Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՍՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
ԴԱՒԹԻ ԵՐԻՑՈՒ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱՅՑԵԱԼ
      1 * Զբանն վասն որոյ պատուիրեցեր՝ * արարի, ո՛վ քաջ. վասն Հայոց պատերազմին հրամայեցեր , յորում բազումք առաքինացան քան զսակաւս ։
       2 Ահա նշանագրեցի յայսմ եւթն յեղանակիս,
       Առաջին ՝ զԺամանակն ։
       3 Երկրորդ՝ զԻրացն պատահումն յիշխանէն արեւելից ։
       4 Երրորդ ՝ * զՄիաբանութիւն ուխտին եկեղեցւոյ։
       5 Չորրորդ՝ զԵրկպառակութիւն ոմանց բաժանելոց ի նմին ուխտէ ։
       6 Հինգերորդ՝ զՅարձակումն արեւելեայց ։
       7 * Վեցերորդ՝ զԸնդդիմանալն Հայոց պատերազմաւ։
       8 Եւթներորդ՝ զՅերկարումն իրացն խռովութեան ։
       9 Յայսմ յեւթն գլուխս կարգագրեալ եւ եդեալ ծայրալիր պատարմամբ զսկիզբն եւ զմիջոցն եւ զկատարումն , զի հանապազորդ ընթեռնուցուս, լսելով զառաքինեացն զքաջութիւն, եւ զյետս կացելոցն զվատթարութիւն . ոչ յանձին * կարաւտութիւն երկրաւոր առատ գիտութեան լրման, այլ այցելութիւն երկնաւոր տնտեսութեան , որ մատակարարէ յառաջգիտութեամբ զհատուցմունս երկոցունց կողմանցն , որ երեւելեաւքն զաներեւոյթն գուշակէ։
       10 Այլ դու, ո՛վ մեծդ ի գիտութեանն Աստուծոյ, առ ի՞նչ արդեւք հրամայեսցես, քան * եթէ հրամայիցիս լաւագունացն։ 11 * Որպէս երեւի ինձ եւ քեզ եւ այնոցիկ, որ դեգերեցին յիմաստասիրութեան , երկնաւոր սիրոյ է նշանակս այս եւ ոչ երկրաւոր փառասիրութեան . որպէս եւ ասացին իսկ ոմանք ի քաջ պատմագրացն. «Զուգութիւն է մայր բարեաց եւ անզուգութիւն ծնող չարեաց »։
       12 Որպէս եւ մեր իսկ հայեցեալ ի սուրբ սէր քոյոյ հրամանիդ՝ ոչ ինչ դանդաղեալ վեհերեցաք հայեցեալ ի մեր տգիտութիւնս ։ 13 Քանզի բազում ինչ է սրբութիւն ՝ սատար լինել * անաւսրութեան, որպէս աղաւթք գիտութեան, եւ սէր սուրբ՝ միաբան աւգտից։
       14 Զոր եւ մեր ընդ հրամանին քում ընկալեալ ՝ յաւժարութեամբ ձեռնարկեցաք զայս ինչ , որ է մխիթարութիւն սիրելեաց եւ յոյս յուսացելոց, քաջալերութիւն քաջաց, կամակարութեամբ յարձակեալ ի վերայ մահուան , յառաջոյ տեսանելով զզաւրագլուխն յաղթութեան, որ եւ ոչ ումեք ոտնհար լիցի թշնամութեամբ, այլ ամենեցուն ուսուցանէ * զիւր անպարտելի զաւրութիւնն։ 15 Եւ ահա * ո՛ ոք կամեսցի՝ ընդունի իբրեւ զնահատակ առաքինի ։ 16 Եւ քանզի բազմադիմի է նահատակութեանդ անուն, եւ նա բազմադիմի շնորհս բաշխէ ամենեցուն. զոր եւ մեծ իսկ քան զամենայն՝ սէր սուրբ յաննենգ մտաց գիտեմք ։
       17 Այս պարզութիւն զվերնոյն բերէ զնմանութիւն . զոր եւ մեր ի քեզ տեսեալ , մոռացաք զմեր բնութիւնս։ 18 Եւ ահա վերաբերիմք ընդ քեզ ճախրելով , եւ * իբրեւ բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին աւդովք անցանիցեմք , եւ * փոքր ի շատէ ծծելով * յանապական վերին աւդոցն ՝ առնուցումք * զգիտութիւն ի փրկութիւն անձանց եւ ի փառս ամենայաղթ եկեղեցւոյ։ 19 Ուստի եւ բազում սուրբ պաշտաւնեայքն զուարթութեամբ կատարեսցեն զսպաս վիճակին իւրեանց, ի փառս Հաւրն բոլորեցուն . ուր ընդ նմին սուրբ Երրորդութիւնն ցնծացեալ բերկրիցի յանտրտմական յիւրում էութեանն։
       20 Արդ որովհետեւ ընկալաք զհրաման պատուիրանի յաննախանձ քոյոց բարուց բնութեանդ , սկսցուք ուստի արժան է սկսանել. թէպէտ եւ ոչ յաւժարիցեմք զթշուառութիւն * ազգիս մերոյ ողբալ։ 21 Ահա ոչ ըստ կամաց արտաւսրալիր ողբովք ճառագրեմք զբազում հարուածս ՝ յորում պատահեցաք եւ մեք իսկ ականատես լինելով ։