Ժամանակագրութիւն (1871)

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱԹՈՌԱԿԱԼՔ ԱՆՏԻՈՔԱՅ
      
      
      
       ԱԹՈՌԱԿԱԼՔ ՀՌՈՎՄԱՅ
      
      
       ԱԹՈՌԱԿԱԼՔ ԱՂԷՔՍԱՆԴՐՈՒ
      
      
      
       ԱԹՈՌԱԿԱԼՔ ԵՓԵՍՈՍԻ
      
      
      
       ԱԹՈՌԱԿԱԼՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ
      
      
      
       ԱԹՈՌԱԿԱԼՔ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ
      
      
      
       Մինչեւ ցայժմ գրեցաք զաթոռակալքս հինգ աթոռոցս, զի կային ՚ի նոցանէ ոմանք որք ողջունէին զուղղափառութիւն, եւ դեռ սակաւ էր չարն: Իսկ վասն զի Մարտինոս Հռոմայեցի յաւել ՚ի վէրսն Քաղկեդոնի, եւ հաստատեաց զհաւատսն Յովհաննիսի գրամատի եւ զԱքսիմոսի, եւ բազմապատկեալ զչարն ՚ի վերայ երկու բնութեանն` ասաց երկու կամս եւ երկու ներգործութիւնսն, եւ վասն բուռն իշխանութեանն Հոռոմոց տարածեցաւ անօրէնութիւնն յասացեալ աթոռքս, եւ չմնաց յոյս բժշկութեան եւ միաբանութեան սիրոյ առ միմեանս. այսուհետեւ զի'նչ հարկ է մեզ գրել զօտարացեալսն, զի ոչ կոչել արժան է մեզ զնոսա հայրապետս , եւ ոչ թուել զնոսա ՚ի չար առաջին սրբոցն, եւ ոչ զապականեալ նիւթսն դնել ՚ի վերայ սուրբ հիմանն :
       Այլ եթող մեզ շնորհ գթութեանն Քրիստոսի զաւակ կենդանութեան եւ սերմնազնուական աճման սրբութեան զկոյսն սուրբ` զեկեղեցին Հայաստանեայց, զսնեալն յանախտ արմատոյն եւ զպատկերեալն ՚ի նմին իսկ ՚ի Փրկչէն մերմէ անդրանիկ հաւատով ՚ի ձեռն Աբգարու, որ ունէր զՀայս եւ զԱսորիս թագազարդեալ ճոխութեամբ, եւ նստէր ՚ի Միջագետս յՈւռհա քաղաք, թագաւորեցուցեալ ՚ի կողմն արեւելից զՍանատրուկ քեռորդի իւր, որ եւ խնդրեաց ՚ի ձեռն հաւատոց եւ զերկնաւոր արքայութիւնն: Քանզի լուաւ նա զլուր սքանչելեաց Տեառն վերոյ Յիսուսի Քրիստոսի զոր կատարէր յերկիրն Հրէաստանի, եւ առաքեաց թղթով զԱնանէ հաւատարիմ իւր` արամբք առ Տէր աղաչել զնա գալ առ նա եւ թագաւորել ընդ նմա ՚ի յՈւռհա անհոգութեամբ, եւ ապրիլ ՚ի սպանող եւ յապստամբ ազգէն Հրէից: Եւ զայս մարգարէացաւ կանխագոյն Երեմիա եւ ասէ. «Յաւուրսն յայնոսիկ եկին արք տասն յԵրուսաղէմ խնդրել զՏէր կարօտութեամբ ՚ի սէր ջերմութեանն»։ Եւ զայն յիշէ Յովհաննէս աստուածաբան եւ ասէ. «Եւ յայն յիշէ Յովհաննէս աստուածաբան եւ ասէ. «Մատեան առ Փիլիպպոս եւ ասեն. կամիմք զՅիսուս տեսանել. եւ Փիլիպպոս ասէ ցԱնդրէաս, եւ Անդրէաս եւ Փիլիպպոս ասեն ցՅիսուս: Եւ Յիսուս պատասխանի ետ եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ»։ Այսինքն թէ` արքայն հեթանոսաց եբաց դուռն հաւատոյ ամենայն աշխարհի փառաւորել զիս: Եւ դարձեալ զխաչն նշանակեալ, թէ եկեալ հասեալ է ժամանակ չարչարանաց իմոց զոր աստ կատարելոց եմ. եւ չէ ժամ գնալոյ աստի: Եւ հրամայեաց Թումայի առաքելոյն գրել պատասխանի Աբգարու. եւ երանեաց զնա եւ խոստացաւ յետ յարութեան իւրոյ առաքել առ նա զմի յաշակերտաց իւրոց բժշկել զնա ՚ի ցաւոցն զոր ունէր. եւ տալ նմա եւ աշխարհին իւրոյ կեանս յաւիտենականս եւ անտրտումս. զոր եւ արար իսկ, առաքեաց զԹադէոս, որ եկն ՚ի Կեսարիա Հայոց զառաջինն, եւ արկ անդ հիմն եկեղեցւոյ. եւ ձեռնադրեաց անդ եպիսկոպոս Թէոփիլէ անուն, եւ գնաց ՚ի յՈւռհա, եւ մկրտեաց զթագաւորն եւ զամենայն քաղաքն, եւ զբազումս ՚ի գաւառացն շուրջանակի. եւ հաստատեաց եկեղեցիս, ձեռնադրեաց իւր փոխանորդ զԱդդէ, եւ առեալ թուղթ առ Սանատրուկ եւ ՚ի գաւառսն Հայաստանեաց ընդ կողմամբքն արեւելից գնաց, եւ կատրեցաւ վկայութեամբ ՚ի Սանատրկոյ, թողեալ իւր փոխանորդ անդ զոմանս Զաքարիա եւ Եմենտոս անուն: Քանզի յետ սակաւ ժամանակի մեռաւ Աբգար, եւ անհոգացաւ Սանատրուկ, եւ սպան զԱռաքեալն :
       Եւ յետ այնորիկ Բարթողոմէոս գնացեալ ՚ի նոյն վիճակ Հայաստանեաց, եւ ՚ի նոյն թագաւորէ կատարեցաւ. եւ յայնժամ բարձաւ համարձակութիւն հաւատացելոցն. սակայն ոչ պակասեաց հաւատն հիմնարկեալ առաքելական, մինչեւ ՚ի գալն Հռիփսիմեանցն եւ ՚ի հաւատալն Տրդատայ արքայի ՚ի նմին ցեղէ Աբգարու երանեցելոյն ՚ի Տեառնէ, ՚ի ձեռն մեծահանդէս նահատակին Գրիգորի, սքանչելի եւ նորանշան եւ տիեզերալուր վկայի. որ եւ առեալ զաստիճան Առաքելոցն սրբոց Թադէի եւ Բարթողոմէի, ելից զպակասութիւն նոցա, լուսաւորելով ծայրէ ՚ի ծայր զամենայն Հայաստանեայս եւ զտունն Վրաց եւ զաշխարհն Աղուանից, եւ զամենայն գաւառսն շուրջանակի Հայոց ելից գիտութեամբ ճշմարտութեանն. եւ փոխեցին ըստ կարգի որդիք նորա զհաւատս ճշմարիտս եւ զվարս նորա զամբիծս, եւ զնահատակութիւն նորա հանապարզորդ ժրաջան ճգնութեամբ եւ անաչառ յանդիմանութեամբ, զանցաւորս պատուիրացն Աստուծոյ, խօսելով եւ խորհելով յօրէնս Տեառն ՚ի տուէ եւ ՚ի գիշերի :
       Եւ թէպէտ եւ սրբութեամբ արեանառուք նորա, պարկեշտութեան զաւակքն ժամանակաւ զտեղի առին, այլ սերմն հաւատոյ նորա ուղղափառութեան, եւ ըստ հոգւոյ ծնունդքն նորա արմատացեալ եկաց եւ մնաց յաւիտեան, նախանձաւոր գործոց բարութեան, եւ անյաղթելիք ՚ի պէսպէս պատահմանց եւ դիպուածոց մնացեալք. կացեալք ՚ի փոփոխական ժամանակս անփոփոխս, զորս ոչ պատրեաց փառքն Յունաց դիւրաթառամն զոր խոստանային նոցա. եւ ոչ գոռոզական խրոխտալն նոցա որ ՚ի ժամանակի բարձրութեան իւրեանց սպառնային. այլ յուսովն Աստուծոյ եւ յաղօթս մեծի Լուսաւորչին տեւեցին եւ մնացին յառաքելադիր հիմանն: Եւ թէպէտ սակաւք ՚ի նոցանէ տկարացան ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի, այլ արմատն նոցա անփտելի եւ առողջ կացեալ` տարածեցաւ վերստին կենդանութիւնն անմահական հաւատոյն. եւ եղեն մեզ ՚ի մխիթարութիւն եւ ՚ի սփոփանս եւ ՚ի վկայութիւն: Զի թէպէտ եւ աթոռն Աղէքսանդրու յԵգիպտոս եւ ամենայն Եթէոպիա եւ Հնդկաստան, ազգքն ընդարձակ եւ բազմաթիւ եւ թագաւորութիւնք եւ ճոխութիւնք եւ փարթամութեամբ քան զամենեսեան զանազանեալք, այլ վասն զի նոքա եւ հեռաւորք եւ բացականք են, անկարանան զգլուխս մեր բարձրացուցանել, եւ զպարծանս մեր աճեցուցանել ՚ի Քրիստոս: Իսկ սոքա բազում եղեն մեզ նպաստամատոյցք եւ ձեռնտուք, եկ գրեթէ նոքօք կարացաք տեւել այն ամենայն անցից որք եկին ՚ի վերայ մեր, եւ եղեն մեզ սիւն եւ հաստատութիւն. եւ ուխտ խաղաղութեան եւ դաշն սիրոյ է ՚ի միջի մերում մինչեւ յաւիտեան. վասն որոյ եւ մեր սկսեալ զխորհուրդ քահանայութեանն յԱստուծոյ Հօրէ, կատարեսցուք ՚ի նոցա քահանայութիւնն, որ ըստ կամացն Աստուծոյ կայ եւ մնայ յաւիտեան :
       Եւ քանզի երեք առաքեալք մտին ՚ի Հայք, Թադէոս եւ Բարթողոմէոս եւ Յուդա Յակովբայն. եւ թէպէտ զառաջինն Թադէոս եկն եւ ապա Բարթողոմէոս եւ Յուդա, այլ զի ոմանք ասեն թէ Թադէոս ՚ի յեւթանասնիցն է, վասն այնորիկ դիցուք գլուխ քահանայութեան նոցա զԲարթողոմէոս եւ ապա զԹադէոս եւ ապա զՅուդա եւ զայլ առաջնորդսն ըստ կարգի, եւ շնորհօքն Աստուծոյ հասուսցուք մինչեւ առ մեզ, եւ ՚ի նոսա վճարեսցուք զասպարէզ աշխատութեանս մերոյ, եւ հանգիցուք ՚ի նաւահանգիստ յուսոյ խոստմանն Աստուծոյ, որ է սկիզբն եւ աւարտ ամենայն բարեաց, որ է օրհնեալ յաւիտեանս յաւիտենից :
       Ա. ԲԱՐԹՈՂՈՄԷՈՍ առաքեալ, մի յերկոտասանիցն :
       Բ. ԹԱԴԷՈՍ, զոր Աւետարանն պատմէ թէ զառաջինն կոչէր Ղեբէոս, եւ ՚ի Տեառնէ անուանեցաւ Թադէոս :
       Գ. ՅՈՒԴԱ Յակովբայն, որ եւ սա յերկոտասանիցն վկայի եւ կայ յՈրմի քաղաք Հայոց :
       Դ. ՍԻՄՈՆ որդի Յովսեփու եղբայր Տեառն մերոյ, եւ սա քարոզեաց ՚ի Հայս. եւ անդէն կատարեցաւ, եւ կայ յՈրմի քաղաք Հայոց :
       Ե. ԵՂԻՇԷ եւ ԽԱԴ. երկոքին սոքա յեւթանասնիցն են, եւ գնացին ՚ի կողմանս Աղուանից հրամանաւ Թադէի, եւ անդ կատարեցան :
       Զ. ԹԷՈՓԻԼՈՍ, առաջին ձեռնադրութիւն Թադէոսի ՚ի Կեսարիա Հայոց ՚ի Կապադովկիա :
       Է. ԱԴԴԷ, կերպասագործ արքային աբգարու, զոր կացոյց ՚ի Միջագետս յՈւռհա քաղաք :
       Ը. ԶԱՔԱՐԻԱ, զոր ձեռնադրեաց յարեւելս փոխան ինքեան, եւ ասաց` զսա ետու ձեզ վարդապետ, զոր ելից հոգին Տեառն :
       Թ. ԹԱԴԷՈՍ, մի յեւթանասնիցն, որ գնաց հրամանաւ Թադէի ՚ի մեծն Հայք, եւ ՚ի կողմանս հիւսիսոյ . եւ լուեալ զմահն Աբգարու, դարձաւ եւ եմուտ ՚ի փոքր Սիւնիք, եւ կրօնաւորեալ անդէն ծածկաբար` վախճանեցաւ, եւ տեղին շինեցաւ վանք եւ յանուն նորա կոչեցաւ :
       Ժ. ՍՈՒՐԲՆ ԳՐԻԳՈՐ, լուսաւորիչն բովանդակ Հայաստանեաց, զամս 30:
       ԺԱ. ՍՈՒՐԲՆ ՌՍՏԱՆԷՍ, կրտսեր որդին սրբոյն Գրիգորի որ ՚ի ժողովն մեծ էր, ամս 7:
       ԺԲ. ՏԷՐ ՍՈՒՐԲՆ ՎՐԹԱՆԷՍ, երէց որդին մեծին Գրիգորի, ամս 17:
       ԺԳ. ՏԷՐ ՍՈՒՐԲՆ ՅՈՒՍԻԿ, որդին Վրթանայ, ամս 6: Եւ Գրիգորիս եղբայր նորա Աղուանից կաթողիկոս եկաց` 6ամ :
       ԺԴ. ՏԷՐ ՓԱՌՆԵՍԷՀ, ՚ի գաւառէն Տարօնոյ, յԱշտիշատայ, ամս 3:
       ԺԵ. ՏԷՐ ՍՈՒՐԲՆ ՆԵՐՍԷՍ, որդի Աթանագինեայ` որդւոյ Յուսկանն, ամս 34:
       ԺԶ. ՏԷՐ ՅՈՒՍԻԿ, զոր կացուցին զկնի մահուան սրբոյն Ներսեսի, ամս 4:
       ԺԷ. ՏԷՐ ԶԱՒԷՆ, զկնի Յուսկանն կալեալ զաթոռն ամս 4:
       ԺԸ. ՏԷՐ ՇԱՀԱԿ, եղբայր Զաւենի ՚ի մանծկերտոյ, ամս 6:
       ԺԹ. ՏԷՐ ԱՍՊՈՒՐԱԿԷՍ, եղբայր Շահակայ եւ Զաւենի, ամս 7:
       Ի. ՏԷՐ ՍՈՒՐԲՆ ՍԱՀԱԿ Պահլաւ, որդի սրբոյն Ներսէսի, թոռն Յուսկանն, ամս 50:
       Եւ աստ կատարեցաւ ցեղն սուրբ Գրիգորի :
       ԻԱ. ՏԷՐ ՍՈՒՐՄԱԿ, հակառակութոռ սրբոյն Սահակայ, ամ մի :
       ԻԲ. ՏԷՐ ԲԱՐԴԻՍՈՒ, ազգաւ Ասորի, ամս 3:
       ԻԳ. ՏԷՐ ՍԱՄՈՒԷԼ, նոյնպէս Ասորի ազգաւ, ամս 3:
       ԻԴ. ՏԷՐ ՍՈՒՐԲՆ ՅՈՒՍԷՓ, յաշակերտացն սրբոյն Սահակայ, ամս 3: Սա վկայեաց Քրիստոսի, ՚ի Յազկերտէ Պարսից թագաւորէ ընդ սուրբ Ղեւոնդեայ :
       ԻԵ. ՏԷՐ ԳԻՒՏ, վանանդացի, ՚ի գեղջէ Օթմսու, ամս 10: Սա եդ զաթոռն ՚ի Դւին քաղաքի :
       ԻԶ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆ Մանդակունի հոգեկիր, ամս 6:
       ԻԷ. ՏԷՐ ԲԱԲԿԷՆ, Վանանդացի, ամս 6:
       Յաւուրս սորա ամենայն Յոյնք եւ Վիրք նզովեցին զժողովն Քաղկեդոնի. ամս 43, յաւուրս Զենոնի եւ Անաստասայ թագաւորաց :
       ԻԸ. ՏԷՐ ՍԱՄՈՒԷԼ, ՚ի գեղջէ Արձկէոյ, ամս 10:
       ԻԹ. ՏԷՐ ՄՈՒՇԷ, ՚ի գաւառէ Կոտէից, ՚ի գեղջէ այլաբերից, ամս 8:
       Լ. ՏԷՐ ՍԱՀԱԿ, ՚ի Հարքայ, ՚ի գեղջէ Ուղկայ, ամս 5:
       ԼԱ. ՏԷՐ ՔՐԻՍՍՏԱՓՈՐ, ՚ի Բագրեւանդայ, ՚ի գեղջէ Տիրառճոյ, ամս 6:
       ԼԲ. ՏԷՐ ՂԵՒՈՆԴ , ՚ի գաւառէ Առուբերանոյ, ՚ի գեղջէ Առեստոյ փոքու, ամս 3:
       ԼԳ. ՏԷՐ ՆԵՐՍԷՍ, ՚ի բագրեւանդաց, ՚ի գեղջէ Աշտարակաց, ամս 9:
       ԼԴ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ, ՚ի Գաբեղենից, ՚ի գեղջէ Սինեղայ, ամս 17:
       ԼԵ. ՏԷՐ ՄՈՎՍԷՍ, յԱրագածոտանէ, ՚ի գեղջէ Եղիվարդաց, ամս 30: Ի տասն ամի սորա եդաւ թուականս Հայոց :
       ԼԶ. ՏԷՐ ԱԲՐԱՀԱՄ, յՌշտունեաց, ՚ի գեղջէ Աղբաթօնից, ամս 23: Յաւուրս սորա Վիրք ՚ի բաց կացին ՚ի միաբանութենէ Հայոց, եւ եղեն ընդ Յոյնք Կիւրիոնիւ :
       ԼԷ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ, ՚ի Գոկովտայ, ՚ի գեղջէ Բագարանէ, ամս 26: Սա եդ աթոռ ՚ի Կոտայսն, յամուրս Մօրկայ թագաւորի :
       ԼԸ. ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ, ՚ի գեղջէ Աղցից, ամս 26. շինող :
       ԼԹ. ՏԷՐ ՔՐԻՍՏԱՓՈՐ, յԱզատ տանէ, յԱբրահամեան անուանեալ տոհմէ, ամս 4:
       Խ. ԵԶՐ. ՚ի Նգայ, որ տգիտութեամբ եւ կաշառօք հաւանեցաւ Հերակղի եւ քաղկեդոնիկ եղեւ, բայց մեծ մասն Հայոց եւ վանորայքն անշարժ մնասցեն :
       ԽԱ. ՏԷՐ ՆԵՐՍԷՍ, շինող մեծ եկեղեցւոյն ՚ի Վաղարշապատ, եւ սրբոյն Սարգսի ՚ի Դուին, եւ ՚ի վիրապին :
       ԽԲ. ՏԷՐ ԱՆԱՍՏԱՍ, ՚ի գեղջէ Ակոռւոյ, ամս 6:
       ԽԳ . ՏԷՐ ԻՍՐԱՅԷԼ, ՚ի Վանանդայ, յՕթմսու գեղջէ, ամս 10: Սա եհան զՆերսէս ՚ի Պարտաւայ կամօք Աղուանից :
       ԽԴ. ՏԷՐ ՍԱՀԱԿ, հայրենեօք ՚ի Ձորսփորոյ, ՚ի գեղջէ արքուայ, ամս 25: Սա կատարեցաւ ՚ի Խառան :
       ԽԵ. ՏԷՐ ԵՂԻԱ, ՚ի գաւառէ Աղէովտայ, ՚ի գեղջէ Արճիշոյ, ամս 13:
       ԽԶ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ իմաստասէրն եւ սքանչելագործն, յՈւձնայ, ամս 11: Սա ջնջեաց զպղտորումն Եզրի յամենայն Հայոց :
       ԽԷ. ՏԷՐ ԴԱՒԻԹ, ՚ի գաւառէ Կոտայից, ամս 13:
       ԽԸ. ՏԷՐ ՏՐԴԱՏ, ՚ի Վանանդայ, ՚ի գեղջէ Օթմսու, ամս 23:
       ԽԹ. ՏԷՐ ՍԻՈՆ, յեպիսկոպոսութենէն սնեալ ՚ի կաթողիկոսարանն, ամս 8:
       Ծ. ՏԷՐ ԵՍԱՅԻ, ՚ի Նգայ, ՚ի գեղջէ Եղապատրշոյ, ՚ի նոյն հայրապետանոցի սնեալ ՚ի տղայութենէ, ամս 13:
       ԾԱ. ՏԷՐ ՍՏԵՓԱՆՈՍ, ՚ի Դւնայ, այր սուրբ եւ գիտնական, ամս 2:
       ԾԲ. ՏԷՐ ՅՈՎԱԲ, յՈստանէ կիւրապաղատին, ամիսս 6 միայն :
       ԾԳ . ՏԷՐ ՍՈՂՈՄՈՎՆԻ, ՚ի Գեղարքունեաց Գառնոյ , ամ մի :
       ԾԴ. ՏԷՐ ԳԷՈՐԳ, յԱրագածոտանէ, ՚ի բիւրակեան գեղջէ, ամս 4:
       ԾԵ. ՏԷՐ ՅՈՎՍԷՓ, յԱրագածոտանէ, ՚ի մայրաքաղաքէ եկեղեցւոյն սրբոյն Գրիգորի, ամս 11:
       ԾԳ. ՏԷՐ ԴԱՒԻԹ, ՚ի Մազազայ, ՚ի գեղջէ Կաղկաղայ, ամս 27:
       ԾԷ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ, ՚ի Կոտէից, ՚ի գեղջէ Ովայից, ամս 22:
       ԾԸ. ՏԷՐ ԶԱՔԱՐԻԱ, ՚ի Կոտէից, ՚ի գեղջէ Ձագ կոչեցելոյ , ամս 22: Սմա ալամ ետ Յիսէ, խաչ բառնալ ՚ի վերայ նորա :
       ԾԹ. ՏԷՐ ԳԷՈՐԳ , ՚ի Գառնոյ, ամս 21: Յաւուրս սորա թագաւորեաց Աշոտ բագրատունի: Սա ըմբռնեաց ՚ի գերութիւն, եւ եհան զսա թագաւորն Աղուանից Համամ :
       Կ. ՏԷՐ ՄԱՇՏՈՑ, խոստաճարակն, ամիսս 7:
       ԿԱ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ, ամս 6 . ՅԽԶ թւականին Հայոց :
       ԿԲ. ՏԷՐ ԵՂԻՍԷԷ. ամս 7:
       ԿԳ. ՏԷՐ ԹԷՈԴՈՐՈՍ. ամս 7:
       ԿԴ . ՏԷՐ ԱՆԱՆԻԱ. ամս 23: Այր բարի եւ կատարեալ եւ լցեալ ամենայն առաքինութեամբ :
       ԿԵ. ՏԷՐ ՍՏԵՓԱՆՈՍ. ամ մի :
       ԿԶ. ՏԷՐ ՍԱՐԳԻՍ. ամ մի: Սա կամաւ եթող զհոգս հայրապետութեան, պարապելով աղօթից :
       ԿԷ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍ: Զսա հանին եւ եդին ՚ի բանտի, եւ եդաւ Դիոսկորոս հայրն Սանահնին, եւ յետ միոյ ամի կաթողիկոսն Աղուանից դարձոյց յաթոռն իւր :
       ԿԸ. ՏԷՐ ԽԱՉԻԿ. ամս 2: Սա քեռորդի էր Պետրոսի, եւ երկուքն մեռան ՚ի Յունաց աշխարհն :
       ԿԹ. ՏԷՐ ՎԱՀՐԱՄ, որդի Գրիգորի Մագիստրոսի: Սա գնաց ՚ի Կոստանդինուպօլիս ՚ի թարգմանութիւն, եւ անտի ՚ի Մսր, եւ դարձաւ, 40 ամ կեցեալ յետ ձեռնադրութեանն :
       Հ. ՏԷՐ ԳԷՈՐԳ, ամս 3, զկնի Վահրամայ:
       ՀԱ. ՏԷՐ ԲԱՐՍԵՂ, ազգական տէր Վահրամայ, տեղապահ եւ կաթողիկոս կամաւ Տեառն Վահրամայ յետ գնալոյ նորա ՚ի թարգմանութիւն, ամս 12:
       ՀԲ. ՏԷՐ ԳՐԻԳՈՐ, ազգական տէր Վահրամայ եւ տէր Բարսեղի , ամս 54:
       ՀԳ. ՏԷՐ ՆԵՐՍԷՍ, շնորհաւորեալն վարդապետութեամբ, եղբայրն Տեառն Գրիգորի, ամս 7: Սա արար յոլով երգս շարականաց :
       ՀԴ. ՏԷՐ ԳՐԻԳՈՐ, եղբօրորդի նոցա, ամս 20: Սա շինեաց զեկեղեցին գեղեցկապաճոյճ յանուն սրբոյն Գրիգորի :
       ՀԵ. ՏԷՐ ԳՐԻԳՈՐԻՍ Տղայն, որ դիպուածով վախճանեցաւ :
       ՀԶ. ՏԷՐ ԳՐԻԳՈՐԷՍ Ապիրատն կոչեցեալ, ամս 7: Սա ունէր բան վարդապետութեան :
       ՀԷ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ, այլ մեծամիտ եւ յաղթասէր, ամս 18:
       ՀԸ. ՏԷՐ ԿՈՍՏԱՆԴԻՆ, յերրորդ մասնէ Հայոց, ՚ի գաւառէ եւ ՚ի դղեկէ Բարձրբերդոյ, որ հայի ընդ հարաւ ՚ի դաշտն Կիլիկիոյ եւ ՚ի ծովն իւր ադրիանոս կոչեցեալ: Որդի առն արդարոյ եւ օրինապահի Վահրամ անուն կոչեցելոյ. յորովայնէ ընտրեալ ՚ի շնորհս եւ յաստիճան առաքելական. որ եւ օրինօք եւ վայելչական կենցաղավարութեամբ ճանապարհորդեալ ՚ի պատիւն բարձրագոյն, այսինքն վանից առաջնորդութեամբ եւ եպիսկոպոսութեամբ նախակրթեալ յառաջագոյն, արժանաւոր վարուք յաչս Աստուծոյ եւ մարդկան. վասն որոյ եւ շնորհն կոչեաց զարժանաւորն իւր յոլով թախանձանօք բռնադատեալ յեկեղեցականաց եւ յաշխարհականաց, յիշխանաց եւ յիշխեցելոց, ժառանգեաց զաթոռ սուրբ Լուսաւորչին Գրիգորի, եւ միաբանեալ ընդ շնորհին յերկարեցաւ ՚ի գործն յոր կոչեցաւ :
       Եւ է այժմ քսան եւ հինգ ամ հայրապետութեան սորա, յանառիկ ամրոցիս Հռոմկլայն անուանելոյ. խաղաղութիւն կալեալ առ հեռաւորս եւ մերձաւորս, վկայութիւն բարի եւ գովութիւն բազում յարտաքնոցն առեալ, եւ աղօթս առ Աստուած եւ փափագ բաղձանաց յընտանեացն ազգացն Հայաստանեայցս, յորոց վերայ հայրենի աղետիւք խնամարկէ, փարելով զամենեքումբք աղեխարշեալ յաղքատս, յորբս եւ յայրիս առատաձեռնութեամբ: Եւ առ գերեալս անխնայ ծախիւք դարձուցանելով. ՚ի վերայ զերծելոցն թեւարկելով նմա հաւու ՚ի վերայ ձագուց` զանցուցանելով զմարմնական ծնօղաց գթովք, զարդարելով եւ պճնելով զնոսա յամենայնի: Որ եւ արար զանձն հաղորդ ամենայն երկեղածաց Աստուծոյ հաւատով եւ պէսպէս ծախիւք ՚ի վանօրայս եւ յանապատս, պիտոյիւք եւ զարդիւք եկեղեցւոյ: Յորոց վերայ յաւել եւ զայս մատեան, եւ ետ փոխել յասորւոց ՚ի հայս, զոր վճարեսցէ Աստուած բազմապատիկ փոխարինիւ աստ եւ ՚ի հանդերձեալն :
       Որ թէպէտ եւ գրեալ ունիմք զժամանակս յԱդամայ հետէ, այլ այնք ՚ի բազում գրեանս տարածեալ կան եւ յոլով աւուրց կարօտանամք ընթեռնլոյ. իսկ այս ՚ի բազում պատմագրաց հաւաքեալ եւ համառօտեալ, ախորժելի եւ պիտանի է ուսումնասիրաց: Զի ոչ որպէս այլք ՚ի պատմագրաց մեկուսի գնայ ընդ ազգ մի կամ ընդ թագաւորութիւն մի, եւ կամ սակաւ ինչ տանելով զբանն բովանդակէ թուով սուղ ժամանակաց. այլ սա բուռն հարկանելով զԱստուածաշունչ գրոց` բերէ պնդապէս, քաղելով զամենայն աշխարհաց եւ զթագաւորութեանց զրոյց ՚ի մի շար. եւ յամենայն ժամանակաց վերայ քայլելով զարժանաւորսն յիշատակի հաւաքելով հատուցանէ մինչեւ առ մեզ: Եւ բազում բանս անծանօթս գտաք ՚ի սմա, եւ յոլով տարակոյս մեր լուծաք. վասն որոյ զյոլովիւք զանց արարաք զոր առ մեզ գիւտ էր, եւ ոչ գրեցաք` զի մի ' աւելորդս թուիցիմք աշխատել. եւ էր որ կրկնեցաք զայլոց գրոց ասացեալսն կարճառօտիւք` վասն զտեղին լնլոյ եւ զոճն պահելոյ: Եւ ընդ անծանօթ բանիցն որ աստ` մի ' զարմասցուք եւ սուտ կարծեսցուք. զի ազգն Ասորւոց մօտաւոր եւ ընտանի է միշտ լեալ Հրէից աշխարհաւ եւ ազգաւ եւ լեզուաւ, քան զամենայն ազգս եւ յարուեստից իմաստնոց ), եւ վարժք ՚ի յուսումն. զի եւ ինքեանք Քաղդէացիք են, եւ որպէս աստ գտանես` առաջին լեզու եւ գիր : Նաեւ որ զայս քաղածոյս աշխատեալ է Տէր Միխայէլ, ՚ի Յունաց եւ յԵգիպտացւոց եւ յԵբրայեցւոց եւ ՚ի Հռոմայեցւոց եւ յԱսորւոց պատմագրաց է ժողովեալ, վասն որոյ առաւել սիրելի եւ հաւատարիմ է. որոյ յիշատակն օրհնութեամբ յեկեղեցիս, եւ վարձն բազմապատիկ առաջի Աստուծոյ :
       Արդ` ՚ի յամի անժամանակն Աստուծոյ ընդ ժամանակաւ լինելոյն ՌՄԽԸ (1248) թւահամարութեանս, եւ ՚ի ՈՂԵ թուաբերութեանս Հայոց, փոխեցաւ գիրքս այս յասորւոց ՚ի հայս հրամանաւ Տեառն Կոստանդեայ, ՚ի քսան եւ հինգ ամի հայրապետութեան իւրոյ , եւ ՚ի քսան եւ հինգ ամի թագաւորութեան Հայոց Հեթմոյ. որոց Տէր Աստուած փառաւորեսցէ զհոգիս նոցա, եւ սուրբ հայրապետացն եւ թագաւորացն պսակակից եւ թագակից արասցէ յիւր արքայութիւնն. որում փառք եւ զօրութիւն եւ երկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեան, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից , ամէն: