Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|295ա| Ի թվին Ջ [1451] առաւ սուլտան Մուհամմատն զԿոստանդինուպաւլիս, այսինքն զԸստամբաւլ, որ է Իսլամպաւլ։

Ի թվին ՋԼԳ [1484] մեռաւ սուլտան Մուհամմատն եւ թագաւորեաց որդի նորա սուլտան Պայազիտն։

Ի թվին ՋԾԸ [1509] ի Ըստամբաւլ շարժ ելաւ եւ բազում վնաս եղաւ եւ Խ [40] աւր երեցաց։

Ի թվին ՋԿԱ [1512] մեռաւ սուլտան Պայազիտն, որ էր խոնթքարն. եւ թագաւորեաց որդի նորա սուլտան Սէլիմն. եւ եղեւ խռովութիւն ի մէջ եղբարցն։ Զոր եւ գնացեալ աւագ եղբայր նորին՝ սուլտան Ահմատն մինչեւ առ ծովն Ովկիանոս եւ ամաւթալից ի յետս դարձաւ, վասն ոչ թագաւորելոյն։ Եւ եղեւ որդի նորա սուլտան Մուրատն Սոֆի։ Եւ յետ նորա եկեալ յարեւելից չար եւ անաւրէն եւ արիւնարբուն Նուր Ալին եւ բազում աւար առին ի Հայոց եւ ի Տաճկաց եւ հեղին զարիւն անմեղաց։ Եւ յետոյ եկեալ Սինան փաշան եւ գնացեալ մարտեաւ ընդ նոսա եւ դարձաւ փախստական. եւ անկեալ շատք ի զաւրացն Հայոց եւ Տաճկաց արեամբ թաւալեալ. զոր տէր աստուած փրկեսցէ ի յանաւրինաց եւ ազատեսցէ եւ յանիրաւ պահանջողաց. ամէն։

Ի թվին ՋԿԴ [1515] ելաւ սուլտան Սէլիմն ի |395բ| վերայ Սոֆուն բազում զաւրաւք եւ էառ զնայ, որ ասեն Չալտրանի կռիւ։ Եւ եղեւ մահ տղայոց. եւ կարկուտ անկեալ յերկնից հիանալի. եւ եղեւ սղութիւն հացի, որ քիլակն եղեւ Լ [30] օթմանի։ Եւ ի սոյն ամի առաւ Կամխայ բերդն այս թագաւորս։

Ի թվին ՋԿԹ [1520] Ջալալին ելաւ եւ եկաւ ի Թոխաթու վերայ սուրբ Թորոսու տաւնին։

Ի թվին ՋՀ [1521] մեռաւ սուլտան Սէլիմն եւ թագաւորեաց որդի նորա սուլտան Սուլայմանն։

Ի թվին ՋՀԵ [1526] ելաւ շեխ Ղալանտարն եւ եկաւ ի Ճինճիֆայ գեղին առջեւ իջաւ եւ եկաւ բազում հեծել եւ Բ [2] փաշայ եւ կոտրեց զԼՌ [3000] հոգին եւ զԱ [1] փաշան սպաննեց. եւ բերին մօյտանին յիմարաթն թաղեցին. եւ այլքն փախեան. եւ ինքեանք էին Կ [60] հոգի։

Ի թվին ՋՁ [1531] եղաւ սկիզբն տղայ ժողովի։

Ի թվին ՋՁԲ [1533] սուլտան Սուլայմանն բազում զաւրաւք գնաց ի վերայ Կարմիր գլխուն. եւ նայ փախեաւ ի Խորասան. եւ զի զաւրքն բազում էին խոնթքարին, եւ ձմեռն էր, եւ սղութիւն յոյժ, վասն որոյ ոչ կարաց երթալ զհետ նորա, այլ եկեալ ի Պաղտատ ձմերեաց ի նմայ եւ առաւ զնայ, եւ գարունն ելեալ գնաց ի տեղի իւր։

Ի թվին ՋՁԵ [1536] սուլտան Սուլայմանն զԻպրէհիմ փաշան սպաննեց ի փառս սատանայի. զի այս փաշան եղեր է պատճառ տղայ ժողովելոյ. |396ա| իսկ ի միւս տղայ ժողովելն եղեւ թվին ՋՁԶ [1537]։

Իսկ ի թվին ՋՁԴ [1535] ծնաւ տէր Մինասն, որդին խոճայ Միրաքին։

Ի թվին ՋԿԴ [1515] տէր Ստեփաննոսն ծնաւ փետրվարի ԺԹ [19]։

Ի թվին ՋՁԸ [1539] մոլորեցան ազգն Յունաց եւ արարին ծռազատիկ ապրիլի Զ [6]-ըն. աստուած փրկէ զհայ ազգն։

Ի թվին ՋՂ [1541] սուլտան Մուստաֆան ի Յամասիայ եկաւ եւ թագաւորեաց անդ ամս ԺԳ [13] եւ սպանաւ ի հօրէն։

Ի թվին ՋՂ [1541] նոյեմբերի ԻԷ [27], աւրն կիրակի, ծնաւ Անդրէասն, տղայ խոճայ Միրաքին, ի Ճանփաշայ մաւրէն, ի յիսնակին յելն։

Ի թվին ՋՂԱ [1542] հոկտեմբերի Ը [8] եղեւ ձեռնադրութիւն տէր Ստեփաննոսին, Քաչկակ էրէցն։

Ի թվին ՋՂԲ [1543] եւ ապրիլի Դ [4], աւրն չորեքշաբթի, ի լուսանալ աւուրն Ա [1] ժամն, սաստիկ շարժ ելաւ, Ողորմեայ փոխին ասելու չաք եղաւ, որ երերաց եւ շատ աւեր արաւ։

Ի թվին ՋՂԲ [1543] Թոխաթու եկեղեցիքն աւերեցին թուրք ազգն Ը [8] նիհետրաց, ապրիլի Թ [9] սեւ երկուշաբթի լուսացաւ մեզ. վասն ծովացեալ մեղաց մերոց ի վերայ մեր եկն այս պատուհասս։

Ի թվին ՋՂԶ [1547] խոճայ Միրաքն զչարտախն շինեց։

Ի թվին ՋՂԷ [1548] եկաւ շահին ախբարն՝ Ալխասն եւ հնազանդեցաւ խոնթքարին. եւ մէկալ տարին խոնթքարն գնաց ի վերայ շահին։

|396բ| Ի թվին Ռ [1551] փետըրվարի Ա [1] ծնաւ աղբարս Խաչատուրն։

Դարձեալ թվին ՌԺԴ [1565] փետրվարի Ի [20] առ աստուած փոխեցաւ այս Խաչատուրս։

Ի թվին Ռ [1551] յինանցն ոսկերչերն ի նոր չարսուն գնացին։ Չաւփլին եւ մղտեսցի Ցափուկն արին. աստուած ողորմի իւրեանց հոգուն. ամէն։

Ի թվին ՌԳ [1554] յունիսի ԻԲ [22], աւրն ուրբաթ, ծնաւ Աննան, եւ մղտեցի Կօկճան Երուսաղէմայ եկաւ եւ նոյեմբեր[ի] ԻԴ [24] առ աստուած փոխեցաւ։

Դարձեալ թվին ՌԻԷ [1578] մայիսի ԻԸ [28], աւրն չորեքշաբթի, մեռաւ այս Աննան ի փառս աստուծոյ։

Ի թվին ՌԳ [1554] սուլտան Սուլայմանն սաֆար արաւ ի վերայ Կարմիր գլխին. եւ զԵրեւան եւ զՆախչուան զամենայն գերի բերին։

Ի թվին ՌԵ [1556] յուլիսի Դ [4], աւրն շաբաթ, մեռաւ Ճանփաշան, մայրն Անդրիասին։

Ի թվին Ռ եւ Է [1558] եկաւ սուլտան Պայազիտն ի Յամասիայ, դարձեալ գնաց ի Կօնեայ, աղբօրն ի վերայ ի պատերազմն եւ յաղթվեցաւ յեղբաւրէն եւ փախեաւ գնաց ի Ղզըլպաշն ի Ղազպին, եւ մեռաւ ի ձեռն շահին, հրամանաւ հաւրն իւրոյ՝ սուլտան Սուլայմանին։

Ի թվին Ռ եւ Ժ [1561] փետըրվարի Բ [2], սուրբ Սարգըսին կիրակին ես՝ Անդրէասըս կարգըւեցայ։

Ի թվին Ռ եւ ԺԲ [1563] յունիսի ԻԲ [22], աւրն երեքշաբթի, ծնաւ Ովանէսն, տղայ Անդրէասին։

|397ա| Դարձեալ թվին Ռ եւ ԻԸ [1579] աւգոստոսի ԻԸ [28], օրն ուրբաթ, խիստ աղերսալի բան մի եղեւ, զի վաղճանեցաւ այս Յովաննէս սարկաւագս, որդի մեղաւուոր Անդրէասին. խիստ ուսաց եւ կատարեալ եւ ուսուցիչ աշակերտաց. մեռաւ եւ աշակերտքն անկատար մնացին։ Եւ ինքն էր խիստ հեզ եւ հանդարտ եւ խելաց տէր եւ ամաց ԺԶ [16]-ից. ժորժամ կարդայք զսակաւ գիրս յիշեցէք զՅովաննէս սարկաւագն եւ զծնաւղսն իւր, զմեղաւոր Անդրէասն, որ ի յիւր բազում մեղացն՝ զիւր սիրուն սարկաւագ որդոյն զաղէտն աչօք տեսաւ. վայ իւր մեղացն, յիշեցէք եւ ասէք հայր մեր, որ յերկինս։

Ի թվին Ռ եւ ԺԴ [1565] աւգոստոսի Լ [30], օրն հինգշաբթի, ծնաւ Ճանփաշան։

Դարձեալ թվին ՌԺԸ [1569] ապրիլ Լ [30], աւրն շաբաթ, մեռաւ այս Ճանփաշան։

Ի թվին Ռ եւ ԺԵ [1566] մեռաւ սուլտան Սուլայմանն եւ թագաւորեաց որդի նորա սուլտան Սէլիմն։ Ի սոյն ամի Ալի փաշին նոր բաղնիքն ի բան հանին։

Ի թվին Ռ եւ ի ԺԸ [1569] աւգոստոսի ԻԶ [26], աւրն ուրբաթ, ծնաւ Աստուածատուրն։ Ի սոյն ամի ջհտնուն պազաստանն զուգեցին, կատարեցին։

Ի թվին Ռ եւ ԺԹ [1570] զԱլի փաշին նոր իմարաթն շինեցին, կատարեցին։ Եւ զկնի Ը [8] ամի՝ զմինարան։

Ի թվին Ռ եւ Ի [1571] զԿիպրոս առին այլազգիքն ի ձեռաց Ֆռանկին։

|397բ| Ի թվին Ռ եւ ԻԱ [1572] մեռաւ Ալի փաշան ի Յարզրում եւ բերին ի Թոխաթ յիւր իմարաթն դրին։

Ի թվին ՌԻԲ [1573] աւգոստոսի ԺԴ [14], աւրն ուրբաթ, ծնաւ Յայտին պալին։ Աստուած պահէ։

Ի թվին Ռ եւ ԻԳ [1574] սեպտեմբերի ԺԳ [13], աւրն երկուշաբթի, Թոխաթ խիստ երեցաւ։

Ի թվին Ռ եւ ԻԴ [1575] աւգոստոսի ԺԳ [13], աւրն երեքշաբթի, դարձեալ Թոխաթ խիստ երեցաւ. Թ [9] խան եւ Ե [5] մզկիթ, որ միայն Նոր խանն եւ Սուլու խանն մնաց, եւ ամէն խանութնին երեցաւ։

Ի թվին Ռ եւ ԻԴ [1575] մեռաւ սուլտան Սէլիմն յունվար ամսին եւ թագաւորեաց որդի նորա սուլտան Մուրատն։

Ի թվին Ռ եւ ԻԵ [1576] սեպտեմբերի Է [7] մեռաւ հօրքուրըս, Ղանին։ Ի սոյն ամի սեպտեմբերի ԺԵ [15], աւրն շաբաթ, մեռաւ հօրեղբարս, Պալին։

Ի թվին Ռ եւ ԻԶ [1577] սեպտեմբերի ԺԶ [16], աւրն երկուշաբթի, վաղճանեցաւ աներս, տէր Ստեփաննոսն. աստուած ողորմի իւր հոգոյն եւ ընդ սուրբ քահանայիցն դասի։

Ի թվին Ռ եւ ԻԵ [1576] աղուհացիցն, մարտի ամսոյն ագեւոր աստղ երեւեցաւ եւ Ի [20] աւր կեցաւ, եւ ագին ընդ արեւելս էր։ Եւ հեծել խաղաց ի վերայ Ղզըլպաշին, որ զՂարսն քաղաքն շինեցին։

Ի թվին Ռ եւ ԻԶ [1577] եղեւ սկիզբն պատերազմին սուլտան Մուրատին հետ Կարմիր գլխին. յառաջին տարին ըզՇրվան առին։

Ի թվի[ն] ՌԻԸ [1579] զՏամուր-ղաբուն առին։

Ի թվին ՌԻԹ [1580] յունիսի ԻԳ [23], աւրն հինգշաբթի, ծնաւ Ալէքսանոսն, աստուած մնացական այնէ իւր հօրն ու մօրն. ամէն։ Ի սոյն ամի դեկտ|398ա|եմբերի ԺԸ [18], որ է աւր ձմեռնամտին, եկաւ ի Թոխաթ հրաման ի սուլտան Մուրատէն ի մեր մեղացն. եւ առին զալաճայ գօտին ի գլխընուս եւ գտակ մորթի դնել տվին։

Ի թվին ՌԼ [1581] մարտի ԺԲ [12], աւրն կիրակի, մեռաւ մղտեցի ոսկերիչ խոճայ Միրաքն։ Աստուած ողորմի իւր հոգոյն, յիշէք եւ ասէք հայր մեր, որ։

Ի թվին ՌԼԲ [1583] զՅերեւան առին եւ գերեցին։

Ի թվին ՌԼԳ [1584] դեկտեմբերի Բ [2], աւրն չորեքշաբթի, ծնաւ Ստեփաննոսն, ծառայն սրբոյն Ստեփաննոսի Նախավկային։ Աստուած մնացական այնէ, բարեխօսութեամբ նորին պահէ անփորձ։

Ի թվին ՌԼԴ [1585] ապրիլի Դ [4], աւրն կիրակի երեկոյին, Ծաղկազարդին, անարժան Անդրէասիս ի բազում մեղացս մեռաւ Աստուածատուրն, այն իմ ծաղկազարդ որդին, որ աստուածային ուսմամբ զարդարեալ էր զեկեղեցիս մեր։ Ի սոյն ամի Օսման փաշան զԹավրէզ առօ եւ ջարդեց։

Ի թվին ՌԼԵ [1586] դեկտեմբեր ԼԱ [31] մեռօ Ալթուն փեսան։

Ի թվին ՌԼԶ [1587] յուլիս Ը [8], աւրն շաբաթ, վաղճանեցաւ տէր Գրիգորն, աշխարհալոյս արեգակն տիեզերաց եւ վարդապետն ազգիս Հայոց, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի։ Ի սոյն ամի հոկտեմբերի ԻԵ [25], աւրն չորեքշաբթի, մեռաւ Խռայենց էրէցն՝ տէր Ովանէսն, աստուած ողորմի։ Ի սոյն ամի յունվարի ԻԵ [25], աւրն չորեքշաբթի, ծնաւ Ճանփաշան, աստւած պահէ զինքն։

|398բ| Ի թվին ՌԼԷ [1588] մայիսի ԻԸ [28], Եղիային պահոցն երեքշաբթին, այս չարագործ Անդրէասիս մեռաւ կենակիցն իմ Խասմաման, եւ տրտմեցոյց զիս եւ զտղայքն իմ հաւասար մինչեւ ցմահ. աստուած ողորմի իւր հոգոյն։ Զսայ յիշողն եւ հայր մեղայ ասողն ողջ մնայ ի կեանս։ Ի սոյն ամի սուլտանայ բաղնիքն շինեցին, եւ դեկտեմբերին ի բանի հանին։

Ի թվին ՌԼԸ [1589] յուլիսի ԺԶ [16], աւրն չորեքշաբթի, ծնաւ Խոճայմիրաքն, աստուած մնացական անէ հօրով եւ մօրով եւ աղբրտոցմով եւ հօրեղբայր տէր Մինասով։ Ի սոյն ամի Աղաճուխին բաղնիքն շինեցին։ Եւ ի թվին միւս ամին ՌԼԸ [1689], դեկտ[ե]մբերի ամիսն ի բանին հանին։

Ի թվին ՌԻԶ [1577] եղեւ ձեռնադրութիւն Խոճայմիրաքին, որդոյն տէր Մինասին, Ղայեայ մահլան, յունիս Լ [30], աւրըն կիրակի, տանուտէրն Խոյն եւ գիրն Ձայ. աստուած կարգով ծերացնէ։

Ի թվին Ռ եւ ԼԹ [1590] նոյեմբերի Բ [2], աւրն երկուշաբթի, փոխեցաւ առ Քրիստոս սարկաւագն արին եւ շնորհաւքն իլլին, լուսափայլ ծաղիկն, Այտին շնորհալին, յիշէք եւ ասէք զաստւած ողորմին։ Ժամ ւ ի յատենին, գրակարդացին, |399ա| քաջ ընթերցողին հին եւ նոր կտակ[արան]ին. ծաղիկ էր մահլին, զարդ էր Սիոնին, սուրբ Նիկողոսին, քաջ հայրապետին, պարծանք ամենին թէ յեկեղեցին, դպրոցն դասին, մանկանց Սիոնին։ Թէ վասն էր եկին այս պատուհասին ձեր հարցանելին, այս պատասխանին՝ «Հայրքն որ ճաշեցին զլեղի զազոխին՝ զատամունքն առին որդոցն նորինե. ի նորին ծնողին պիղծ եւ ժանգ հոգին ժիր մեղաւորին, գործող չար բանին եւ ծոյլն ի բարին։ Տէր սաստեաց ի ժ[ա]մին այս մեղապարտին՝ պեղծ Անդրէասին, ծնողաց արդարին. թէ ի՞նչ արժան քոյին, քեզ այնպէս որդին, չես գործեր բնաւին զկամս քո արարչին։ Ոչ թէ այս էր մին բարկութիւն վերին. այլ երրորդ անգամ այս պատուհասին. ԺԸ [18]-ական ամն, որ լնուին, ժամանեալ հասանէր սաստն աստուածային։ Զսայ յիշեցէք ձեր սուրբ յաղաւթին, թէ քահանայ կամ սարկաւագին եւ կամ թէ դպիրք կամ ժողովրդին. լսէք եւ ասէք հայր մեր, որ յերկինս. եւ ողորմիս տայք այս սարկաւագին, զի եւ դուք յիշիք ի ժամ սոսկալին, բարեխաւսութեամբ սուրբ Աստւածածնին։ Թէ եհար մի անգամ, գիտեմ, զի կարող է բժշկել բազում անգամ. ըստ Յոբայ՝ տէր ետ եւ տէր էառ. եղիցի [անուն] տեառն աւրհնեալ, զի ի փառս աստուծոյ է։

|399բ| Թվին ՌԽԶ [1597] հոկտեմբերի Է [7], աւրն ուրբաթ, Թոխաթ կրկին խիստ երեցաւ, քան զառաջիքն։

Թվին ՌԾ [1601] եկօ Ղարայ Եազիճին ի Սեւաստ, երեց, աւերեց եւ բազում մարդիք ջարդեց։ Եւ անտի եկօ թվին ՌԾԱ [1602] ի Թոխաթ, ի Զիլայ, յԱմասիայ, եւ ի Մարզուան եւ յամենայն Հոռմաց տունս՝ ի Յուրհայու մինչեւ ի Յուսկուտարն, ծովեզերօք եւ գեղօրէիւքն հանդերձ. Ղ [90] օր ի Թոխաթ նստօ, եւ քաղաքացիքն թողին զամենայն տունս եւ զտեղս, զմալ եւ զապրանք եւ փախեան, եւ նայ ժառանգեաց զամենայն, տարօ զգեղեցիկ տղայք եւ զեկեղեցայց զարդարանս, զխաչ եւ զօետարան, զըսկիհ եւ զշուրջառ եւ զայլ ամենայն կահս եւ զանօթս, վայ ինձ հազար բերան։

Եւ դարձեալ թվին ՌԿ [1611] աւգոստոս ամիս ԺԶ [16], աւրն ուրբաթ, բազում բոլորակք եւ բակք եւ ծիրանի գօտիք երեւեցան ի բոլորս արեգականն ի Գ [3] ժամ աւուրն։

Թվին ՌԿ [1611] օգոստոսի Ի [20] Մարգարէն եւ իւր մարն եւ Փիրումն գնացին Երուսաղէմ։

Թվին ՌԿԱ [1612] Կաֆային Չարսու-պազարն այրեցաւ յունիս ամսոյն ԻԱ [21]։

Թվին ՌԿԳ [1614] ուռուսին ղազախներն ըզՍընապ քաղաքն կոխեցին, այրեցին եւ մրկեցին, զապրանքն թալանեցին եւ զբազումս գերի տարան։

|400ա| Թվին ՌԿԴ [1615] մայիսի ԻԶ [26], աւրն ուրբաթ, ի Կաֆան մեծ շարժ ելօ. ի Դ [4] ժամ աւուրն, ԼԵ [35] ղուլայ փլօ. եւ ԳՃԿ [360] պէտան։

Թվին ՌԿԵ [1616] յուլիս ամսոյի Ի [20], աւրն կիրակի, Գ [3] ժամ էր անցեր գիշերն, եկին Գօռելու ղազախներն Ճ [100] ղայխայով եւ մտին ի Կաֆան, զտներն եւ զշուկայսն թալանեցին եւ այրեցին։

Թվին ՌԿԶ [1617] թագաւորեաց սուլթան Մուստաֆան։

Թվին ՋԺԶ [1467] նոյեմբերի ԺԶ [16] Կաֆային նոր բերդ ու պարիսպն շինեցօ եւ կատարեցօ։ Եւ ելեալ ֆռանկն եւ հայ եւ հոռոմն եպիսկոպոսաւք եւ քահանայիւք, խաչիւ եւ աւետարանաւ շուրջ եկին զբոլորն եւ աւրհնեցին զքաղաքն։

Թվին ՋԻԴ [1475] տաճիկք առին զԿաֆան։

Թվին ՌՂԴ. [1645] օգոստոսի ԻԵ [25] զԿիրիտ առին Տաճիկք։

Թվին ՌՂԵ [1646] մեծ շարժ եղեւ ի Թավրէզ. եւ ի սոյն ամին ի շարժմանէ մեծ մասն բերդին Վայնայ փլաւ։

Ի թվին ՌՂԷ [1648] Իփշիր փաշան Վառվառ Ալի փաշային վերան եկաւ եւ առաւ զնայ։

Թվին ՌՂԸ [1649] Ապ Ալին Սոխտանին ամր բերին ապրիլի ԻԸ [28] եւ շուրջ եկին զքաղաքն ամենայն եւ զաւրացան եւ այլայկերպեցան։

Թվին ՌՃԷ [1658] սուրբ Յակոբ առին։ Ի սոյն ամի Չաթալին որդին Ղարիպ |400բ| Երուսաղէմ գնաց, տառաւսն ձեզի։

Ի թվին ՌԽԱ [1592] եղաւ Աննան։

Ի թվին ՌԽԴ [1595] ծնաւ Ղուտսին։

Թվին ՌՃ [1651] զիլայցի Մահայմատ փաշան եկաւ ի Թոխաթ, ՌՃՂԶ [1196] ղուրուշ առաւ ի սուրբ Նիկողայոսու ժամն շինելուն համար։

Թվին ՌՃ [1651] Փիլիպոս կաթուղիկոսն եկաւ ի Թոխաթ։

Թվին ՌՃ [1651] տէր Կարայպետն գնաց Ըստամպաւլ ամրն բերելու համար։

Թվին ՌՃԲ [1653] ամին ջրհեղեղ եղաւ ի Թոխաթ, յուլիս ամսոյ ինն, աւրն շաբաթ, յետի ժամին, շատ տուն աւերեաց եւ շատ մարդ տարօ։

Թվին ՌՃԻԶ [1677] նոյեմբեր ամսոյն եկն բեռնով կեռաս, ծիրան եւ սալոր տիմորթու ի Թօխաթ քաղաք, նմանեցա գաղտագողի եւ ծախուեցաւ, զի զբազում չարս մաքսեցի։

Թվին ՌՃԳ [1654] ամին տէր Սահակն զսուրբ Քառասունք շինեաց։

Թվին ՌՃԻԴ [1675] հոկտեմբերի Է [7] այնչափ ձիւն եւ ֆռթնայ եղաւ եւ ցուրտ, մինչ որ Եայլաճուխին լեռան Դ [4] մարդ եւ ԺԹ [19] էշ փատցաւ։

Թվին ՌՃԺԷ [1668] յօգոստոսի Է [7], օրն ուրբաթ, Դ [4] ժամուն խիստ մեծ եւ ահագին շարժ եղեւ, որ ոչ տեսեալ էր եւ լուեալ բնաւ, զի բազում քաղաք եւ գիւղք կործանեցան, տունք եւ յապարանք, որ ոչ լեզուաւ ճառի, եւ յայսմ շա[ր]ժմանէ փլաւ բերդին Արլիք թամին պարսպովն ի վերայ քարին, եւ Լ [30] տեղ այլ պուռճ եւ պատան եւ ղուլայ փլաւ, եւ Տաշխանն բոլոր փլաւ, եւ Ոլուճամուն մինարին գլուխն թռաւ, եւ մէյտնին իմարէթն քրքրեցաւ. Պէհիզատին ճամուն սրահքն փլան եւ այլ ճամիքն ամէնն խախտեցան, բայց եկեղեցիքն հաստատ մնացին շնորհօքն Քրիստոսի մինչ զի եւ քար մի ոչ անկան։ Եւ մինչ ի Զ [6] ամիս շարժչի կտրեցաւ եւ Բ [2] շաբաթ ի տուն չի կարացաք մտնուլ, ոմանք յայգին, ոմանք գերեզմանս կեցան եւ ապա սակաւ սակաւ եկան տուն մտան։