Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺՈՂՈՎՐԴԻ ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Ա. ԴՊՐՈՑՆԵՐ.

Ախալքալաքում կան հետեւեալ դպրոցները. Ա. Ս. Մեսրովբեան Հայոց եկեղեցական-ծխական տղայոց երկդասեան ուսումնարան. հիմնուած է 1836 թուին Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնութեամբ եւ ծախսով։ Այժմ ամփոփուած է Ս. Խաչ եկեղեցու գաւթի անյարմար եւ հին շինութեան մէջ։

Իւրաքանչիւր տարի միջին թուով ունենում է 4-5 ուսուցիչ, 140-160 աշակերտ։

Բ. Ս. Սանդխտեան Հայոց եկեղեցական-ծխական օրիորդաց երկդասեան ուսումնարան. բացուած է 1870 թուին Ախալցխայի նախկին յաջորդ Գեր. Սուքիաս վարդապետի (այժմ եպիսկոպոս) յորդորմամբ եւ Արժանապատիւ հարք Յովհաննէս Քաջազնունու եւ Խորէն Բարսեղեանի շնորհիւ, որոնք յանձն են առել առաջին տարին ձրի դասեր աւանդել։ Այժմ այդ դպրոցը զետեղուած է Ս. Խաչ եկեղեցու գաւթի բաւական յարմարաւոր շինութեան մէջ եւ տղայոց դպրոցից  բաժանւում է միայն մի պատնէշով։

Իւրաքանչիւր տարի ունենում է միջին թուով երկու վարժուհի, 4 ուսուցիչ եւ 150-180 աշակերտուհի։

Այս երկու դպրոցների տարեկան մուտքն ու ելքը 3238 րուբլի է։

Գ. Ռուսաց քաղաքային չորս դասարանեան դպրոց. բացուած է 1889 թուին։ Սրա շինութիւնը բաւական վայելուչ եւ առողջապահական պահանջներին յարմարացրած  է, որի վրայ քաղաքը ծախսել է 15, 200 բ. 18 կոպէկ։

Իւրաքանչիւր տարի ունենում է հինգ ուսուցիչ 130-149 աշակերտ։

Դ. Շուտով բացուելու է գիւղատեսական դպրոց, որի շինութեանն արդէն ձեռնարկել են։

Քաղաքում կրթական ուրիշ հիմնարկութիւններ չկան։

Ամբողջ գաւառում մինչեւ 1881 թուականը կային Հայոց գիւղական-տարրական դպրոցներ, սակայն երբ կառավարութիւնը բացեց արքունի դպրոցներ, դրանք հետզհետ փակուեցան եւ այժմ ոչ մի Հայոց ուսումնարան չկայ։

1881 թուից սկսուած նախկին գաւառապետ Գրազդովի ջանքով գաւառումս բացուած են Ռուսաց ժողովրդական գիւղական  միդասեան տասն եւ հինգ դպրոց, որոնց պահպանութեան համար ժողովուրդը վճարում է տարեկան 7726 րուբլի 32 կոպէկ. եւ տասը դպրոցական շինութիւնների համար ծախսել է մոտ 25, 000 րուբլի։

Հետեւեալ աղիւսակը ցոյց է տալիս թէ այդ դպրոցները որ գիւղերումն  են գտնւում, երբ են հիմնուած, տարեկան միջին թուով քանի աշակերտ ունին եւ տարեկան ծախսը որքան է։

 

N ըստ կարգի

գիւղեր

հիմնարկ. տարին

Սովորողներ

Ծախքը

ար.

իգ.

երկու սեռի

1

Ալաստան

1882

75

7

82

501

-

2

Արագովա

,,

69

14

83

525

-

3

Բարալէթ

1868

91

10

101

1043

-

4

Գանձա

1881

73

2

75

370

-

5

Գեօնդուրա

,,

61

-

61

378

-

6

Դիլիսկան

,,

37

-

37

395

-

7

Էշտիա

,,

85

-

85

493

 

8

Խզաբաւրա

,,

52

-

52

437

 

9

Խըրթըզ

1885

73

-

73

435

-

10

Կարծախ

1881

92

-

92

429

-

11

Կարտիկամ

,,

76

-

76

406

-

12

Հոկամ

,,

27

-

27

318

-

13

Սաթխա

1875

51

4

55

364

-

14

Վաչիան

1881

76

-

76

525

-

15

Քիլդա

1869

42

11

53

440

-

 

 

 

980

48

1028

7059

-

 

Այս աղիւսակից երեւում է, ա. իւրաքանչիւր դպրոցին գալիս է 3696 մարդ, ՚ի բաց առնելով դուխոբուռները, որոնք ոչ փող են տալիս եւ ոչ ուղարկում երեխաներին ուսումնարան։

բ. Գաւառիս բոլոր, բացի դուխոբուռների, 8-18 տարեկան երեխաներից - 6128- միայն 16, 8 % է յաճախում դպրոց։

1890 թուին էլ Քիլդա վիրաբնակ գիւղում բացուած է ձեռագործի արքունական դպրոց։

Իսկ գաւառիս բոլոր արական կրթարաններում, ինչպէս երեւում է 1886 թուի աշխարհագրութիւնից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաք եւ գաւառ

I

Բարձրագոյն դպրոցներում

II

Միջնակար դպրոցներում

III

Ստորին Գ-դ կարգի վարժարաններում

IV

Ստորին Դ-դ կարգի վարժարաններում

Առտնի կրթութիւն

Ոչ մի տեղ չկրթուած

Յայտնի չէ թէ ուր է կրթուած

Ամբողջ արական սեռը

 

Համալսարաններ, ճեմարաններում, լսարաններում, վիրաբուժական, արուեստագիտական, անտառարան, երկրաշ. ճեմ.

Գիմնազիօններում, հոգեւոր դպրանոցներում, ուսուցչական ուսումնարաններում, զինուորական եւ երկրագործական դպր.

Պրօգիմնազիօններում, րէալական, քաղաքային, գաւառական, երկդասեան գիւղական ուսումնարաններում, այգեգործական, արհեստագիտական ուսումն.

Ժողովրդական տարրական եւ գիւղական վարժարաններում

Քաղաք.

17

37

20

854

96

1259

-

2283

Գաւառ.

1

37

67

1160

235

29715

3

31218

Ամբողջ գաւառում

18

74

87

2014

331

30974

3

33501

 

Այս աղիւսակից երեւում է, որ կրթութիւն ստացողները կազմում են ամբողջ  ազգաբնակութեան հետեւեալ տոկոսները՝

Քաղաքի . . . . . . . 44, 9

Գաւառի. . . . . . . . 4, 8

Ի միասին . . . . . . 7 5.

Իսկ իգական սեռի կրթութիւնը շատ աննախանձելի գրութեան մէջ է եւ հազիւ թէ հասնի 1

Արական սեռի գրագէտների թիւըըստ ազգութիւնների հետեւեալն է [1] ։

 

 

Ընդամէնը

%

Հայեր

2160

9, 0

Ռուսներ

68

2

Վրացիներ

165

8

Վրացի մահմեդականներ

83

2

Քրդեր

4

1

 

 

Կարելի է ենթադրել, որ Հայ գրագէտների % իննից էլ աւելի լինի։

Բ. ԳՐԱԴԱՐԱՆ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Ախալքալաքում 1880 թուի Մայիսի 24-ին բացուած է «Հայոց երկսեռ դպրոցներին կից» կոչուող մի գրադարան-ընթերցարան։

Գրադարանի-ընթերցարանը  գտնւում է Ս. Սանդխտեան դպրոցին կից մի շինութեան մէջ, բաժանուած է երկու մասի՝ տղամարդկանց եւ կանանց, սակայն կանայք  դեռ եւս շատ քիչ են յաճախում։

Գրադարան-ընթերցարանն այժմ ունի 1440 օրինակ հայերէն եւ ռուսերէն գիրք։ Բացի սրանից տարեկան ստանում է 21 հայերէն եւ ռուսերէն պարբերական թերթ։

Ամսական անդամավճարն է 40 կոպէկ։ Գրադարանը կառավարում է հիմնադիր անդամների ժողովը եւ կառավարութեան առաջ պատասխանատու է նրա նախագահը, որ ընտրւում է հիմնադիր անդամներից ձայների առաւելութեամբ։

Հիմնադիր անդամ կոչւում են նրանք, որոնք միշտ տարեկան անդամավճար՝ 4 ր. 80 կ. վճարելուց զատ, միանուագ նուիրում են գրադարանին 10 րուբլի։ Այժմ գրադարան ընթերցարանն ունի 23 հիմնադիր անգամ։

Գիւղական քահանաներից ու տիրացուներից մի քանիսն էլ անդամ են գրադարանին։

Գ. ԹԱՏՐՈՆ.

Ախալքալաքը թէեւ չունի թատրոնական շինութիւն եւ դերասանական մշտական խումբ, բայց եւ այնպէս զուրկ չէ ներկայացումներից։ Ս. Սանդխտեան օրիորդաց դպրոցի ընդարձակ դահլիճում շինուած է բեմ եւ ուսուցչական խմբերը յաճախ քաղաքացիների մասնակցութեամբ տալիս են տարեկան 3-5 ներկայացում։ Իւրաքանչիւր ներկայացումից միջին թուով գոյանում է 80 րուբլի արդիւնք, որը եւ յատկացւում է մի որեւ է բարեգործական նպատակի։

Ժողովուրդը շատ սիրով յաճախում է ներկայացումներին եւ գրեթէ միշտ դահլիճը լի է լինում։



[1]            Пантюхов, Ахалкалакский уезд. եր. 46։