ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹ

Ե-Զ դդ. ականաւոր փիլիսոփայ Դաւիթ Անյաղթը հին Հայաստանի փիլիսոփայական գիտութեան հիմնադիրն է՝ նրա աշխարհիկ ուղղութեան ամենախոշոր ներկայացուցիչը: Նրա շնորհիւ հայ փիլիսոփայութիւնը Զ դ. թեւակոխեց իր զարգացման մասնագիտական փուլը՝ սեփական խնդիրներով եւ յղկուած մասնագիտական տերմինաբանութեամբ: