Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դո'ւն ողջ կեցիր, մայրդ մեռաւ,
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար,
Տէրը տուեց, Տէրը տարաւ.
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար:

Գիտենամ ֆայտայ է լալդ,
Ամէնքս գու լայինք պարէ,
Չեմ մեղադրեր, ծնօղ մայր է.
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար:

Խելքդ կու կտրէ, տղայ չես,
Քանի՞ մէկ սիրտդ կու մաշես,
Կսկիծ է քեզ, դու մատղաշ ես.
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար:

Քանի մէկ մօրմոքաս, տաղիս,
Սիրտդ հովահարի, պաղիս,
Մտէդ կելնէ, կու ծիծաղիս,
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար:

Սարկաւագ եմ Դվնիկ գեղուն,
Քեզի գովեր եմ գոյնզգոյն,
Տայիմ ողորմիս տամ հոգւոյն.
Եազգիւլ, մի' լար, մի' լար, մի' լար: