Տեսէք
քոյր,
եղբայր
եւ
մայր,
զի
այսօր
սուգ
եղեր
ինձի,
Այնչափ
բորբոք
կայ
սրտիս,
մինչ
ի
մահս
ոչ
շիջանի:
Էրէկ
ես
ուրախ
էի,
միթէ
տէր
էի
աշխարհիս,
Այսօր
հանց
տրտում
պատեց,
որ
մեռեալ
տեսի
զիմ
որդիս:
Րոտեալ
եմ
մեղօք
իլի,
առաւել
քան
զծօվն
աւազի,
Վասն
բազմութեան
մեղացս`
զիմ
որդոյս
մեռելն
տեսի:
Ա՛յ
իմ
վարդագոյն
որդի,
փայլէիր
իբրեւ
հայելի,
Այսօր
դեղնագոյն
եղար,
մի՞թէ
ցաւդ
է
խիստ
աւելի:
Սրտիդ
միջի
խոցն
ասա,
ճար
անեմ,
որ
խիստ
չաւելի,
Վախեմ
թէ
ձեռացս
ելնես,
զիս
թողուս
մենակ,
անորդի:
Տես
զիմ
արտասուս
աչիցս,
որ
չկայ
քեզ
նման
որդի,
Ես
այլ
կու
գամ
հետ
քեզի
կու
մտնում
ի
գերեզմանի:
Ո՛վ
արեւ
նման
որդի,
լուսափայլ
որպէս
զօհալի,
Ամէն
լոյս
առաւօտու
ծագէիր
ի
մէջ
աշխարհի:
Հիւանդ
որ
զքեզ
տեսայ,
խենթացայ
ի
մէջ
ամէնի,
Երբ
որ
զքեզ
այդպէս
տեսայ,
թալկացայ,
զխելքս
թռուցի:
Ա՛յ
իմ
իմաստուն
որդի,
դու
նման
ես
Սողոմոնի,
Այսօր
խելքունքդ
է
գացէր,
չեմ
գիտեր
վասն
ինչ
պատճառի:
Ծովածուփ
աչերդ
քո,
սրատես
իբրեւ
զաղաւնի,
Այսօր
հանցեղ
մթացեր,
որ
բնաւ
իսկի
չի
հայիր:
Ա՛յ
իմ
մէկ
հատիկ
որդի,
դուն
էիր
ինձ
յիշատակի,
Որդեա՛կ,
չի
մնացիր
ինձի,
զիս
թողիր
անյիշատակի:
Տարակոյսն
զիս
պատեց,
թէ
որ
ո՞ւմն
ասեմ
ես
որդի,
Այլոց
ոչ
ասեմ
որդի,
կամ
ո՞վ
տայ
զիւր
որդին
ինձի:
Ո՞ւր
գտնեմ
նման
քեզի,
որ
չկայ
քեզ
նման
իսկի,
Դու
ես
իմ
հոգոյս
հոգին,
ես
քեզ
կաթամբ
սնուցի:
՚Ւ
ա~յ
է
այսօր
իմ
անձինս,
որ
մեռաւ
սիրական
որդիս,
Ես
այլ
կու
մեռնիմ
այժմոյս,
չեմ
կենար
յայս
սուտ
աշխարհիս:
Րամից
դրացեաց
միջի
պակսեցաւ
իմ
նազլու
որդիս,
Երբ
որ
ես
դռնակս
բանամ,
ո՞ւմ
ասեմ,
թէ
եկ
իմ
որդի:
Իմ
դռնակս
ո՛չ
բանամ,
այլ
չելնեմ
յարեւ
աշխարհի,
Իմ
տունս
ինձ
զնտան
լինի,
ես
ի
մէջ
որպէս
զգերի:
Էրբ
զիմ
նորատունկ
այգին
քակտեցին
՚ւ
արին
խոպանի,
Փլուցին
հոգոյս
տնակն
ու
առին
զիմ
հոգոյս
հոգին:
Էրգս
մաղթանօք
հայցեմ,
Մարիամ
սուրբ
Աստուածածին,
Զիմ
որդեակս
քեզ
յանձին,
զի
դու
մայր
ես
Աստուած
Որդոյն: