Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ԹԱԳԱՒՈՐԱՑՆ ՀԱՅՈՑ՝ ՍԿՍԵԱԼ Ի ՍՐԲՈՅՆ ՏՐԴԱՏԱՅ ՄԻՆՉԵՒ Ի ԲԱՌՆԱԼ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑՆ ԱՐՇԱԿՈՒՆԵԱՑ

Յամի տեառն ԲՃՁԶ (286) թագաւորէ Հայոց Տրդատ, յերրորդ ամին Դիոկղիտիանոսի կայսեր, եւ գայ ի Հայս հալածելով զՊարսիկս ընդ նմին եւ զինուորեալ սուրբն Գրիգոր:

Ի նոյն թվոջ ԳՃԳ (303) սուրբն Գրիգոր լուսաւորեաց զՀայաստան աշխարհս եւ մկրտեցաւ Տրդատ արքայ ԺԵ (15)-րդ ամի թագաւորութեան իւրոյ, որ է վերջին ամն հալածանաց ամբարշտին Դիոկղտիանոսի եւ պղծոյն Մաքսիմիանոսի:

Ի նոյն թվոջ ԳՃԺԴ (314) յերկրորդ ամի հաւատով լուսաւորելոյն Մեծին Կոստանդիանոսի, սրբոյն Տրդատ ԻԸ (28) ամի թագաւորութեան իւրոյ, որ են ամք ԺԲ (12) իւրոյ հաւատացեալ գոլոյն, հանդերձ սրբոյն Գրիգորիւ երթայ ի Հռօմ:

Ի նոյն թվոջ ԳՃԽԲ (342) վախ•անեալ սրբոյն Տրդատայ ՁԶ (86) ամաց, յետ ԾԶ (56) ամի թագաւորութեան իւրոյ. եւ մնաց աշխարհս Հայոց առան[ց] թագաւորի ամս Բ (2):

Ի նոյն թվոջ ԳՃԽԴ (344), յութերորդ ամի Կոստանդինոսի հերձուածողի, որդւոյ Մեծին Կոստանդիանոսի, թագաւորէ Հայոց Խոստրօվ, որդի Տրդատայ, ամս Թ (9):

Ի նոյն թվոջ ԳՃԾԳ (353), ԺԷ (17) ամի նորին Կոստանդինոսի թագաւորէ Տիրան, որդի Խոստրովու, ամս ԺԱ (11):

Ի նոյն թվոջ ԳՃԿԴ (364), յետ սատակման պղծոյն Յուլիանոսի, Շապուհ արքայն Պարսից ըմբռնեալ զՏիրան եւ թագաւորեցոյց զորդին նորին Արշակ ամս ԺԷ (17):

Ի նոյն թվոջ ԳՃՁԱ (381), յերրորդ ամի Թէոդոսի Մեծին, Արշակ ակամայ երթայ ի Պարս եւ անձնամահ լինի. եւ Մեծն Թէոդոս թագաւորեցուցանէ Պապ` որդի նորա:

Ի նոյն թվոջ ԳՃՁԸ (388), յետ եօթն ամի թագաւորութեանն Պապայ, սպանաւ ի Մեծէն Թէոդոսէ, սակս սրբոյն Ներսեսի եւ փոխանակ նորին կացուցանէ Վարազդատ, ոմն Յարշակունի ազգէ, որ թագաւորեաց ամս Դ (4):

Ի նոյն թվոջ ԳՃՂԲ (392) Վարազդատ սակս ձեռնտութեան Պարսից ըմբռնեցաւ ի Յունաց. եւ թագաւորեցոյց Հայոց Մեծն Թէոդոս զերկու որդիսն Պապայ` զԱրշակ ամս Է (7) եւ Վաղարշակ, որ ի նոյն ամին վախ•անեցաւ:

Ի նոյն թվոջ ԳՃՂԷ (397) Արշակ արքայ վաղ•անի եւ միապետէ թագաւորութիւն Հայոց Խոստրով, յազգէ Յարշակունեաց, զոր Բ (2) ամաւ յառաջ ի Պարսից մասին Հայոց կացուցեալ էր թագաւոր:

Ի նոյն թվոջ ԴՃԲ (402) Խոստրով արքայն կալանս եղեւ ի Պարսից յետ Ե (5) ամի եւ թագաւորեաց Վռամշապուհ, եղբայր նորին, ամս ԻԱ (21):

Ի նոյն թվոջ ԴՃԻԳ (423) յետ մահուան Վռամշաբուհոյ թագաւորեաց Հայոց նոյն Խոստրով ամս Ա (1):

Ի նոյն թվոջ ԴՃԻԴ (424) թագաւորէ յետ /252ա/ Խոստրովու Շաբուհ, որդի Յազգերտի, Պարսից արքայի, ամս Դ (4):

Ի նոյն թվոջ ԴՃԻԸ (428) Շաբուհ երթայ առ հայր իւր սրտմտեալ ի Հայոց, եւ անդէն սատակի. եւ մնայ աշխարհս Հայոց առանց թագաւորի ամս Գ (3):

Ի նոյն թվոջ ԴՃԼԱ (431) թագաւորէ Հայոց Արտաշէս, որ կոչեցաւ Արտաշիր, ամս Զ (6):

Ի նոյն թվոջ ԴՃԼԶ (436) բառնայ թագաւորութիւնն Հայոց ի տանէն Արշակունեաց ԻԹ (29) ամի Թէոդոսի Փուքու եւ մարզպանք Պարսիկք տիրեցին Հայոց: