Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամենուն հայտնի յե, թե ինչ պատճառներով գրական եւ մտավորական կյանքը հանկարծ կանգ առավ արեւմտահայ ժողովուրդի մտավորական կեդրոն հանդիսացող Կ. Պոլսո մեջ։ Յերբ պատերազմի ծանր տարիներն անցան, զինադադարի առաջին իսկ շրջանին, արեւմտահայ ժողովուրդի մնացորդները միտում ունեցան ցրվել Յեվրոպայի եւ Ամիրակայի մեջ։ Այդ որեն արդեն իսկ ստեղծվեցավ գաղութահայ հասարակական կյանք։ Անշուշտ, թե՛ Յեվրոպայի եւ թե՛ Ամերիկայի մեջ կային արդեն հայ գաղութներ եւ գաղութային կազմակերպություններ, բայց քանի դեռ արեւմտահայ ժողովուրդի ստվար մեծամասնությունն իր բնիկ յերկրին մեջ եր, գաղութները չեյին ներկայացներ այն արժեքը, վոր ստացան հետագային։ 1920-22-ին այդ գաղութները վոչ միայն թիվով ստվարացան այլ եւ արեւմտահայ հասարակությունը իր բոլոր կազմակերպություններով փոխադրվեցան արտասահման։ Բնականաբար եւ ստեղծվեցավ գաղութահայ գրականություն։

Անցեր եր մեծ պատերազմը, մասնավորապես սոսկալի հետեվանքներով հայ մասսաներու համար։ Յեվրոպայի եւ Ամերիկայի գաղութները ստվարացնող յեկվորները մեծ մասամբ աքսորե, տարագրութենե վերապրողներ եյին։ Իրենց մեջ կային բազմաթիւ գրողներ։ Պիտի կարծվեր վոր այդքան խտացյալ, այդքան յեղերական կյանք մը ապրող, այդքան տաժանելի հոգեվարք մը քաշքշող ժողովուրդը պիտի ունենար իր հավաքական եւ անհատականտագնապալի շրջանին արտահայտությունը գրականության մեջ։ Թե՛ պատերազմի, եւ թե՛ զինադադարի շրջանը, այս վերջինը լիքը հուսախաբություններով եւ հիասթափումներով պիտի հայթայթեյին հարուստ նյութ եւ պիտի դառնային ներշնչման առատ աղբյուրներ։ Անկարելի յեր յերեվակայել թէ ժողովուրդ մը, վոր միշտ պարծենցած ե իր գրական եւ մտավորական կյանքով, այդպիսի դեպքերով լիքը շրջանե մը յետքը, անկարող պիտի ըլլար տալու մեկ քանի յերկեր, ուր գեղարվեստորեն արտահայտած ըլլային իր ապրումները։ Այլ, սակայն, իրական ե, վոր արեւմտահայ մտավորականությունը անզոր մնաց կացության առաջ եւ անիկա չի տվավ վոչ մեկ գործ, վոր արժանի ըլլա դասել գեղարվեստական գրականության մեջ։

Այս ըսել չե, վոր «գրականություն» չի կա այդ թեմաներու վրա։ Կան շատ մը հատորներ եւ դեզերով գրություններ։ Բայց ասոնք առավել կամ նվազ հաջող շահադրություններ են, վորոնք ահռելի եւ սոսկալի դեպքերու անարվեստ շարահարությունով, ընթերցողը զարմացնելու եւ իրար գերազանցող խժդժություններու նպատակ ունին միայն։ Նույնիսկ «անձնական հիշողությունները» զերծ չեն այդ թերություններեն. վոչ մեկ զգացվող տող, վոչ մեկ տպավորություն, վոր հառաջ բերեր այն անհրաժեշտ հաջորդական հուզումը, վորով պիտի ապրեյինք դժնդակ պահու մը արժեքը։ Իբր միակ բացառություն կը հիշեմ տիկին Գարտունյանի հիշողությունները. տարագիր հայուհին, հակառակ իր ռոմանտիքական հակումներուն, այսու ամենայնիվ յերբեմն հաջողած եւ հասնիլ իրականության ճշմարիտ եւ անկեղծ արտահայտության։

Շատեր այս սնանկության պատճառ ցույց կուտան այն հանգամանքը, վոր արեւմտահայ ամենատաղանդավոր գրողները զոհ գացին պատերազմին։ Այս պարզամիտ բացատրությունը չի գոհացներ մեր հարցասիրությունը։ Խնդիրն այն ե, վոր նախքան պատերազմը արդեն իսկ արեւմտահայ գրականությունը, հակառակ իր շլացուցիչ արտաքինին՝ հյուծված եր եւ անկման շրջանի մեջ։ Անիկա 25-30 տարիներե ի վեր անդուլ անդադար խիստ անջատողական ձգտումով, բանտարկվեր եր ազգային եւ ավելի ճիշտը կրոնական համայնքի սահմաններուն մեջ։ Մամուլին միակ հոգն եր այդ համայնքի առանձնաշնորհումները պաշտպանել եւ հետեվաբար անկարելի դարձնել նույն իսկ գաղափարական մերձեցում յերկրի բաղկացուցիչ ժողովուրդներու հետ։ Մտավորական «ընտանիքն» ուրեմն ապրելով մեծ եւ հեղաշրջման տագնապով, գաղափարական պայքարներով հուզումնալի յերկրի մը մեջ, ինչպես եր Թյուրքիան, անհաղորդ մնացեր եր անոր կյանքին եւ իր պատյանին մեջ ամրափակված գոհացեր եր բանաձեվելով իր անմիջական ուշադրության առարկա յեղող առանձին հոգերը։ Արեւմտահայ ժողովուրդին հասարակական կյանքը դուր չեր յեկած յեկեղեցիներու բակերեն։ Յեթե յերբեմն յերկիրը փոթորկող մեծ դեպքեր կուգային զարնելու իր կառուցած բանտերու դռներուն, պոլսահայ մտավորականության առաջին հոգը կըլլար ականջներկ խփել եւ ալ ավելի ամփոփվել իր շրջանակին մեջ։

Պոլսահայ մտավորականությունը, չի բավականանալով իր մեկուսացումով՝ կը ձգտեր նաեւ մեկուսացնել ժողովրդական լայն մասսաները այլացեղ մասսաներեն։ Իր ստեղծած կազմակերպությունները (գավառներու մեջ դպրոցներու ցանցը) իր գրականությունը, Պոլսահայ կյանքի մասնաճյուղեր կ’ստեղծեյին գավառներու մեջ։ Մնաց վոր այդ «ընտրանք»-ին կապերը թույլ եյին գավառական քաղաքներու հետ, իսկ հայ գյուղացիության հետ բոլորովին գոյություն չունեյին։ Ի՞նչ կապ կար լեվանդինացած պոլսացի հայ բանաստեղծին եւ գյուղացիության միջեւ։ Նույն իսկ կարելի յե՞ր պահ մը յերեվակայել, վոր Մերուժան Պարսամյաններու եւ Գոլանճյաններու բարբառը հասկնալի ըլլար արեւմտահայ լայն մասսաներուն։ Ի՞նչ առնչություն կար նույն իսկ Սիամանթոներու եւ Վարուժաններու վոգեշունչ թեմաներուն եւ այն առորյա, հարկադրիչ, մահու-կենաց հարցերուն մեջ, վորոնցմով հայ գավառական-գյուղացիական զանգվածները կը տառապեյին։ Այդ գրականությունը, տնտեսապես ապահով, քաղաքական դեպքերու հակահարվածներեն մեծ չափով զերծ, յեվրոպական մշակույթի յենթարկված մայրաքաղաքացու կամ ծովամերձ քաղաքներու հայ հասարակության վորոշ մեկ խավին համար մտքի հաճոյք եր կամ վոգեւորություն՝ առանց նպատակի, յեվրոպական կյանքի նմանողության ձգտող քաղքենիության համար սալոնի զբոսանք) [1] ։

Սակայն գրական տիրող հոսանքը իր բոլոր ուժը կսպառել ձեվական նրբությանց մեջ, անսահմանորեն զարգացնելով սնամեջ եւ անհասկանալի բառերի քանակը, իր գրական լեզվին մեջ մտցնելով դարերե ի վեր գործածությունե դուրս ինկած բառամթերք մը, վոր իր կարգին սկսած եր անհասկանալի դառնալ նույն իսկ մայրաքաղաքի ընթերցողին։

Ահա այս գրականությամբ սնած եւ անկե բղխած սերունդն եր, վոր պիտի դիմավորեր պատերազմը եւ անոր ահռելի հետեվանքները եւ անիկաինչպես տեսանք, անզոր գտնվեցավ կացության մը առաջ, վոր մեծապես կգերազանցեր իր տկար ուժերը։

* * *

Նախապատերազմյան գրական սերունդեն վերապրող դեմքեր գոյություն ունեն գաղութահայ զանազան կեդրոններու միջեւ եւ որոնցմե վոմանք կշարունակեն արտադրել։ Ապշեցուցիչ բան ե, վոր այդ հայտնի գրողներն ալ վոեւե կերպ չեն ցնցված, չեն սթափած պատերազմեն եւ անոր հետեվող դեպքերեն, վորոնք ամեն յերկրներու մեջ մեծ հեղաշրջում, արմատական փոփոխություններ բերին գաղափարական եւ նույնիսկ գրական թեքնիքական հարցերու մեջ։ Այդ գրողները այնքան իրենց անմիջական միջավայրենկղզիացած մնացին Բարիզի կամ Յեգիպտոսի մեջ վորքան եյչին Կ. Պոլսո մեջ։ Վոչ շրջապատը, վոչ ալա ամբողջ աշխարհս հուզող գաղափարական հարցերը կարող յեղան զիրենք վար իջեցնել իրենց փղոսկրե աշտարակներեն։ Կարծես 1914-ին ակամա ընդհատած եջը վերսկսան այն կետեն, ուր թողեր եյին։ Վոչ մեկ փոփոխություն նույն իսկ գրական ըմբռնումներու, խորքի եւ կերպի մեջ։ Բնականաբար եւ անզոր պիտի ըլլային դեր կատարելու հասարակական կյանքի մեջ։ Յեթե անոնք լծվեցան այս կամ այն կազմակերպության, իրենց դերը յեղավ հետեվել եւ պաշտպանել միայն գործազուրկ դարձած հին պաշտոնատարներու եւ գոհարավաճառ դրամատերներու քաղաքական գիծերը եւ տնտեսական հեռանկարները. այդ անփառունակ դերը մասնաւորապես վորոշ գիծերով կը ներկայանա Կիլիկյան արկածախնդրությանեւ հունո-հայկական քաղաքականության մեջ։

* * *

Քեմալականներու կողմե նախ Կիլիկիո եւ հետո Իզմիրի եւ Պոլսո գրավումկ առիթ յեղավ, վոր գաղթականական մեծ հոսանք մը խուժե Յեվրոպա եւ մասնավորապես Ֆրանսա ու Հունաստան։ Այդ գաղթականությունը միայն կիլիկեցիներե, իզմիրցիներե եւ պոլսեցիներե չեր կազված։ Այդ վայրերը արդեն իսկ իրենց մեջ ընդունած եյին Անատոլիայինահանգներեն վերապրող հայերը։ Գաղթականական այդ նոր հոսանքը արեւմտահայ ժողովուրդիմնացորդներով կազմված եր, տարագիրներ ու չափահաս վորբեր եյին մեծ մասով, իրենց հետնաեւ փոքրիկ տոկոսով բնիկ իզմիրցիներ եւ պոլսեցիներ։

Այս նոր հոսանքեն սակավաթիվ խումբեր միայն կրցան անցնիլ Ամերիկա. ավելի սակավաթիվ եյին անոնք, որկրցան ցամաք յելլել Յեգիպտոսկամ մտնել Պալքանները։ Ֆրանսա դարձավուրեմն գաղութահայկյանքի ամենեն կարեւոր կեդրոնկ, ուր եւ փոխադրվեցան զանազան կուսաւցությանց որկանները եւ կազմակերպությունները։

Առաջին խառնաշփոթ շրջանին իսկ արեւմտահայ մամուլը անմիջապես յերեվան բերավ գրական խլրտումներ. գրական պարբերականներ ստեղծելու զրույցներ շրջան ըրին. տարտամ խմբավորումներ ուրվագծվեցան եւ մարեցան։ Մինչ այդ՝ գրական հին սերունդին ուղղակի շառավիղըյեղող սկսնակներն հանկարծ սկսան ցուցադրել ծաղրանկարային գրական փորձեր։ Հրապարակ իջանկեղծ Սիամանթոներ, կեղծ Վարուժաններ, կեղծ Զարդարյաններ եւ կեղծ Մեծարենցներ։ Հետզհետե, սակայն կացությունը վորոշվեցավ, այդ գրական խրտվիլակներն անհետացան ասպարեզեն. կուսակցական որակներըձեռք առին գրական ձգտումները ղեկավարելու գործը եւ թե՛ հին գրողներ, թե՛ նորեր սկան խմբվելեւ դիրք բռնել։

Դաշնակցական մամուլը ունեցավ իր գրական բաժինը եւ հրատարակեց պարբերականներ ինչպես «Հայրենիք» Ամերիկայի մեջ եւ «Նավասարդ» Ռումանիո մեջ։ Պարզ բան եր, վոր այդ հրատարակություններուն մեջ մշակված գրականությունը սերտորեն պիտի հետեվեր կուսակցության ուղղեգծին եւ մյուս կողմանե անգիտակցաբար պիտի արտահայտեր այն անհատակ հուսահատությունը, վոր «ընելիք չունեցող» եւ անզոր կարողության հասած մարդոց հոգեբանության խորքը կը կազմե։ Այդ ձգտումի գրողները կանգնած են կարծես «կորուսյալ դրախտի»-ի առաջ։ Կտրված կենդանի եւ ներկայ կյանքեն, անոնք լավագույն պարագային կապաստանեն հիշողութեանց գրականության մեջ։ Վոչ միայն բացարձակապես խզված են բնիկ հայկական կյանքեն, այլ եւ չեն կարող վոչ ներշնչում քաղել իրենց ներկա միջավայրեն, վոչ իսկ գաղութահայ կյանքեն, իրենց առորյայեն։ Այն յերիտասարդությունը, վոր խմբվեցավ այդ թերթերուն շուրջ, մեծամտութենե եւ սնապարծութենե փքած՝ իրար գովելու(փոխադարձ ծառայություն) կապեր հնարեց միայն իբր գործունեյություն։ Կանխահաս ծերության մատնված, այդ շարքի գրողները կամովին սահմանաքարեր դնելով իրենց մտածումին առաջ, ինքզինքն կը բանտարկեն անցյալին մեջ։ Իրենց համար հայ գրականությունկ կանգ առած ե բնիկ յերկրին մեջ վորոշ թվականի մը, ուրկե հետո փոխադրված ե արտասահման եւ վորուն անվանդապահը ա իրենք են։ Բանաստեղծական արտադրությանց մեջ մասնավորաբար անառարկելի կերպով կարտահայտվի նպատակ չունեցողվհատ եւ ուղեկորույս այդ յերիտասարդության անհուսութունը։ Ժխտողական այս տրամադրութիւնները չեյին կարող անշուշտ ստեղծագործական թափ տալ եւ այդ ձգտումի գրականությունն եւս առավել դոկումենտների արժեք մը ունի դաշնակցականարդի սերունդի մռայլ հոգեբանությունը բնորոշող։

Ուրիշ ձգտումի մը արտահայտիչն ե «Արագած» յերկշաբաթաթերթը, վոր կը հրատարակվի Բարիզի մեջ։ Այդ պարբերաթերթին հրապարակման դրդապատճառն ե հայ գրականությունը փրկել իրեն սպառնացող «վտանգեն»։ Անիկա «վտանգի» մեջ ե յերկրեն դուրս, վորովհետեւ նոր յերիտասարդությունը ոտարանալու եւ ֆրանսախոս կամ նանգլախոս դառնալու ճամբուն մեջ ե։ Իսկ Խորհրդային Հայաստանի մեջ, ըստ «Արագած»-ի, գրականությունը դուրս գալով զուտ արվեստագիտական մտահոգություններե, կը ծառայե պրոպագանտի, եւ հետեվաբար նույնիսկ կենթարկվի «վտանգի»։ Ուրեմն պետք ե զայն փրկել։ Ինչպէ՞ս։ Ստեղծելով արտասահմանի մեջ «լուրջ» որկան մը, վորուն շուրջ պիտի հավաքվինամենեն տաղանդավոր, ամենեն «հայացի», ամենեն նրբարվեստ հայ գրողները։

«Արագած»-ի մինչեւ այժմ հրատարակած թիվերը վոչ մեկ կերպով չարդարացուցին այս հավակնությունները։ Այնտեղ յերեվցած արձակ եւ չափածո գրականությունը նույնքան տժգույն եր, նունքան անբովանդակ, նունքան հնամենի ձեվն ու պարունակության տեսակետներեն, վորքան դաշնակցական գրական մամուլին արտադրությունները։ «Արագած»-ն իր դավանանքը հրատարակեց Արշակ Չոպանյանի «Մեր գրականությունը» վերնագրով հոդվածաշարքի մը մեջ, վորը նույն իսկ հարեվանցի քննության մը չեր դիմանար։

Ինչ վոր կա մասնավոր ուշադրության արժանի, այն ե, վոր հակառակ հայտարարված տարբերություններուն, այս յերկու ձգտումները իրարու կը մոտենան եւ յեթե տակավին մեկ ճակատ չեն կազմեր՝ պատճառը յերկու տարբեր խմբակցություններուն «քրմապետ»-ներու անձնական անհաշտություննե։ Եականապես «Հայրենիք» եւ «Արագած» զուգահեռ շարժումի մը կը հետեվեն, դառնալով արտահայտիչները այլամերժ ազգայնականության, դառնալով գաղափարախոսները եւ մունետիկները գաղութի բուժական դասին, պաշտպանելով արտայերկրային ազգային մտավորական կեդրոններ ստեղծելու անհրաժեշտությունը, մերժելով նույն իսկ պարզ հետաքրքրություն խորհրդային Հայաստանի առաջապահ գրական հոսանքներու խորքը կազմող գաղափարականի մասին, մերժելով միաժամանակ հետեւել իրենց գտնված յերկիրներու մտավորական շարժումին։

Տարակույս չի կայ, վոր թե «Հայրենիք», թե «Արագած» շահագրգռված ենգաղութային կյանքի հարատեվման մեվ։ Սահմանված ապրելու եւ գործելու տարագրության մեջ՝ կուզեն իրենց շուրջ համախմբել հավատարիմ հաճախորդներ։ Իրենց այս ձգտումը կը հանդիպի եւ ուժ կուտա գաղութներու պուրժուական դասերու հետապնդած նպատակներուն. այն ե, պահել հայ ժողովրդի մեկ ղեկավարությունը, խոսիլ անոր անունով, պահել այդ ժողովուրդին իրավունքը յեղող կտակներու եւ այլ ֆոնիերու խնամակալությունը եւ զանոնք մասամբ միայն տրամադրել այնքանեւ այն կերպ, վոր իր կարգին ծառայե այդ իշխանավորներու հեղինակությունը գերակշիռ պահելու գաղութահայ մասսաներու մեջ։ Թե ի՞նչ շահեր ունի գաղութահայ պուրժուազիան համառ կերպով պահելու այդ դիրքերը, շատ պարզ ե։ «Հայրենիք» եւ իր արբանյակները մեկ գծի մը վրա, «Արագած» տարբեր, բայց զուգընթաց գծի մը վրա նեցուկ կը դառնան գաղութահայ ինքնամփոփ ազգայնական ձգտումներուն։ Ահա թե ինչու այդ որկանները կմիտեն ազգային գրականությունը պահպանել գաղափարական նոր հոսանքներե եւ զայն փրկել յերկրին մեջ եւ յերկրեն դուրս սպառնացող «վտանգներե»։

Ուրեմն հին սերունդի գրողները կանգ առաց ըլլալով իրենց նախապատերազմյան տրամադրության եւ ձեվերուն մեջ, նոր նպաստ մը չի բերին մեր հայ գրականության։ Իրենց ստեղծած որկաններուն շուրջ հավաքված տարիքով յերիտասարդ գրողները հետեվեցան հին շավիղներու եւ արդյունքն այն յեղավ, վոր ավելի անփորձ, նվազ ճարտարությամբ վոճավորված, աշխարհեն եւ կյանքեն կտրված գրական գերարտադրություն մը ունեցան, վորը չեր կարելի կշռել վոեվե նժարի մեջ։ Բայց այդ հետամնաց գրական շրջանակները անվրդով չի մնացին իրենց միջնաբերդերուն մեջ։ Վերջին ստվար գաղթականությունը դիմելով դեպի արդյունաբերական կեդրոնները եւ դառնալով բանվոր, հառաջ բերավ նոր դասակարգ մը՝ մասնավորաբար Ֆրանսայի գաղութին մեջ եւ այդպիսով ստեղծվեցան հակամարտ ճակատներ թե հասարակական եւ թե քաղաքական գետնի վրա եւ հետեվաբար նաեւ գրական ուղղություններու համար։

* * *

Անցնելով Յեվրոպա եւ մասամբ Ամերիկա, արեւմտահայ նոր գաղթականությունը, վորը, ինչպես ըսինք, կազմված եր մեծ մասամբ պետարազմի զոհերե, հասկցավ, վոր չեր կրնար հաշվել իր ժամանած վայրերուն հին գաղութներուն վրա։ Արդեն իսկ վորոշ թեքում մը կար այդ անկազմակերպ բազմություններուն մեջ՝ ասոնք ինքզինքն զոհ համարելով գաղութներու մեջ գոյություն ունեցող կազմակերպություններուն, առհասարակ թշնամական եւ առնվազն արհամարական տրամադրություններ ունեյին անոնց նկատմամբ։ Բայց ապրելու, կյանքը ապահովելու հրամայական պահանջքը կցցվեր այդ տունը տեղը թողած եւ ոտար յերկրներ ապաստանելու հարկադրված նոր գաղթականության առաջ։ Անիկա ստիպված եր գլխուն ճարը գտնել եւ ապավինել միայն իր բազուկներուն, գործ գտնիլ ու աշխատիլ։

Ֆրանսա պետք ուներ աշխատող բազուկներու եւ իր դռները լայն կբանար ոտարականներու առաջ։ Բայց այդ հյուրասիրությունը պայմաններե զերծ չեր։ Պետք կար մասնավորապես յերըրագործ մշակներու եւ Աշխարտության Նախարարությունը կպահանջեր կառավարութենեն յերկրին մուտքը արտոնել միայն անոնց, վորոնքնախապես հանձն կառնեն վորոշված գավառի մը մեջ յերկրագործությամբ պարապելու։ Այդ պայմանն իր մեջ կբովանդակեր նաեւ Ֆրանսա մտնող ոտարականին հրաժարումը բոլոր այն առավելություններեն, վոր Ֆրանսայի աշխատավորությունը ձեռք բերած ե յերկար եւհարատեվ պայքարներով։ Խուճապահար հայ մասսաները, վոր խմբերով կդիմեյին Պոլսո եւ այլ վայրերու ֆրանսական հյուպատոսարանները, վիզա ստանալու համար, կպայմանագրվեյին նաեւ խումերով։ Իսկ վորբանոցներու եւ գաղթականական կայաններու հայ եւ ոտար վարիչները իրենք կբանակցեյինհյուպատոսարաններու հետ եւ կպայամանագրվեյին իրենց խնամակալության հանձնված մարդկային հոտերու փոխադրության համար՝ առանց անշուշտ նույնիսկ կարծիքը ստանալու այդ մարդոց։ Յեղավ ժամանակ, յերբ գաղթականության առաջին խումբերը մասնավորաբար չափահաս վորբեր յենթարկվեցան անլուր կեղեքումներու։ Կաշխատեյին որական 14-16 ժամ, վորու փոխարեն կստանային վողորմելի որավարձ մը։ (Համաքաղաքացիները իրարմե կբաժանվեյին, նույն իսկ նույն ընտանիքի անդամները կցրվեյին զանազան խումբերու մեջ եւ այլն)։ Աշխատավորները չեյին ստանար իրենց վարձքը անձամբ, կամ իրենց բաթրոնը կըպահեր այդ դրամը աշխատանքի պայմանաժամեն (2 կամ 3 տարի) հետո հանձնելու համար, կամ իբրեւ ֆոնդ կ’հանձնվեր պայմանավորվող խնամակալներուն։ Նախ քան պայմանաժամի քրանալկ վոչ վոք իրավունք ուներ հեռանալու իր գործեն կամ փոխադրվելու ուրիշ գավառ եւ այլն։ Այս իրողությունները ուշադիր դարձուցին հետզհետե հասնող հայ գաղթականները, վորոնք զանազան հնարքներով հաջողեցան ազատվել պայմանավորումներե եւ նախընտրելով դիմել դեպի արդյունաբերական կեդրոնները, դարձան մեծ մասամբ բանվորներ։ Գաղութահայ մասսաներու մեջ հառաջ յեկավ, ուրեմն, նոր տարր մը, բանվորական տարրը, վորը թվական մեծամասնություն կկազմեր։

Կառավարությունը թույլատու յեղավ հայ գաղթականության այս կերպ դասավորման։ Վերականգնվող եւ ընդլայնվող արդյունաբերության մեջ աշխատող բազուկներու պակասը կթելադրեր հայուրասիրություն դեպի ոտարականները։ Ասկե զատ, հայերեն ընդհանրապես խաղաղ, աշխատասեր, զանազանմոլություններե զերծ (ինչպես ալքոհոլամոլութիւնը եւ այլն) կվայլեյին համարումը եւ հաճախ պաշտպանությունը տեղական համայնական իշխանություններուն, յերբ անգամ մը տեղ մը հաստատվեյին։ 1924-25-ին հայբանվոր տարր մը կար արդեն տեղավորված Ֆրանսայի մեջ, գլխավորաբար Բարիզ, Լիոն, Մարսել եւ այս մեծ քաղաքներուն արվարձանները, վոր սկսեր եր կազմակերպվել եւ գաղութահայ կյանքի մեջ այնպիսի դեր մը կատարել, վոր մեծապես կհակակշռեր հին գաղութի եւ անոր հատուկ անպատասխանատու կազմակերպություններու դերը թէ՛ քաղաքական եւ թե՛ հասարակական խնդիրներու մեջ։

Բնականաբար գաղութահայ պուրժուազիան հաշտ աչքով չեր կրնար դիտել այսիրողությունը։ Ջլատելու համար հայ բանվորական կազմակերպություններու թափը՝ պուրժուազիայի հենարան յեղող գաղութագայ դեղին մամուլը չխնայեց վոչ վտարման սարսափ ներշնչող հորդորները, վոչ սպառնալիքները եւ վոչ ալ հայտնի թե գաղտնի մատնությունները։ Բայց հայ բանվորն իր համար մեծ առավելություններ ուներ։ Նախ, վոր ոգտակար տարր եր յերկրին համար եւ հետո, ինքը տնտեսապես անկախ եր բարեգործական եւ քաղաքական հայ գաղութային կազմակերպություններեն։ Իր կարծիքը եւ իր արտահայտությունները կբղխեյին իր դասակարգային շահերեն եւ անոնք ինքն իսկ ինքյան հակամարտության մեջ կմտնեյին գաղութի «ղեկավար» եւ պուրժուական շերտերու գաղափարներուն եւ քաղաքականության հետ։

Նոր գաղթականության արդյունաբերական կեդրոնները տեղավորվելեն անմիջապես հետո, արդեն իրականության եր, վոր գաղութահայ բանվորը մեծամասնություն ուներ գաղութահայ իրականության մեջ։ Պետք ե նկատողության առնել նաեւ, վոր բանվորական ընտանիքի մը մեջ կիներն ալ հաճախ ստիպված են աշխատել։ Անատոլցի հայ կինը կդառնա բանվորուհի, վորն իր սեփական աշխատանքով իր ապրուստը ճարելով կդառնա անկախ թե ընտանիքին եւ թե հասարակության մեջ։ Նա այլեւս այն հայ կինը չե, վոր կճանաչեյինք, այլ մտածող, դատող եւ իր սեփական ուժին գիտակից աշխատավորուհի, որ սկսած ե իր ուրույն դերը կատարել հասարակական կյանքի մեջ։

Յերկու գլխավոր հանգամանք ոգնեցին, վոր գաղութահայ աշխատավորն արագ կեպրով զարգանա իբր գործոն տարր։

Առաջինը՝ Հայաստանի խորհրդայնացման իրողությունն եր։ Բանվոր եւ տարագիր հայը, վոր քաղաքական պատճառներով դարձեր եր իրավազուրկ, թափառական, անտուն, անտեր, իր հայացքը դարձուց դեպի Խորհրդային Հայաստանը։

Գաղութահայ բանվորին բարեկամությունը Խորհրդային Հայաստանի եւ անոր ռեժիմին նկատմամբ անմիջական եր եւ զերծ այն վերապահումներեն, վոր կցուցադրեյին ուրիշ շերտերու պատկանող «բարեկամները»։ Հայ բանվորն իր դասակարգային շահերուն իսկ բերումով բարեկամ եր յերկրի ռեժիմին։ Ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով նա պիտի վորդեգրեր վերապահումները գաղութահայ պուրժուազիային եւ անոր գաղափարախոսներուն, յերբ այս վերջիններուն եւ իրմեջ վոչ մեկ կապ եւ առնչություն կար, վոչ մեկ բարոյական եւ նյութական շահերի կապակցություն։ Գաղութահայ բանվորին անկեղծ բարեկամությունը Խորհրդային Հայաստանի նկատմամբ, շոշոափելի կերպով յերեւան յեկավ անմիջապես, յերբ իր զգացումներուն եւ ձգտումներուն արտահայտիչը յեղող որկաններ ստեղծվեցան։ Բարիզ հրատարակվող «Յերեվան» թերթը, վոր ինքզինքը հայտարարեց կանգնած խորհրդային որիենտասիոնի վրա, անմիջապես տարածվեցավ բանվորական շրջաններու մեջ։ «ՀՈԿ»-երու կազմակերպությունները իրենց շուրջ հավաքեցին առավելապես բանվորներ եւ արհեստավորներ, եւ «ՀՈԿ»-ն այսոր գաղութահայ այն կազմակերպությունն ե, վոր ամենեն շատ թիվով արձանագրված անդամներ ունի։ «ՀՈԿ»-երու մասնաճյուղերը, վոր գաղութահայ կյանքի ամենեն գործունյա, ամենեն կենսունակ կորիզներն են, կազմակերպեցին լսարաններ եւ ընթերցարաններ։ խորհրդային Հայաստանի հետ գաղափարական կապ ունենալու տենչն այնքան զորավոր ե, վոր այդ որն ի բուն աշխատող բանվորներկ կլցնեն սրահները, յեթե հայտարարվի, վոր Խորհրդային Հայաստանի մասին պիտի խոսվի։ Գաղութահայ աշխատավոր մասսան այլեւս միանգամ ընդմիշտ վորդեգրած ե մեր յերկրի տոները եւ որերը։ Իր հիմնած լսարանները եւ ընթերցարանները կը կրեն խորհրդային ռեժիմը, մեր յերկրի մեջ հաստատուող անձերու անունները։

Գաղութահայ կյանքի մեջ այս ջերմ վերաբերմունքը, այս անսահման վոգեւորությունը իր նախընթացները չունի։ Սկսված ե ուրեմն գաղութահայ նոր նյանք մը, վոր վոչ մեկ առնչություն ունի հին գաղութի կյանքի հետ, անկախ այն կազմակերպություններեն, վոր գոյություն ունեյին, ընդհակառակը հակա ընդդեմ այդ կազմակերպություններուն, նոր կյանք մը, լիքըամեն կարելիություններով։ Յերկրորդ հանգամանքը, վոր ոգնեց գաղութահայ աշխատավորության զարգացման, այն եր, վոր հայ բանվորթ սերտ հարաբերության մեջ մտավ Ֆրանսայի աշխատավորության հետ։ Գաղութահայ մանր-պուրժուազիան չեր հաջողած կամ չեր ուզած հարաբերութենա մեջ մտնել Ֆրանսայի մանր պուրժուազիային հետ եւ իր կեղեվին մեջ բանտարկված կմնար, վորովհետեւ նաեւ Ֆրանսայի պուրժուազիան, մրցակից մը կտեսնե ամեն մեկ ոտար պուրժուազիայի մեջ, վոր իր յերկ»ին մեջ կտեղավորվի եւ դրամ կշահի։

Ընդհակառակը, Ֆրանսայի բանվորը եւ հայ բանվորը մրցակիցներ չեն այլ բախտակիցներ, ընդհանուր են նրանց շահերը եւ մանավանդ ընդհանուր թշնամիներ ունեն։ Այդ ընկերական հարաբերությունները նույն ֆաբրիկային մեջ աշխատող բնավորներու մեջ այն բնականոն են, վոր այդ կարեւոր իրողությունն առաջ յեկավ աննշմարելի կերպով։ Հայ բանվորը չեր կրնար այդպիսով մեկուսի եւ ձեռնպահ մնալ այն հարցերուն նկատմամբ, վոր առորյա կյանքը հրամայաբար կդնէ աշխատավոր դասակարգին առաջ։ Հայ բանվորը վարժվեցավ ուրեմն, հետաքրքրվիլ իր դասակարգը շահագրգռող խնդիրներով։ Իր աշխարհայացքըլայնացավ, իր միտքն ընդունակ դարձավ ընդգրկելու իր դասակարգային իրավունքները եւ պարտավորությունները։ Հայ բանվորը իր առորյա կյանքին մեջ քաղեց իր զարգացման տվյալները եւ վոչ թե միայն գաղափարներ վորդեգրեց։ Յեվ այսպիսով ե, վոր անիկա դարձավ գաղութահայ հասարակության ամենեն գիտակից, ամենեն համոզված եւ ամենեն հաստատ տարրը։

Գաղութահայ այս աշխատավոր մասսան իր արատահայտություններն ունեցավ գրականության մեջ։ Անշուշտ չի կարելի ըսել, վոր անիկա տվավգեղարվեստական գրականության կատարյալ գործար եւ նույնիսկ եջեր։ Այն բոլորը, որ մենք ունեցանք մեր ձեռքին տակ, շատ թերթիկներու ուննեն ձեվի, կերպի տեսակետներով եւ հաճախ լեզվական եւ նույնիսկ ուղղագրական սխալներով լիքն եյին։ Բայց այդ արտահայտությունները իրենց թերություններով հանդերձ, անտարակուսելիորեն յերեւան կբերեյին նոր տրամադրություններ, նյութին մոտեցման նոր յեղանակներ, ըմբռնման եւ զգացողության ինքնուրույն յերանգներ։ Այդ բոլորը հույս կներշնչեյին, վոր սկսած ե ստեղծվել գաղութահայ նոր գրականություն մը, վորը լուրջ ուշադրության արժանի յե։ Հիմիկուց կարելի յե գուշակել, վոր այդ գրականության վորակը շատ ավելի բարձր պիտի ըլլա գաղութահայ մտավորականներու գրականության վորակեն։

Այս հայտարարությունը կրնա հանդուգն յերեւալ անոնց, վորոնք կանխակալ կարծիքներ ունեն եւ յերեւույթները կդատեն հարեւանցի կերպով։ Կը բավե առարկայորեն քննել պատճառները, ըմբռնելու համար, վոր ըստ ինքեան եւ ընդհանրապես աշխատավորական մասսաներու գրականությունը պետք ե ըլլավոչ միայն տարբեր, այլ եւ բարձր մտավորական ընտանիքի մը գրականութենեն։ Աշխատավոր մը վոչ տրամադրություն ունի, վոչ ժամանակ մտքի ճարտար խաղեր ընելու, նյութ մը զարդարելու, ասեղնագործություն ընելու։ Պետք ե, վոր իր գեղարվեստական արտայայտության պահանջքն ըլլա բուռն. անդիմադրելի, ինքնաբուխ, վորպեսզի ֆիզիքական հոգնութենե, մկանունքային սպառիչ ջանքերե հետո դեռ ժամանակ գտնե գրելու։ Ասկե զատ գրական արվեստի տեսակետեն ամեն տվյալներ կան հավատալու վոր անիկա, քանի վոր վարժված ե պահել կարելիությանց զգացումը եւ արհամարել ամեն կարգի ուռուցիկ չափազանցություններ, իր նյութերը պիտի քաղե այնպիսի կացություններե եւ միջավայրերե, վոր զինքը պիտի մղե ստեղծել նոր ձեւեր։ Աշխատավորության ռիթմը արտադրող, ստեղծավործող մարդկանց առողջ եւ պայծառ հոգաբանությունը, հավաքական հույզերու ուժգնությունը եւ հաղորդականությունը պիտի վորոշեն անշուշտ ապագա գրականության թե բովանդակության եւ թե ձեվի հատկությունները։ Այսոր իսկ արդեն տեխնիքական զարգացումը, ուշադրության լարումը նուրբ գործիներու եւ բարդ մեքենաներու գործածության միջոցին, կմարզեն աշխատավորին միտքը՝ ստանալու չափի եւ ճշտության այն ընդունակությունը, վորոնցմով պիտի բնորոշվեն անշուշտ պրոլետարական գրականության գեղարվեստական արտահայտությունները։

* * *

Առաջին որկանը, վոր սեւեռեց գաղութահայ նոր սերունդինցրիվ եւ տարտամ տրամադրությունները, յեղավ «Արեգ» պարբերականը, վոր հրատարակվեցավ նախ Վիեննա, հետո Բերլին, Սիմոն Հակոբյանի խմբագրությամբ։ «Արեգը»-ը դարձավ, այսպես ըսելով, նոր գաղափարականով մը վառված գաղութահայ առաջավոր շերտերու արտահայտիչը եւ մտավորական կապ՝ գաղութահայ աշխատավորության եւ Խորհրդային Հայաստանի միջեւ, բայց «Արեգ»-ը զանազան տեխնիքական պատճառներով կհրատարավեր հեռու գաղութահայ կեդրոններե եւ այդ կապը մնաց զուտ գաղափարական. այսուամենայնիվ անիկա իր դերը կատարեց այնպիսի ժամանակ մը, յերբ Բարիզի ազգայնական յերկու պատվիրակությունները դեռ զինաթափ չեյին։ Հունո-հայկական բարեկամությունը եւ պետությանց կոնֆերանսները դեռ կարծեցյալ գոյության իրավունք մը կուտային այդ կազմակերպություններուն եւ կրնային ցնորական հեռանկարներով մոլորեցնել արեւմտահայ հասարակությունը, մանավանդ, վոր դեռ Խորհրդային Միությունն իր ներկայացուցչությունը չուներ Ֆրանսայի մեջ եւ ուղղակի հարաբերություններ անհնարին եյին գաղութահայ մասսային եւ մեր յերկրի միջեւ։

«Արեգ»-ին Ֆրանսա փոխադրելու եւ որաթերթ դարձնելու ծրագիրը հանգեցավ «Յերեւան» թերթի հրատարակման։ «Յերեւան» անշուշտ ավելի լայն կերպով գոհացում կուտա գաղութի աշխատավորության, վորովհետեւ ավելի որը որին կհետեւի դեպքերուն եւ դիրք կբռնե քաղաքական եւ հասարակական հարցերու մեջ։ Նույնիսկ եւ գրական բաժինն ավելի անմիջական կերպով կհետեւի արեւմտահայ աշխատավորության նոր սերունդի մտավորական հեղաշրջման։

Ի՞նչ եր «Յերեւան»-ի գրական բաժնի ուղեգիծը։ Ծանոթացնել Խորհրդային Հայաստանի նոր գրականությունն արեւմտահայ աշխատավորության յերիտասարդ սերունդին, հետեւել ֆրանսական հառաջապահ գրողներու գործունեյության եւ մյուս կողմե հետեւել արեւմտահայ աշխատավորության ժողովրդին մեջ ինքնաբերաբար առաջ յեկած ձգտումնարուն եւ ձեւակերպել զանոնք։ Այստեղ նորությունն արեւմտահայ կյանքին մեջ այն եր, վոր փոխանակ մտավորականներն իրենց առավել կամ նվազ յերկդիմի եւ անկայուն գաղափարականով, իրենց անձնական նախասիրություններով ղեկավալու աշխատավոր սերունդի գրական փորձերը, ինքը, այդ մտավորականությունն եր, վոր հետեւեր նոր սերունդի կենդանի եւ ինքնաբուխ արտահայտություններուն։ Հետեւել եւ դասավորել, մղում տալ հայտնաբերված ուժերու, քաջալերել նոր ձգտումները եւ վորոնումները, ահա թե ինչ ուզեց ընել «Յերեւան»-ի գրական բաժինն իր առաջինշրջանին։ անշուշտ բոլոր անոնք, վոր հեռու եյին մեր աշխատավորության կյանքեն, վոր կարհամարեյին «գրական ուսում» չունեցող մարդոց անարվեստ արտահայտությունները, ծիծաղով եւ զայրույթով վերաբերվեցան այս ծրագրին նկատմամբ եւ անմիջապես հակազդող ճակատներ կազմեցին, ուր գրական վիճաբանություններու վարագույրին հետեւ կպաշտպանեյին վորոշ հոսանքներու եւ դասակարգերու շահերը։

* * *

«Յերեւան» առաջին որերին ապացույցներ ունեցավ վոր արեւմտահայ աշխատավորության նոր սերունդին վրա դրված հույսերը հիմնավոր են։ Յեվրոպայի եւ Ամերիկայի գաղութներեն հասած ձեռագիրները կարտահայտեյին հարազատորեն թեքումներ արմատ կապած մտայնության մեջ մասնավորապես միջցեղային զգացումներու նկատմամբ, հոգեկան մասնահատուկ տրամադրություններ, նոր գաղափարականություն եւ աշխարհայացք։ Ասոնցմե զատ այդ գրական փորձերը կապացուցեյին, վոր գաղութահայ նոր գյուղը ազատագրված ե հին գրական սերունդի ազդեցութենեն, վոր նույն իսկ զայն կ’անգիտանա եւ իր ներշնչումը կը քաղե ուղղակի իր առորյա կյանքեն, իր ապրած միջավայրեն։ Ահա Զարիկ Վորբունիի «Փորձը» պատմվածքը, վոր կներկայացնե անգործության պատճառով թշվառության մատնած ընտանիքի մը պատկերը։ Գիծերը սեվ են եւ խոր, վոչ մեկ հանդիսավոր կեցվածք։ Անոթի մարդիկ, վոր իրարու հանդեպ զայլ են դարձեր. այնտեղ կա մռայլ տառապանք եւ ըմբոստություն, ժամանակակից աշխատավոր զանգվածներու մեկ համադրական պատկերը. անշուշտ խնդիրն ոտար յերկիր ընկած հայ ընտանիքի վրա յե. բայց կարեւորն այն ե, վոր հեղինակը նյութին չի մոտեցած այս մասնավոր տեսակետեն։ Նույն հեղինակը մեզ կուտա Մարսելիո քարափներուն վրա ֆիզիքական սպառիչ հոգնութենե անբանացած բեռնակիրներու պատկերը. այստեղ արդեն խնդիրը հայ բեռնակիրներու մասին չե, այլ ընդհանրապես տաժանելի աշխատանքի յենթարկված աշխատավորներու։

«Ու բանվորները շարան,

Մաքսատունե մաքսատուն

Իրենց կեղտոտ ցնցոտիով կարկատուն,

Մարդոցմե գործ կմուրան,

Վոր կարենան արեվի տակ յերկարուն

Կտոր մը հաց, կտոր մը միս կրծոտել։

Իսկ անոնք, վոր այդ մուրացած գործը գտած են,

Քարափեն նավ, նավեն քարափ կքալեն

Սնտուկներով կամ պարկերով բեռնավոր…»

Ուշադրության արժանի յե պատկերի եւ խոսքի առարկայական տպավորությունը.

«Վառելանյութ, ձիթայուղ, հացահատիկ խառնիխուռն թափթփված

Տամուկ գետնին ցեխերու մեջ, զոր շեկ արեւն կչորցնէ համրաբար…»

Յեվ նույն իսկ այդ արեւը բեռան տակ կքող թշվառ բանվորին համար փոխանակ ուրախության աղբյուր մը ըլլալու.

«Արեւն անփույթ հուր կմաղե շարունակ,

Կըլլա անեծք մը այդ հրդեհումը կարմիր…»

Հակառակ ձեւի եւ չափի թերություններուն, այսբանաստեղծությունը մեծապես հետաքրքրական ե իր մեջ բովանդակող տրամադրությամբ, նյութին մոտենալու յեղանակով եւ մանավանդ վերջի հատվածի ուշագրավ պատկերովը.

«Միջորեյին կխեղդվի հսկա աղմուկը արգանդին մեջ լռության

Մինչ կննջեն բանվորները քովե քով։

Ուշամնաց բանվորուհի մը հաստատ ու հունչ քայլելով

Կանցնի անկե աժան ժպիտն աչքերուն։

Պատանի մը միայն աչքերը թույլ կբանա

Ու կժպտա քնաթաթավ

Հետո անզոր խոնջենքով, կիյնա քունին մեջ նորեն…» եւ այլն։

Հավաքական կյանքի այս ձգտումը շեշտված ե մանավանդ այն բանվորներու մեջ, վորոնք չունենալով գրական վոեւե ուսմունք, ավելի անմիջականորեն կարտահայտեն ինքզինքնին։ Բանվոր Վարդերեսյան (Մարսելիայեն) նկարագրելե հետո բանվորին որը, կպատմե մեքենայի արկածի մը զոհ գնացող աշխատավորի մը մահը եւ կվերջացնե.

«Ինչու, ընթերցող քեզ չի հիշեցի անոր ո՞վ ըլլալը, մականունը, հասցեն. այն բանվորը, վոր տառապեցավ, անոր անունը, սիրելի ընթերցող, յես եմ, դուն, ան, իմ ընկեր, քու ընկեր, ան մեր եւ ձեր բաղդակիցն ե. սիրելի ընթերցո՛ղ, հիշե քու անցյալդ եւ ներկադ եւ պետք ե տեսնես, վոր միեւնույն բաղդին, այդ կյանքին վիճակված ենք դուն եւ յես…»։

Նույն տրամադրության արձագանքը կգտնենք Ամերիկայի գաղութեն Յերվանդունիի բանաստեղծություններուն մեջ։ «Աշխատանքի յերգը բարի» եւ «Մեքենավարի յերգը» եւ դեռ ուրիշեր ապացույց են, վոր արեւմտահայ նոր սերունդկ վոչ միայն իր նյութերը եւ ներշնչումը կքաղե իր ապրած միջավայրեն, այլ եւ վորոշակի կերպով սկսած ե ունենալ դասակարգային գիտակցություն։ Պետք ե նույնպես հիշատակել, վոր արեւմտահայ այս սերունդը իրարմե խզված, զանազան յերկիրներու մեջ ցրված, կհայտնաբերե ժամանակի նույն նշանները։ Ըլլա Պեյրութեն, Հունաստանեն, Ամերիկայեն թե Ֆրանսայեն, այս միջավայրեն յեկած գրողը, ապրելով համանման պայմաններու մեջ, ցույց կուտա նաեւ մտայնության եւ տրամադրության համարժեք վիճակներ։

Յերվանդունի, անտարակույս, գաղութահայ նոր սերունդին ոժտված գրողներեն մեկն ե։ Բայց պետք է նկատել, վոր անիկա ավելի այդ սերունդին մտավորական թեւին կպատկանի. գաղափարի ճամբով ե, վոր կմիանա իսկական բանվոր գրողներու. իր ներշնչման աղբյուրները, ավելի՛ ճիշտ իր բանաստեղծությանց բովանդակությունը նման են գաղութահայ պրոլետար գրողներու փորձերու բովանդակության, բայց իր կերպը եւ վոճը կմատնեն հին արվեստի հետքեր։ Յերվանդունիի գործերն ավելի մտածված դրվագներ են, քան թե անմիջական տպավորություններու արտահայտություններ։ Ավելի ճշգրիտ, ավլի անմիջական ե Հերազի բանաստեղծական արտահայտությունը։ «Ժամացույցս» վոտանավորի մեջ կընկերանանք հոգնած բանվորին գիշերային ժամերուն։

«Գիշերն արդեն կծանրանա կոպերուն վրա աչվըներուս հոգնատանջ,

Ինչպես եւ դուն, հոգնած ինձպես, բայց միշտ հլու կոչումիդ

Գիշերին մեջ սենյակես ներս

Զիս կորորես…

Ու ապահով թե առտուն

Սա բարձրաբերձ լեռներուն

Ձյուներն անհալ, յերբ փալփլեն արեւով՝

Պիտի ըսես, թե ժամանակն ե արդեն

Ու աշխատանքն ալ զիս իրեն կկանչե»։

Նոր սերունդի բանաստեղծություններուն մեջ կինը կհայտնվի բոլորովին տարբեր, քան հին գրականության մեջ։ Այստեղ կինը յերազային եւ հեռավոր եյակ մը չե, ժանյակներու փրփուրի մեջ հյուծված յերեւույթ մը կամ թավիշե բարձերու կրթնած ենվալիտ մկ, վոչ ալ նաեւ «մարմներգություն»-ներու առարկա ցոփուհի մը, Կինն ընկերուհին ե. աշխատանքի ժամերուն կամ փողոցը ան կերեւա իր ամբողջ զորությամբը, ինչպես զենքի եւ գաղափարի ընկեր, նույն դասակարգային պայքարի մասնակից, ինչպես Յերվանդունիի «Կարմիր աղջիկը» կամ Վորբունիի «Բանվորուհին»։ Նույն իսկ յերբ աշխատության ժամերեն դուրս անիկա կհայտնվի իր խոնարհ ուրախությանց ժամերուն, հավասարապես ազատ իր անձնական զգացումներունմեջ, վոչինչ կա յերկդիմի, կասկածելի եւ վոչ մեկ առնչություն այն ազիճին հետ, վոր ինքզինքը կծախե, վոր կտրամադրե ինքզինքը տղամարդու հաճոյքին։

«... Պանդոկեն ներս կմտնենք աղվոր տղան ձեր թեւին,

Գոհ, խանդավառ, սիրող ինչպես մուսմեներ,

Կշռայլեք հարստությունը ձեր մարմնին

Ու կնետվիքնանոնց գիրկը, վոր ձեզ տվին

Քրտինքն իրենց ճակատին... »

(Անկյունապատում, Զ. Վորբունի).

* * *

Արեւմտահայ աշխատավորության գրականությունը կարտահայտե անշուշտ ցավեր, հոգեր, ծանր տրամադրություններ, բայց յերբեք հուսահատություն։ Այստեղ կա, ընդհակառակը, պայքարի եւ մաքառումի տրամադրություն։ Հակառակը դեղին մամուլի ցուցադրած անվերջ եւ միորինակ հուսահատության, այս նոր սերունդը վոգեւորությունով եւ հավատքով կնայի կյանքին։ Անիկա նույն իսկ կթեթեւնա այն աշխատավոր հոգեբանությունեն, վոր պատերազմի ահավոր հետեւանքները հառաջ բերած եյին իր մեջ. ըսել կուզեմ միջցեղային ատելությունները եւ վրեժխնդրության ամուլ եւ ջլատիչ զգացումը։ Այս նույն թեքումը կգտենք առհասարակ ամեն առաջապահ գրողներուն մեջ։ Պեյրութեն մեզ հասած գրքույկներե մեկը՝ Աջպահ ստորագրված ՛ մյուսը՝ վորբ պատանիի մը գրական փորձեր, հստակ կերպով կպարզեն հուսատու տրամադրություններ։

Ամերիկայի Լորենս քաղաքեն Նորայրն իր մեկ բանաստեղծությունով կըներկայացնե արեւմտահայ նոր սերունդին մեջ զարգացող այս վորոշ հոգեբանությանը։ Անիկա նախկխոսի իր անցյալ տխուր եւ հուսահատ վիճակի մասին.

«Յես, վոր արեւ չեմ տեսեր,

Ու իմ սիրտը միշտ մութով եր պատեր,

Քաղցած ու մերկ վիճակով,

Անհույս, անլույս աչքերով

Տերսիմի կապույտ յերկնքի ներքեւ,

Կանայապատ լեռներու կողին...

Անարեւ սեւավոր մայրիկս հանձներ

Ու... վորբուկ դարձեր... »

Բանաստեղծը հետո հաշիվ կուտա ինաքզինքին իր այն ատենի «հայրենասիրական» զգացումներու եւ արարաքներու մասին եւ խիստ կերպով կձաղկե անոնք.

«Յես ինչպես խելագար եւ վրիժառու

կատաղած, վայրենի աչքերով

Կարինի ընդարձակ դառներուն վրա...

Հանգչող ավաններուն մեջ

Այնքան անմեղի արյուն եմ թափեր...

Մայրեր ծերացած,

Հարսներ լուսեղեն,

Կյանքի գարունի դեռ նոր բարեւած

Վառ ջահաիլ կյանքեր,

Վարձված, ծախված սուրովս հիմար

Այնպե՜ս եմ ջարդեր,

Հուռռա,

Հայրենասիրությո՜ւն... »

Տերսիմի կապույտ յերկինքին ներքեւ վորբուկ մնացած Նորայրները այլեւս դուրս են յեկեր գաղութահայ ամեն գույնի «հայրենասեր»-ներու ազդեցության վոլորտեն եւ յեթե պատահեր, վոր խղճահարության այս մաքուր ձայնը բարձրանալ նույն իսկ միայն մեկ կուրծքե, դարձյալ բավական եր, վոր անիկա հակակշռեր դեղերով թուղթե փառքերը եւ արձագանք գտններ ուր վոր պետք ե։ Յերիտասարդ բանաստեղծը այդ հավատքըունի, անիկա չի մոռանար վոր մեր ժողովուրդն ալ անթիվ զոհեր տվեր ե, բայց՝

«Յես այս յերգերով կարմիր

Կուզեմ, կսեմ, կստիպեմ,

Վոր նոր սթափ Մեհմետն ալ հիմա

Մեր հին վերքըխոր

Անկեղծ, արեւոտ սրտովը յերգե... »

Յեվ անիկա «զվարթ ե հիմա, կայտառ ու կյանքոտ», վորովհետեւ՝

«Նոր ու անամպ յերկիրներ

Իմ հոգիին կժպտին...

Դեռ նոր այսորե ծագել,

Այս որ ե, վոր կսկսեմ

Խորհիլ ազատ, ինքնիշխան

Իմ հուր սրտով, յերկաթե կամքով»։

Վոչինչ այնքան վորոշակի, վոեւե յերկդիմության տեղ չի ձգող ստուգությունով մը մեզ չի պիտի հայտներ, վոր արտասահմանյան նոր սերունդը պիտի ազատագրվի անցյալի ծանր բեռեն, վոր իր մեջ գտած ե հարկ յեղած ուժը կենսունակ տարր մը դառնալու եւ դիմավորելու ապագան, վորքան իր վճիտ արտահայտությունները իր ստեղծեծ նոր գրականության մեջ։

* * *

Հաստատապես կրնանք ըսել, վոր գաղութահայ կյանքի մեջ բանվորական մասսան իր թվական առավելությունով եւ իր հատկություններով կոչված ե գլխավոր դերը կատարել արտասահմանյան հայ կյանքի մեջ։ Անիկա սկսած ե կազմակերպվիլ եւ հստակորեն կգծե իր ուղղությունը։ Այդ մասսան անկեղծ բարեկամ ե Խորհրդային կարգերուն վոչ միայն իր գաղափարներով, այլ եւ իր դասակարգային շահերով։

Արտասահմանյան այդ նոր սերունդը անկախորեն «գրական» շրջանակներեն ստեղծեց գրական նոր հոսանք մը։ Անիկա անշուշտ դեռ չի գտած իր արտահայտման ձեւերը եւ իր գրական փորձերուն մեջ կտեսնենք շատ մը թերություններ. բայց այսորվնե կրնանք ըսել, վոր այդ նոր սերունդը կուրվագծեիր դիմագիծը եւ տարակույս չի կա, վոր անիկա պիտի գտնե իր ինքնությունը եւ պիտի դառնա վորոշ շրջանի արտահայտիչ իր հատուկ գաղափարներով, հոգեկան տրամադրություններով եւ մտայնությամբ։

Յեվ յեթեոր մը գալիք սերունդներն ուզեն քննել մեր ժամանակներու հոգեբանությունը գաղութահայ կյանքի մեջ, այդ աշխատավոր նոր սերունդի հետզհետե զարգացող գրականությունն ե, վոր միայն պիտի կարենա հարցումին պատասխանը տալ։

 



[1] Անշուշտ, կային անհատ գրողներ, վոր ավելի խառնվածք ունենալով արժեքավոր եջեր տված են։ Որինակ, Զոհրապ եւ Յերուխան պոլսական կյանքե առնված պատկերներ, Յեր. Ոտյան՝ իբր յերգիծաբան, Ռ. Զարդարյանեւ Թլկատինցի իրենց գավառական պատկերացումներով եւ այլն։