Կովկասեան
Անկախ
Պետութիւն
Սէյմի
վրացի
անդամները,
որոնք
կողմնակից
էին
պատերազմը
շարունակելու
եւ
մանաւանդ,
պնդում
էին
Բաթումը
ամէն
գնով
պաշտպանելու
կարեւորութեան
վրայ,
ի
տես
դէպքերի
զարգացման,
համոզուել
էին,
որ
միակ
ելքը
Բրեստ-Լիտովսկի
դաշնագիրը
ընդունելն
է,
իսկ
դա
հայերի
համար
նշանակում
էր
Թրքահայաստանը
կորցնել
վերջնականապէս:
Ապրիլ
22-ի
Սէյմի
նիստը
զբաղուեց
թուրքերի
վերջնագրում
ընդգրկուած
պայմանների,
դրանց
մէջ
նաեւ
Անդրկովկասի
անկախութեան
հարցի
քննարկումով:
Գրաւիչ
էր
այս
գաղափարը,
բայց
երբ
թշնամին
էր
պահանջում
անկախութիւն
յայտարարել,
դա
չէր
կարող
ոգեւորութիւն
առաջացնել:
Վրացեանը
վկայում
է,
թէ
վրաց
մենշեւիկներն
անգամ
զգում
էին,
որ
անկախութեան
յայտարարութիւնը
փրկութիւն
չի
բերելու
եւ
չի
կասեցնելու
թուրքերի
յառաջխաղացքը:
Այս
իրավիճակը
ենթադրում
էր
միանգամայն
ստրուկ
դառնալ
թուրքերին:
Ցնծութեան
մէջ
էին
միայն
մուսաւաթականները:
Նիստի
ընթացքում
Յ.
Քաջազնունին
արտայայտեց
կուսակցութեան
դիրքորոշումը.
«Պարոնա՛յք
Սէյմի
անդամներ,
Դաշնակցութեան
ֆրակցիան
գիտակցելով
շատ
պարզ
այն
մեծ
պատասխանատւութիւնը,
որ
առնում
է
իր
վրայ
այս
պատմական
վայրկեանին,
միանում
է
ինքնուրոյն
անդրկովկասեան
պետութեան
յայտարարութեան»:
[1]
Նրա
ելոյթը
տոգորուած
էր
պարտուածի
ու
յուսալքուածի
խորը
յուզումով։
Երկար
վիճաբանութիւնից
յետոյ
ձեւակերպւում
է
մի
բանաձեւ,
ուր
ասւում
էր,
թէ
«Անդրկովկասեան
Սէյմը
որոշեց՝
յայտարարել
Անդրկովկասը
ռամկավար
դաշնակցային
հանրապետութիւն»:
Ապա
խօսք
է
առնում
Չխենկելին
եւ
զեկուցում
ռազմաճակատի
վերջին
իրադարձութիւնների,
կովկասեան
բանակի
կրած
անյաջողութիւնների
մասին
եւ
ակնարկում
է
կովկասեան
մահմեդականների
դաւաճանութեան:
Սէյմի
այս
նիստում
հրաժարւում
է
Գեգեչկորու
կառավարութիւնը,
որ
համամիտ
էր
պատերազմը
շարունակելուն
եւ
դէմ
էր
Ռուսաստանից
անջատուելու
եւ
անկախութիւն
յայտարարելու
գաղափարին:
Չխենկելուն
յանձնարարւում
է
նոր
կառավարութիւն
կազմել:
Նա
իր
դահլիճով
Սէյմին
է
ներկայանում
Ապրիլ
26-ի
նիստին
եւ
կատարում
է
կառավարութեան
յայտարարութիւնը:
[2]
Նիստի
ընթացքում
աւելի
յստակ
են
դրսեւորւում
մուսաւաթականների
համաթուրքական
նպատակները,
որոնց
արտայայտիչն
էր
Սէյմի
մահմեդական
ներկայացուցիչ
Ռասուլզադէն:
Այս
թրծուած
քաղաագէտը
նորաստեղծ
պետութեան
նկատմամբ
իր
կուսակցութեան
հաւատարմութիւնն
է
յայտնում
եւ
առաջարկում
է
Դաղստանին
եւս
ներգրաւել
Անդրկովկասի
հանրապետութեան
մէջ
եւ
այսպէս
հանրապետութիւնը
ընդլայնելով՝
նրա
մէջ
առնել
բոլշեւիկեան
լծի
տակ
տառապող
մահմեդականների
այլ
տարածքներն
ու
հիւսիսային
Կովկասը
եւս:
Նպատակը
պարզ
էր.
մահմեդական
ժողովուրդներին
մէկտեղել
մէկ
պետութեան
դրօշի
ներքոյ:
Ապա
խօսք
է
առնում
Կարճիկեանը
եւ
դաշնակցական
ֆրակցիայի
անունից
խոստանում
է
սատար
կանգնել
կառավարութեան
քաղաքական
ծրագրին:
Նա
Անդրկովկասի
անկախութեան
իրողութիւնը
ներկայացնում
է
իբրեւ
արդիւնք
արտաքին
ճնշման:
Այնուամենայնիւ,
այդ
անկախութիւնը
համարում
է
իբրեւ
փրկութեան
ուղի:
Ապա
մտահոգութիւն
է
յայտնում
Կովկասի
հայութեան
ներկայ
իրավիճակի
մասին:
Նա
մատնանշում
է,
մանաւանդ՝
ժողովրդավարական
կարգերի
խախտումներ,
որոնք
վնասում
են
հայութեան:
Ցաւ
է
յայտնում
ի
տես
այն
իրողութեան,
որ
ընդհանրապէս
փլուզման
է
ենթարկուել
Անդրկովկասի
ժողովրդի
հաւատը
ժողովրդավարութեան
հանդէպ:
Կարճիկեանը
արծարծում
է
նաեւ
«Անդրկովկասի
տերիտորեալ
միաւորումների»
ստեղծման
անհրաժեշտութիւնը:
Այս
վերջինը
ցուցանիշն
էր
Դաշնակցութեան
անդրդուելի
նպատակի՝
հայ
ժողովրդի
համար
որոշակի
սահմաններով
եւ
ինքնորոշման
իրաւունքով
տարածաշրջան
ապահովելու:
Փաստօրէն
Սէյմը
իր
Ապրիլ
26-ի
նիստում
վաւերացրեց
նոր
կառավարութիւնը,
մինչդեռ
Ապրիլ
22-ից
արդէն
Չխենկելին
անկախ
Անդրկովկասի
անունից
ապօրինի
յայտարարութիւններ
էր
կատարում
եւ
ռազմաճակատում
գաղտնի
կարգադրութիւններ
անում:
[3]
Այս
երեք
օրերը
ճակատագրական
նշանակութիւն
ունեցան
Կովկասեան
ժողովուրդների
եւ
մանաւանդ
հայերի
համար:
Իսկ
դրա
պատճառը,
Խատիսեանի
կարծիքով,
Գեգեչկորի-Կարճիկեան-Ռամիշվիլի
երրորդութեան
ժամանակից
շուտ
իշխանութիւնը
լքելը
եւ
Չխենկելուն
ազատ
գործունէութեան
առիթ
տալն
էր:
[4]
Անդրկովկասեան
Հարապետութեան
անունից
եւ
առանց
Ազգային
Խորհրդի
գիտակցութեան
Չխենկելին
յայտնում
է
թուրքերին,
որ
Անդրկովկասը
ընդունել
է
նրանց
պայմանները,
աւելին
հրաման
է
արձակում
զինուորական
գործողութիւնները
դադարեցնել:
Հրամանը
բնականաբար
զարմանք
ու
յուսալքում
է
առաջացնում
ռազմաճակատի
հայ
հրամանատարութեան
մէջ
եւ
դժգոհութեան
ալիք
բարձրացնում
այն
հայ
զինուորների
մէջ,
որոնք
վճռել
էին
հայրենիքի
փրկութեան
համար
կռուել
մինչեւ
մահ:
Իսկ
Հայոց
Ազգային
Խորհրդի
հեռագրային
կապը
հայկական
զօրամասի
(կորպուսի)
հետ
կտրուած
էր
եւ
մարմինը
տեղեակ
չէր
անցուդարձից:
Չխենկելու
հրամանով
ռազմական
գործողութիւնները
դադարեցուեցին,
բայց
դա
չկասեցրեց
թուրքերի
շարունակական
յարձակումներն
ու
առաջխաղացքը,
որոնք
պատճառ
դարձան
Կարսի
անկման:
Երբ
վերջապէս
Ազգային
Խորհուրդը
եւ
Սէյմի
դաշնակցական
ֆրակցիան
տեղեկացան
այդ
միակողմանի
զինադադարի
եւ
Կարսի
անկման
մասին,
այլեւս
ուշ
էր:
[5]
Այս
անգամ
Կարսի
հայ
բնակչութիւնն
էր
խուճապահար
դէպի
Երեւան
փախչում:
Չխենկելու
կարգադրութիւններից
անտեղեակ
էին
նոյնիսկ
Քաջազնունին
եւ
Խատիսեանը,
որոնք
նրա
դահլիճի
մէջ
պաշտօններ
ունէին:
Ստեղծուած
իրավիճակում
միակ
միջոցը
բողոքն
էր
Սէյմի
մէջ՝
ընդդէմ
Չխենկելու
ապօրինի
արարքների
եւ
պահանջ՝
նրա
հրաժարման:
Այդ
բողոքներն
էլ,
ի
հարկէ,
ի
զուր
անցան,
ապարդիւն
էին
նաեւ
որոշ
վրաց
ղեկավարների
ձայնակցութիւնը
այս
բողոքներին:
Չխենկելին
մնաց
գործի
գլուխ
եւ
իր
դահլիճը
վաւերացնել
տուեց
Ապրիլ
26-ի
Սէյմի
նիստում:
Կարսի
անկումից
երեք
օր
յետոյ
Վեհիբ
փաշան
յայտնում
է,
թէ
Թուրքիան
պաշտօնապէս
ճանաչում
է
Անդրկովկասի
հանրապետութիւնը
եւ
ընդունում
է
Չխենկելիի
առաջարկը՝
բանակցութիւնները
սկսելու:
Կովկասեան
պատուիրակութիւնը
Մայիս
5-ին
մեկնում
է
Բաթում,
ուր
տեղի
պիտի
ունենային
բանակցութիւնները:
Պատուիրակութեան
մաս
էին
կազմում
Քաջազնունին
եւ
Խատիսեանը,
իսկ
որպէս
խորհրդական
մասնակցում
էին
Մ.
Բունեաթեանը
եւ
Սիմոն
Վրացեանը:
Բանակցութիւնների
առաջին
նիստը
բացուեց
Մայիս
11-ին.
մասնակցում
էին
նաեւ
Գերմանիոյ
ներկայացուցիչները:
Թուրքիոյ
ներկայացրած
պահանջները
իբրեւ
հաշտութեան
պայմաններ,
կարծես
միտում
էին
վերջ
տալ
Կովկասի
սահմանները
քշուած
Հայաստանի
գոյութեան
ու
խլել
Վրաստանից
նրա
հարաւ
արեւմտեան
մի
կարեւոր
մասը:
Թուրքերը
Կարսից,
Արդահանից
եւ
Բաթումից
բացի
պահանջում
էին
Ախալքալաքը,
Ախալցխան,
Սուրմալուն
եւ
Ալեքսանդրապոլի
ու
Էջմիածնի
այն
շրջանները,
որտեղով
Կարս-Ջուլֆա
երկաթուղին
էր
անցնում:
Հաշտութիւնը
այս
պայմաններում
անկարելի
էր:
Բանակցութիւնները
դեռ
շարունակւում
էին
Գերմանիոյ
ներկայացուցչի
մասնակցութեամբ,
բայց
յստակօրէն
զգալի
էր
օրէցօր
ծանրացող
լարուածութիւնը
թուրքերի
եւ
գերմանացիների
միջեւ:
Միւս
կողմից
վարագոյրի
ետեւում
տարւում
էին
վրացիների
եւ
գերմանացիների
գաղտնի
համաձայնութեան
նախապատրաստական
աշխատանքները:
Վրաց
ղեկավարները,
զգալով
Կովկասում
տիրող
մահմեդական
սպառնալիքը
եւ
մահմեդականներին
զօրացնելու
Թուրքիայի
մտադրութիւնը,
գերմանացիների
հովանաւորութիւնն
էին
փնտրում՝
անջատուելու
եւ
անկախ
հանրապետութիւն
կազմելու:
Սակայն
շարունակւում
էր
թրքական
բանակի
յառաջխաղացքը
Կովկասի
մէջ,
եւ
այն
Ալեքսանդրապոլի
միջով
շարժւում
էր
դէպի
հայկական
շրջանները,
դէպի
Երեւան:
Մայիսի
26-ին
թուրքերը
հաշտութեան
պատուիրակութեան
ներկայացրին
մի
վերջնագիր,
ուր
նշուած
էր,
թէ
տուեալ
պայմաններում,
երբ
այլեւս
փաստօրէն
գոյութիւն
չունի
Անդրկովկասի
միութիւն,
անիմաստ
է
շարունակել
բանակցութիւնները:
Այլ
խօսքով,
պահանջւում
էր
Անդրկովկասի
Սէյմը
լուծարել:
Թուրքերի
պահանջով
անկախ
յայտարարուած
Անդրկովկասի
հանրապետութիւնը
այժմ
նրանց
իսկ
պահանջով
տարրալուծուելու
սեմին
էր
կանգնած.
այնուամենայնիւ,
վերջնագրի
ոգին
իրականութեան
արտայայտութիւնն
էր:
Նոյն
օրը
Սէյմի
նիստում,
վրացիների
պնդումով
Սէյմը
ցրելու
որոշում
առնուեց:
[6]
Մի
քանի
ժամ
յետոյ
վրաց
Ազգային
Խորհուրդը
յայտարարեց
Վրաստանի
անկախութիւնը
եւ
վերջնական
անջատումը
Ռուսաստանից:
Անկախ
Վրաստանի
վարչապետ
էր
նշանակուած
Ռամիշվիլին,
արտաքին
գործոց
նախարար՝
Չխենկելին:
Նախորդ
օրը
Բաթումում
Ժորդանիան
Խատիսեանին
դիտել
էր
տուել,
թէ
քանի
հայերը
դեռ
շարունակում
են
դէմ
դնել
թուրքերին,
իսկ
նրանք
առաջանում
են
սանձարձակօրէն,
Վրաստանը
պարտաւոր
պիտի
լինի
անկախութիւն
հռչակել:
Խատիսեանի
բողոքին,
թէ
այս
պահին,
երբ
հայերը
արիւն
են
թափում,
«ինչպէս
կրնաք
մեզ
լքել,
միթէ՞
ազնիւ
բան
է
այս»,
Ժորդանիան
պատասխանել
էր
սառնօրէն.
«Ազնիւ
բան
է
այն,
ինչ
որ
օգտակար
է
ժողովուրդին…
Մենք
չենք
կրնար
խեղդուիլ
ձեզի
հետ
միասին»:
[7]
[1]
Քաջազնունիի
ճառի
բովանդակութիւնը
տես՝
«Հայաստանի
Հանրապետութիւն»,
էջ
105:
[2]
Սէյմի
Ապրիլ
26-ի
նիստի
արձանագրութիւնները
տես՝
Հ.
Հ.
Կ.
Պ.
Պ.
Ա.
ֆոնտ
222,
ցուցակ
1,
գործ
197:
[3]
Չխենկելիի
դահլիճը
կազմուած
էր
4
վրացիներից,
5
թուրքերից
եւ
4
հայերից:
Դահլիճի
հայ
անդամներն
էին,
Ալեքսանդր
Խատիսեան՝
ֆինանսների,
Աւետիք
Սահակեան՝
պարենաւորման,
Յ.
Քաջազնունի՝
պետական
խնամատարութեան
եւ
Արամայիս
Երզնկեան՝
աշխատանքի
նախարարներ:
Առաջին
երեքը
դաշնակցականներ
էին,
իսկ
վերջինը՝
սոցիալ-դեմոկրատ:
(Այս
տեղեկութիւնը
առնուած
է
Սէյմի
Ապրիլ
26-ի
նիստի
արձանագրութիւններից,
տես՝
Հ.
Հ.
Կ.
Պ.
Պ.
Ա.
ֆոնտ
222,
ցուցակ
1,
գործ
197:
)
Վրացիները
գրաւում
էին
ամենազգայուն
պաշտօնները.
նրանցից
յետոյ
գալիս
էին
թաթարները,
իսկ
հայերին
տրուած
էին
ամենաանկարեւոր
պաշտօնները:
Անկախ
Անդրկովկասի
մասին
բացատրութիւններ
եւ
մեկնաբանութիւններ
տես՝
«Հայաստանի
Հանրապետութիւն»,
էջ
107:
Միջանկեալ,
Սէյմի
Ապրիլ
26-ի
նիստում
էր
(հին
տոմարով՝
Ապրիլ
13),
որ
որոշուեց
ընդունել
նոր
տոմարը,
որ
արդէն
ընդունուել
էր
Ռուսաստանում:
Պատմագիտական
աղբիւրների
մէջ
մինչեւ
այդ
թուականը
գործածուած
է
հին
տոմարը:
[4]
Տես՝
«Հայաստանի
Հանրապետութեան
Ծագումն
Ու
Զարգացումը»,
էջ
56:
Այդ
օրերի
ճակատագրական
դէպքերի
մանրամասները
եւ
անցուդարձը
անդրկովկասեան
կառավարութեան
մէջ,
տես՝
նոյն
տեղում,
էջ
52-61:
[5]
Զօր.
Նազարբէկեանի
պատասխանը
Ս.
Վրացեանի
հարցապնդումին՝
Կարսը
փրկելու
միջոցներ
խորհելու
համար,
ցուցաբերում
է
նրա
խորը
ցաւը՝
կամքից
անկախ
կառավարութեան
հրամանը
կատարած
լինելու
համար:
Տես՝
«Հայաստանի
Հանրապետութիւն»,
էջ
113:
[6]
Սէյմը
ցրելու
համար
ընդունուած
բանաձեւը
տես՝
«Հայաստանի
Հանրապետութեան
Ծագումն
Ու
Զարգացումը»,
էջ
84:
Փաստաթուղթը՝
տես՝
«Հոկտեմբերեան»,
փաստաթուղթ
թիւ
148,
էջ
222:
[7]
«Հայաստանի
Հանրապետութեան
Ծագումն
Ու
Զարգացումը»,
էջ
82: