Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բ.
       Լոստամ էլաւ ուր խօր մօտէն ըռըկաւ, կինայ յիւրուշ աշխարհ մտաւ, կինաց մէկ մարտու տեոռ դեադրաւ, տեսաւ մէկ մարտ էլաւ տիւս ուր տանէն։ Էլաւ յիրիշքից, ի՞նչ տեսաւ, տեսաւ մէկ մարդ վեար մէկ սարի դեադրիր ի։
       Էլաւ կանչից, ուր խօր. ասաց. - էլի մէկ մարդ կայ էստեղ։ իրիշկի նա ի՞նչ մարտ ի։
       Էլաւ խէր էկաւ իրիշից, տեսաւ էն մարտ խեծուկ ի, սար չի, Էնքան կանչից, էնու պատասխան չ՚էտու. լեզուն փակուիր էր, էնու վուտքիր էնքան պաղիր էր, զանգիւց տիւս չէր ի կեայ։ Էն էլ էկաւ պղինձ ըմ տաք ճիւր իլից վեար զանգիւն, վուքիր տիւս էկան, ԶՌոստամ տարաւ կոնաղ.
       Քանի մ՚ օր մնաց էնու տուն։ Իրիշից տեսաւ, Ռոստամ էնքան կոչաղ մարտ ի, ուր ախչիկ էտու էնու (չին գիտը, թէ Ռոստամն ի։ թէ չէ կ՚սպանին)։
       Մէկ ժամանակ ըմ անցաւ, յիմացան որ Ռոստամն ի։
       Մէկ օր Ռոստամ միտք էրաւ, ըսաց. - եիս Զալու տղէն ըլիմ, Իրանայ երկիր իմ ձեռն ի, եիս ասոր թողիր իմ, իկիր իմ մէկ կնիկ յաբե՞ով։
       Էլաւ ուր կնկան ըսաց. - եիս պտի էրթամ իմ խօր աշխարք. իմ խօր անուն Զալ ի եիս լէ Ռոստամն իմ, առ իմ բազբանդ քըզի, թը զի մէկ լաճ էլաւ, էս բազբանդ կապիս էնու թիւրն, ըսիս. «տիւ Ռուստամու տղէն իս, Ռոստամն էլ Զալու տղէն ի», թորկիս կեայ միր երկիր։
       Էլաւ Ռոստամ էկաւ ուր խօր մօտ։
       Լաճ էղաւ մօտէն, լաճ միծացաւ։ Լաճն էլ ի՞նչ կէ՛նի. կե՛րթայ հեոլ կխաղայ, որ ունչ կ՚զրեակի, էնու թիւ կ՚կուտրու, վիզ կ՚թռուցի։
       Էլան կինացին վըրայ կեանգատ։ Տղայ անունն էլ Զորաբ ի։ Էլաւ թագաւոր պռնից տարաւ, պռնից տարաւ, տեսաւ շատ տեսակով տղայ էր, տղին պեան չ՚էրաւ- էրաւ ուր խզմաթ քեար։
       Մնաց մէ ժամանակ մա թագաւոր, թագաւոր իպի կարքից։ էնիկ Զորաբ շատ զօրբայ փալաւան էլաւ։ Թագաւոր ըսաց. Կինա զՌոստամու քեաղքընիր աւերէ։ Իպի քսան խազար ասքեար իտու։ Էդ էլ էկաւ ուր տուն, որ կնկանըմէն իզին ուզի, էրթայ ղուշուն Կնիկ էսաց- բա մէ հայ ինչ տեղնի, տիւ կերթաս։
       Արծկից զբազբեանդ էտու- եիս տերթամ իմ խոր երկիր ալ եիս չիմ տեառնայ, թէ քի մէկ ախչիկ էլաւ, էս բազմեանգ ծախի, կի թէ լաճ մ էլաւ, էս բազբանդ կապի էնու թիւն թըղ կեայ Իրանայ երկիր։
       Զորաբ առից ուր կոշում կինաց, էզար Իրանայ քեաղքընիր աւրից։ Զըհաբ տարան Ռոստոմու խամար, «տիւ իմանաս Թիւրանայ մէ փալաւան էկիր ի, մե երկիր քեանդից, տարաւ»։
       Ռոստոմ էլաւ զիւր թեադըրիք տեսաւ. զիւր սիլահ կապից էլաւ զրեխէ շապիկ խակեաւ, կանչից, սայիսքիր էկան, զձին տիւս քեաշիցին, սադաֆէ զին տրին քեամակ, էլաւ ալդուզլամայ ռըքեր կախից մօտէն, էլաւ զձին խեծաւ, ձեռ եզար զգեորգ վիրուց, քէշից ըսաց «եա Աստուած էրթայ իմ ձեռն ի կեալ քիւ ձեռն ի»։
       Կինաց կանգնից տէմաց Զորաբին, յէշունց էտու, էսաց- Տիւ իմացար իս եիս մեռիր իմ, տիւ կեաս Իրանայ թալան քի խամար տանիս։
       Զորաբ ըսաց-Տիւ մեռուկ իս պա ի՞նչ իս , ըսաց։
       Ռոստամն էլ ըռըկաւ, էնկեախէն գեորգ մէզար։ Զորաբ զիւր մարտայ էտու յէռջիւ գեորգին։ Զորաբն էլ էն կեախէն մէ գեորգ էզար Ռոստամուն։ Ռոստամ էլ մարտալ էտու յիռջիւ. զՌոստամու մարտալ կուտրից։ Ռոստամ էսաց- մինք գեորգով կռուինք, էս մարտ զի տ՛սպանը։
       Էլան պայա էլան, գիւլաշ կպան, Զորաբ զռոստամ վիրուց, էզար գետըն։
       Ռոստամ ըսաց- Ասօր տիւ յիլա էրիր, խլիսուն եիս տիւ տը գիւլաշ կպնինք։
       Խլիսուն էկան գիւլաշ կպան, էլի զՌոստամ էտը գիտըն իրիք հեզ զՌոստամ կոխից. Լոստամ էլ վուտ էտու, զէնու շուռ էտու խանջալ էթալ, զփուր ճղից։
       Ըսաց- հէ՞, ըսաց, տիւ զը սպանըցիր, տիւ իմ խոր ձեռէն գիւր պրծնիս։
       Ըսաց- Եանի քիւ խէր ո՞վ ի, եիս քիւ խօր մօտէն վեախանամ։
       Ըսաց- Իմ խէր Ռոստամն ի, Զալուտղն ի։
       Ասաց- Հը՜, ըսաց յեո՞րի քեո բազբանդ։ Ըսաց- իմ բազբանդ տուիր իմ իմ կնկան։
       Մեռաւ. Խէրն էլ զտղան ետը վեար իր գըլխուն, իրիք տարը աշխար պտըտից, մարտ չ Կըխշը ըսը «պի, տղէդ խուրի» ինչ մարտ ասը, կզեարկը, կսպանը։
       Կ՛մնայ, մէ պառաւ կ՛ըլնի, պառաւ կ՛երթայ Զալուն կ՛ասի, «ի՞նչ տաս ձի, որ Ռոստամ ուր տղն խուրի»։
       Կ՛ասի- Պառաւ, տիւ քեանի փարայ կ՚ուզիս տը տամ քըզի։
       Էն էլ կերթայ մէ կոնէ կտուր կ՛առնը, մէ գլեոխ սապուն, կ՛երթայ կնստը ճիւրու պերան, կևտայ մեանչ ճրիւն, զկոն կ՛վլայ, Ռոստամ էն եանէն կ՛կեայ, կ՛իրիշի, տեսնը մէ պառաւ զկոն կտուր կ՛վլայ։ Ըսաց- Պառաւ ադ վլաս, ինչ էնիս էդ կոնաւ կտուր։
       Ըսաց-Եիս ընիմ լաչիկ, քէշիմ վեար իմ գլխուն։
       Ըսաց-Ընչու՞ տիւք ծուռ իք, կոնը կտուր կըլը լաչիկ։
       Ըսաց- Որ անցկունի, մեռել կ՛ժրի՞, որ տիւ տրիր իս քես գլխուն, կան կ՛կեաս աշխարք։
       Ռոստամն էլ էդ խաբրով իպի տղն իտի գետըն, խուրից։ Չիւր էն չախ Ռոստամ ծուռ էր, էն չախից եիտ խելօքացաւ։ Կինաց, տուն, ուրախացաւ։
       Զորաբին էլ մէ տղայ մէլաւ, անուն տրին Բրզոյ։ Բրզոյ էլ միծացաւ, էլաւ ուր խամար ցանք, վեար կ՛էնի, ուր ապրուստ կ՛էնի։ Թիւրանայ թագաւուր Ալֆասիա- Ջաբա Ֆիշա կ՛ըսին, զիւր վէզիր կանչից, զիւր փալաւանքտիր կանչից, տ՛երթայ ուր սէյրանջի խմար սէյր էնիլիւ։ Էլան, կենացին, տաս խազար ասքեար առից կինաց, տեսաւ Բրզոյ էլ ուր խամար արտ ցանիր ի, ուր խամար ճիւր կ՛էնի։ Էնու փալաւանքտիր խասան մեանչ էն արտին մէչ վէր կ՛երթան։
       Բրզօն կանչից ըսաց- Ընչու՞ կ՛տաս մեաչ իմ արտին կ՛երթաս։
       Ըսաց- Ասօր թագաւուր տերթայ սէյրանջի, ըսաց մէկ խաչք վեար օտաց չըն թորկի։
       Ըսաց- վալահ ինչ մարտ մեաչ իմ արտին կեայ, տը զեարկիմ, սպանիս։
       Մէ փալաւան քշից մեանչ արտին։ Էն էլ էնդեխէն խասաւ, մէ պետիս եղար, զփալաւան շուռ էտու։ Չըմ կինայ յերկնացըցի, խինդ փալաւան պեախով սպանից։ Էդունք էլ էկան մօտըցան, թօփ էլան պիւլիւր զԲրզո պռնիցին, առին տարան տէմաց թագաւուրին։
       Թագաւուր ըսաց- Հըման, էս մարտու խիտ տինչ էնինք։
       Ասաց- Պի սպանինք, Զալու ճեռն ի, էն վեար միծացաւ մեզնէ շատ մարտ տը ջեարտը։
       Թագաւուր էնու խօսքին չիրիշկից։ Թագաւուր ըսաւ- Փիրան ի՞նչ էնինք խըտ աս մարտուն։
       Ըսաց- Զը տը խարցում չէնէր գինի, օր տա զէնի խարցումս էիր, պի տասնւերկու խաղար ասքեար տու էն մարտուն, էն մարտ յրեողկինք էնու խոր աշխարք, թէ էնիկ էն եան սպանուաւ, էնունք ուրանց տղէն կսպանին, ուրինց քէֆն ի, մըզի վնաս չառնը. թէ քեաղաք մ՛երկու մըզի գաւթից շատ բաւական ի մի խամար։
       Ասաց. - Է՜, մէ խալաղաթ ըմ պիրէք Փիրանի խամար, լաւ խիլքերով վեզիր ի։
       Էպի սիլախ էտու, խակէստ խակիցուց, էպի մէ ձի էտու, իպի մէ գեորզ էնու խամար ետու, շինել, իրիք խարիր խոնդքեար ի, իպի զԲրզոյ տաուերկու խազար կուշում թասլիմ էրաւ։ Բրզոյ էլ առից զկուշում, առից գընաց Իրանայ տեղ. էլաւ զԻրանայ տեղ թալնից, մալ էպի, ոչխար էպի։
       Զուաբ Ռոստամու խամար կինաց. - Տիւ իմանաս, մէ փալաւան Թիւրանայ երկրէն էկիր ի, Իրանայ երկիր աւրից։
       Ռոստամ էլ կանգնաւ, զիւր ասքեար առից, կինաց կինաց տէմաց էնու նստաւ։
       Ռոստամ զիւր ձին խեծաւ, էղաւ ղարաւիւլ, կ՚պտըտայ, Բրզոյ էլ կաչաղ էլաւ, էկաւ ղարաւիւլ ռաստ էկաւ։ Էրկուս կռուան, զեարկիցին յիրարու, ինչ Բրզոյ գիւրզ մ՚էզար, զՌոստամու մարտալ կուտրից։
       Ըսաց. - Մէ Զորաբ իմ մարտալ կուտրից, մէկ էլ իսա իմ մարտալ կուտրից, կայ չ՚կայ էսի մըզի ազգ ի։
       Էրիշից տեսաւ, ի՞նչ տեսաւ, տեսաւ Զորաբու շիքիլաթն ի, Զորաբու աչքն ի, Զորաբու բոյն ի, էնու սերտ էնու վերայ եռաց. էլ էնու թիւ չ՚վերցաւ սպանիլու դարբ զեարկէր։ Բրզոյ էլ մէ գեորզ մ՚էզար, էնու թիւ կուտրից, էն էլ փախաւ։ Բրզոյ կանչից, ըսաց. - Յասօր կինա, խլիսուն արի, քիւ խոկին անկիրող տ՚առնիմ։
       Ռոստամ կինաց ուր տուն եարալու նստաւ. կանչից Ֆէրամազ, իպի։ Ասաց. - Ըլի, ըսաց, իմ սիլախ առ, իմ ձին խեծի, իմ գեորզ առ, կինա փալաւանը խիտ կռիւ, էն ինչ իմ աչք ընկաւ էն փալաւան տեսաւ, իմ սերտ վերայ զղջաց, իմ էրուն եռանց. էնու շէքիլ, էնու աչքիր, էնու բեաժ կ՚նմանէր Զորաբ, էն տէմով եիս ասը զան մարտ պռնիմ. մէ գեորզ մ՚եզար, զիմ թիւ կուտրից. զը եարալու էրաւ։ Էլի կինա խիտ էն մարտուն կռիւ, քեանի կիրիս էն մարտ պռնիս, ձը խամար պիրիս, թէ չ՚կարցար, մէ դարբ ըմ զար, սպանը, վով կ՚ըլը, թըխ ըլը։
       Էկաւ զխօր շուրիր խակեաւ, զխօր սիլախ կապից, զխօր ձին խեծաւ, զխօր գեորզն առից, էկաւ խա Բրզօն կռիւ։
       Բրզոն իրիշից, ըսաց. - Քաֆր, ըսաց, յերկըրը շուրիրն ի, յերըկը սիլախն ի, յերըկը ձին ի, յերըկը գիւրզն ի, փալաւան յերեկըն չի
       Ըսաց - Եիս եկիր իմ քիւ խոկին անկարող տ՚առնիմ, եիս յերըկը մարտն իմ, ամայ տիւ զըս չըս ճանչայ։
       Էրկուսն էլ մէկ շիքիլ ին, էլ մարտ իրարուց չ՚ճանչցաւ, թէ որ խրօխպէրն ի, որ տղէն էր, որ կռուան։ Զեարկին իրարու, էնունց գեորզը ձէն ինկաւ աշխարք. մարտ կէր կ՚ըսէր, «առխառք աւրաւ», մարտ կէր կ՚ըսէր ամպերուց ձէն էղաւ, մարտ կէր «մը վախընաք, էրկու փալաւան ին, մէյդընը մէչ կ՛կռուին»։
       Բրզօն Ֆարամազ չի ճանչնան, կգեարկին յիրարու։ Շատ անախուն զեարկիցին իրարու, Դրդօն վեար ուր գեանգիւն կանգնաւ, մէկ զիւրդ էզարկ Ֆէրամազին։ Ֆերամազ զմարտայ քէշից, ետու յէռջիւ էնուր գիւրգին, զմարտալ կուտրից, ասաց- փալայ, էսաց էս փալաւան ձի տը սպանը։
       Էն էլ ն»էնու քեամկը եանէն զըվրից, զամաքեարբանդ եթալ, պռնից. փալաւանքտիր խասան, պռնիցին, առին պիրին. ասքեարն էլ էթող փախաւ կինաց ասա «կսպանին ուրինց քէֆն ի, կ՛թորկին ուրինց քէֆն ի»։
       Առից իպի տարաւ մօ Ռոստամ.
       Ռոստամ ասաց- Չպիրէք տիմաց իմ աչիչ, ես ըլնիմ էնու խոկին անկրող տ՛առնիմ, տարէք թալըցէք զնդան վէ, ասաց, չուր իմ թիւ ժրի, եիս էրթամ, էն ինչ մարտ ի։
       Ջհաբ կինաց մօր- Քիւ լաճ պռնած ի։
       Էնու մէր Թիւրանայ էրկրէն կ՛կէայ լաճ, կ՛իրիշի, կ՛ըխը մէկ կնիկ էնու լաճին կերակուլ կ՛տանը։
       Կնկան ասաց- Իմ լաճ թըղնիս, տիւ ինչ ուզիս, եիս չի տամ.
       Ասաց- Թի քիւ լաճ ըզձիկ ուր խամար կտանը, եիս քիւ լաճ կթորկիմ, չխոյ կինա դէն վի մեռնի։
       Ասաց- Եիս իմ լաճուն խարցնիմ։
       Էլաւ կինաց Բրզօն, ասաց. - Բրդոյ եիս ղարավաշին կասիմ իմ լաճ թորկի, կ՛ասի քիւ լաճ ըղձը ուր խամար կ՛տանը, եիս կ՛թորկիմ, չխոյ կինա զնդան վէ, չուր մեռնի։
       Ըսաց- Մարէ՞, կինա աստ, էնիկ ըզձը թորկը, էնի փրթիճիւ շիրիկ ի չիւր ի ղիամաթին։
       Կինաց, իպի զԲրզօ էթող։ Ձին Բրզօն խեծաւ ու Բրգոյ մէր, ղարավաշ խեծան փախան։
       Էն օրն էլ Ռոստամու թիւ ժրիր ի, Ռոստամ տ՚երթայ պռնաւուր տ՚ըխը, ի՞նչ մարտ ի։ Էնիկ էս եանէն կ՚երթէր, էնիկ էն եանէն կ՚գէր, ճամբը մէչ մէ մըկը ռաստ էկան.
       Ռոստամ կանչից. - Հայդի քեաֆր, տիւ կ՚փախիս, քեո խոկին կ՚պրծուցիս, շատ աղէկ պեան ի, տիւ իմ կարավաշ վրէ՞ կ՚տանիս, տիւ եղսիր տեղաց տանի՞ս։
       Էրկուս առին յիրար, կռուան. ղամաքեարբանդ թըլցին, զիրար պռնըցին, ընցկուն գեորզ կ՚զեարկին մէ մէկու գլխու վերայ, ընցկուն ինչ տարբին զսամախոր էխան էտի վեար սնդանին, էնու աշակերուքիր կ՚տան յեռջիւ կռանի, էն կրակ ինչըխ կ՚թլի, ըսկուն կրակ էնունց գլխից կ՚թլի։ Չիւմ յիրկուն մնացին մէ մէկուց կախ. ինչ Ռոստամն էր, ուր տանն էր շախուի, ինչ Բրզօն էր, մեանչ զընդանին էր շախուի։
       Ռոստամ գեորզ ըմ էզար զԲրզօ ձիուց իպի տակ, զթուր քեշից զվիզ տը կտրէր։
       Բրզօ մէր կանչից. - Ռո՛ստամ, տիւ մէկ սպանիր իս, չ՚էնիս էրկու։
       Ըսաց. - Մաֆրանգ, վրէ՞, վով ի, տիւ ադանց կ՚ասիս։
       Ըսաց. - Տիւ զխէր սպանիցիր, զլաճն էլ կ՚սպանի՞ս։
       Համա Բրզօ կանգնաւ, խանջար քեաշից, կինաց դեախ ուր մէր. ու մէր տ՚սպանէր։
       Ըսաց. - Տիւ ընչո՞ւ շիւտ չ՚ասըր, եիս զիմ պապիկ կեախ էր , տ՚սպանէր։
       Ասաց. - Քիւ պապիկ ինչ քիւ խէր սպանիր էր, եիս էն աբով քի չ՚ասը, որ տիւ զքիւ պապիկ սպանէր, քիւ խուր փուխ կ՚խանէր. եիս տեսայ քիւ պապիկ զքի տ՚սպանէր, չ՚թորկիցի։
       Ռոստամ էնքան ուրախացաւ. ձեռ էթալ զԲրզօ կիրկից, զգլեոխ պագնից, էնքան ճխտից, էնուր մօր կաթ մատքիր վէ իտու տիւս՝
       Առից, կինաց ուր տուն կինաց Այվանէ Զաբըլ։
       Վաթսուն փալաւան կեացին պեարիւ Տիւսը տնէն, վաթսուն փալաւան էլ Գոդարզու տնէն կեացին, թող զբաշիբուզուղ։ Թագաւոր յիմացաւ, թի Ռոստամ զԲըրզօ ճանչցիր ի, պիրիր ի, ըն էլ կինաց մէկ բազբանդ խրկից էնու հադիայ։
       Ռոստամ ասաց. - Ըստինա իրիք ամիս կ՚նստիք իմ տուն, ուտէք, խմէք, ձե քէֆ անէք, զմէկ փալաւան քեան Բրզօ գնդայ, ինչկիաս խիւնդար կայ, զըմէն իմ խամ ըլնը։
       Ջհաբ կ՚երթայ Թիւրանայ թագւըրին - Տիւ յիմանաս, Բրզօ չի սպանած, վաթսուն փալւան Տիւսը անէն կինացած էնու պեարիւ, վաթսուն էլ Գոդարզի տնէն կինացած, թող զբազիբոզուխ էնու թագաւորն էլ մէկ բազբանդ էնու հադիայ ի յրեողկի։ Ռոստոմն էլ ասիր ի, ըստընայ իրիք ամիս էլ տը նստէք, ուտէք, խմէք ձե քէֆ անէք եիս մէկ փալաւան քան Բրգո գնդայ, ինչկիաս խիւնդար կայ, զըմէն իմ խամ ըլնը։
       Թագաւոր մաղդէն կ՛էնի, մէկ կնիկ կայ, էնու խամռաւին ի էկաւ տէմաց էնու։ Խիտ չխուսաւ։ Յիտ դարձաւ։
       Տիր ըմ էլ էկաւ, ասաց- Թագաւոր, վրէ՞ խատ ձը չըս խուսը, ասաց մի քեան Ղարամեան Ղաթլի սպանիցին, եիս էկի տիմաց քեզի, խատ զի խուսացիր, մէ քեան Ֆրիւդէ Ջիւան սպանիցին, եիս էկի տիմաց քի, տիւ խուսացիր։
       Ըսաց- Ի՞նչ Ղարաման սպանիցին, Հման անիւշ կ՛ենայ էնու տեղ. զՖրիւդէ Ջիւան սպանիցին, Փիրան անիւշ կենայ էնու տեղ, յասօր իմ գիւշման քան ձի կուչաղ ի, ես ի՞նչըխ տը խօսիմ խատ քի։
       Պառաւ ասաց- Հիմայ վեար ձի ըլնը, քի կըպը, պռնիմ պիրիմ էստեղ, քի կըպը կ՛սպանիմ։
       Ըսաց- Որ տիւ էն պեան ընիս, եիս քի տէնիմ իմ օրթախ, քեանի տիւ ժիր իս։
       Ըսաց- Դէ յրեողկի Ֆիլասըմ ձի խամար առ պի Չինմաշ»չինայ։
       Էն էլ էրկու խարիր ոսկը ամսական էտու Ֆիլասըմըն։
       Ասաց- Յրեողկի, ըսաց մէ սաղ ձի խամա պի, որ ձեռ տամ ինէ խազար ձէն մօտէն ըլնը, մէ չադր էլ ձի խամար պի։
       Թագաւոր իպի, Սիւսիւն- Ջհադիւ առից, կինաց կինաց Իրանայ երկիր կինաց մէկ չօլի մէչ էզար, սէհրի էրաւ. սէհրի վեար Տիւսուն հասար էրաւ։
       Ասաց- Գոդեարզ յասօր Իրանայ տեղ խաց ըմ կուտին, իմ սայիցն ի,
       Ասաց- տիւ Տիւսն իս, վաթսուն փալաւան քիւ տնէն կըլնը, Իրանցին խաց ըմ կուտը, քիւ սայից ը, ապա վ։իր սայից տըլնը։ Տիր ըմ էլ ասաց- Գոդեարդ յասօր Իրանայ տեղ խաց ըմ կուտին իմ սայիցն ի։
       Ըսաց- Տիւ Տիւս իս, կոնդ ու քիւս իս, ըսաց, յասօր Իրանցն խաց ըմ կուտի, Աստու սայից ռոստամու գըլխուն։
       Յիտիւու խանջար քեաշից էլաւ գեախ Գոգեարզ, էլաւ դեախ Գոգեարգ, յոդից տիւս ինգեաւ Գոգեարդը լաճ Գիւ կասին, Գիւ ասաց- Գոդեարդ, Տիւս էն մարտիրուց չի տիւ խաբար վեար էնուր տեարձիւցիս, կինա կանչի, թըխ կեայ նիրս։
       Ըսաց- Եիս էն խաբրով չիմ պըզտկնայ տիւս կոնդ ի, եիս կվախենամ իմ խաբար չէին, եիս զիւր մարտիր կ՛զեարկիմ սպանիմ։
       Գիւն էլ կինաց յիտիւ մարտ ըմ էլ կինաց Տիւսու անէն։ Բահրամ (Գոդարզու լաճն ի) կինաց չըմ կերի շատ յերկնացըցի վաթսուն փալաւան Տիւսու տնէն կեացի- վաթսուն փալաւան Գոդարզը անէն կինացին թող զբաշիբոզուխ։
       Գինով մարդ ի՞նչ չէշիդ ի էն փալաւնքտիր բիրադի ըսկուն յին, խելք չունին։ Կեացեն էն չադրը տակ։ Յիւսիւն- Ջհադուն գինի կ՛տայ։ Ֆէլասըն կըլնը ձեռքեր կ՛կապի թլի չադրի տակ։
       Ֆէրամազ էկաւ, մարտ չկայ յեորդէն յինի. գիւը ձին խեծաւ իտիւ կինաց, ասաց- Եիս տ՛երթամ խասնիմ էնունք իրարուց մարտ չսպանին։ Կինաց խասաւ, ի՞նչ կ՛իրիշի. մէկ չադր գեոյ զարկած յանդեղ. կ՛իրիշի, կ՛տըսնը մէկ նստի չադրի յառաջ սագ կ՛զեարկի։ Կինաց տիմաց տեատրաւ։
       Կնիկ ըսաց- Տիւ գիտի՞ս, եիս ի՞նչ կնիկ իմ
       Ըսաց- Եիս չեմ գիտը տիւ վով իս էն փալաւանքտիր էկան էստեղ յի՞ր ի կինացած.
       Ասաց- Եիս չիմ գիտի։ Ինչ ասկուն ասաց, մէ կամչի էզար, Էնի էլաց. ինչ էլաց Ֆիլասըմ չադրը տակէն տիւս էկաւ կանչից Ֆէրամագին, ըսաց- Քի ինչ կայ, կ՛զեարկիս էդ կնկան։
       Էրկուս առին յիրար, կռուան էրկինք, գետինք խառնուաւ էնքան թող էղաւ գետնուց էրկնուց իրիս պռնից էնունց գիւրզի ձէն ընկաւ ախշարք։ Ֆիլասըմ զօրն Ֆէրամազից առից էլ Ֆէրամազ չկերի դարբ զեարկի, հըմա օր բարաւան կ՛էնի։ Զալ էկաւ յեոդէն մարտ չ՛կայ էկաւ կ՛իրիշի, ի՜նչ կ՛իրիշի, Ֆէրամագ, Ֆէլասըմ իրարու կ՛զեարկին։ Կանչից ըսաց Ֆէրամազ, Աստուած քինէ առէր ի, տիւ խատ Ֆէլասըմին կռիւ կ՛էնիս։
       Էլաւ ըսաց- Ֆիլասըմ, ըսաց, քիւ քէֆ լա՛ւ ի, քիւ թագաւորի քէֆ լա՞ւ ի։
       Ֆէրամազ Ֆէլասըմի ձեռաց տակէն էխան տիւս, ասաց- Կինա Ռոստամուն ասա շուտ կեայ, խասնի։
       Ռոստամ էկաւ խասաւ, բեոռաց վեար Ֆէլասըմին։ Էրկուս առին յիրար, էնքան գեորգ կ՛զեարկին յիրարու որ դա աշխարք էնոնց գիւրգու ձէնէն խլացան։ Իրիք օր իրիք գիշերզեարկիցին յիրարու։ Ռոստամ մէկ գիւրդ ըմ էզար Ֆէլասըմին, զՖէլասըմ էցկից ձիուց, էցկից տակ, զթուր էզար, վիզ կռնց զգլեոխ առից, տարաւ թագաւուրին Էլաւ կինաց չադր էպի, էզար էնու չադրի մըղաբլը ըսաց- Բրզօ, ըսաց գնա զարաւիւլ քեաշի Թուրանայ թագաւոր չ՛կեայ միր երկիր զաւթի։
       Բրզօ կինաց։
       Ռոստամու խելք էկաւ գլեօխ, խելք էկաւ գլեօխ կանչից ըսաց. - Գեորգին, յէլի կինա, խասի Բրզօն, Բրզօ տղայ ի, տը քընը։ Գեորգին կինաց, խասաւ Բրզօն, կերիշկի Բրզօն զգեորգ տրի գլխուն, քնիր ի։ Մնաց քիչ ըմ, տեսաւ լիւսցաւ, արիւ առից. էնքեան ասկեար Թիւրանայ թագաւուր առից էկաւ, քեանց աստղ յերկնուց, աստղին հաշիւ կայ, էնու ասքեարին չ՚կայ։ Էնունց թող էղաւ էրկնուց յիրիս պռնից, էղաւ մութ գիշիր։
       Գորգէն կանչից, ըսաց. - Բրզօ՛, յըլի վէ, ասաց, չուր եիս կռիւ ըմ չ՚էնիմ, ջոհար չ՚ըմ տանի Ռոստամու։
       Բրզօ զգեորգ պռնի ձեռ, մէկ մէկ կ՚ջեարտի ասքեարից։
       Թիւրանայ թագաւոր ըսաց. - ի՞նչ էղաւ, ըսաց, իմ ասքեար տեատրաւ, ըսաց, ոլահ, ըսաց Բրզօ յիռջիւ ասքեար պռնիր ի, չ՚թողի մարտ էրթայ։
       Ըսաց, եիս քի ասի զԲրզօ սպանի, տիւ չ՚սպանիցիր, տիւ Փիրանի խօսք էրիր, թըղ Փիրան վըր պեանի՚մ կապի։
       Փիրան կանգնաւ, քշից կինաց, մա Բրցզօ, ըսաց. - Բրզօ, ըսաց, տիւ ի՞նչու խը քես թագաւորին կռիւ կ՚էնիս, Իրանայ թագաւուր զքի խափիր ի, Ռոստամ քի կ՚ասի. տիւ Զորաբու տղէն իս։
       Ըսաց. - Գեո՛րգին, տիւ կաց պեարով, ես տ՚երթամ մըտ Թուրանայ թագաւոր։
       Գեորգին չ՚էթող մարտ ընցնէր։
       Բրզօ գնաց, տ՚էրթէր թագաւուրի ձեռ պագնէր, զթախտն ինչ կապած ի, ձեռ էթող զթագաւուրի թախտ քեաշից, զթախտ առից, փախաւ։ Ընցկուն գեորզ կ՚կեայ վըր Բրզօ գլխուն, ընցկուն կարկուտ կեայ էրկնուց։ Էնու թաշտ առից, տարաւ յիւր թագաւուրի խամար. թագաւուր էլաւ Բրզօ գլեոխ պագնից, շատ ի քրամ Բրզօ խամար էրաւ։
       Թիւրանայ թագաւուրի օրդում եկաւ տիմաց Իրանայ թագաւուրին եզար։
       Թիւրանայ թագաւուր խըտ Իրանայ թագաւուրին կանունով խիտ խուսաւ, ըսաց. Եիս տիւ տը կռուինք, ախշար ընչո՞ւ տանք ջեարտիլ. խլիսուն եիս տիւ գիւլաշ պռնինք թէ տիւ զձի կոխըցիր, Իրան քիւն ի, Թիւրան էլ խասնի քեզի, թը եիս քի կուխիցի, Թիւրան իմ ի, Իրան էլ խասնի ձիկ։
       Ինչ Թիւրանայ թագաւորն ի, աղէկ կտրիճ փահլիւան ի, ինչ Իրանին ի, բէւոջ ի։
       Բրզոյ Ըսաց. - Թա՛գաւուր, չէ՞ տիւ ըսիր իս, Բրզոյ իմ տղէն ի։ - Խա, ըսաց, եիս մկայ էլ կ՚ըսիմ, Բրզոյ իմ տղէն ի։
       Ըսաց. - Որ եիս քեո տղէն իմ, եիս իմ խօր թիրէն տ՚էրթամ կռիւ։
       Բրզոյ զիւր ձին խեծաւ, զիւր սիլախ կապից, զիւր գեորզ առից, կինաց կռիւ խը Թիւրանայ թագաւորին։
       Էն դեխէն Թիւրանայ վզից կանչից, ըսաց. - թա՛գաւուր, ըսաց, Իրանայ թագաւուր չ՚իկիր, ըսաց, Բրզոյ իկիր ի, թըղ կեայ Բրզոյ իմ ձեռաց տակ, իմ կազաբքիր արիր ի էրուն։
       Ռոստամ ըսաց. - Բրզոյ գնաց, եիս ի՞նչ իմ մնացիր էստեղ։
       Ինչ Ռոստամ կինաց, սազիր զեարկիցին, երկու օրդուն կայնան, խասան յիւրուր, էնքա՜ն մարտ յիրարուց կ՚ջեարտին ընցկուն քեամին զեարկի ծառիրու թաւիր շուռ տայ գետըն։ Էրուն եղաւ զջանդաքտիր կ՚տանը։
       Նէրամազ քշից, գնաց խասակ չադրի առան մուտ, զՍիւսուն ջադուն իպի, ճղից, իրարուց տապկից. զվաթսուն փալըւան տիւ էխան, վաթսուն փալըւան Գեոդարզուն թորկից։ Էկան, էկան խասան կռւուն, իրիք օր, իրիք գիշիր զեարկիցին իրարու իրար ջեարտիցին։ Թուրանայ թագաւուր փախաւ. Աւաշահ-դառուդ Թուրանայ կուշում ընցաւ։ Իրանայ թագաւուր, Ռոստամ յիտ տեարձան, որ սպանաւ, տիւ ողջ մնէք, որ սաղ մնաց, խասաւ յիւր տուն։ Էնի խասաւ յիւր մրազին, տիւ խասնիք ձիր մրազին։