Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 [1] Ընդ այսոսիկ [2] հանդերձ աստուծով եւ [3] առաջիկայ պրակք

ՊՐԱԿՔ Զ

2 «Արդ է նախադասութիւն բան յայտնաւղ ինչ ըստ ումեքում»։ 3 Ճանապարհակից լինելով Արիստոտէլ իւրոց հիւսմանց [4], սահմանէ զնախադասութիւն, այս ինքն զառաջարկութիւն, ասելով. Նախադասութիւն է [5] յայտնաւղ ինչ ըստ ումեքում։ 4 Երկակի ելոյ առաջարկութեան, կամ ստորոգականի, եւ կամ ստորադրականի, զստորոգականն միայնումն սահմանէ. եւ որպէս ի ձեռին նորա զստորադրականն ունելով։ 5 Քանզի ստորադրականն՝ յորժամ յերկբայս լինին, ստորոգականացն պէտս ունին առաջարկութեանց յարդարումն։ 6 Ինչ [6] ըստ ումեքումն, ոչ ստորասութիւն յայտ առնելով. զի թերեւս ապա ի վերայ ածեալ էր, եթէ [7] ինչ բաց ումեքումն. որ է բացասութիւն։ 7 Այլ ինչ ըստ ումեքում այժմ առ որոշումն ասացեալ է ստորադրականացն առաջարկութեանց. քանզի նոքա ոչ յայտնեն ըստ ումեքումն, այլ ումեմն գոլոյ զի՞նչ է, եւ ումեմն ոչ գոլոյ զինչ ոչ է [8] ։ 8 Զի թէպէտ եւ զընդհանուր հաւաքաբանութիւն սահմանեսցէ. իսկ ընդհանուր հաւաքաբանութիւն ի հանուր յառաջարկութենէ գոյ բաղկացեալ, եւ պարտ էր զընդհանուր առաջարկութիւն գոլ սահմանել։

9 Արդ ի յաղագս մեկնութեան եւ զընդհանուր [9] առաջարկութիւն սահմանեաց՝ ասելով, եթէ Նախադասութիւն է բան՝ ընդունակ ճշմարտութեան եւ ստութեան. քանզի այս սահման եւ զստորադրական առաջարկութիւնն [10] պարունակէ։ 10 Բայց սահմանեաց [11] եւ զստորադրականն [12] անդ ասելով այսպէս՝ Բան յայտնաւղ ինչ ըստ ումեքումն, եւ ինչ բաց ումեքում։ 11 Իսկ այժմ զստորոգականն դարձեալ սահմանէ. վասն զի եւ սորա միայնոյ սահման ուղղութեան պէտս ունէր [13]. քանզի Յաղագս մեկնութեան ի ձեռն թուելոյ նշանակութեանց լինէր [14] ստորադրութիւն։ 12 Քանզի ասելն՝ ինչ ըստ ումեքումն, եւ ինչ բաց ումեքէ, ոչ ինչ այլ, եթէ ոչ ասել, եթէ առաջարկութիւն՝ կամ ստորասական է, եւ կամ բացասական։

13 Իսկ աստ [15] ասացեալ [16] զառաջարկութիւն բան գոլ յայտնողական ինչ ըստ ումեքումն, սահմանական արար զբացասութիւնն։ 14 Բայց թէպէտ զորակն նեղ [17] ասաց, ոչ ասացեալ՝ թէ եւ ինչ բաց ումեքէ, սակայն զքանակն սփռեաց՝ ասելով, եթէ բայց սա՝ կամ ընդհանուր է եւ կամ մասնական եւ կամ առ անսահմանելի։ 15 Քանզի զըստ իւրաքանչիւրսն ոչ յիշեաց, որպէս պարունակեցելոցն առ [18] անսահմանելեացն. քանզի ըստ իւրաքանչիւրքն առ անսահմանելիք։ 16 Բայց զանազանին յայլոց առ անսահմանելեաց. քանզի բնաւորեալք ունել՝ ոչ ունին. իսկ նոքա ոչ բնաւորեալք են՝ եւ ոչ ունին [19]. քանզի ոչ ոք կարե ասիլ [20] ոք Սոկրատէս կամ ամենայն ոք [21] Սոկրատէս. եւ կամ այլ ազգ, եթէ [22] ըստ իւրաքանչիւրքն ապականելիք, իսկ մասնականքն անապականք. քանզի միշտ է ոք մարդ, իսկ Սոկրատէս ապականելի է։



[1]    C վերնագիր չիքֈ

[2]    B չիք հանդերձ աստուծով

[3]    DE միայն Առաջիկայ պրակք

[4]    B հոսմանց

[5]    A է բան

[6]    F զինչ

[7]    A եթէ է

[8]    E չիք եւ ումեմն ոչ գոլոյ զինչ ոչ է

[9]    D ընդհանուր

[10]   BEF առաջարկութեանն

[11]   A սահմանելոյ, BEF սահմանելոց, D սահմանելով

[12]   C զստորասականն

[13]   AB ունիւր, C ունի իւր

[14]   ABC լինիւր, F շինէր

[15]   A չիք աստ

[16]   AB ասաց

[17]   CDEF ել փխ նեղ

[18]   A առ ի

[19]   E չիք իսկ նոքա ոչ բնաւորեալք՝ են՝ եւ ոչ ունին

[20]   ABC ոչ ոք ասէ

[21]   A չիք ոք

[22]   CE զի փխ եթէ