ՎՐԹԱՆԷՍ ՔԵՐԹՈՂ

Վրթանէս Քերթողը ծնուել է Զ դ. կէսերին: Ուսումը ստացել է Դուինի կաթողիկոսարանում: Ամենայն հաւանականութեամբ, դրան եպիսկոպոս է ձեռնադրուել Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսի ձեռքով: 604-607 թթ. պայմաններում հաւատարմօրէն վարել է կաթողիկոսական տեղապահութեան պաշտօնը: Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի ընտրութիւնից յետոյ Վրթանէսն ապրել է եւս 10 տարի: Դատելով իր աշխատութիւններից՝ հմուտ եւ քաջատեղեակ էր Աստուածաշնչին, աստուածաբանութեանը, պատմութեանը: Մեզ աւանդուած գործերում, որոնք նուիրուած են ժամանակի Եկեղեցուն յուզող զանազան խնդիրներին, դրսեւորւում են հեղինակի դաւանաբանական սուր միտքը, լայն մտահորիզոնը: