ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱԲԵՂԵՆԱՑԻ

Յովհաննէս Բ Գաբեղենացի (Գաբեղեան) կաթողիկոսը ծնուել է Զ դ. սկզբին Գաբեղեանք գաւառի Սիւնձեղուն գիւղում, եղել Թաթուլի վանքի վանական։ Իբրեւ Ապահունեաց եպիսկոպոս եւ Հայոց եկեղեցու դաւանական սկզբունքների ջատագով՝ իր մասնակցութիւնն է բերել Դուինի 554 թ. ժողովին։ Կաթողիկոսական աթոռը զբաղեցրել է 557-574 թթ.։ Շարունակելով իր նախորդի՝ Ներսէս Բ Բագրեւանդեցի հայրապետի հականեստորական, հակաքաղկեդոնական պայքարը՝ 568 թ. թղթեր է յղել Սիւնեաց Վրթանէս եպիսկոպոսին եւ Աղուանից Աբաս կաթողիկոսին։