«Նրա մասին բացակայում են կենսագրական տուեալներ: Ապրել է ԺԵ դարի կէսերին: Գտնուելով Կ. Պոլսում՝ 1453 թուին ականատես է եղել բիւզանդական մայրաքաղաքի գրաւմանը թուրքերի կողմից եւ այդ առթիւ գրել է իր Ողբը, որն այդ դէպքին նուիրուած պատմական յիշատակարաններից մէկն է հանդիսանում: Նրան են վերագրւում եւ մի քանի հոգեւոր տաղեր: Աբրահամ Անկիւրացու անունով կայ եւ մի «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն», որ, ըստ երեւոյթին, քաղուածք է հին պատմագիրներից»:
Յակոբ Անասեան
Հայր Ղեւոնդ Ալիշան-200