Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

3

Մատաղ իմ քի, արի, ինձ մի' չարչարի,
Մի' շըփոթի ինձ ու ինչ վուր օտարի.
Էս հանգի սուտ չէի լըսած մե տարի`
Հենց գիդեի դուռը բաց է իմ յարի`
Տեսա քընած, դուռն էլ փակ բեիղրարի:

Մարմար հեքալ քարգահ քաշած ու նախշած,
Օսկե սիմ իս, մավթուլի պես դուս քաշած.
Ի՞նչ կուլի վուր մե գամ հուր գաս, ինձ հիշած,
Վուր մինչի լուս նըստինք, խոսանք համաշա.
Էշխն ինձ վառից, շատերին էլ կու վառի:

Սուրմի համա ուզում իս օսկե միլըն,
Զառ շուրերուտ` Լայիջանի թանգ ղիլըն,
Ձեռիտ բըռնած ունիս միխակն ու հիլըն,
Ո՞վ էր տեսի քու էս վախտի քընիլըն.
Դե ի՞նչ էրազ տեսար, ասա', ճըշմարիտ:

Ալ ճիճու իմ` գինըս վուղչին այան ա,
Ծոցում պահած սերկեւիլ իմ մե դանա.
Յիս կու մըրսիմ` դուն ինձ պահի տաքանամ,
Մանիշակ իմ` քու շուղքին չիմ դիմանա.
Թե դուն վարթն իս` ինձ թայգուլըն համարի:

Էրեխու պես էտ ի՞նչ ժին ու ժանգ ունիս,
Ծովի միջին գեմու նըման լանգ ունիս.
Աչկիս քուն բի` խաշխաշ ունիս, բանգ ունիս.
Սայաթ-Նովուց է'լ ավելի հանգ ունիս,
Դուն գոզալ իս` յիս էլ նըման նոքարի:

էսպես իր դոստը խաբել է եւ դուռը փակել. ցավալիորեն մնացել է վշտացած, նրա վրա էլ ասել է: (Երգչի որդի Օհանի ծանոթ. ):