Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ականջ դրէք եւ լսեցէք,
Այս բաներուս մտիկ արէք,
Գովանքն ասեմ զաղէկ կնոջ,
Թագ ու պարծանք է նա այրոջ:

Յառաջ գովեմ կինն բարի,
Այն Ասանէթ խելօք իլի,
Հրեշտակ գնաց խնամեխօս,
Այն Յովսեփայ սուրբ գեղեցկի:

Ուրախ պահեց զայրն ի յերկրի,
Քան զարեգակ մէջ աշխարհի,
Յովսէփ հայէր ուրախանայր
Եւ իւր տարիքն կրկին լինար:

Ով անզգամ կնոջ դիպէր
Ի մէջ ծովուն ալեկոծեր,
Հաշվեց թէ նա աշխարհ չէ ընկեր,
Ուրախութեան օր չէ տեսեր:

Գովեմ զկինն զայն Սառայ,
Էր հնազանդ Աբրահամայ,
Աստուած տեսաւ սէրն ի նորա,
Եկ հիւր ի տունն Աստուած նոցայ:

Ով անզգամ կնոջ դիպէր,
Քան զԵւայ Ադամ խաբեր,
Շատ փոշմներ ու այլ չէ հասեր,
Ի մէջ երկրի յերեր կացեր:

Գովեմ զկինն զայն Սառայ,
Հրեշտակ խնդրեց առ Տուբիայ,
Կորուց զդեւն յերկիր Մսրայ,
Ամուսնացաւ առ Տուբիայ:

Կինն անիծած Փիլիպոսի,
Պատճառ եղեւ սուրբ Յովանու,
Ի Հերովդիայ գլխատեցաւ,
Երկնից քարով նա պատժեցաւ:

Կին հաշարի չար կու լինայ,
Բանք Խիկարայ յայտնէ նմա,
Կինն գազան նման, ասաց,
Որ մարդ նմա չէ դիմացած:

Բանք Սիրաքայ իմաստնասիրի,
Գեղեցկութեան կնոջ ասի,
Քան զոսկի խարիսխ լինի,
Սիւն ի վերայ կանկնեալ լինի:

Կին լեզուանի նման գազանի,
Ով հանդիպի կու պատառի,
Վայ էր երկան նմա դիպի,
Քան զոչխար գազանն ընկնի:

Սիրաք խելօք կինն գովէ,
Քան զարեգակ նման ասէ,
Երնեկ երկան նմա դիպէ,
Զօրն ցորեկ լուսով պահէ:

Կին հաշարի չար կու լինի,
Բնակութիւն դիւաց լինի,
Դեւն ի կնոջէն կու երկնչի
Եւ ի հորուն ելեալ փախչի:

Կինն յորժամ իմաստուն լինայ
Եւ հարկեւոր խելօք լինայ,
Տարիք երկան կրկին լինայ,
Որ ծերանալն չիմանայ:

Կնկան ֆէլէրն է բեռներով,
Մարդիք խաբէ հնար գոլով,
Զայրն կապեր առանց չվնով,
Զնտան դրեր առանց ավնով:

Երնեկ հազար նորա եկեր,
Թէ գեղեցիկ կնոջ դիպեր,
Ոչ տրտմութիւն նմա հասեր,
Զօրն հարսնիք ի ներս կացեր:

Բանք Խիկարայ զայս կու ասէ,
Մարդ հարամուն թող չի վախէ,
Թէ հաշարի կնոջ դիպէ,
Քան զդիւէ թող նա փախչէ:

Տունն որ ասեն` մարդուն կինն է,
Թէ շէն պահէ, նա կու պահէ,
Երնեկ երկան նմա դիպէ,
Հոգս ու ղայղու նա չի քաշէ:

Երիկն գայ բարիք բերէ,
Կինն զամէնն ի դուրս վաթէ,
Յորժամ երիկն հարցանէ,
Երկու ձեռօք վրան մրէ:

Կին գեղեցիկ բարի լինի,
Իմաստութիւն ի հետ ունի,
Իմաստութեամբ ուրախ լինի,
Զամէն երկան ղայղուն տանի:

Կին հաշարի նման թաթվի,
Կամ տունն կաթէ, մարդ չի հանգչի,
Թէ ելնու ի դուրս, ցրտուն մեռնի,
Թէ գայ ի տուն, լեզուէն խոցի:

Մարդոյ որ կինն աղէկ լինայ,
Այրն նորա ուրախանայ,

Կինն հաշարի հանց կիմանայ,
Թէ իւր վրայ Աստուած չկայ,
Մարդ հաշարուն թող վախենայ,
Որ ի չարեացն ի զատ մնայ:

Աղէկ կնկան էրիկն գայ,
Բարին բերէ ուրախանայ,
Կինն զամէն ի շահ ածէ,
Տունն բարեօք նայ զարդարէ:

Կինն նման առեց մրի,
Գլուխ հասնի նայ մրոտի,
Մարդ հաշարի կնոջ դիպի,
Հանց թէ ջհտի ձեռն կինկնի:

Մարդ թէ հազար ղայղու ունի,
Ինքն խելօք կնկան դիպի,
Թապտիր առնէ, ղայղուն տանի,
Ընդ որ երթայ պարծանք լինի:

Զինչ որ աշխարհս երիկ որ կան,
Թէ հաշարի կնոջ դիպան,
Համան շնալու պատճառ եղան,
Ուրախութեան օր չի տեսան:

Կինն լինու բոզ լեզուանի,
Երթայ շնայ հետ լվնտի,
Գայ գիշերի երկան ննջէ,
Երիկն խեղճ խապար չունի:

Կինն զամէն չարիք առնէ,
Երբ հարցանեն, ինքար անէ,
Ամէն չարեաց պատճառ նա է,
Աստուած փրկէ կնկան շարէ:

Կինն բոզկաց այն կու լինայ,
Դռանն յետեւ կանկնի մնայ,
Մարդն տեսնու խնճեր անէ,
Զաչն ու զուներն ծռմռկէ:

Մարդք խաբէ ի ներս ձգէ,
Զերկան բարիքն կերցնէ,
Զկարսով գինին ի հետ խմէ,
Վերայ երկան դէմն մրէ:

Մանկտիք, ասեմ, դուք լսեցէք
Եւ ի բոզէն ի զատ կացէք,
Թող մարդ բոզին ձեռն չինկնի,
Քան զգերի երկիր վարի:

Կինն հալալ այն կու լինայ,
Աչքն ի յօտար իսկի չի լինայ,
Սիրէ զերիկ, սիրուն լինայ,
Զինչ որ օրէնք դաստուր կու տայ:

Կինն հաշարի վատ կու լինայ,
Որ թագաւորք յիրար կու տայ,
Առանց կնոջ չար ոչ լինայ,
Թէ որ լինայ, գլուխ չերթայ:

Կինն գլուխն եղիւղ չունի,
Փոքրոգի պակաս լինի,
Զինչ որ խօսի ինք հավանի,
Սրտիւք այլոց հետ կու այրի:

Երեք բան յաղթող ասեն,
Իմաստասէրքն, որ կու յիշեն,
Երրորդ գինին, զքուն ասեն,
Կինն յաղթող քան զերկուսին:

Մարդ որ ջանա քունն կաղթէ
Մինչ քառասունն հանբերէ,
Կինն շուտով զնա յաղթէ,
Ի ժամս իրից ոչ անցանէ:

Շատ խելօքնին խմեն գինին,
Խոնարհութեամբ յաղթեն նմին,
Կինն յաղթող քան զգինին,
Յաղթէ զմարդիկ ի մի ժամին:

Կինն յաղթող քան զերկոսին,
Շատ օրինակ կայ ի գրին,
Մարդ չի դիմներ կնկան ֆէլին,
Ոչ ի գլուխ ելեր նորին:

Կինն քաղէ զունքն ղալմով
Եւ ծարուրէ զաչքն դեղով,
Զերեսն օծէ ճերմակ դեղով,
Մարդիկ խաբէ նա հայելով:

Յորժամ որ կինն ծուռ լինայ,
Մի ոք մարդկան յաղթել նմա,
Ո՛չ վարդապետ, ՚ւ ո՛չ քահանայ,
Ո՛չ ճգնաւորք դիմեն նմա:

Զամէն յաղթէ, չարիք ձգէ,
Սէրն զանճիր վիզն կապէ,
Ինքն դիւրեաւ ոչ ազատէ,
Աստուած փրկէ կնկան շառէ:

Դո՛ւ` Յովասափ Երզնկացի,
Զաղէկ կնիկն գովեցիր,
Կին հաշարի դու վատնեցիր,
Ով ձեռն անկեր, դու զնայ լացիր:

Աղէկ կանայք առնեն գանկատ,
Քեզ հարցանեն, դու տուր ճուապ,
Եւ թէ լինայ կին գեղեցիկ,
Որ գէշ երկան գլուխն ելած:

Ես ոչ կարեմ ճուապն տալ,
Հանց թէ շաքար շունն է անկեալ,
Կամ մարգարիտ առջեւ խոզին,
Ի մէջ տղմին է թաւալեալ:

Խղճուկ բաներ շատ է եղեր,
Ի յաշխարհիս որ հանդիպեր,
Ով տոլվաթ ունի զաղէկն առեր,
Ով որ չունի` գիշի դիպեր:

Այր եւ կանայք, դուք լսեցէք
Եւ օրինաց հլու կացէք,
Այն նասիպի վերայ լինի:
Ով որ թողու զկինն ի յերկրի,
Գէշ թէ աղէկ ում հանդիպի:

Նա կու շնայ ըստ օրինի,
Թողեալն առցէ ով ոք յերկրի,
Նման նորա շուն կու լինի:

Թէ որ լինայ կին ի յերկրի,
Զայրն թողու այլոք շնայ,
Այրն թողու, այլ կին առնու,
Այնոր Քրիստոս տաստուր կու տայ:

Կինն ունի իշխանութիւն,
Դատաստանի վերայ երկան,
Այրն շնայ, այլ կին երթայ,
Կին արձակի, այլ այր գնայ:

Թէ որ լինայ մարդ ի յերկրի,
Գէշն աղէկին ում հանդիպի,
Հանբերելով սիրով շահի,
Նահատակաց դասն կարգի:

Դու Յովասափ Երզնկացի,
Զայսքան բաներս կնկան ասիր,
Ով որ լսէ թող միտ առնէ,
Շահ եւ զօգուտն գիտասցէ:

Թէ որ լինայ մարդ ողորմած,
Որ իւր սրտէն ինձ ողորմի
Ես մեղաւոր մեղօք իլի,
Մէկ Հայր մեղայ ինձի պիտի:

Ով որ բերնով զԱստուած յիշէ,
Աստուածածին բարեխօսէ
Եւ թողութիւն մեղաց խնդրէ,
Արքայութեան ինք հասանէ: