Անանիա, անշարժ կարգել զտումարս մեր: Եւ արարեալ մեծաւ ջանիւ եւ իբրեւ կամեցան ժողոզ առնել վախճանի սուրբն Անաստաս:

ՃՀԱ [722] թվականին սուրբ իմաստասէրն Յոհան Ուձնեցին պայծառ կարգաւք զարդարեաց զեկեղեցի. երթեալ առ ամիրապետն դարձաւ պատուով:

|198ա| ՄԻԳ [774] թուականին տէր Եսայի ի Նիգ գաւառէ, ի գեղջէ Եղապարուշա. սայ էր որդի կնոջ այրո, շրջէր մուրացիկ առ դուռն կաթողիկոսին եւ սա եհաս յաստիճան հայրապետութեան:

ՄԼԷ [788] թուականին տէր Սողոմոն Մաքենացւոց:

ՄԽԵ [796] թուին Սահակ եւ Յովսէփ կատարեցան վկայութեամբ:

ՄԾԵ [806] թվականին սով սաստիկ:

ՅԽԱ [892] Մաշդոց ճգնաւորական հանդիսիւ պայծառանայր:

ՇԽԲ [1093] թվին սկիզբն շրջանի Շ [500] եկին:

ՇԾ [1101] թուին պատառումն զատկին:

ՇՀԸ [1129] թվին փոխեցաւ ի Քրիստոս մեծ վարդապետն Սարկաւագն:

ՇՁԸ [1139] թվին շարժմամբ կործանեցաւ Գանձակ:

ՇՂԷ [1148] թվին շինեցաւ Գանձակ:

ՆԺԷ [968] թուին շինեցան Հաղբաթ եւ Սանահինն: ԺԱ [11] ամաւ յառաջ շինեցաւ Հաղբատ ի կնոջէն Աշոտոյ Շահինշահի եւ ապա Սանահինն:

ՆԻԸ [979] թագաւորն Սմբատ պարսպէ զԱնի եւ հիմն արկանէ Կաթողիկէին:

ՆԾԷ [1008] Կինն Գագկա[յ]` Կատրըմիտէ շինէ զԿաթողիկէն յԱնի:

ՆԾԹ [1010] թուին Սմբատ Մաքրաստրոսն շինէ զԲգնայրն տուն Աստուծոյ:

ՇԺԳ [1064] թուին Ալփասլանն առ զԱնի:

|198բ| ՇԽԲ [1093] թվին սկիզբն շրջանի Շ. [500] եկին:

ՇՀԱ [1122] թվին Դաւիթ թագաւորն առ զՏփխիս:

ՇՀԳ [1124] թուին թագաւորն Դաւիթ առ զԱնի: Առնու ի նոյն ամի զԳագ:

ՈԳ [1154] թվին Դեմետրէ թագաւորն Ափխազաց էհար զՍալտուխն, զտէրն քաղաքին Կարնոյ, յԱնո[յ] դրանն եւ կալաւ:

ՈԷ [1158] թվին վախճանի Դեմետրէ եւ զկնի Բ [2] ամսոց մեռանի որդի նորա Դաւիթ եւ թագաւորէ կրտսեր որդի նորա Գաւրգի:

ՈԺ [1161] թվին Գաւրգի առ զԱնի. եւ էհար զՇահիարմէնն, զտէրն Խլաթա[յ] ի դրանն Անոյ:

ՈԺԷ [1168] թուին շարժն Եզնկային:

ՈԻԹ [1180] թվին վախճանի Գաւրգի եւ թագաւորէ Թամարն:

ՈԼԶ [1187] թվին զԵրուսաղէմ էառ թուրքն:

ՈԽԳ [1194] թուականին Թամարն կոտորեաց զթուրքն սաստիկ յոյժ ի դուռն Շամքորո[յ]:

ՈԽԶ [1197] թվականին խանգարեցին զզատիկն եւ ընդ աստուածասպանսն տաւնեցին այլ ազգքն: Ի գլուխ կատարման աւուրց յարութեան, բերին յեղբարց մերոց զաւետիս լուցման կանթեղի ի գերեզմանն ի մեր զատկին եւ յամաւթ եղեն հակառակողքն:

ՈԽԷ [1198] թվին |199ա| Զաքարիա եւ Իվանէ, որդիք մեծին Սարգսի առին զամուրն Անբերդ:

ՈԿԹ [1220] թվին եկն թաթարն առաջին:

ՈՀԴ [1225] թվին եկն սուլտանն ի Խորասանա եւ եհար զզաւրս Վրաց ի Քառնի եւ քարահոս արար:

ՈՁ [1231] թվին առաւ Գանձակ քաղաք ի թաթարէն եւ կոտորեցաւ անչափ մարդ եւ կանայք եւ մանկունք, գերեցան քրիստոնեայք եւ պարսիկք առհասարակ:

ՈՁԵ [1236] թուին անառիկ բերդն, որ կոչի Կայեան եւ Լաւռէ քաղաք եւ Անի մայրաքաղաք Հայոց եւ այլ բնաւ աշխարհքս Հայոց, գաւառք եւ անառ բերդորեայք եւ քարայրք եւ անմուտ մայրիք ի միում ամ առան. եւ կոտորեցան անհամար եւ անթիւ արք եւ կանայք եւ մանկունք. եւ ով կարէ պատմել զնեղութիւնս եւ զտառապանս, զոր էհաս մեզ յանողորմ ազգէն նետողաց, որպէս ասաց սուրբ հայրապետն Ներսէս, տեսեալ հոգոյ ակամբ ի ժամ վախճանի իւրոյ, ասէ` քակեսցին հայք ի հիմանց յազգէն նետողաց, դատարկասցին ճանապարհք բազմագնացք առ ի |199բ| չգոյ մարդկան. եւ այնպէս եղեւ որպէս հրամայեաց:

[հրատարակութիւնը տես Մանր ժամանակագրութիւններ XIII-XVIII դդ., հատոր I, կազմեց Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 22-26]