Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր Քրիստոս արու ծնաւ։
       Պատասխանի։
       Նախ՝ վասն վկայութեանն որ ասաց եթէ՝ «որդի իմ ես դու, եւ ծնայ զքեզ»։ Եւ Եսայի ասէր՝ «յղացաւ ի հոգւոյն եւ ծնաւ արու ի մարգարէ կնոջէ»։
       Երկրորդ՝ զի երկրորդ Ադամ եղեւ զպարտիս նորին վճարելով, պարտ էր ի կերպս Ադամայ երեւիլ։
       Երրորդ՝ զի արուն զօրաւոր է քան զէգն. եւ նախաստեղծքն գլորեալ էին վասն հեշտութեան իւրեանց. պարտ էր արու լինիլ եւ կանգնել զնոսա։
       Չորրորդ՝ որպէս արոու բռնացաւ Տէր ի քակել զօրէնս բնութեան. եւ խզեաց զկապ կուսանաց եւ զմայրական. այսինքն զի որ մայր է՝ կոյս ո՛չ է եւ որ կոյս է՝ մայր ոչ է։ Այլ սրբուհի Աստուածածին մայր է որդւոյ եւ կոյս անապական։ Յաղագս որոյ ծնաւ արու եւ ոչ էգ։
       Հինգերորդ՝ Քրիստոս լինելոց էր քահանայ եւ թագաւոր յաւիտենական. եւ էգն ո՛չ կարէր օծանիլ քահնայ եւ թագաւոր. ո՛չ յօրինակն եւ ո՛չ ի ճշմարտութիւնս։
       Վեցերորդ՝ ի յանմարմին բնութիւնն ո՛չ կոչէր իգական. այլ արական որդի. իսկ թէ ի մարդեղութիւնն լինէր ի գական, փոփոխումն էր դիմաց եւ սերիցն։
       Եօթներորդ՝ գիրք սուրբ մարդեղութիւն ասեն բանին. այլ մարդն կոչումն յատուկ արական է եւ ոչ իգական թէ եւ հասարակաց կոչի։
       Ութերորդ՝ սկիզբն մարդկութեանս այրն է. եւ կինն ի նմանէ։ Վասն որոյ այր եղեւ, զի զբոլորս լինէր առեալ եւ փրկեալ։
       Իններորդ՝ յայնժամ ո՛չ ոք լինէր արանց միջնորդ եւ բարեխօս։ Զի ծնօղն կանանց, նոյնպէս եւ ծնունդ կանանց։ Այլ եւ եղեւ այր, զի որպէս ծնօղն Աստուածածին ազգի կանանց, եւ ի նմանէ ծնեալն Աստուած՝ արանց միանգամայն եւ հանուրց լիցի փրկութեան պատճառ։
       Տասներորդ՝ Քրիստոս փեսայ կոչի եւ եկեղեցի հարսն հոգեւոր. եւ նա գլուխ եւ մեք անդամք եւ ժառանգակիցք։ Արդ՝ փեսայ եւ գլուխ եւ ժառանգ արուն է եւ ո՛չ էգն. վասն այն արու ծնաւ Քրիստոս։
       Այսքան առ այս։