Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԱ]  ԲԱԼՈՒ

Եւ կալայ [1] անդ ասորի մի վարձով, որ գիտէր քրդերէն [2] եւ հայնակ. եւ անցեալ զպատվական ԵՓՐԱՏ գետն իրեք անգամ. մինն քրդու [3] շալկով, միւսովն՝ կէմով. եւ էր ջուրն յոյժ [4] քաղցրահամ եւ սաղ, որ թէ գառ մի ուտես եւ ըմպես՝ մարսես։ Եւ անտի օրուկէսն ի ԲԱԼՈՒ խասապան՝ բազում Հայոց գեղօրօք։ Եւ էր Բալուն իբրեւ կղզի, զի Եփրատն բոլորեալ էր զնայ, սակաւ մի ցամաք մուտ ունի. եւ ունէր սիվրի բարձր անառիկ բերթ մի որպէս Օսմանճուխին. եւ կայր անդ եկեղեցի մի եւ աղօթատեղ Մեսրոբ վարդապետին, զոր մտեալ ի ներս՝ աղօթեցաք, մեղաց թողութիւն խնդրեցաք մեզ եւ մեր ննջեցելոց։ Եւ հանդէպ նմին կանգնած վէմ մի կայր, որպէս տապան Հրէից. եւ ի վերայ գիր, զոր ոչ կարացաք ընթեռնուլ. եւ ասին թէ այս նշանագիրքն են, որ յԱստուծոյ տվաւ Հայոց։ Եւ էր Ը եկեղեցի Հայոց վիմաշէն գեղեցիկ եւ նոր. եւ մին մէջիթ Քրդաց [5]. եւ այն անարգ եւ յարդով ծածկած [6], պատերն ջաթնէ։ Բայց գինին խիստ շատ, զի այգիք յոլովք են եւ կաքաւք [7] բազում եւ գէր, իրեք, չորս մէկ փարայ։ Կացի անդ շաբաթ մի, եւ այլ մարդ վարձեցի, զի նա (ասորին) դարձաւ ի տուն։

Եւ մէկ օրն հասաք ի ՃԱՊԱՂՋՈՒՐՆ լեռներով, ձորերով եւ անտառօք։ Եւ սորայ առջեւով մեծ ջուր կ՚երթայր. եւ այլ գետեր սառն եւ անուշ. կայր անդ քամի մն տուն հայ՝ Կասմըցիք, առ որս օթեցաք գիշերն. եւ ընդ լուսանալն կէս օրն հասաք ի ՄԱՆՈՒՇԿՈՒՏ, որ էր բերթ ի վերայ բարձր լերան. եւ ի ստորոտն գեղանք Հայոց, զոր նորոգէին։ Եւ ասին թէ Ճէլալիք աւիրել էին եւ ցրվել զՀայերն. այժմ այս քրդու [8] պարոն յոյժ սիրէ զՀայք, վասն որոյ սա ժողովէ. ամէն մէկ իւր տեղն գայ եւ շինութիւն առնեն, ումեքէ չի վախեն։

Եւ անտի սակաւ մի գնացեալ ելաք ի բարձր լեառն մի Խաչի օրերն [9]. եւ կայր ի վերայ նորա ձիւն. եւ ի գլուխն լերանն կայր աղբիւր մի ազնիւ եւ աննման, զոր ՇԱՔԱՐԼՈՒ կոչեն. եւ յիրաւի շաքար եւ պաղ էր ջուրն, զոր ըմպեցաք կուշտ, քրտնած. եւ ոչ վնասեց մեզ, թէպէտ քրտնած էաք, զի հետեւակ գնացաք։ Եւ անտի իջեալ մեծամեծ անտառօք եւ բազում լերամբք եւ գետերօք անցանէաք. յորս [10] տեսաք վայրի խոզեր եւ արջեր։ Հասաք ի ԿՈՒԱՌՍ գեղն. եւ Քրդերն [11] մեզ կերակուր բերէին [12], զի այսպէս սահմանք է նոցա, որ ինչ ազգ խոնախ գայ նոցա, պիտոր ուտեցնեն. եւ երբ տներուն [13] ելնես՝ յետեւանց հասնին եւ թալնեն արպի [14] պէս։ Եւ է աշխարհն այն յոյժ [15] ցրտային որպէս Լէհ. բնաւ եմիչ չի գտվիր, ո՛չ խաղող, ո՛չ գինի, բայց միայն շողգամ [16], եզ, կաթ, մածուն եւ պաղ ջրեր։ Եւ Սուրբ Կարապետու ճանապարհն ալ երկու-իրեք տեղ ղաֆար կ՚առնուն։ Կուառս տեսաւ զիս սուպաշին. հարցաւ թէ «Ո՞ւստի սա». ընկերս ասաց, թէ «Սեւըստու». նա ասաց. «Սուտ ես. դա Ստամպօլցի է». եւ ամէն կ՚ասէին թէ «Սա այս տեղաց մարդկանց չէ. ապա թող տայ տասն ղուռուշ», զոր այլոց երկու ուռուպ կ՚առնուր. ապա մէկ ղուռուշով հազիւ պրծուցին զիս Հայք։

Եւ անտի ելեք ԹՕԶԼՈՒ ՏԱՂՆ. եւ նայ էր յոյժ բարձր, որ միւս կողմն  սուրբ Կարապետն էր, կէս աւուր ճանապարհ։ Եւ ասին թէ յորժամ Տրդատ եւ Լուսաւորիչ անդ էին, Կուարսու մինչեւ ի Մուշ հեծէլ էր։



[1]            կալա

[2]            քրթէրէն

[3]            քրթու

[4]            ոյժ

[5]            քրթաց

[6]            ծածկաց

[7]            կագաւք

[8]            քրթու

[9]            1612 սեպտեմբեր 23-29 ՝ ըստ Ն. Տ. ։

[10]          զորս

[11]          քրթին

[12]          բէրէին

[13]          տնէրուն

[14]          Արաբ- բեդուիներու նման։

[15]          ոյժ

[16]          շօղքամ