Կարնոյ
ժողովի
կանոնները
գրականութեան
մէջ
երբեմն
վերագրւում
են
Սահակ
Գ
Ձորոփորեցուն
(677-703
թթ.
):
Սակայն
անհրաժեշտ
է
նշել,
որ
կանոններում
չկայ
որեւէ
հանգամանք,
որը
թոյլ
կը
տար
դրանք
համարել
Է
դ.
աւարտի
կամ
Ը
դ.
սկզբի
գործ:
Մասնաւորապէս՝
բացակայում
են
այդ
դարում
սովորական
քննարկումները
միակամութեան
(
մոնոթելիզմի
)
թեմաներով,
որոնք
յատկապէս
առօրէական
դարձան
Բիւզանդիայում
Յուստինիանոս
Բ
կայսեր
տիրապետութեան
տարիներին
(685-695,
706-711
թթ.
):
Կարնոյ
(
Թէոդոսուպօլսի
)
ժողովի
արձանագրութեան
նախաբանում
կայ
հետեւեալ՝
թուագրում
ենթադրող
վկայութիւնը.
«…
որ
ժողովեցան
յամենայն
քաղաքաց
եւ
յաշխարհաց
Յունաց
եւ
ի
Հոռոմոց
եւ
ի
մեծն
Հռովմայ,
հրամանաւ
մեծի
թագաւորին
Յուստինեայ,
որ
նախանձայոյզ
եղեալ
աւրինացն
Աստուծոյ
եւ
սրբոց
առաքելոցն
քարոզութեան,
ժողով
հրամայեաց
լինել
ի
միջասահմանս
աշխարհին
Հայոց,
Վրաց
եւ
Աղուանից:
Որ
ժողովեցան
բազում
եպիսկոպոսք
յամենայն
քաղաքաց
հանդերձ
կաթողիկոսաւն
Հայոց
Սահակաւ:
…
Եւ
ժողովեցան
բազում
եպիսկոպոսք
Վրաց
եւ
Աղուանից
ի
քաղաքին
Թէոդոսուպաւղիս
եւ
միաւորեցան
ի
հաւատս
սրբոց
առաքելոցն
եւ
ի
կանոնս
սուրբ
ժողովոյն
…»:
Է
դ.
վերջում
դժուար
է
ենթադրել
ոչ
միայն
Հայոց
եւ
Յունաց
համատեղ
ժողովը
Արաբական
խալիֆայութեան
եւ
Բիւզանդական
կայսրութեան
սահմանագիծ
Կարինում,
այլեւ
յատկապէս՝
Վրաց
եպիսկոպոսների
մասնակցութիւնը
այդպիսի
ժողովին:
Ժամանակագրական
բոլոր
տարբերակներում
Սահակ
Ուղկացու
(
կամ
Հարքացու
)
աթոռակալութիւնն
ընկնում
է
Յուստինիանոս
Ա
կայսեր
օրերում
(527-565
թթ.
):
Վերջինս
աւելի
շատ
յայտնի
է
քաղկեդոնականութիւնը
դաժանօրէն
պարտադրելու
իր
քաղաքականութեամբ:
Սակայն
Փիլոն
Տիրակացու
Ժամանակագրութեան
(
գրուած
686
թ.
)
տուեալներով,
իր
իշխանութեան
առաջին
փուլում
կայսրը
վարում
էր
այլ
քաղաքականութիւն:
Մասնաւորապէս՝
նա
յետ
կանգնեց
իր
նախորդ
Յուստինոս
Ա
կայսեր
(518-527
թթ.
)
գծից,
որը
չէր
շարունակել
իր
նախորդների՝
Զենոն
(474-491
թթ.
)
եւ
Անաստաս
(491-518
թթ.
)
կայսրերի
հաշտեցուցիչ
դիրքորոշումը
Քաղկեդոնի
ժողովին
առնչուող
խնդիրներում
(
Յուստինոս
Ա
-
ի
այդ
մօտեցման
մասին
եւս
Ժամանակագրութիւնը
համառօտ
հաղորդում
է
):
Աւելացնենք,
որ
Յուստինիանոս
Ա
կայսեր
ժամանակ
Հայոց
եկեղեցու
կողմից
հակաքաղկեդոնական
դիրքորոշման
մասին
անուղղակի
հաղորդում
է
պարունակում
նաեւ
Սեբէոս
պատմիչի
մօտ
պահպանուած՝
Ներսէս
Գ
Շինող
կաթողիկոսի
Կոնստանտ
Բ
կայսերն
ուղղուած
648
թ.
նամակը:
Այստեղ
ասւում
է.
«…
մինչեւ
հրաման
տալ
Կաւատայ
արքայի
եւ
որդւոյ
նորին
Խոսրովու,
եթէ՝
իւրաքանչիւր
ոք
զիւր
հաւատս
կալցի,
եւ
զՀայս
նեղել
ոք
մի
իշխեսցէ
»
(
Խոսրով
Անուշիրուան
արքայից
արքան
փոխարինել
է
հօրը
531
թ.
):
Յուստինիանոս
Մեծ
կայսեր
ժամանակ
տեղի
ունեցած
ժողովի
մասին
աւելի
մանրամասն
տեղեկութիւններ
է
հաղորդում
եւ
ստորեւ
ներկայացուող
կանոններից
գրեթէ
մէջբերումներ
կատարում
Ը
դ.
առաջին
կէսի
հեղինակ
Ստեփաննոս
Սիւնեցին
(
Գիրք
Թղթոց
ում
պահպանուած
Ստեփաննոսի
Սիւնեաց
եպիսկոպոսի,
մեծի
իմաստասիրի
Պատասխանի
թղթոյն
Անտիոքու
եպիսկոպոսի,
զոր
վասն
հաւատոյ
գրեալն
էր
վերտառութեամբ
երկում
):
Եղած
փաստերը
բաւարար
են
թւում
Կարնոյ
ժողովը
Զ
դ.
20
կամ
30-
ական
թթ.
թուագրելու
համար:
Անհասկանալի
է
մնում
միայն,
թէ
ինչու
կանոնների
բնագրում
յիշատակուած
չէ
Սասանեան
արքայից
արքայի
(
Կաւատի
կամ
Խոսրով
Անուշիրուանի
)
գահակալութեան
համապատասխան
տարին:
Թերեւս,
պէտք
է
ենթադրել,
որ
դրա
պատճառը
եղել
է
ժողովի
`
Կարինում,
այսինքն
`
Հայաստանի
բիւզանդական
մասում
տեղի
ունենալը:
Կարնոյ
ժողովի
կանոնները
պահպանուել
են
Հայոց
կանոնագրքի
ձեռագրերում՝
ԽԲ,
իսկ
Բ
խմբի
օրինակներում
`
ԾԹ
թուահամարի
տակ:
Բ
խմբի՝
մեր
կողմից
K
b
նշանակուող
ենթախմբի
օրինակներն
աւարտւում
են
աւելի
վաղ
կանոնախմբերով
եւ
չունեն
Սահակ
Ուղկացու
կանոնները:
Ինչպէս
պարզաբանել
է
Վազգէն
Յակոբեանը,
Կանոնագրքի
200
օրինակների
մեզ
հասած
երկու
ձեռագրախմբերը
ծագում
են
Ժ
դ.
վերջում
(992-997
թթ.
միջեւ
)
կազմուած
մէկ
ընդհանուր
մայր
տարբերակից,
որն
ունեցել
է
40
կանոնախումբ:
Նրանից
են
ծագում
Հայոց
կանոնագրքի
հնագոյն
երկու
ձեռագրերը՝
A
գրչագիրը՝
արտագրուած
1098
թ.
(
Նոր
Ջուղայի
ձեռագիր
),
եւ
B
գրչագիրը՝
արտագրուած,
ըստ
ամենայնի,
միեւնոյն
մայր
օրինակից
ԺԳ
դ.
։
Դրանցից
կատարուած
ընդօրինակութիւնները
կազմում
են
Հայոց
կանոնագրքի
ձեռագրերի
Ա
խումբը:
Ժ
դ.
վերջի
այդ
տարբերակից
են
արտագրուել
նաեւ
Հայոց
կանոնագրքի
ձեռագրերի
Բ
խմբի
մեզ
հասած
երեք
ենթախմբերի
մայր
գրչագրերը:
Նրանցից
ոչ
մէկը
մեզ
չի
հասել,
ուստի
Բ
խմբի
մայր
օրինակի
ընթերցումների
մասին
պատկերացում
կազմելու
համար
անհրաժեշտ
է
նախապէս
վերականգնել
բոլոր
երեք
ենթախմբերի
ձեռագրերի
մայր
գրչագրերի
ընթերցումները:
Կատարելով
այդ
աշխատանքը
(
Վ.
Յակոբեանի
համեմատական
հսկայածաւալ
աշխատանքի
օգնութեամբ
)
՝
ենթախմբերը
պայմանականօրէն
անուանել
ենք՝
K
a
(
acdkmpsv
ձեռագրեր՝
ԺԶ
-
ԺԷ
դդ.
)
եւ
K
r
(
hloru
ձեռագրեր՝
ԺԷ
դ.
):
Ընդհանուր
առմամբ,
Վ.
Յակոբեանի
աշխատանքի
շնորհիւ
իւրաքանչիւր
ենթախմբի
նախնական
ընթերցումների
վերհանումը
լուրջ
խնդիրներ
չի
յարուցում
(
որոշ
կասկածելի
դէպքերում
շահագրգիռ
ընթերցողն
ինքը
կարող
է
դիմել
Վազգէն
Յակոբեանի
քննական
-
համեմատական
հրատարակութեան
տողատակերի
մատուցած
սպառիչ
նիւթին
):
Կանոնագրքի
ձեռագրախմբերի
ընթերցումների
համադիր
օգտագործմամբ
կազմուած
Կարնոյ
ժողովի
Կանոնների
քննական
բնագիրը
մեծ
հաւանականութեամբ
պատկերացում
է
տալիս
նրա
վեցերորդդարեան
վիճակի
մասին։
Ստորեւ
ներկայացուած
բնագրի
տողատակերում
հաշուի
չեն
առնուած
Կանոնագրքի
առանձին
ձեռագրերի
տարընթերցումները,
քանի
որ
դրանք
հաստատապէս
արտագրուել
են
A,
B
ձեռագրերից
կամ
Բ
խմբի
ձեռագրախմբերի
(
վերականգնուած
)
մայր
օրինակներից,
ուստի
չեն
կարող
օգտակար
համարուել
Կանոնների
ինքնագրի
վերականգնման
հարցում:
Հայոց
կանոնագրքի
կազմող
գրիչների
կողմից
աւելացուած
վերնագիրը
եւ
յօդուածացանկը
վերցրել
ենք
փակագծերի
մէջ:
Իբրեւ
Զ
դ.
բնագրի
վերականգնում՝
բնականաբար,
բաց
են
թողնուած
կանոնագրքային
ընդհանուր
գլխակարգութեան
յօդուածահամարները:
Բնագրի
տողատման
եւ
կէտադրման
խնդրում
էապէս
օգտուել
ենք
Հայոց
կանոնագրքի
քննական
հրատարակութեան
հեղինակ
Վ.
Յակոբեանի
կատարած
աշխատանքից։
Ալեքսան
Յակոբեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
Աշոտ
Գ.
Աբրահամեան,
Անանիա
Շիրակացու
մատենագրութիւնը,
Երեւան,
1944
։
2.
Հ.
Պօղոս
Անանեան,
Քննութիւն
հայ
եկեղեցւոյ
պատմութեան
Ե.
եւ
Զ.
դարերու
շրջանին,
Վենետիկ
-
Ս.
Ղազար,
1991
։
3.
Գիրք
Թղթոց,
Երուսաղէմ,
1994
։
4.
Աբրահամ
Զամինեան,
Հայոց
եկեղեցու
պատմութիւն,
հտ.
Ա
-
Բ,
Նոր
Նախիջեւան,
1908-1909
։
10.
Միշել
Վան
Էսբրուկ,
Բիւզանդիայի
հայկական
քաղաքականութիւնը՝
սկսած
Յուստինիանոս
Բ
-
ից
մինչեւ
Լեւոն
Գ,
«
Էջմիածին
»,
Վաղարշապատ
-
Ս.
Էջմիածին,
1997,
թիւ
Զ
-
Է։