ՍԱՀԱԿ ՁՈՐՈՓՈՐԵՑԻ

Սահակ Ձորոփորեցին ծնուել է Գուգարաց նահանգի Ձորոփոր գաւառի Արքունաշէն գիւղում: Իր ուսումը ստացել է Թէոդորոս Քռթենաւորի մօտ: Կաթողիկոսական աթոռը զբաղեցրել է 677 թ. մինչեւ իր մահը՝ 703 թ.: Իբրեւ Հայոց եկեղեցու հովուապետ՝ մասնակցել է Յուստինիանոս Բ. կայսեր հրամանով 689 թ. գումարուած եկեղեցաժողովին: Հետագայում գերեվարուել է արաբների կողմից: Ժողովրդի օրհասական վիճակով մտահոգ Սահակ Ձորոփորեցին մի նամակ է յղել Մահմէդ ոստիկանին, որի մօտ մեկնելու ճանապարհին՝ Խառանում, վախճանուել է: Համաձայն աւանդութեան՝ ոստիկանը կարդացել է նամակը եւ կատարել է նրա խնդրանքը: