Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջինն Ոսման անուն մէկ շինական հողագործ տաճիկմ, |101բ| թողեալ զհողագործութիւնն, ժամանակ մի հարամի եղեւ եւ սակաւ սակաւ զաւրացաւ։ Ասեն թէ սուլտան Ալատինն իշխանութիւն է տւել, ասպատակել եւ նայ զօրացեալ ելեալ էառ զՊուռսայ։ Մեռաւ Ոսմանն եւ թագաւորեաց որդի նորա Որհան եւ նայ էառ զԵնկիշարն։ Յետ նորա ելեալ սուլթան Մուհամատն։ Եւ յետ սուլթան Մուոհամատին, սուլթան Մուրատ անուն թագաւորեաց։ Եւ յետ սուլտան Մուրատէն Իլտրում Պայազիտն թագաւորեաց, որ Լանկ Թամուրն զնայ յերկթէ ղաֆասն եդիր։ Եւ յետ սորայ միւս սուլթան Մուրատն։ Եւ յետ սորայ միւս սուլթան Մուհամմատն, որ էառ զՍտամբաւլ թվին ՋԲ [1453]։ Եւ յետ նորա սուլտան Պայազիտն։ Եւ Մաթոս վարդապետն ի յասոր ժամանակն էր ի Սեւաստ Հրեշտակապետու վանքն։

|102ա| Եւ յետ սուլդան Պայազիտին որդին Սէլիմն, որ զտղա ժողւելն հանճարեց։ Եւ յետ սորայ որդին Սուլաման խոնտքարն, որ շատ թագաւորեաց։ Յետ սորայ թագաւորեաց Սելիմն այլ, որ ասին, թէ ճհտի տղի հետ փոխել են ի տղայ ժամին հետ աղչիկ տղի։ Եւ յետ Սելիմին թագաւորեաց սուլթան Մուրատն, որ զտուլպանտն եասաղ արաւ, որ քրիստոնէքն այլ ի գլխնին տուլպանտ չդնեն։ Եւ յետ սորայ թագաւորեաց որդին սուլթան Մուհամմատն մի այլ։ Եւ յետ նորա թագաւորեաց Ահմատ։

Ի թվին ՊԼԳ [1384] Բուրհանատին ղատին եսպան զտէրն Սեբաստիոյ եւ նստաւ յաթոռ իշխանութեան։ Եւ զՍտեփանոս արհեպիսկոպոսն Սեբաստիւ նահատակեց, եւ զսուրբ Քառասնից վանքն քակեց, եւ բազում չարիս գործեց։

Ի թվին ՊԼԶ [1387] ելեալ Լանկ Թամուրն անթիւ զօրօք յարեւելից ի Սմրղանդայ եւ եկեալ բազում աւերմունս արար։ |102բ| Աւերեց զՍեւաստ, գնաց մինչեւ յԱնկուռիայ եւ բռնեց զխոնդքարին որդին զԻլտրում Պայազիտն ի ղաֆասն. եւ գնաց մինչեւ ի Շամպ։ Մորեխ ելաւ ի դէմ եւ շատ վնաս արար եւ նոքա դարձան յետս։

Ի թվին ՊՂ [1441] նահատակեցին զԽտրշան հրով ի Մարզւան քաղաք։ Ի սմին ամին նստին Ճիհանշան ի Թավրէզ. եւ առնու զօրօք զտունն Յերաղու ի Ճաղաթայէն մինչեւ ի Սարի եւ ի Սրաւայ, մինչեւ ի դուռն Հէրէո խսարէաց։ Եւ որդի Ճիհանշային, Փիրպուտաղն եւ ֆէլով զհայրն փախուց եւ նայ գնաց ի Պաղտատ թագաւորեաց։ Եւ հայր[ն] նեաղեցաւ որդոյն եւ խսարեց Բ [2] տարի։ Եւ յետոյ խաբմամբ եւ սուտ երդմամբ առին եւ սպանին զՓիրպուտախն եւ զեղբայրն։

Ի թվին ՋԱ [1452] երեկ Ճիհանշա խանն Դ [4] ամիս խսարեց զԵզնկայ եւ էառ։ Եւ առաքեաց զԹարխանօղլին |103ա| ի վերայ Պայընտուրաց, որ էր պարոն նոցա Հասան պակն, խսարեց զԱմիթ եւ չկարաց առնուլ, կոտրւեցաւ եւ փախեաւ։ Յետ Գ [3] ամսու դարձեալ առաքեաց ի վերայ Հասան պակին։ Եւ Հասան պակն ժողովեց ԴՌ [4000] մարդ, կռվեցաւ, կոտրեց. եւ ըմպռնեց զԹարխանօղլին եւ սպանին։ Եւ բազում եւ անչափ գանձ եւ կումաշ առին, ձի եւ ջորի։

Ի թվին ՋԲ [1453] առաւ սուլթան Մուհամատն զՍտ[ա]մբօլ. ի Պուռսայու։

Ի թվին ՋԺԲ [1463] գնաց Հասան պակն ի Ղարաման մինչեւ ի Ղարատանկիզն սիրով, զնոցա թշնամեաց տեղիքն աւերեաց։

|103բ| Ի թվին ՋԺԴ [1465] խսարեց Հասան պակն զԽարբերդ, որ էր Տուլղատրցուն եւ ոչ կարաց առնուլ։ Եւ երեկ Մելիք Ասլանն բազում զօրօք ի վերայ Հասան պակին մինչեւ ի Մելտենի. եւ ետես զի հեծելն ծռեցան, շուտով ի յետ դարձաւ։ Եւ Հասան պակն բազում զօրօք մինչեւ Ապլստան. եւ անտի ի մէջ անկան եւ գնեցին զԽարբերդ ԺԲՌ [12000] ֆլորի։

|103բ| Ի թվին ՋԺԷ [1468] երեկ Ճիհանշան ի վերայ Հասան պակին. եւ Ճիհանշան ել ի լեառն, որ կոչի Սանճախ. եւ առաքեաց զզօրսն դեպ Աղճայղալան եւ ինքն իւր մեծամեծօքն յուտել եւ ի խմել նստաւ Դ [4] օր։ Հասան պակն եկեալ ի Ճապաղջուրն էառ զառաջքն եւ ԺԲ [12] հազար հոգով բոլորեց. բռնեցին զՃիհանշան Բ [2] որդովն եւ սպանին եւ այլ ի հետ ԳՃ [300] պարոնայք, էառ զթաղթանն, եւ ո՞վ կարէ պատմել։ Եւ ձմեռն էր։ Ե[ւ] գայ Ճիհանշին որդին՝ Հասանալի պակն [100000] աւ ի Մարանտ կռւեցաւ եւ առաւ Հասան պակն զաւարն եւ մտանէ ի Թավրէզ։ Եւ յայն տարին գայ Ապուսէյիտն ի Հրէո եւ ասէ՝ «իմ է Թավրէզ մի անցանիր ընդ այսե. եւ եղեւ կռիւ մեծ եւ Հասան պակն յաղթեց եւ եսպան զնա եւ առեալ այնչափ աւար եւ քաղաք մինչեւ ի Սարի եւ ի Սրաւայ։

Ի սոյն ամի|104ա| բլաւ Եզնկան, ԺԲՌ [12000] հոգի մեռան։

Ի թվին ՋԺԸ [1469] մահ անկաւ յամենայն աշխարհ առաւել ի Մերտին։ Նաղաշ վարդապետ ողբ ասաց։

Ի թվին ՋԻԲ [1473] առաքեաց Հասան փատշահն զԱմիր պակն ՀԲՌ [72000] հոգով, գնացեալ մինչեւ ի Թոխաթ աւարեաց եւ գերեաց։ Ի թվին ՋԻԳ [1474] շարժեցաւ բազում զօրօք եւ գնաց ի Շամբ։ Էառ զՄէլտէնի, խսարեց զՊէրիայ Գ [3] ամիս, նաղմեց եւ չկարաց առնուլ։ Երեկ Շամայ հեծելն ի դէմ, բայց արին հաշտելութիւն եւ դարձաւ յԱշմուշատ։ Եկն Խոնդքարին որդին եւ ԳՃՌ [300000] հոգով ի վերայ Հասան պակին կոտրեց զհեծելն, եւ սպանաւ մէկ որդին, եւ ինքն փախաւ մինչեւ ի Թավրէզ։ Ետ զորդին իւր զՄուհամատ պակն ի Միջագետս եւ իջեալ գնաց որդին առ եղբայր իւր Պաղտատ։

Ի թվին ՋԻԴ [1474] գնաց Մուհամատ պակն ի Շիրազ ի հօրեղբօրն ի տեղն։ |104բ| Եւ հայրն բարկացաւ փախուցին անտի մինչեւ ի Խարբերդ եւ գնաց ի Հալապ։ Եւ սուլտանն Մսրայ ետ նմայ բազում ինչ։ Եւ ի միւս տարին գնաց ի Հոռոմք եւ ընկալաւ զնայ Հոռմաց տանն տէրն ետ նմա զՍեւաստ։

Ի թվին ՋԻԶ [1477] ել գնաց յԵզնկան եւ խաբմամբ սպանաւ ի մարգրոջմէն, ի ձեռն Պայընտուրին, եհաս սուգ ոչ սակօ։

Ի թվին ՋԻԷ [1478] մտանէ Հասան պակն ի Կուռճիստան եւ աւերէ զՏփխիս։ Զի Մելիքն գնացել է ի կռիւ ի գլխի բացն։ Եւ գերեաց եւ եդ զզօրսն ի Տպխիս եւ եկեղեցիս բազում քակեաց եւ ի նոցանէ խոցեալ մեռաւ։ Եւ Կորիզու (sic) մելիքնին եկին ջարդեցին եւ առին զՏփխիսն ի տաճկնուն։

Ի թվին ՋԼԱ [1482] մեռաւ սուլտան Մուհամմատն եւ նստաւ ի տեղն որդին՝ սուլտան Պայազիտ։

Ի սոյն ամի ժամ ելաւ յԵզնկան ԼԲՌ [32000] հոգի մնաց ներքեւ հողին։

Ի թվին ՋԿ [1511] հեծել ժողւեց ի թաթարէն ս[ու]լդան |105ա| Պայազատին որդին՝ Սէլիմն եւ գնաց ի վերայ հօր իւր՝ Պայազիտին։ Դեղեցին զհայրն զՊայազիտ եւ նստաւ ի տեղն։ Յայս ժամանակս էր Մաթոս վարդապետն ի Սեւաստ ի Հրեշտակապետու վանքն, զոր Քօսաէլիմճի ասէին։

Ի թվին ՋԿԴ [1515] ելաւ սուլթան Սելիմն անթիւ զօրօք գնաց ի Չալտրանն կռւեցաւ, կոտրեց զշահն եւ զշլայեց զԱմասիայ։ Մեկալ տարին առաւ զԿամախ եւ զԱնատօլայն եւ գնաց ի թախտն։

Ի թվին ՋԿԶ [1517] սուլթան Սելիմն գնաց առաւ զՇամպ եւ զՄսր եւ զմեծամեծսն յամէն տեղաց վերուց։

Ի թվին ՋԿԸ [1519] բարկութիւնն աստուծոյ սաստկաւ եւ սուլդան Սէլիմն տղայ ժողւեց ի քրիստոնէից։

Ի թվին ՋՀ [1521] մեռաւ Սելիմն եւ նստաւ որդին՝ Սուլայման խոնդքարն։ Ի Սեւաստ բաղնիք շինեցին։

Թվին ՋՀԱ [1522] այրեցին ի Սեւաստ զՊեխի որդին զՍաֆարն։

Ի թվին ՋՀԷ [1528] ելաւ Սոֆին, զոր Աթ|105բ|մաճայ խալիֆայ ասէին, Սեւաստու փաշան գնաց ի վրան կոտրւեցաւ եւ անկաւ ի Սեւաս[տ], եւ մեռաւ, եւ յետոյ քուրդն կոտրեց։

Ի թվին ՋՀԶ [1527] գնաց Հուսէին փաշան ի Տոռիլ եւ ի Կուկւան ի Հոռմին վերայ, որ գլուխ էին քաշել, շատ ջարդեց եւ գերեց ԺԲՌ [12000] հոգի։

Ի թվին ՋՀԹ [1530] շինեցին զՖռնտրու վանքն ի Սեւաստ։

Ի թվին ՋՁ [1531] տղայ ժողւեցին ի քրիստոնէից, ահ եւ փախ, լաց եւ աղաղակ եւ խեղճ բաներ շատ եղեւ։ Ի սույն ամի ագեւոր աստղ երեւեցաւ յարեւել[ք] յօգոստոսին։

Ի թվին ՋՁԱ [1532] ագեւոր աստղ երեւեցաւ ի սեպտեմբերին։ Եւ գնաց Սուլայման խոնդքարն եւ Ֆռանկին վերայ մինչեւ ի Փուլիա, չկարց առնուլ եւ շատ պակասութեամբ դարձաւ. Ալամանսաֆարի ասէին։ Ղասում վոյվոտան ԿՌ [60000] հոգով գնաց, Է [7] հոգի եկաւ ի խոնտքարն խապ[ա]ր բեր։

Ի թվին ՋՁԲ [1533] եր|106ա|եցին ի Սեւաստ ի Տեւոցու վանացն զՀա[յ]րապետ հաբեղան։ Եւ կրկին ագեւոր աստխ երեւեցաւ ի սեպտեմբեր։

Ի թվին ՋՁԳ [1534] լուսին խաւարեցաւ յարեւմտից կողմէն։ Եւ ել Սուլայման խոնդքարն անթիւ զօրօք գնաց իառ զԹավրէզ, զՍուլտանիա. ղշլայեց ի Պաղտատ եւ ապա եկ ի թախտն։ Ի սոյն ամի կրակ անկաւ յՍտ[ա]մբօլ ԺԲՌ [12000] տուն այրեցաւ։

Ի թվին ՋՁԴ [1535] ի Սեւաստ ի Շնքուռկայ գեղէն տղա քահանայ մի այրեցին։ Հողմ ելաւ սաստիկ եւ բազում ծառ կոտորեց։

Ի թվին ՋՁԵ [1536] Սուլէյմանն զիր մեծ ւազիրն սպաննեց, զԻրպէհիմ փաշան, որ չարախօսեցին թէ, Ֆռանկաց հետ լեզու ունի եւ հայ կու կենայ։ Ի սոյն ամի ծանր ձմեռ եղաւ, որ Թ [9] թիզ ձուն չափեցին։ Եւ զԽոճա Կոկճան բռնեցին, զլեզուն կտրեցին եւ բերնէն ի ցիցն զարկին, վասն Քրիստոսի հաւատոյն. եւ մեծ մին[ա]րանն մի կործեցօ։ |106բ| Ի սոյն ամի տղայ ժողւեցին դարձեալ։ Ի սոյն ամի Կարմիր գլխոյն Մհամատ խանն ի Վրաց տունն եմուտ եւ բազում աւար եհար։

Ի թվին ՋՁԶ [1537] լուսինն բոլոր խաւարեցաւ, որ իսկի չերեւէր։ Սուլէյման խոնդքարն թիաւոր հանեց յամէն աշխարհէ. ԷՃ [700] նաւ ղրկեց ի Ֆռանկին վերայ եւ ինքն ցամաքով գնաց եւ շատ զեն եղաւ իւրենն եւ եբեր թախտան։ Ի սոյն ամի դարձեալ եմուտ Մուհամմատ խանն ի Վրաց տուն եւ անթիւ ջարդ արաւ, ԺԲՌ [12000] այլ աւելի գերի հանեց. իւրեանք մէկ զմէկ մատնեցին։ Ի սոյն ամի նոյեմբեր ԺԷ [17] դարձեալ խաւարեցօ լուսինն։

Ի թվին ՋՁԷ [1538] Սուլայման խոնդքարն ԲՃ [200] նաւ ղրկեց փաշանիք ի Հրմուզու եւ ի Տէվ քաղաքին վերայ։ Յետ Բ [2] տարու Է [7] եկաւ եւ այլն ոչ։

Ի սոյն ամի յունվար, ագեւոր աստղ ելաւ հարաւ եւ յետեւ յարեւմուտս, մառախուղ եղաւ Ե [5] օր, եւ ի նոյեմբերի Զ [6] լուսին խաւարեցաւ։ |107ա| Սուլէյման խոնդքարն գնաց ի Ֆռանկն եւ Վանատիկ եաղի եղաւ եւ քօհրօզ եւ զճանպնին կտրեցին եւ շատ պակասութիւն արարին եւ ինքն եկաւ զիւր աշխարհին Ֆռանկն տութսախ արաւ։ Եւ յԵրուսաղէմ զՖռանկին վանքն թալնեցին։ Ի սոյն ամի էառ Կարմիր գլուխն զՇիրւան եւ թագաւորեաց։

Ի թվին ՋՁԸ [1539] ծռազատիկ արին Հոռոմնին ի Ծառզարդարին, յապրիլի Զ [6] եւ այլ ամենայն ազգ ուղիղ արարին զզատիկն՝ յապրիլի ԺԳ [13]։ Ի սոյն նմի արեգակն խաւարեցաւ, եւ վախճանեցաւ Սիմէօն արհեպիսկոպոս[ն] Սեբաստիու։ Դարձեալ ագեւոր աստղ ելաւ ի մայիս ի կողմն հիւսուսոյ գլուխն յարեւմուտք։ Ի սոյն ամի կրակ անկաւ յՍտմբօլ եւ ԾՌ [50000] տուն այրեցաւ։ ԷՃ [700] մարդ ի զնտանտունն այրեցաւ եւ շատ ռօտ էղաւ։ Յետոյ մահ տարածեցաւ յամենայն աշխարհ ի Հոռոմք, ի Շամ եւ ի Շարխ եւ յամենայն տեղ։ Կորճի։

|107բ| Ի թվին ՋՁԹ [1540] ծանր ձմէռ եղաւ Թ [9] թիզ ձուն է ասին. Աւագ ուրբաթ չկարաց մարդ ի գերեզմներնէր գնացեր։ Եւ ի զատկին խաւարեցաւ արեգակն։

Ի թվին ՋՂ [1541] դարձեալ եմուտ Կարմիր գլուխն ի Կուռճիս[տ]ան եւ բազում ջարդում եղեալ, գերի տարեալ ի քրիստոնէիցն ԽՌ [40000]։ Ի սոյն ամի գնաց խոնդքարն ի Ֆռանկին վերայ, պատճառաւ էլչուն եւ շատ պակասութեամբ դարձաւ։

Ի թվին ՋՂԲ [1543] դարձեալ տղայ ժողւեցին։

Ի թվին ՋՂԲ [1543] յԱմասիայ քաղաք ջհուտ մեծ հէքիմ մի Բ [2] քրիստոնէ երղատ է բռնել, տարել ի տուն թէ՝ կու բանեցնեմ, յԱւաք շաբթուն աւրերն։ Եւ այլ ի դուրս չեն ելել. նայ անոնց ընկերմ այլ կու եղեր, կռահեր է եւ մեկալ օրն գնացեր սուպաշուն ասեր է թէ, մնամ թէ սպաննեցին, զի ունին զաղանդն յիւրեանց զատկին։ Եւ խոնդքարին որդոյն իմաց|108ա|ուցին սուլթան Մուստաֆին, որ շահզատայ էր յԱմասիայ։ Եւ առաքեց բազում մարդ զրէհով, սլէհով կոտրեցին զդուռն մտան ի տուն ջհտին եւ գտան զքրիստոնէքն գամած ի տախտակի, որպէս զխաչ, զպողոզն ծակել են եւ շիշայ էին խօթել եւ զարունն առել, վասն խմորի եւ ըմպռնեցին զջհուտն եւ սքանճայեցին։ Նայ ասաց թէ ունիմ Գ [3] ընկեր զԱ [1] էրեցին, զԳ [3] կախեցին եւ արզ արարին մեծ խոնդքարին։ Ի սոյն ամի գնաց խոնդքարն ի վերայ Ֆռանկին, բերդ մի առին եւ ԺԲ [12] հազար մարդ դրին, յետեւ նաղմով կրակեցին եւ ջարդեցին զմարդն. եւ շատ պակասութեամբ դարձօ։

Ի թվին ՋՂԳ [1544] յունվար շարժ եղեւ։ Զէյթուն փլաւ եւ Ապլստան կէսն ընկղեցաւ, Զէյթուն ներքեւ լեռանն մնաց։ Ներքեւ գետնոյն գոռոյն գայր ի պատուածոյն. մինչեւ ի Զ [6] ամիսն դողայր։

Ի թվին ՋՂԲ [1543] Վրացին զԱյազ փաշան կոտրեց եւ իառ։

|108բ| Ի թվին ՋՂԵ [1546] մարտի[ն] կարմիր ձուն եկօ։ Ի սոյն ամի ի Կոստանդինուպօլիս Գ [3] ազգի պատրիա[ր]գ վախճանեցաւ Հայոյն, Հոռմին եւ Ֆռանկին։

Ի թվին ՋՂԶ [1547] դարձեալ տղայ ժողւող ելաւ, բայց ի Սեւաստ չեկաւ։ Ի սոյն ամի ահագին ամպ որոտ եղեւ, Լ [30] օր անձրեւ տեղեաց։ Հոկտեմբեր[ի] Ը [8] խաւարեցաւ լուսինն։ Նոյեմբերի ԺԲ [12] արեգակն խաւարեցաւ։ Ի սոյն ամի շահ Ալխասն ապստամբէ յեղբօրէն ի շահ Դահմանէն. գա ի խոնդքարն, ի սուլթան Սուլէյմանն յՍտմբօլու, առնու երթա ի վերայ եղբօրն անհուն զօրօք աւերեց զԹավրէզ եւ դարձաւ ի Յամիտ։

Ի թվին ՋՂԷ [1548] եւ տէրն Թավրիզին, բարկանայ շահ Դահմանն գայ աւիրէ զԽնուզ, զԲասեն, զԱրզրում, զԴերջան, զԿեղի, զՊիթլիզ եւ բազում չարիս արարին։ Եւ իմացեալ խոնդքարն եւ անթիւ հեծել սփռեց եւ ջանացին ըմբռնել նայ, փախ|109ա|եաւ նա եւ հեռացաւ եւ խրոխտայր խոնդքարն ի գալոյ տարին։ Եւ ի գալ տարոյն անցաւ գնաց ի տեղի իւր եւ ոչ կռւեց։

Ի թվին ՋՂԹ [1550] տղայ ժողւող ելաւ դարձեալ, յամենայն աշխարհս Ոսմանին։

Ի թվին ՌԳ [1554] մահ տարածեցաւ յամենայն երկիր։

Ի թվին ՌԸ [1559] խոնդքարին որդիքն կռվեցան ի Կօնիայ եւ Սելիմն կոտրեց զՊայազիտն եւ փախուց մինչ ի Բասեն։ Եւ նա գնաց ի շահ Դահմանն եւ անտ սպանել տւին Գ [3] որդովն։

Ի թվին [Ռ]ԺԲ [1563] մահ տարածեցաւ դարձեալ։

Ի թվին ՌԺԴ [1565] թիաւոր հանեցին յամենայն աշխարհէ եւ գնաց խոնդքարն ի վերայ բերդին Մալթայու եւ նոքա ելեալ կոտորեցին եւ փախուցին։ Ի սոյն ամի չարացան Սեւստու տաճկնին եւ զՍեւստու Լուսաւորչին ժամտունն քակեցին։

Ի թվին ՌԺԵ [1565] գնաց խոնդքարն ի վերայ Փէչայ. զՍախզ եւ այլ բերդեր |109բ| առին եւ ի վերայ Փէչու անկաւ։

Ի թվին ՌԺԶ [1567] նստաւ ի տեղ Սուլէյման խոնդքարին որդին իւր՝ Սելիմն Տկռածն, ասին թէ, հետ ճհտի տղի փոխել են գաղտ։ Եւ յառաջի ամին տղա ժողւող եհան, դարձեալ յաշխարհ իւր։ Եւ պասմա գրգեր բերին։

Ի թվին ՌԻ [1571] Բ [2] ամաւ խսարեցին եւ առին զԿիպռօզ կղզին։ ՃՌ [100000] գերի հանին եւ զբազումս կոտորեցին։

Ի թվին ՌԻԱ [1572] գնաց զօրքն Օսմանցուն ի վերայ Ֆռանկին եւ նոքա ելեալ զՈսմանցուն զՃԾ [150] նավն զարկուտար արարին։

Ի սոյն ամի ի Կոստանդինուպօլիս, ի սուրբ Սոփի եկեղեցոյ գմբէթին վերայ խաչ լուսոյ երեւէր, զոր ելեալ առնել կամէին կամ զարկել եւ ընկենուլնայ բարձրանայր եւ երբ չմերձենային իջնոյր դարձեալ ի վերայ գմպէթին. տեսողքն եկեալ պատմեցին մեզ։

Ի թվին ՌԻԴ [1575] մեռաւ սուլդան |110ա| Սէլիմն եւ նստաւ ի թախտն սուլտան Մուրատ, որդի իւր։

Ի սոյն ամի մեռաւ շահ Դահմանն ի Թավրէզ, որ Կարմիր գլուխ յազգէն էր։

Ի սոյն ամի յամենայն տեղ հեղեղ ելաւ եւ շատ զեն արար։

Ի թվին ՌԻԶ [1577] ագեւոր աստղ ելաւ յարեւմուտ, ծա[յ]րն յարեւելք, մեծ եւ յերկան եւ բազում աւուրք երեւէր յարեւմտի ցժամանակն։

Ի թվին ՌԻԸ [1579] գնաց Հոռմաց լաշքարն բազումք եւ ձմռնեցին յարեւելք։ զՅերեւան քաղաք գերեցին ԺԸ [18] գեղով, եւ ցրւեցին զկին եւ զտղայ յամենայն աշխարհ։

Ի թվին ՌԼ [1581] ել չար հրաման ի սուլտան Մուրատէն, որ քրիստոնէքն այլ տուլպանդ չդնեն ի գլխնին։

Ի սոյն ամի Կարմիր գլուխն, զՈսման փաշան ի Տամուրղափուն փախուց։

Ի թվին [ՌԼԳ] [1584] դարձեալ շարժ ելաւ Եզնկայն եւ կործանեց։

Ի թվին ՌԼԴ [1585] Ոսման փաշան անթիւ հեծելով գնաց իառ զԹավրէզ, շատ ջարդում եղեւ եւ շատ գերի եւ շատ թալան արարին։ Յետոյ ինքն այլ ուռեցաւ եւ մեռաւ, Ոսման փաշան |110բ|, եւ տիրեց Հոռմցին բազում տեղեաց, զի առին զՅէրեւան, զՆախչւան, զԿանճա, զՇիրւան, զՇամախի, զԹավրէզ, զՏամուրղափուն, զԿորի՝ զթախտն Սիմաւոնին եւ զԹիֆլիս։

Թվին ՌԽԱ [1592] տաճիկքն առին զԼուսաւորիչ եկեղեցին ի Սեւաստ եւ արարին ուրբաթ մզկիթ. եւ զԱստուածածին տաճարն, որ ի մօտն կայր քակեցին ւ ի տեղն մինարայ շինեցին։ Զգերեզմանքն քակեցին եւ զոսկերսն ի դուրս լցին եւ յամենայն տեղ շատ ռօտ արարին եւ ասէին թէ, մեր թւիսն Ռ [1000] լցւաւ։

Ի թվին ՌԽԲ [1593] Ոսմանցին ելաւ եւ զՊուտուն ու զՄաճ|111ա|արին եւ զամենայն ըխտաւորն գերեցուց մինչեւ ՁՌ [80000] ոգին, եւ թալնեց զմալ եւ զռզակն։

Ի թվին ՌԽԳ [1594] ծանր հեծելութիւն եղաւ ի վերայ Մաճարին։

Ի թվին ՌԽԴ [1595] մեռաւ սուլտան Մուրատն եւ նստաւ ի տեղն սուլտան Մուհամմատն։

Ի սոյն ամի պախրէք խիստ անաչար չարդեցան յամենայն աշխարհ, հանց, որ լուծքն ի գետինն մնաց եւ կալն կամնելու մնաց շատ, ի յանամին շառէն։

Ի թվին ՌԽԵ [1596] սուլթան Մուհամատն գնաց անթիւ հեծելով եւ անհամար լաշքարով ի վերայ Ֆռանկին, խորհելով թէ մինչեւ ի Ղզլալման երթայ եւ ոչ գնաց, այլ էառ զԱկրի բերդն. ջարդեցան եւ ջարդեցին։ Ի դառնալն տօնանմայ արարին եւ ուրախութիւն եւ պատերազմն անխափան մնաց։ Եւ յետ այնմ ջալալնի ելաւ յիւր աշխարհն ահ եւ փախ ի գեղ եւ ի գաւառ, եւ թալան շատ գո[րծեցաւ]…