Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԲԵՐԴՈՒՄ

1862 հուլիսի 27 –1865 մայիսի 13 

1862 

Հուլիսի 27. Նալբանդյանը բերվում է Պետերբուրգ եւ բանտարկվում Պետրոպավլովյան բերդի Ալեքսեեւյան ռավելինի N 8 խցում

  ԵԼԺ, IV, 318

Նույն օրը. Պետրոպավլովյան բերդի պարետ գեներալ-լեյտենանտ Սորոկինը Ալեքսանդր II-ին զեկուցագիր է ներկայացնում, թե՝ «ի կա տարումն կայսերական մեծության հրամանի», Նալբանդյանը բանտարկված է

ЦГИАМ, ф., III отд.,   I эксп.,   1862, д. 230, ч. 76, л. 15.
ԵԼԺ, IV, 318

Օգոստոսի 1–2. Տեղի է ունենում Զեյթունի զինված ապստամբությունը: Ապստամբած հայ բնակչությունը հերոսական մարտեր է մղում եւ փայլուն հաղթանակ տանում սուլթանական բազմահազար զորքերի դեմ

  «Կռունկ հայոց աշխարհին», 1863, N 3, 213-230:

Օգոստոսի 7. Արտաքին գործերի մինիստրության թարգման Ասկարխանովը քննիչ-հանձնաժողովին է հանձնում «Երկրագործու թյունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից թարգմանված քաղվածքները, իր եզրակացության հետ միասին: Քաղվածքները կա տարված են աշխատության այն մասերից, ուր մերկացվում եւ խարա զանվում են բուրժուական օրենքները սեփականության, «ազատության, հավասարության եւ եղբայրության» մասին, բուրժուական պետություն/219/ների, այդ թվում նաեւ ցարական Ռուսաստանի գաղութային դաժանա բարո քաղաքականությունը՝ «քաղաքակրթություն» կեղծ անվան տակ: Ասկարխանովը նշում է, որ գիրքը գերազանցորեն ուղղված է տիրող պետական կարգերի դեմ

ЦГИАМ, ф. ОППС, 1862, 1. 51, 91. 228

  ԵԼԺ, IV, 352–357

Նույն օրը. Քննիչ-հանձնաժողովը, ծանոթանալով «Երկրագոր ծությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից Ասկարխանովի կատարած քաղվածքներին եւ եզրակացնելով, որ այդ գրքում «պարսավանքի է ենթարկվում Ռուսաստանում եւ ուրիշ պետություններում գոյություն ունեցող կառավարական եւ հասարակական կարգը», որոշում է հարցաքննել Նալբանդյանին, թե ի՞նչ նպատակով է նրան ուղարկված վերոհիշյալ գրքույկը

ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 51, л. 263.
  ԵԼԺ, IV, 357-358

Օգոստոսի 9 (21). Ա. Ի. Գերցենը Ե. Վ. Սալիաս-դե-Տուրնեմիրին դրած նամակում խոր վիշտ է հայտնում Չերնիշեւսկու, Ն. Ա. Սերնը-Սոլովեւիչի եւ մյուսների ձերբակալության առթիվ. «Սարսափելի ցավալի է, որ Ս[երնո] Ս[ոլովեւիչին], Չեր[նիշեւսկունի եւ մյուսներին է վերցրել են

Դա մեր սրտի վրա բացված անբուժելի վերք է. բայց հարցը դրվում է, եւ եթե նա դրվում է, ապա պետք է դրվի հենց այնպես, ինչպես Օգարեւն է դնում. լիբերալների պարտիան, որը չի կարողանա կանգնել այդ դիրքի վրա, կճզմվի երկու անիվների միջեւ»

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 390-391

Օգոստոսի 13. Քննիչ-հանձնաժողովի նախագահ իշխան Ա. Ֆ. Գոլիցինը զեկուցում է ցարին, թե Նալբանդյանի մոտ հայտնաբերված նամակագրության համաձայն, Լոնդոնի պրոպագանդիստների (Գերցեն, Օգարեւ եւ ուրիշներ) ձգտում են իրենց հրատարակությունները տարածել Կովկասում

Նույն օրը ցարը հրամայում է՝ հայտնել Կովկասի փոխարքայի պաշտոնակատար Գ. Դ. Օրբելիանիին, որպեսզի վերջինս նախազգուշական միջոցներ ձեռք առնի Լոնդոնի ռուս պրոպագանդիստների երկերը Կովկասում տարածելու դեմ։ 

  ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 51, л 284

/220  / Մինչեւ օգոստոսի 14. Փոթիում տեղեկություններ են ստացվում Նալբանդյանի բանտարկության մասին

ԳԱԹ, Աղանյանի ֆ., վ. 1055։ 

Օգոստոսի 14. Ա. Ֆ. Գոլիցինը Կովկասի փոխարքայի պաշտոնա պատար Գ. Դ. Օրբելիանիին ուղարկելով Նալբանդյանին հասցեագրված Բակունինի նամակների քաղվածքները, հայտնում է ցարի հրամանը՝ Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հրատարակությունները Կովկասում ստարածելու դեմ նախազգուշական միջոցներ ձեռք առնելու մասին

  ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 51, л. 285.
ԵԼԺ, IV, 319-320

«Օգոստոսի 31. «Մեղուն» «Հյուսիսափայլից» արտատպում է Նալ բանդյանի «Հայտարարությունը» Հայաստանի քարտեզը հրատարակե լու մասին: «Մեղվի» նույն համարում Հոդված է տպագրվում «Հյուսիսափայլի» մասին: Նշելով, որ այդ ազատախոս ամսագիրը փակել տալու՝ թշնամիների ջանքերը իզուր անցան, ապա ակնարկելով հատկապես Նալբանդյանի դեմ գործադրվող հալածանքները, դեռեւս անտեղյակ նրա բանտարկությանը, «Մեղուն» . Սվաճյանը) գրում է. «Այսօր ալ /221/ մարդկության թշնամիներն անոր բարեկամներուն մահը կխնդրեն, բայց անկարող են ատոր, միայն անոնց ձեռքը կտրելու փորձ կփորձեն. արի բազուկը չբռնվիր երբեք եւ եթե օր մը կապեն այն բազուկը, հետեւ յալ օրը դարձյալ կարձակվի՝ նորեն աշխմատելու համար հօգուտ մարդյության»

«Մեղու», 1862, N 170, 177-182:

Օգոստոս. Նալբանդյանին Ալեքսեեւյան ռավելինի N 8 խցից տեղաղափոխում են N 17 խուցը

ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д. 75, л. 46

Սեպտեմբերի 14(26). «Փարիզ» թերթն իր ստացած տեղեկությունների վրա հիմնվելով, որոշ անճշտություններով, հաղորդում է Նալբանդյանի ձերբակալության լուրը. «պ. Մ. Նալբանդյանց ռուսիաբնակ ազգասեր հայը բավական ծանոթացած է մոտերս նաեւ Թուրքաստանի [Թուրքիայի] մերազնյայց, որուն համար կլսեմք, թե անցյալ ները Ռուսաստան դառնալեն հետո, հայու մը կողմանէ՝ սոսկալի մատնության մը զոհ լինելով, Նախիջեւանի մեջ հանկարծ բռնվեր է ռուսաց ոստիկանության զինվորներեն եւ Սեն Փեթրպուրկ տարվեր: Եվ իբր թե յուր քովը Ռուսաստան մտնելու արգիլյալ գրյանք գտնվելով, իր վերա եղած ամբաստանության ապացույց համարվեր է այն, եւ հանցավոր դատվելով, Սիպիրիա աքսորվեր է»: Վերջում դրվատանքի խոսքեր ասելով, ցանկություն է հայտնում, որ այդ լուրը բոլորովին սուտ լիներ, եւ «ազգը չպարտավորվեր այսպիսի ցավալի վնասու մը վերա ալ ողբալ»

«Փարիզ», 1862, N 76 

Սեպտեմբերի 20. Հ. Սվաճյանը «Մեղվում» տպագրում է ընդարձակ հոդված Մ. Նալբանդյանի ձերբակալության առթիվ: Նոր Նախիջեվանի թղթակցի նամակի հիման վրա հաղորդելով մի քանի մանրամասնություններ Նալբանդյանի ձերբակալության հանգամանքների վերաբերյալ, Սվաճյանն արտահայտում է արեւմտահայ գրական-հասարակական լայն շրջանների համակրանքն ու հարգանքը հայ մեծ հրապարակախոսի նկատմամբ, բնութագրելով նրան որպես «ազատության բարեկամի», որը ձգտում է «ո՛չ միայն իր ազգին, այլ ընդհանուր մարդկության ազատությանը»: Սվաճյանը նշում է, որ Նալբանդյանի /222/ ձերբակալությունը խոր հուզմունք է առաջացրել ավելի լայն շրջաններում, նաեւ հայ իրականությունից դուրս. «... Բազմաթիվ բարեկամներ, լման ազգ մը, շատ մը օտարազգիք խռոված եւ անհանգիստ սրտով ամեն օր անոր ազատության լուրը կսպասեն»: «Շատ մը օտարազգիք» ասելով, Սվաճյանը, անշուշտ, նկատի ուներ, առաջին հերթին, Նալբանդյանի ռուս բարեկամներին

«Մեղու», 1862, N 172, 197-199:

Սեպտեմբերի 21. «Բարձրագույնս հաստատված» քննիչ-հանձնաժողովի նախագահ Ա. Ֆ. Գոլիցինը, ցարի տված հրամանի համաձայն, Կովկասի փոխարքայի պաշտոնակատարին լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում Լոնդոնի ռուս պրոպագանդիստների երկերը Կովկասում տարածելու վերաբերյալ, կցելով Նալբանդյանի մոտ գտնված հետեւյալ փաստաթղթերի պատճենները. 1. Գաղտնի բառարանը, 2. Ս. Թագվորյանի նամակը (թյուրիմացաբար նշված է Հ. Սվաճյանի անվամբ), 3. Կ. Հայրապետյանի 1861 թ. դեկտեմբերի 12-ի նամակը Նալբանդյանին: Միաժամանակ, հանձնաժողովն ավելորդ չի համարում ավելացնել, որ Նալբանդյանը, ինչպես երեւում է նրա թղթերից, 1861 թ. մայիսին գտնվելով արտասահմանում, նամակագրություն է ունեցել «ոմն Միանսարյանի հետ, որ բնակվում է Թիֆլիսում»

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 52, л. 3

  Սեպտեմբերի 22. «Արշալույս Արարատյան» թերթը Թեոդոսիայի իր թղթակցի հուլիսի 25-ի նամակից քաղելով, հայտնում է Նալբանդյանի ձերբակալության լուրը. «Պատճառք հանկարծադեպ իրացս անհայտ են մեզ եւ ամենեցուն... Բայց զինչ եւ իցե, նախիջեւանցիք տագնապյալ են հույժ ընդ եղյալսն, որպես կարող եք գուշակել»

  «Արշալույս Արարատյան», 1862, N 684:

  Սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5). Ի. Ս. Տուրգենեւին ուղղած նամակում Մ. Բակունինը Նալբանդյանի մասին գրում է. «Իսկ ի՞նչ լուր - Նալբանդովից, ի սեր աստծո, աշխատիր իմանալ նրա վիճակի մասին: ... Ի միջի այլոց, ես մարկիզի [դե Տրավերսեի] համար չեմ վախենում. նա երեխայի նման անմեղ է: Ասենք, Նալբանդովն էլ անմեղ է, նա էլ կապեր չունի, եւ նրա կուրծքն էլ թույլ է, իսկ բանտը կրծքի հիվանդների  /223  / համար լավ չէ: Իմացի՛ր, ինչ որ միայն հնարավոր է իմանալ եւ տեղե է կացրո՛ւ ինձ... »

  А. С. Тургенев, Сочинения, XII, 702.

Հոկտեմբերի 11(23). Ի. Ս. Տուրգենեւին ուղղած նամակում Մ. Բակունինը Նալբանդյանի մասին գրում է. «... Իմ մյուս հոգսը Նալբանդովն է. ասում են, թե նա եղել է Պետրոպավլովյան բերդում, իսկ այժմ` կորել է, ոչ ոք չգիտե, թե ուր: Իմացի՛ր Տուրգենեւ»

А. С. Тургенев, Сочинения, XII, 704,

Հոկտեմբերի 13, 16, 18, 23, 24 եւ 25. «Բարձրագույնս հաստատված» քննիչ-հանձնաժողովը Նալբանդյանին ենթարկում է հարցաքննության

  ԵԼԺ, III, 345— 417

Հոկտեմբերի 28 . տ. ?). Տուրգենեւի նամակը Բակունինին. «Ես անմիջապես կկատարեմ Նալբանդովին վերաբերող քո ցանկությունը... »

И. С. Тургенев, Полное собрание сочинений
и писем, - Письма, V, M. Л., 1962, 60

Հոկտեմբերի 30. «Բարձրագույնս հաստատված» քննիչ-հանձնաժողովը Ն. Գ. Չերնիշեւսկուն ենթարկում է հարցաքննության

М. Лемке, Политические процессы, 222

Մինչեւ նոյեմբերի 2. Նալբանդյանը գրում է երկու նամակ ծնողներին: Չեն պահպանվել

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ., 196, գ. 91

Նոյեմբերի 2.   Հովհ. Բերբերյանը Նոր Նախիջեւանից Մ. Վեհապետյանին ուղղած նամակում գրում է. «Միքայելը յուր ծնողաց երկու հատ գիր գրեց. հուսով ենք, որ շուտով արձակվի. նորա անմեղությունը աստված գիտե, եւ մի՞թե անմեղությունը կարող է տանջվիլ չարաչար ո՛չ. մենք հուսով ենք, որ նա շուտով կգա»

  Նույն տեղը։

Նոյեմբերի 3. Ստ. Նազարյանը՝ Հովհ. Սայաթնովյանին ուղղված նամակում արտահայտում է իր բացասական դիրքորոշումը Նալբանդյանի հեղափոխական գործունեության վերաբերյալ, համարելով այն «մի հիմար անձնապաստանություն եւ անձնասեր ամբարտավանություն»

«Հանդես գրականական եւ պատմական», VI, 1895, 140 

/224  / Նոյեմբերի 9. Նալբանդյանի ձերբակալության լուրը ծանր տպավորություն է թողնում հայաբնակ հեռավոր վայրերում. «Փարիզի» թղթակիցը նոյեմբերի 9-ին Խարբերդից իրեն ուղղված մի նամակից բերում է հետեւյալ տողերը. «Մեղուն» ալ կստանամք, բայց` ընտոր կցավինք պ. Նալբանդյանցին վրա... »

«Փարիզ», 1863, N 83

Նոյեմբերի 14. «Մեղվի» վրա հիմնվելով, «Փարիզը» ճշտում է Նալբանդյանի ձերբակալության մասին իր հաղորդած լուրը. «Լրագրույս 70 թվովը մեծարգո պ. Նալբանդյանցի բռնվիլը ծանուցանելով, Սիպի րիա աքսորվեր է, ըսեր էինք, մեր լսածին համեմատ: Բայց այս շաբթու Պոլսո «Մեղվին» 170 թվույն մեջ կկարդամք, թե նա Ս. Փեթրպուրկ տարված ու հոն բանտարկյալ է: Բայց ի՞նչ է հանցանքը, ահա այդ է, որ, կըսե «Մեղուն», ոչ ոք գիտե տակավին... Առայժմ մեր գիտցածը սա է, որ պ. Նալբանդյանցը Փեթրպուրկի մեջ բանտարկված է»

  «Փարիզ», 1862, 79

Նոյեմբերի 19. Երեւանի զինվորական գեներալ-նահանգապետ Շչերբով-Նեֆեդովիչը, ի կատարումն ներքին գործերի մինիստրության հրամանագրի, նահանգի ոստիկանական հիմնարկներին ուղղած «Հույժ գաղտնի» գրությամբ հայտնելով, որ Ռուսաստանում տարածում են մտել քաղաքական էմիգրանտ Ն. Պ. Օգարեւի հակակառավարական երկու կոչը՝ լիտոգրաֆիկ հրատարակությամբ, որոնք լի են «վրդովեցուցիչ պականջներով», կարգադրում է ուշադիր հետեւել, թե ինչ ձեւով են սրանք տարածվում, եւ գտնել հանցավորներին

ՀՍՍՀ Պետո. կենտր. արխիվ, ֆ. 38/102, գ. 19, թ. 2:
Տե՛ս նաեւ ապրիլի 30։ 

Նոյեմբերի 20. Կալկաթայի «Եղբայրասեր» թերթը Նալբանդյանի բանտարկության լուրը հաղորդելով, գրում է, թե նրա բարձր արժանիքների մասին կարող են վկայել ինչպես Հնդկահայերը, որոնք առիթ են ունեցել նրան տեսնելու, նույնպես եւ այլ քաղաքների՝ նրան լավ ճանաչող հայերը: Այնուհետեւ, նշելով, որ Նալբանդյանն «արիաջան վաստակոք եւ աննկուն հոգվով» կարողացավ ձեռք բերել Հնդկահայերի՝ Նոր Նախիջեւանին կտակած ժառանգությունը, թերթը սրտանց ցավ է հայտնում պիտանի եւ ազգասեր այդ գործչի համար, որը միշտ ազգի օգտի մասին էր մտածում: Վերջում ավելացնում է /225  / թե ուրախ ենք հայտնելու, որ մեր երեւելի եւ համբավավոր անձնավորություններից ոմանք դիմել են կաթողիկոսին, որպեսզի վերջինս միջնորդի ռուսական տերության առաջ՝ Նալբանդյանին ազատելու մա սին

  «Եղբայրասեր», 1862, 26։ 

Նոյեմբերի 22. Ղ. Նալբանդյանը դիմում է քննիչ-հանձնաժողովին, խնդրելով թույլտվություն՝ կամ տեսնվել եղբոր հետ եւ կամ նամակ հանձնել նրան: Հանձնաժողովը, ելնելով «գործի հանգամանքներից», տեսակցելը գտնում է անկարելի, իսկ նամակը որոշում է հանձնել Նալբանդյանին՝ բերդի պարետային վարչության միջոցով։ 

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 53, л. 357

Նոյեմբերի 24. Հ. Խալիբյանը Գ. Վ. Այվազովսկուն ուղղված նամակում գրում է, թե իրենց հակառակորդների բոլոր գործողություն ները մինչեւ այժմ էլ ղեկավարում են Նալբանդյանը, Հայրապետյանը եւ մի քանի ուրիշներ: «Նրանց հանդգնությունն ավելի հեռուն է տարածվել, շարունակում է Խալիբյանը, ինչպես կարելի է ենթադրել այն բանից, որ այդ պարտիային պատկանող Նալբանդյանը վերջերս կա ռավարության կարգադրությամբ հանկարծակի ձերբակալվել է եւ իր բոլոր թղթերով ուղարկվել է Պետերբուրգ»: Վերջում Խալիբյանն ավե լացնում է, թե հիշյալ հանգամանքները բավարար հիմք են տալիս, որ պեսզի գործը ներկայացվի ներքին գործերի մինիստրի «արդար բարե հայեցողությանը»

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.:

Նոյեմբերի 25. Նամակ եղբորը՝ Ղ. Նալբանդյանին. բացատրու թյուններ է տալիս հնդկահայ կտակների գործի վերաբերյալ եւ ցանկու թյուն հայտնում տեսակցելու նրա հետ՝ հանգամանորեն խոսելու այդ, ինչպես նաեւ իր դրամական հաշիվների մասին

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 53, л., 464

Դեկտեմբերի 3. Ղ. Նալբանդյանը դիմում է քննիչ-հանձնաժողո վին, խնդրելով թույլատրել տեսակցելու եղբոր հետ հնդկահայ կտակների գործով: Հանձնաժողովը որոշում է թույլատրել՝ նկատի ունենալով դիմումի մեջ բերված պատճառաբանությունը

Նույն տեղը:

/226  / Նույն օրը. - Նալբանդյանի նամակը Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Դեկտեմբերի 8. Ա. Ի. Նիչիպորենկոն քննիչ-հանձնաժողովին տված իր ցուցմունքներում հայտնում է, թե Բակունինը Նալբանդյանին հասցեագրված երկտողը իրեն հանձնելիս ասել է, որ Կելսիեւի համար անձնագիր ձեռք է բերել Նալբանդյանը

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 53, л. 461.

Դեկտեմբերի 10. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Դեկտեմբերի 13. Նալբանդյանը քննիչ-հանձնաժողովին գրավոր դիմում է, խնդրելով իր եղբայր Ղազարոս Նալբանդյանին հանձնել հնդկահայ կտակներին վերաբերող փաստաթղթերը եւ թույլ տալ իրեն տեսակցել հետը անհրաժեշտ բացատրություններ տալու: «Որովհետեւ, գրում է Նալբանդյանը, ինձանից բացի ոչ ոք չգիտեն դրանց նշանակությունը եւ այդ գործի հանգամանքները, մինչդեռ դրանք մեր հասա րակության աղքատ մասին են վերաբերում»

  «Պայքար», 1923, N 12-13,
Բնագիրը՝ ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 54, л. 193

Նույն օրը. «Բարձրագույնս հաստատված» քննիչ-հանձնաժողովի պահանջով, երդումից հետո, Նալբանդյանն իրեն առաջարկված հար ցերին պատասխանելով, պնդում է իր նախկին ցուցմունքները, որ ինքը «Լոնդոնի ռուս վտարանդիների գործակալը չի եղել, եւ չի ծառայել նրանց պրոպագանդայի տարածմանը», չի ունեցել «ոչ մի մասնակցու թյուն նրանց գործունեության մեջ»

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 54, л. 208-210

Դեկտեմբերի 14. Նալբանդյանի դիմումի առթիվ (հնդկահայ կտակներին վերաբերող թղթերը եղբորը՝ Ղ. Նալբանդյանին հանձնելու մասին) քննիչ-հանձնաժողովը որոշում է թույլ տալ, որ Նալբանդյանը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, նայի թղթերը եւ եղբորը հանձնի դրանցից այնպիսիները, որոնք գործի հետ ոչ մի կապ չունեն

  ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 54, л. 220

/227  / Դեկտեմբերի 28. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Դեկտեմբերի 30. Նալբանդյանը նամակ է գրում եղբորը՝ Ղ. Նալբանդյանին: Հուսադրում է նրան եւ խնդրում հանգստացնել ծնողներին եւ քույրերին: Պատվիրում է խնդրել Ա. Սուլթանշահին, որ վերջինս ձեռք բերի սորգոյի սերմեր եւ ուղարկի Նոր Նախիջեւան՝ այնտեղ փորձարկելու համար. դրան Նալբանդյանն առաջնակարգ նշանակություն է տալիս: Հնդկաստանից ինքը վերցրած է եղել սորգոյի սերմեր, սակայն այն ճամպրուկը, որի մեջ էր դրել սերմերը՝ կորել է ճանապարհին (Սաուտամպտոնում): Այնուհետեւ, գործնական խորհուրդներ է տալիս սորգոյի սերմերը ցանելու եւ ծլարձակումից հետո խնամելու մասին: ՝ 

  ԵԼԺ, IV, 126-133

Դեկտեմբերի 31. Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների, այդ թվում նաեւ Նալբանդյանի գործը հանձնվում է Սենատ

М. Лемке, Очерки освободительного движения, 157

1863

Հունվարի 11. Նալբանդյանը սկսում է գրել բանտի իր օրագիրը

ԵԼԺ, IV, 285

Նույն օրը. Հայտնում են, որ նրա գործը հանձնված է կառավարող Սենատի դատաստանին

Նույն տեղը:

Նույն օրը. Եղբոր՝ Ղ. Նալբանդյանի հետ միասին, քննիչ-հանձնաժողովի ներկայությամբ, նայում եւ առանձնացնում է Հնդկահայ կտակներին վերաբերող թղթերը: Ղ. Նալբանդյանը հիշյալ թղթերն ստանալով, քննիչ-հանձնաժողովին տալիս է ստացական

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 54, л. 469.

Հունվարի 13. Տեսակցում է [Անանիա] Սուլթանշահի, Ղ. Նալ բանդյանի եւ ուրիշների հետ

ԵԼԺ, IV, 285

/228  / Հունվարի 18. Նամակ Կ. Հայրապետյանին: Հայտնելով, որ իր եղբոր միջոցով արդեն ուղարկված են հնդկահայ կտակների. գործին վերաբերող պաշտոնական թղթերը, խնդրում է՝ նրան պահ տված գումարը, ինչպես եւ այդ փաստաթղթերը, պահպանել խնամքով՝ մինչեւ իր գործի (դատավարության) ավարտը, որպեսզի կտակի գումարները գործադրվեն Նոր Նախիջեւանի աղքատ բնակչության լուսավորության օգտին: Նալբանդյանն զգուշացնում է Հայրապետյանին, որ չլինի թե խալիբյանականները խարդավանքով յուրացնեն այդ փողը, ինչպես նրանք վարվեցին եկեղեցական գումարների հետ

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 73։
ԵԼԺ, IV, 134-138

Հունվարի 19. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձ նշվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին գրում է, թե Թիֆ լիսում լուր է տարածվել, որ Նալբանդյանն ազատվել է բանտից եւ շրջում է Պետերբուրգում. ապա ավելացնում է, որ իր կարծիքով դա անհիմն զրույց է, քանի որ, եթե այդ ճիշտ լիներ՝ վաղուց հայտնի կլի ներ Նոր Նախիջեւանում եւ Թեոդոսիայում: ՝ 

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.:

Հունվարի 27. Նալբանդյանն ստանում է գրքեր

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունվարի 29. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  Նույն տեղը:

Փետրվարի 1. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ: Բերդի հիշա տակարանում այդ տեսակցությունը համարում է «վերջինը», ըստ երեվույթին, նախազգուշացված լինելով, որ այլեւս տեսակցություններ չեն թույլատրվելու

ԵԼԺ, IV, 285

Փետրվարի 3.   Հ. Խալիբյանը, պատասխանելով Գ. վ. Այվազովսկու հունվարի 19-ի նամակին, որտեղ խոսվում էր Նալբանդյանի ազատվելու վերաբերյալ Թիֆլիսում տարածված լուրերի մասին, գրում է. «Գրեք  /22 9/  վասն Նալպանտին, թե գտյալ է ազատություն, բայց տեղվույս լուրն [է], իբր թե այնքան թեթեւցուցել են [Նալբանդյանի վիճակը], որ ուզեցողքն տեսնելու՝ կարող են գնալու տեսնելու. ասեն թե՝ ազատություն ալ պետք է գտնու. այսքան է մեր գիտցածն»

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

/230  / Փետրվարի 4. Ս. Գ. Սուլթանշահը ցարի անունով խնդրագիր է ներկայացնում Սենատ. նշելով, որ Նալբանդյանին ճանաչում է փոքրուց եւ որ նա իր ազգականն է, խնդրում է իր երաշխավորությամբ եւ անձնական պատասխանատվությամբ ազատել նրան բանտից՝ նախքան դատավճիռը

ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 56, л. 55

Փետրվարի 12. Նալբանդյանին առաջին անգամ կանչում են Սենատ՝ հարցաքննության

ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 56, л. 113.
ԵԼԺ, IV, 285

  Սենատում նրանից ստորագրություն են վերցնում, որ հարցաքննությունը սպառնական-բռնադատական չի եղել, եւ որ նա հաստատում է իր գրավոր ցուցմունքները

  ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 56, л. 116.

  Նույն օրը. Նալբանդյանը բանավոր դիմում է Սենատին՝ իրեն երաշխավորությամբ ազատելու եւ իր ազգականների ու այն անձնավորությունների հետ տեսակցել թույլատրելու մասին, որոնց հետ տեսակ ցել թույլատրված է եղել՝ նախքան իր գործը Սենատ հանձնելը

  ЦГИАМ, ф. ОППС,, 1862, д. 56, л. 119

Նույն օրը. Սենատը որոշում է Նալբանդյանի դիմումն՝ իրեն երաշխավորությամբ ազատելու մասին, նկատի առնել նման գործով մեղադրվողների՝ բանտից ազատվելու (երաշխավորությամբ) հարցեր վճռելու ժամանակ:

  Տեսակցության մասին Սենատը որոշում է հայտնել Ս. Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետին. Սենատը տեսակցություն թույլատրելուն դեմ չէ, եթե այդ չի հակասում բանտի օրենքներին

Նույն տեղը։ 

Փետրվարի 13. Նալբանդյանը Բերդի հիշատակարանում նշում է, որ Սենատը թույլատրել է իրեն տեսակցել ազգականների հետ

ԵԼԺ, IV, 285

Նույն օրը, երեկոյան. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է «Հանրագիտական բառարանի» [«Энцикл. словарь, сост. русскими учен. и писартелями»] 5-րդ հատորը

ԵԼԺ, IV, 141

/231  / Փետրվարի 14. Նամակ Ղ. Նալբանդյանին, հայտնում է, որ նախորդ օրվա երեկոյան ստացել է «Հանրագիտական բառարանի» 5-րդ հատորը. իր ուրախությունն է արտահայտում Ան. Սուլթանշահի՝ Մոսկվայից Պետերբուրգ ժամանելու առթիվ: Խնդրելով շնորհակալություն հայտնել Ան. Սուլթանշահին՝ նրա բժշկական խորհուրդների համար, նշում է, որ բանտային պայմանները հնարավորություն չեն տալիս իր հիվանդության դեմ «հարձակողական գործողությունների» դիմելու, որ առայժմ ինքը կարող է «միմիայն պաշտպանողական դիրք ընդունել»: Խնդրում է նամակ գրել հարազատներին եւ հանգստացնել նրանց: Անկեղծ վիշտ ու ափսոսանք է հայտնում Ֆ. Մ. Ռուդնեւի մահվան առթիվ: Բուռն կարոտ է արտահայտում երաժշտության նկատմամբ, որից զրկված է բանտում. «Երանի ձեզ բոլորիդ, որ հնարավորություն ունեք վայելելու հրաշալի երաժշտության թովիչ հնչյունները. ինչ վերաբերում է՝ ինձ, բացի երբեմնակի իմ մենաստանին հասնող զանգերի տրտում ղողանջից, ահա յոթ ամիս է, ինչ ուրիշ ձայն չեմ լսում»: Կրկին խնդրում է ուղարկել «գրքեր, գրքեր եւ գրքեր», սակայն ուշադիր ընտրություն կատարել, «որպեսզի նրանք կարողանան քիչ թե շատ զբաղեցնել ինձ ու միաժամանակ համապատասխանեն անհրաժեշտ հարցասիրության պահանջներին»: «Վեպերը ձանձրացրել են, իսկ բառարանները զզվանք են առաջացնում»: Խնդրում է իր համար բերել Շլոսսերի եւ Մակոլեի երկերը

  ԵԼԺ, IV, 138-144

Փետրվարի 15. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 16, երեկոյան. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է Լ. Ֆոշեի «Очерки Англии» գիրքը՝ Դեմենտեւի եւ Խլեբնիկովի թարգմանությամբ (Պետերբուրգ, 1862) եւ սկսում է կարդալ

ԵԼԺ, 13, 149

Փետրվարի 17. Նամակ Ղ. Նալբանդյանին. հաղորդում է, որ հնարավորություն է ունեցել դուրս գալու բանտի բակը. «Այսօր հրաշալի եղանակ էր, եւ ես նրանից օգտվեցի 20 րոպե. կարող էի բաց օդում ավելի մնալ, բայց քամի էր ու հետեւելով առաջին, թե՝ «լավից քիչ-քիչ» /232  /վերադարձա բնակավայրս, որպեսզի ավարտեմ դեռեւս առավոտյան սկսած նամակս»:

ԵԼԺ, IV, 153

  Ղ. Նալբանդյանին գրած նույն նամակում հայտնելով, որ ստա ցել է Պարտիզպանական ընկերության եւ Օվսյաննիկովի ցուցակները Sorghum Saccharatum-ի նմուշների հետ, ինչպես եւ Լ. Ֆոշեի «Очерки Англии» գիրքը, դարձյալ հիշեցնում է Շլոսսերի եւ Մակոլեի երկե րի մասին, խնդրում է բերել մի քանի հատոր միասին, «եւ ոչ թե հո մեոպաթիկ չափերով՝ մեկական գրքույկ»: Հանդիմանում է եղբորը՝ նրա նամակում արտահայտված հուսահատական տրամադրության հա մար. հորդորում է իր առողջության վերաբերմամբ հանգիստ լինել. «բոլորովին չեմ կարող պարծենալ նրանով, բայց հուսահատվել դեռ շուտ` է, մանավանդ. որ վաղուց արդեն տառապանքներին սովորել եմ. իմ կյանքի ճանապարհին երբեք վարդեր չեն փթթել... »։ 

Կրկին խնդրում է հանգստացուցիչ նամակ գրել տնեցիներին, թաքցնելով իրենց տեսակցությունների ընդհատվելը, որը «կարող է նրանց շատ վշտացնել»: Ան. Սուլթանշահին որեւէ աշխատանք հանձնարարելու համար խորհուրդ է տալիս առայժմ սպասել. հույս է հայտնում, որ մինչ այդ իր «հորիզոնն էլ կպարզվի» եւ ի վիճակի կլինեն «միասին զբաղվելու կենդանաբանությամբ եւ բուսաբանությամբ, որոնց կարիքը մեր հայրենի գրականության համար այնպես խիստ զգալի է»: Խնդրում է շնորհակալություն հայտնել Ս. Գ. Սուլթանշահին՝ իր նկատմամբ նրա ջերմ վերաբերմունքի համար [նկատի ունի Ս. Գ. Սուլթանշահի դի մումը՝ երաշխավորությամբ իրեն բանտից ազատելու մասին]: Ցավ է՝ հայտնում, որ «մեր «Հյուսիսափայլը» արդեն գոյություն չունի եւ ասպարեզը մնացել է գրական գաճաճներին»

ի Իր կարծիքը հայտնելով Լ. Ֆոշեի գրքի ներածության մասին, անհրաժեշտ է համարում այդ գիրքը «քննարկել մինչեւ ոսկորների ծուծը», սակայն ինքն այժմ ի վիճակի չէ այդ աշխատանքը կա տարելու: Այժմ նամակներն իսկ գրում է ընդմիջումներով, որով հետեւ երկար գրելն անդրադառնում է կրծքի եւ մեջքի վրա: Վրդով մունք է հայտնում բանտային կյանքի դեմ, այն համարելով «կենդանի մահ, ո՛չ ավելին

ԵԼԺ, IV, 144-154

/233/ Փետրվարի 18. Նալբանդյանին դուրս են բերում բանտի բակում «զբոսնելու». «Այսօր հրաշալի եղանակ էր եւ ես դարձյալ դուրս եկա պարտեզ զբոսնելու եւ մնացի երեք քառորդ ժամ»

ԵԼԺ, IV, 157:

Նույն օրը, երեկոյան ժ. 9–ին. Նամակ Ղ. Նալբանդյանին. գրում է. «Վաղուց անհամբեր սպասում եմ թույլտվության տեսակցության համար, որը գեթ մի քանի րոպե մոռացնել է տալիս տաղտկալի իրա կանությունը»: Հայտնում է, թե իր առողջությունն ընդհանուր առմամբ, ոչինչ, բայց փայծաղը անհանգստացնում է: Ուրախ է, որ Ան. Սուլթան շատը հետաքրքրվում է իր հիվանդությամբ՝ պատվիրելով զանազան փրկարար միջոցներ: Այնուհետեւ գրում է, թե դեռեւս զբաղված է Լ. Ֆոշեի գրքով, իսկ Ան. Սուլթանշահի մատնանշած հոդվածը հրեաների մասին [«Հանրագիտական բառարանում»] կկարդա:, 

ԵԼԺ, IV, 151— 160

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 19. «Մեղուն» ցավելով նշում է «Հյուսիսափայլի» հրատարակության դադարելը. դրա պատճառը համարելով՝ ազատախոսության, իրավասիրության եւ անաչառության համար թշնամիներից կրած հալածանքները, «Մեղուն» գրում է. «Կրկին ցավ կզգանք մենք «Հյուսիսափայլի» խափանվելեն. մեկ մը, որ ազգերնիս պիտի զրկվի ստանալե այն վսեմ ու ազատ գաղափարները, որ այս օրագիրը հինգ տարիէ ի վեր թանձր գլուխներու մեջ մտցնել կաշխատեր եւ որք մեր դարու գաղափարներն են. երկրորդ, որ անով կիմանամք, թե ինչպես Պոլսո մեջ, նույնպես ալ Ռուսաստանի մեջ կան այնպիսի հայեր, որ ազգը միշտ տգիտության, նախապաշարմանց ու խավարին մեջ պահել կսիրեն, վասն զի անոնցմով ու անոնց մեջ է, որ միշտ իրենց շահը գտած են ու կգտնեն դեռ այսօր»

«Մեղու», 1863, N189, 53-54

 

Նույն օրը. –Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/234  /Փետրվարի 20, կեսօրից հետո. Ղ. Նալբանդյանի միջոցով ստա նում է Շլոսսերի «Համաշխարհային պատմության» երկրորդ հատորը, Մակոլեի «Անգլիայի պատմության» երկրորդ հատորը եւ Գերվինուսի «XIX դարի պատմության» առաջին պրակը

ԵԼԺ, IV, 163։ է

Նույն օրը, երեկոյան ժ. 9–ին. Նամակ Ղ. Նալբանդյանին. տեղեկացնելով Շլոսսերի, Մակոլեի եւ Գերվինուսի գրքերն ստանալու մասին, եւ այդ առթիվ շնորհակալություն հայտնելով, Նալբանդյանը խնդրում է Շլոսսերն ուղարկել «ո՛չ թե աշխարհի ստեղծագործությունից, այլ Հռոմեական պատմությունից սկսած... Մենք դրական գիտության հետեւողներ ենք եւ մեր ամբողջ ուժը կենտրոնացնում ենք ուսումնասիրելու ա՛յն, ինչ գիտությանը հաստատապես հայտնի է, այլ ո՛չ թե. ենթադրաբար, կամ տարապայմանորեն»: Խոսելով դարձյալ «Հանրագիտական բառարանի» մասին, գտնում է, որ «Եվրոպա» հոդվածում հայերի թիվը նվազեցրած է: Հրեաների մասին անհրաժեշտ է համարում գրել մի ամբողջ ուսումնասիրություն, բայց դա թողնում է «ավելի հարմար ժամանակի, քան այժմս է»:

Հայտնում է, որ առողջությունը վատ չէ: Հավանաբար, եղբոր միջոցով տեղեկացած լինելով արեւմտահայ մամուլում եւ ժողովրդի մեջ իր նկատմամբ արտահայտված ջերմ վերաբերմունքի մասին, գրում է. «Ինչ վերաբերում է հայերի համակրությանը, ինձ մնում է միայն նրանց շնորհակալություն հայտնել. այժմ ուրիշ ոչինչ չեմ կարող հատուցանել»:

Ան. Սուլթանշահին խնդրում է նամակ գրելիս իր կողմից շնորհակալություն հայտնել Ուստիմովիչին եւ Կովայլսկուն՝ իրեն ուղարկած ողջույնի համար: Հիշում է ուսանողական տարիները, իրենց հավաքույթները, պարապմունքներն ու զրույցները:

  Եղբորը խնդրում է՝ տնեցիներին հանգստացուցիչ նամակ գրել եւ, թեեւ տեսակցությունն ընդհատված էր, հայտնել, որ առաջվա նման տեսակցում են

ԵԼԺ, IV, 160-67

Փետրվարի 20. Նալբանդյանի դատական գործի կապակցությամբ Նոր Նախիջեւանում տեղի է ունենում բնակչության բոլոր դասերի ներ կայացուցիչներից հարյուր հոգու «ընդհանուր խուզարկություն» (10 BaIbHblf o6bICK) Նալբանդյանի վարքի մասին: Բոլորը հաստատում են Մագիստրատի նախագահ Դանիել Գարագաշի վկայությունը. «Նախի/235/ջեւանի բնակիչ, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի կանդիդատ Միքայել. Նալբանդյանին ես բավականաչափ լավ ճանաչում եմ որպես իր վարքի բոլոր կողմերով գերազանց անձնավորության. նրա ո՛չ մի վատ արարմունքը երբեք ես չեմ տեսել, եւ դրա համար էլ նրա վարքին միան գամայն հավանություն եմ տալիս, մանավանդ որ նա մեր հասարակու թյան կողմից լիազորված լինելով՝ Նախիջեւանի համար հույժ նշանակալից դրամական արժեք ներկայացնող հնդկական կտակների գործով, իր ազնվությամբ ամբողջովին արդարացրեց հասարակության վստահությունը»

ЦГИАМ, ф. ОППС, д. 57, л. 349-354.

Փետրվարի 21. Նոր Նախիջեւանի հայկական Մագիստրատը նախագահ Դ. Գարագաշի ստորագրությամբ հաստատում է Պետերբուրգի համալսարանից 1860 թ. հունիսի 7-ին Նալբանդյանին կանդիդատի աստիճան շնորհելու վկայականը, որ պահանջվել էր դատավարության կազպակցությամբ

  ԵԼԺ, IV, 313–314:

  Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Փետրվարի 22. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

Նույն տեղը:

Փետրվարի 24. Նամակ Ղ. Նալբանդյանին: Եղբոր նամակից տե ղեկանալով Բոքլի «Քաղաքակրթության պատմությունն» ուղարկելու մտադրության մասին, հայտնում է իր գոհունակությունը: Գրում է, որ նամակի հետ վերադարձնում է Գերվինուսը («XIX դարի պատմության» առաջին պրակը) եւ «Հանրագիտական բառարանը»: «Մակոլեյը վերջացնելու վրա եմ, այնուհետեւ կսկսեմ Շլոսսերը եւ ապա նորից Ֆոշեն: Մակոլեյն իր մշտական հումորով ինձ մեծ հաճույք է պատճառում: Գերվինուսն առայժմ լուրջ գրող է, չգիտեմ ինչ կլինի հետագայում»: Գրում է, որ ինքը գրքերը ո՛չ թե սոսկ կարդում է, «այլ ուսումնասիրում՝ վերլուծական եւ քննադատական տեսակետից: Դրանք (այդ գրքերը) շատ բան չեն տալիս ինձ, բայց գիտության մեջ չպետք է արհամարհել եւ շատ քիչը, մանավանդ որ ես ուրիշ զբաղմունք չունեմ»: Հայտնում է իր բուռն ցանկությունը, որպեսզի Ան. Սուլթանշահը չմեկնի Մոսկվա, այլ մնա Պետերբուրգում, որովհետեւ նրանից է տեղեկություն/236/ներ ստանում այն շրջանից, ուր մի ժամանակ ինքն ապրել է. նրանից է առնում ընկերների եւ ազգականների կարոտը

Հարազատներին եւ բարեկամներին չվհատեցնելու համար հույս է հայտնում, որ իր գործը բարեհաջող վախճան կունենա, եւ կազատվի բանտից. այդ իմաստով կրկնում է Վ. Հյուգոյի «Ռյուի Բլազ» դրամայի հերոսներից մեկի՝ Դոն-Չեզար դե Բազանի խոսքերը. «Աշխարհում ամեն ինչ չափ ունի, ամեն ինչ վախճան ունի» /237/ Խնդրում է նորություններ հաղորդել Մոսկվայի թատերական աշ խարհից

  ԵԼԺ, IV, 167-173 :

Փետրվարի 25. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Փետրվարի 27.   Հ. Խալիբյանը, Գ. Խաթրանյանի նամակի հիման վրա, Գ. վ. Այվազովսկուն հայտնում է, թե փետրվարի 20-ին Նոր Նախի ջեւանի ժանդարմային պաշտոնյայի ներկայությամբ «ընդհանուր խու զարկություն» է եղել (noBaJIbHbIq o65Ick) եւ որ այդ հրամանը Պետեր բուրգից է տրված: Այնուհետեւ տեղեկացնելով, թե «Հայտնի մարդոցմեն մեկին ձայն տված չեն» եւ 106 հոգի «ատաբրիդ» արել են, վախ է արտահայտում, որ «իհարկե» այնուհետեւ կարձակվի [Նալբանդյանը], թեեւ այս մասին ես մերոնց գրեցի, բայց ոչինչ շահ»

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 28. Կալկաթայի «Եղբայրասեր» տասնօրյա թերթը խմբագրական ընդարձակ հոդված է տպագրում Նալբանդյանի ձերբակալության առթիվ. հոդվածագիրը ջերմ, հուզիչ տողերով դիմում է Նալբանդյանին, արտահայտելով հնդկահայերի խոր սերն ու համար կըրանքը նրա նկատմամբ

  «Իցիւ թէ չէր եկեալ քո աստ ի Հնդիկս, ազգասէր եւ ի վերայ ազգին անձնագիրդ Նալ բանդեանց, քանզի յայնժամ ոչ ճանաչելով զքեզ եւ ոչ գիտելով զչափ տաղանդոյդ եւ զազգասէր եռանդեանդ՝ սակաւ ինչ թուէր յաչս մեր կորուստ անգին ազգայնոյդ, որոյ վասն զարդիս այսքան ցաւագնիմք: Ամենայն հնդկահայ, որոյ բախտաւոր է եղեալ ծա նօթանալ ընդ քեզ եւ խօսակից ընդ քեզ լինել, մինչ աստ՝ առ մեզ էիր, ձեռս ի վեր առ բարձեալն Համբարձեալ անդադար աղօթէ վասն ազատութեան հայրենասէր դիւցազինդ, դիւցազն, այո՛ , եւ արժան իսկ ես այսմ վերստառութեան, վասն զի կորստեամբ անձին Քո գնեցեր զայս անուն, որպէս եւ մարգարէաբար ասացեալ էիր յերկտողիդ, թե՝ «Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը եւ նպատակը: Եվ այս նպատակին հասանելու համար չէ՞ պիտո՝ ընկրկինք ո՛չ բանտի եւ ո՛չ ա քսորի առաջեւ, ո՛չ միայն բանիվ եւ գրչով, այլեւ զենքով եւ արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը եւ մինչեւ այժմ քարոզած ազատությունը նվիրել եւ սրբել մեր արյունով»

/238/ «Այո՛, շարունակում է հոդվածագիրը, չընկրկեցար եւ զոհ եղեր անձնանուէր վասն ազգիդ:

Թէ ուր ես՝ չգիտեմք. յամենայն լրագիրս ազզիս որք առաքեն աստ՝ որոնեալ վասն քո՝ ո՛չ կարեմք գտանել զլուր ինչ զքէն: Ո՜վ, լուր ազատութեանդ ի մագլաց անպարտելի արծուոյն քանիո՛ն լինի պատճառը ցնծութեան Հնդկաբնակ հայոցս»

Այնուհետեւ համառոտակի ծանոթացնում է Նալբանդյանի գրական-հրապարակախոսական գործունեության հետ՝ «Հյուսիսափայլի» էջերում եւ նշում, որ նա իր «ազատ եւ աներկիւղ գրվածովք», խոցում էր իր ոխերիմ թշնամիների սիրտը՝ «առավել... քան զսուր երկսայրի»: Ապա, նշելով Նալբանդյանի ծառայությունը հնդկահայ կտակների գումարները ձեռք բերելու գործում՝ «ազգի աղքատ մանուկների համար» դպրոց հիմնելու նպատակով, հոդվածագիրը շարունակում է. «Թէ զի՞նչ է կարծեցեալ յանցանք նորա, ո՞վ նորա դատախազ, եւ ո՞ւր եւ յի՞նչ վիճակի գտանի նա այժմ, ամենեւին անյայտ է ի մէնջ, եւ կարօտիմք հեռաւոր եղբարց մերոց ծանօթութեան, սակայն որչափ եւ կարեմք մակաբերել ի գրուածոց նորա, որք առ մեզ առ այժմ գտանին, Ազատութիւն երեւի լինել միայն նորա հանցանքն եւ հոգեւորա կանքն դատախազ, իսկ կառաւարութիւն ռուսաց կազմ եւ պատրաստ առաքել ի Սիբիրիայ զամենեսեան, որք համարձակեն կոչել զանձինս հայրենասէրք եւ բարեկամք Ազատութեան: :

Ե՛րթ, ե՛րթ, Նոր Վարդանը Հայաստան աշխարհի, ուրանօր առաջնորդէ քեզ ճակա տագիրն: Թէ արեւակէզ ջերմութիւն Հնդկաստան աշխարհիս, ո՛չ կարաց խամրեցուցանել զծաղիկ աiզգասիրութեանդ, անշուշտ եւ այժմ ցրտասառոյց ձմերունք Սիբիրիոյ, եթէ անդ իցես դժբախտաբար, ո՛չ կարեն հովացուցանել զհնոց սիրոյդ, որ ի մանկութենէ հետէ երեւի լինել վառ բորբոքեալ ի սրտիդ:

Ո՛չ ժամանակ եւ ո՛չ իսկ մահ կարէ բառնալ զյիշատակ քոյ ի մէնջ. որդի ի հօրէ լուեալ զանուն պատուելւոյդ, հաղորդէ զայն հետագայից իւրոց խորին տրտմութեամբ, այն ինչ անուանք թշնամեացդ անհետացեալ կորնչին ընդ թշուառ եւ անձնանախատ կե նաց իւրեանց ի հավիտենական մոռացութեան»

«Եղբայրասեր», 1863, NN 33-36, 265-296

Մարտի 2. Նամակ Ղ. Նալբանդյանին. հայտնում է, որ Մակոլեի 3-րդ հատորը («Անգլիայի պատմությունը») եւ Բոքլի «Քաղաքակրթու թյան պատմությունը» ստացել է: Խնդրում է ուղարկել Շլոսսերի «XVIII դարի պատմությունը» եւ Գերվինուսի «XIX դարի պատմության» շարունակությունը (2-րդ հատորը): Գրում է, որ արդեն «ութ ամիս գիշեր-ցերեկ» կարդում է եւ որ դա իր միակ զբաղմունքն է, «որից ոչ մի կերպ չի կարելի հրաժարվել»: Մոտալուտ տեսակցության հույս չի հայտնում: Ավելացնում է, որ առողջությունը գնալով վատանում է, օրգանիզմն ան ընդհատ հիվանդագին վիճակում է

ԵԼԺ, 10, 173— 180

/239  / Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 4. Սենալտը մերժում է Ս. Գ. Սուլթանշահի խնդիրը՝ Նալբանդյանին երաշխավորությամբ ազատելու մասին եւ որոշում է նրան, մինչեւ դատական գործի ավարտը, թողնել Պետրոպավլովյան բերդում, եւ այս մասին հայտնել Ս. Գ. Սուլթանշահին՝ Ս. Պետերբուրգի գենե րալ-նահանգապետի միջոցով

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 56, л. 342-343.

Մարտ 5. - Տեսակցում է եղբոր՝ Ղ. Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

ԵԼԺ, IV, 285

Մարտի 6. Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետը տեղեկացնում է Սենատին, որ Նալբանդյանին թույլատրվել է տեսակ ցել միայն հարազատների հետ

  ЦГИАМ, ф. ОППС,, 1863, д. 57, л. 2.
М. Лемке, Очерки освободительного движения, 174

Մարտի 7. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 13. Նամակ եղբորը՝ Ղ. Նալբանդյանին. նամակը, ըստ երեւույթին, հասցեատիրոջը չի հանձնվում: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 285

Մարտի 17. Մարտի 13-ի նամակի պատասխանը չստանալով, Նալբանդյանը կրկին գրում է եղբորը: Չի պահպանվել:

Նույն տեղը:

Մարտի 20. Կալկաթայի «Եղբայրասեր» թերթը հատվածներ է արտատպում «Երկու տողից». «Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու... » բառերից մինչեւ «... ձանձրալի է մի ըստ միոջէ թվել»

  ԵԼԺ, 111, 23 24

/240  / Նույն համարում, «Հյուսիսափայլի» 1859 թ. 9-րդ ամսատետրակից, արտատպված է «Հիշատակարանի» հետեւյալ հատվածը՝ «Ուր չկա մտքի եւ բանականության ազատություն... » բառերից մինչեւ «Ազատություն» բանաստեղծությունը ներառյալ

  «Եղբայրասեր», 1863, N 35, 292-293:
Հմմտ. ԵԼԺ, 1, 441-442:

Մարտի 21. Մարտի 13-ի եւ 17-ի նամակների պատասխանը չստանալով, վերստին կրկնում է նամակը: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 285:

Նույն օրը. Բերդի պարետային վարչությունից հայտնում են, որ դարձյալ դադարեցված է տեսակցությունն ազգականների հետ, եւ «վերստին խնդրվում է թույլտվություն»

Նույն տեղը:

Մարտի 22. Մարտի 9. Ի. Ս. Տուրգենեւը Փարիզից, ռուսական դեսպանի մի ջոցով ուղարկում է իր գրավոր ցուցմունքները քննիչ-հանձնաժողովին. հաստատելով, որ «Նալբանդովի բոլոր ցուցմունքները միանգամայն ճշմարիտ են», Տուրգենեւը՝ գրում է. «Հենց նույն [1862] մայիս ամսում եւ հենց նույն առիթով ես Փարիզում ծանոթացա պ. Նալբանդովին, տեսնվեցի նրա ետ 3-4 անգամ, իսկ խոսել եմ նրա հետ բացառապես Բակունինի կնոջը Սիբիրից Տվերի նահանգը տեղափոխելու միջոցների մասին»

М. Лемке, Очерки освободительного движения, 162-163.
ԵԼԺ, III, 435-436։

Մարտի 24. Նամակ եղբորը՝ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 285:

Մարտի 27. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել:: 

Նույն տեղը:

Նույն օրը. Խնդրում է բերդի պարետային վարչությունից, որ իրեն թույլ տան տեսակցելու եղբոր հետ՝ գոնե զատկին: ՝ 

ԵԼԺ, IV, 181:

Մարտի 29. Ղ. Նալբանդյանին գրած նամակում իր ուրախությունն է հայտնում, որ տանը բոլորն էլ ողջ-առողջ են: Գրում է, թե երրորդ օրն է, ինչ բերդի պարետային վարչությունից խնդրել է թույլտվություն եղբոր հետ տեսակցելու, բայց պատասխանը դեռ չի ստացել: Նաեւ /241/ հայտնում է, որ շատ ուրախ է Ան. Սուլթանշահի գալով, չնայած միեւնույն է՝ նրան չի տեսնելու

ԵԼԺ, IV, 180-82

Մարտի 30, առավոտյան ժ. 7–ին. Նույն նամակում ավելացնում է, թե եղբորից սպասած նամակը չստանալով, վերջացնում է

Նույն տեղը։

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով Հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 1. Սկսում է գրել «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» աշխատությունը: Այդ մասին բերդի Հիշատակարանում, ապրիլի 3-ին, նշում է. «Ժողովրդական քերականության վերա սկսեցի աշխատել ապրիլի 1-ից»

  ԵԼԺ, 19, 285:

Նույն օրը. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ «այլոց» (?) հետ

Նույն տեղը:

Ապրիլի 4. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 6. Ս. Գ. Սուլթանշահի միջոցով ստանում է գրքեր: ` 

ԵԼԺ, IV, 182:

Ապրիլի 7. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է երկու նամակ, գրված ապրիլի 4-ին եւ 6-ին, որոնցից մեկի մեջ Ան. Սուլթանշահը Նալբանդյանի բարեկամների եւ ծանոթների մասին շատ հետաքրքրա կան տեղեկություններ է հաղորդում, մասնավորապես Մարիա Նիկոլաեւնա Պանովայի մասին, որն իր անկեղծ զգացմունքներն է արտա հայտել Նալբանդյանի նկատմամբ: Նույն նամակում Ան. Սուլթանշահը տեղեկություններ է հաղորդում ամերիկացի միսիոներ Բարտոլդի՝ Թուրքիայի հայ բողոքականների մասին տպագրած հոդվածի վերաբերյալ

ԵԼԺ, IV, 186-187

Ապրիլի 8. Նամակ Ղ. Նալբանդյանին: Շնորհակալություն հայտ նելով Ս. Գ. Սուլթանշահի ուղարկած գրքերի եւ Ան. Սուլթանշահի հա ղորդած տեղեկությունների համար, Նալբանդյանն իր վիճակով մտա/242  /հոգված հարազատներին ու բարեկամներին հուսադրում է. «Պետք է հուսալ, որ մռայլ օրը հավետ այդպես չի մնա. ամպերը կանցնեն, գար նանային հովը կփչի եւ արեւը կծագի՝ լուսավորելու եւ ջերմացնելու մռայլ եւ սառն դեմքերը՝ հոգնած երկար ժամանակ տանջանքի լծի տակ համբերելուց»:

Անդրադառնալով Ան. Սուլթանշահի տեղեկություններին պաստող Բարտոլդի մասին, Նալբանդյանը մերկացնում է արեւմտյան միսիոներ ների քարոզչական գործունեության հետին նպատակները Թուրքիայում եւ Հայաստանում. «Հայերը Թյուրքիայում բոլորովին անպաշտպան են: Անգլիական եւ ֆրանսիական կառավարություններն այդ հանգամանքը գործադրում են իրենց օգտին»

Այնուհետեւ Նալբանդյանը գրում է, որ ինքն առողջ է եւ բավական լուրջ պարապում է (ապրիլի 1-ից սկսած «Ժողովրդական քերակայնու թյան» վրա): Նամակի շարունակության մեջ նա շարադրում է իր այդ աշխատության (որին այստեղ տալիս է «Մեր լեզվի արմատական բա րեփոխության փորձ» վերնագիրը) հիմնական բովանդակությունը. «Շարադրել հնի քայքայման եւ նորի կազմավորման ընթացքը... շարա դրել նոր լեզվի համեմատական քերականությունը: Դրանից հետո գրել (հենց այստեղ) քերականության փորձ, որպես ձեռնարկ այն բոլոր դպրոցների համար, որտեղ լսվում է հայերեն խոսքը»: Նալբանդյանը գրում է, որ դա լինելու է իր հիմնական զբաղմունքը, որին նվիրելու է իր բոլոր ուժերը եւ իր ծրագիրը կկատարի, եթե մահը չխանգարի: Եվ ավելացնում է, որ բանտից ազատվելուց հետո էլ նվիրվելու է միայն այդ աշխատանքին եւ մինչեւ չավարտի՝ ուրիշ ոչ մի տող չի գրելու, «բացի, իհարկե, քննադատությունից եւ ինձ վերա եղած հարձակումների պատասխաններից, որոնց ես դեռ չեմ պատասխանել: Ես պարտքի տակ եմ»

  ԵԼԺ, IV, 182-1902

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նույն օրը. Տեղի է ունենում Նոր Նախիջեւանի հասարակական ժո ղովը, ուր հասարակությունն իր գոհունակությունն ու երախտագիտությունն է արտահայտում Նալբանդյանի նկատմամբ՝ Հնդկահայ կտակների գործը հաջողությամբ գլուխ բերելու համար: ՝ 

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 580, թթ. 55-57

/243  / Ապրիլի 9. Նալբանդյանը տեսակցում է եղբոր (Ղազարոսի) եւ Հովհաննեսի [Սահրատյանի] հետ

  ԵԼԺ, IV, 285

Մինչեւ ապրիլի 11. Խնդրում է եղբորը՝ Ղ. Նալբանդյանին, իր համար ձեռք բերել Գ. Ախվերդյանի հրատարակած Սայաթ-Նովայի երգերը

ԵԼԺ, 17, 193-194

Ապրիլի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Հայտնում է, որ եղբայրն իրեն սխալ է հասկացել եւ Սայաթ-Նովայի փոխարեն ուղարկել է Սեյադի (Պետրոս Մադաթյանի) երգերը: Խնդրում է՝ ծանոթներից ձեռք բերել եւ ուղարկել իրեն «Սոս եւ Վարդիթերը» եւ «Վերք Հայաստանին», որ իրեն չափազանց կուրախացներ: Ավելացնում է, որ իրեն հարկավոր են էլի մի քանի գրքեր ու բառարաններ, բայց այդ մասին այժմ ոչինչ չի գրում, հույս ունենալով, որ եղբորը թերեւս կհաջողվի երաշխավորու թյամբ իրեն դուրս բերել բանտից: Նալբանդյանը նշում է, որ «ընդհանրապես դեռ շատ սակավ են» իր նոր ձեռնարկության («Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ») համար անհրաժեշտ նյութերը: Այնուհետեւ, Նալբանդյանը հիմնավորում է աշխարհաբարի պատմական իրավունքը, հերքելով հակառակորդների հայացքները գրաբարի «գեղեցկության» եւ «մշակվածության» վերաբերյալ: Խնդրում է իր ողջույնը հայտնել բարեկամներին եւ չմոռանալ «Սոս եւ Վարդիթերն» ու «Վերք Հայաստանին»

ԵԼԺ, IV, 190-196։ 

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 285

Ապրիլի 14. Նամակ Ղ. Նալբանդյանին: Նամակում Ան. Սուլթանշահի հաղորդած տեղեկությունների մասին գրում է, թե իրեն շատ Հետաքրքրական կլինի մի օր կարդալ նրա մատնանշած հոդվածները «Կռունկ» ամսագրում, իսկ Տարոնի բարբառի մասին Գ. Ախվերդյանի ար տահայտած կարծիքի առթիվ հայտնում է իր տեսակետը, թե նոր լեզուն (աշխարհաբարը) ի՛նչ չափով եւ ինպե՛ս պետք է օգտվի բարբառներից՝ չստրկանալով եւ չենթարկվելով նրանցից եւ ո՛չ մեկին. «Միեւնույն պատմական պատճառը, որ հարկադրել է ժողովրդին թողնել հին ձեւը՝ կհարկադրի նրան չենթարկվել բացարձակորեն որեւէ բարբառի ձեւերին»: Ընդհան/244/րապես, նամակում Նալբանդյանը խտացրած ձեւով շարադրում է աշխարհաբարի մշակման սկզբունքները՝ շարունակելով նախորդ (ապրիլի 12-ի) նամակում արծարծած մտքերը: Վերջում հայտնում է իր նոր ծրագիրը. «Ես նյութեր եմ պատրաստում ֆիզիկո-ֆիլոլոգիական, պատմա-աշխարհագրական մի մեծ աշխատության ներածության համար, մի բան, որ դեռ եւս բոլորովին չէ եղել... բայց այդ նյութերն ինձ մոտ դեռեւս բաժան-բաժան են, որովհետեւ գրում եմ յուրաքանչյուր թեզի մասին առանձին: Այստեղ այդ նյութերն ընդհանրացնել չեմ կարող եւ հնարավոր է: չէ՝ նախքան աշխատանքն ավարտելը եւ նախքան իմ ազատվելը»

ԵԼԺ, IV, 196-204

Ապրիլի 15. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 16. Տեսակցում է եղբոր՝ Ղ. Նալբանդյանի, Ան. Սուլթանշահի, Ստ. Նազարյանի եւ Լ. [Խաֆաֆյանի] հետ (ԵԼԺ, IV, 285): Այս տեսակցության մասին Ստ. Նազարյանը 1864 թ. մարտի 2-ին Մատթեոս Վեհապետյանին ուղղած նամակում գրում է. «Անցյալ տարին ես Պետերբուրգում լինելով, երես առ երես հադիպեցանք միմյանց. քաղցր տեսություն արդարեւ. բայց ի՞նչ օգուտ նորան, եւ ի՜նչ մխիթարություն ինձ. ես չկարողացա տալ նորան բաժին իմ ազատությունից, բացի մի քանի չոր ու ցամաք բարեկամական եւ ցավակցական խոսքից. հարյուրակնյա պահապանը ներկա էր, խոսվածքն եւս ռուսերեն»

«Արձագանք», 1896, N 123

Նույն օրը. Սենատը հարցաքննում է Ալբերտինիին. այն հարցին, թե ինչի՞ վրա է հիմնված նրա կարծիքը, որ Նալբանդյանը լիովին վայելում է Լոնդոնի ռուսների հարգանքը, Ալբերտինին պատասխանում  է. Լոնդոնում ապրող ռուսները, այն է՝ Մարտյանովը, Կովալեւսկին, Ֆրիկը նրա (Նալբանդյանի) մասին միշտ արտահայտվում էին լիակատար հարգանքով եւ երախտագիտությամբ: , 

  ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 57, л. 267–268.
Հմմտ. M. Лемке,   Очерки освободительного движения, 176.

Ապրիլի 18, երեկոյան. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է Հ. Բոքլի «Ագլիայի քաղաքակրթության պատմությունը» գրքի առաջին  /245  / հատորի առաջին մասը (1863, Պետերբուրգ) Կ. Բեստյուժեւ-Ռյումինի թարգմանությամբ

ԵԼԺ, IV, 207:

Ապրիլի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Հայտնում է, որ ստացել է Բոքլի «Անգլիայի քաղաքակրթության պատմության» առաջին հատորի առաջին մասը, բայց այդ մասն արդեն կարդացել է նախկին հրատարակությամբ (թարգմ. Բույնիցկու): Հիշեցնելով, որ մոտ օրերս լույս կտեսնի Իլենկովի «Տեխնիկական քիմիայի» երկրորդ հատորը, խնդրում է ստանալիս կազմել տալ ճիշտ այնպես, ինչպես կազմված է առաջին հատորը:

Մտահոգություն է արտահայտում Գրիգոր (Գրիշա) Ալաջալյանի վիճակի նկատմամբ, խնդրում է, որ Ան. Սուլթանշահը «իր ամբողջ ուժը, ամբողջ փորձառությունը» գործադրի, «որպեսզի նրան դուրս բերի արժանավայել ուղու վրա, որպեսզի ստիպի նրան աշխատել եւ կանդիդատի քննություն տալ ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետի համար»: Ավելացնում է. «եթե նրան [Ան. Սուլթանշահին] այդ գործը հաջողվի, ապա նա ինձ մեծագույն ծառայություն մատուցած կլինի, դեռ չեմ ասում, որ նա փրկած կլինի մի խորտակվող մարդուն

  Հայտնում է, որ «մեծ բավականությամբ» տեսնվել է (ապրիլի 16-ին) «մեր հարգելի, հավետ ազնիվ բարեկամ պարոն Նազարյանցի հետ»

ԵԼԺ, IV, 204–209։

Ապրիլի 22. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 285:

Ապրիլի 23. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Ապրիլի 25. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Կ. Եզյանի հետ

  ԵԼԺ, IV, 285:

Ապրիլի 28. Նամակներ Ղ. Նալբանդյանին եւ հարազատներին: Չեն պահպանվել

Նույն տեղը։

Ապրիլի 29. Նալբանդյանի նամակները Սորոկինի միջոցով հանձնվում են եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/247  / Ապրիլի 30. Նալբանդյանը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը կարդալիս գրքի լուսանցքում նշում է իր դիտողությունները: Վեպի առաջին հրատարակության (1858) 221-րդ էջում ցույց տալով Մոսիի հոր մասին Աբովյանի աչքից վրիպած հակասությունը, դիտում է. «Իհարկե, անուշադրություն է Աբովյանի կողմից. նրա սիրտը կրակ է ընկած, էլ որտե՞ղ նրա աչքին կգային այսպիսի հակասությունք. մնաց որ՝ իրանից հետո էլ տպված գործը, գուցե թե ինքը տպեր՝ սրբագրեր այս եւ ուրիշ մի քանիսը»:

  Իսկ գրքի վերջին մաքուր թերթի վրա Նալբանդյանը նշել է «Վերքի» այն էջերը, որտեղից գրաքննությունը հանել է հոգեւորականների եւ գյուղի իշխանության (տանուտերի) դեմ ուղղված երգիծական սուր նկարագրությունները: «Այս գրքի բաց թողած տեղերը, երեսի համարով, եր. 15, 16, 17, 19, 33, 34, 39, 43, bis, նայելով բովանդակության, բացի 39 երեսից, մնացած չտպվածքը բոլորը կղերի պատճառով է. իսկ 39 եր. պատշաճի պատճառով, ինչպես կարելի է կարծել

Եր. 177, բաց թողած, երեւի քաղաքական պատճառով»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., N 1231382

Նալբանդյանի նշած՝ «Վերքի» 1858 թ. 15, 16, 17, 19, 33, 34, 39, 43 եւ 177 էջերը հմմտ. Աբովյանի ԵԼԺ III հատորի 9, 10–11, 12-14, 24, 25, 29, 31–32 եւ 122 էջերի հետ

  Նույն օրը. «Մեղուն» խորին զայրույթով դատապարտում է հայ ռեակցիոներներին, եւ հատկապես Գ. վ. Այվազովսկուն՝ Նալբանդյանի ձերբակալությունը համարելով նրանց դավադրությունների հետեւանքը. «Դեռ այս տարի այն սեւադեմ Ատրոպեն (ակնարկում է Գ. վ. Այվազովսկուն], այն կույր տգիտությունը լրբաբար հարձակեցավ այն լու սատու ջահին` Մ. Նալբանդյանցին վրա եւ մակաբույր թույներ ժայթքելով, եւ՛ զանի ի չիք դարձուցանել ջանաց. զանի սեւ զրպարտություններով խավարասեր եւ մարդախոշոր բռնության մատնեց, ուր այն վսեմ գրիչը լռության դատապարտվեցավ ամիսներով՝ ի տրտմություն ճշմարիտ հայոց»:

Այնուհետեւ, «Մեղուն», հիմնվելով Ռուսաստանից ստացած նամակների վրա, հաղորդում է Նալբանդյանի ազատության լուրը, որ միմիայն նրա համախոհների եւ բարեկամների բաղձանքն էր. «... Ան/248/տեղեն եկած նամակներեն կիմանանք, եւ ուրախությամբ սրտի կավետենք ճշմարտասեր ազգայինները, որ վերջապես արդարությունը յուր վսեմ ու անընկճելի գլուխը բարձրացնելով, անմեղ Նալբանդյանցին ապաշխարանաց քողը պատռեր եւ դուրս հաներ է զանի՝ համոթ յուր սուտ զրպարտչաց»

«Մեղու», 1863, N 197, 113-115

Մայիսի 1. Նամակ Ղ. Նալբանդյանին: Պատասխանելով Ան. Սուլթանշահի նամակին, Նալբանդյանն իր ուրախությունն է հայտնում Կենդանաբանական այգու բացման առթիվ, ընդգծելով, որ՝ «Նրա հիմքում ընկած է գործնական նպատակ, որը զարմանալիորեն գիտությունը մոտեցնում է հասարակությանը եւ ընդհակառակն»: Նշելով, որ «բնության ուսումնասիրությունը՝ սոցիալական տեսակետից մեծ նշանակություն ունի», Նալբանդյանը Ան. Սուլթանշահի համար գործունեու թյան մի ամբողջ ծրագիր է առաջարկում, խորհուրդ տալով սոսկ բժշկության սահմաններից դուրս գալ եւ պարապել գիտություններով: Իր ուրախությունն է հայտնում, որ Անանիային զբաղեցնում է սաղմնաբանությունը. առաջարկում է զբաղվել այդ գիտությամբ, ցանկություն հայտնելով, որ ինքն էլ, առաջին հնարավոր դեպքում, պիտի զբաղվի սաղմնաբա նությամբ: Ան. Սուլթանշահին խորհուրդ է տալիս ուսումնասիրել արհեստականորեն ձկներ բազմացնելու խնդիրը. նրա ուշադրությունն է հրավի րում նաեւ «Coccinella» ընտանիքին պատկանող որդերի պատմության ու սումնասիրության վրա, նշելով, որ դա գործնական նշանակություն ունի Հայաստանի համար: Կարեւոր է համարում «Արարատյան դաշտի հայ շինականների բարբառով մի փոքրիկ բրոշյուր հրատարակել եւ սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է աճեցնել որդերը, իսկ դա կարեւոր բան է այն տեղի աղքատ շինականների համար»: Մի քանի առաջադրանքներ եւս տալով Ան. Սուլթանշահին, Նալբանդյանը նկատում է. «Թող արիստոկրատ ները ձեռքերը ծալած նստեն, իսկ մենք կոչված ենք աշխատելու»: Հայտնում է, որ ինքը շարունակում է աշխատել աշխարհաբարի քե րականության վրա, որը, թեեւ դանդաղ, բայց առաջ է գնում

  ԵԼԺ, IV, 209-216:

[Մայիսի 2–հունիսի 2]. Նալբանդյանը տառապում է ռեւմատիզմով եւ ընդհատում է պարապմունքը «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» աշխատության վրա. «Ամբողջ մայիսը համարյա զուր անցավ գարշելի ռեւմատիզմի պատճառով, որովհետեւ ոչ մի դեպքում  /249  / հնարավոր չէր մարդու պես նստել եւ աշխատել քիչ թե շատ կռացած. ստիպված էի շիփշիտակ նստել, կարծես օխլով կուլ տված լինեի»

ԵԼԺ, IV, 220։ 

Մայիսի 3. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մ. Ալամխանյանի, Մարիա Աֆանասեւնայի (?) եւ Մագդաղինեի (?) հետ

ԵԼԺ, IV, 286:

Մայիսի 7. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մայիսի 8. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում   է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

  Նույն օրը. «Պեգասյան թռչնիկ» թերթը «Ուրախառիթ լուր մը». վերնագրով «Մեղվից» արտատպում է Նալբանդյանի ազատության Հնարովի լուրը

«Պեգասյան թռչնիկ», 1863, 4 9, 65։ 

Մայիսի 9. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է եւ սկսում կարդալ Հ. Բոքլի «Անգլիայի քաղաքակրթության պատմությունը» գրքի երկրորդ մասը

  ԵԼԺ, IV, 286։ 

Մայիսի 10. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Հովհաննեսի (Սահրատյան) եւ Աճեմյանի հետ

Նույն տեղը:

  Մայիսի 13. Նամակ է ստանում Ան. Սուլթանշահից: Չի պահպանվել

Նույն տեղը:

  9 Մայիսի 19. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մայիսի 20. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի եւ տեր Մատթեոսի (?) հետ

ԵԼԺ, IV, 286։ 

/250  / Մայիսի 23. Նամակներ Ղ. եւ Ս. Նալբանդյաններին: Չեն պահպանվել

  Նույն տեղը:

Մայիսի 30. –Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունիսի 3. Շարունակում է գրել մոտ մեկ ամիս տեւած հիվանդության (ռեւմատիզմի պատճառով ընդհատված «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» ուսումնասիրությունը

ԵԼԺ, IV, 220:

  Նույն օրը. Տեսակցում է եղբայրների հետ

  ԵԼԺ, IV, 286:

Հունիսի 6. Նամակ Ղ. Նալբանդյանին եւ Ան. Սուլթանշահին: Հայտնում է, որ անիծված ռեւմատիզմը համարյա մի ամիս իրեն տանջելուց հետո, որի պատճառով ամբողջ մայիսը համարյա զուր անցավ, արդեն թուլացել է, եւ չորրորդ օրն է, ինչ ինքը կրկին սկսել է պարապել «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» աշխատության վրա: Սակայն նշում է, որ մի քանի օրից հետո ստիպված կլինի կանգ առնել, որովհետեւ անհրաժեշտ գրքեր ու նյութեր ձեռքի տակ չունի: Մինչեւ այժմ գրել է մոտ 15 տպագրական թերթ, որը հազիվ կազմի ներածության կեսը եւ քերականության քառորդը, մինչդեռ ամբողջ աշխատությունը, իր ծրագրի համաձայն, 30— 35 տպագրական թեր թից պակաս չի լինելու

Խնդրում է ողջույններ հաղորդել Կովայլսկուն եւ Ուստիմովիչին, եւ առաջինին շնորհավորել դիսերտացիայի համար: Խնդրում է հաճախակի գրել. գանգատվում է գրքի պակասությունից եւ շնորհակալություն է հայտնում Ս. Գ. Սուլթանշահին Բոկի՝ «Առո՛ղջ եղեք» գրքի համար

  ԵԼԺ, IV, 216-221:

Հունիսի 12. «Փարիզ» թերթը Նալբանդյանին Պետրոպավլովյան բերդում տեսած մի անձնավորության (?) տված տեղեկությունների հիման վրա, մանրամասնություններ է հաղորդում նրա վիճակի մասին. «Իբր ականատես անձի մը մեզի հաղորդած տեղեկութենեն կիմանամք, թե պ. Նալբանդյանը ամենայն զգուշությամբ կպահվի ամրոցի մը մեջ Նեւա գետին կղզիներեն մեկին վրա Փեթրպուրկի մոտը... Յուր եղբայրը շաբաթը մեկ կամ երկու անգամ կրնա քովն երթալ ու տեսնվիլ: Օթե/251/վանը ցամաք է, միայն՝ ինչպես կերեւի կալանավորին երեսի գույնեն, անոր շարժողության ընթացքը բավականին նեղ պիտի լինի, քանզի շատ նիհարած է մարմնով, թեպետ հոգով միշտ քաջ ու արի... Լուր կա, թե երկու ամիսե հետո (հունիսի վերջերը) դեպի լավը վճռվի անոր վիճակը, որուն կցանկամք ի բոլոր սրտե»

«Փարիզ», 1863, N 93։

Հունիսի 13. Նամակներ Ղ. Նալբանդյանին, ՝ ծնողներին եւ Մ. Վե հապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 286

Հունիսի 17. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի եւ Միքայել Տեր-Գրիգորյանի հետ

  Նույն տեղը:

Հունիսի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Հունիսի 20. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/252  / Հունիսի 24. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Լ. Ի. (Խաֆաֆյան) եւ Հովհաննեսի (Սահրատյան) հետ

ԵԼԺ, IV, 287:

Հունիսի 27. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: ։ 

Նույն տեղը:

Հունիսի 28. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը նվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

  Հունիսի 29, 30. Բերդի հիշատակարանում նշում է առողջության բարելավումը՝ նախորդ օրերի համեմատությամբ

ԵԼԺ, IV, 287:

Հուլիսի 1. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մարտին Մակարիչ Մյասնիկյանի, Ս. Գ. Սուլթանշահի եւ Մ. Զ. (Մոիսեյ Զախարիչ՝ Մովսես Բուդաղյանի հետ

Նույն տեղը:

  Նույն օրը եւ հուլիսի 2. Բերդի հիշատակարանում նշում է առողջության հարաբերական բարելավումը

Նույն տեղը:

Հուլիսի 3. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 8. Տեսակցում է եղբոր՝ Ղ. Նալբանդյանի, Հովհաննեսի (Սահրատյան), հորեղբորորդի Ալեքսանդրի եւ Ան. Սուլթանշահի հետ

ԵԼԺ, IV, 287

Մինչեւ հուլիսի 10. Ղ. Նալբանդյանի միջոցով` ստանում է «Северная пчела» թերթի այն համարը, որտեղ տպագրված է եղել Նոր Նախիջեւանի արտոնությունների դեմ ուղղված հոդվածը:

  Նալբանդյանի բարեկամները նրան խնդրում են պատասխանել   այդ հոդվածին

ԵԼԺ, IV, 221-227։ 

/253/ Հուլիսի 10. Ստանում է եւ սկսում է կարդալ Գ. Ֆ. Կոլբի՝ «Руководство к сравнительной статистике» Ա. Կորսակի թարգմանությամբ եւ Լյուիսի՝ «Физиология обыденной жизни» գրքերը: Գրում է   նամակ Ղ. Նալբանդյանին, բայց անհայտ պատճառներով նամակը ոչնչացնում է

  ԵԼԺ, 19, 287:

Հուլիսի 11. Բերդի հիշատակարանում նշում է, որ չնայած առողջությունն առաջվանից լավ է, բայց՝ «տակավին շատ տխուր եմ: Լերդս ու գլուխս ցավում են»: Գրում է, թե նամակ չստանալու պատճառով տրամադրությունը վատ է

Նույն տեղը։

Հուլիսի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը:

Հուլիսի 13. Պատասխանում է եղբոր՝ հուլիսի 10-ի նամակին, որով - «Северная пчела» թերթի հոդվածի հերքումը գրելու համար նրան տեղեկություններ էին հաղորդվում Նոր Նախիջեւանի եւ շրջակա հայ   գյուղերի բնակչության թվի, զբաղմունքի մասին եւ այլն: Նալբանդյանն է իր դիտողություններն է անում, ճշտումներ է մտցնում այդ տեղեկու - թյունների մեջ, եւ ավելացնում է. «Պարոն Մորոզովը թող տպագրել իր է պատասխանը, ես չեմ կարող շուտով վերջացնել, որովհետեւ իմ անիծյալ հիվանդության հետեւանքով ինձ համար դժվար է աշխատելը»: Լսելով որ եղբոր մոտ է եղել «Արշալույս Արարատյան» ռեակցիոն թերթի    խմբագիր Ղուկաս Պալտազարյանը, խստիվ պատվիրում է եղբորը՝ եւ այլեւս նրան չընդունել: Նալբանդյանը Ղուկաս Պալտազարյանին մեր է կացնում է, զգուշացնելով իր բարեկամներին, ՝ որ նա «մի վարձկան է որ աշխատում է հօգուտ Թյուրքիայի եւ Անգլիայի, եւ իր զզվելի թերթի հրատարակության համար ստանում է աննշան մի գումար Թյուրքիայի  անգլիական դեսպանատնից... Նա, իբրեւ թյուրքական լրտես, յուրա քանչյուր ամիս մատնություններ է անում, ի պաշտոնե... »

  ԵԼԺ, IV, 221–227

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Նույն օրը. Բանտի վերակացուի միջոցով գեներալ Սորոկինին  /254  / գրավոր բողոք է ուղարկում, թե կերակրի եւ թեյի մեջ միջատներ են լինում

  ԵԼԺ, IV, 287։

Հուլիսի 15. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի, Ան. Սուլթանշահի եւ Բաղդասարի (?) հետ

Նույն տեղը:

  Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին. խնդրում է գրքեր բերել: Նամակ տնեցիներին՝ Ավետիքի անունով, թվագրված՝ հուլիսի 17: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 230, 287

Հուլիսի 16. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 17. Նալբանդյանին են հանձնում եղբոր՝ Ղ. Նալբանդյանի ուղարկած գրքերը, որ ինքը չէր խնդրել: Հետ է դարձնում:

ԵԼԺ, IV, 287

Հուլիսի 18. Նամակ Ղ. Նալբանդյանին: Խնդրում է ուղարկել այն գրքերը, որոնց մասին գրել էր հուլիսի 15-ին: Հայտնում է իր հիվանդության (լյարդի բորբոքում) ծանր ընթացք ստանալու մասին: «Առանց գրքերի չափազանց ձանձրալի է, իսկ ես քեզ արդեն գրել եմ, որ հիվանդության Հետեւանքով ամենեւին չեմ կարող մի լուրջ բանով զբաղվել։ Մի հոդված անգամ մեր քաղաքի մասին չեմ կարողանում գրել. գլխացավը, անիծված լյարդի մեծանալուց առաջացած կողքիս ցավը, ինձ զրկում են պարապելու հաճույքից: Դժվարությամբ եմ նստում մի հասարակ նամակ գրելու համար»

  Հայտնում է իր բուռն ցանկությունը՝ «ծառայելու Մոսկվայի նորահաստատ կենդանաբանական այգու բարգավաճման գործին», սա կայն այդ չի կարողանա անել, քանի որ տառապում է բանտում, եւ քանի որ օդընտելացման ընկերությունը չի ընձեռել բարոյական միջոցներ: Հույս է հայտնում, որ Ան. Սուլթանշահը այդ մասին լուրջ հարաբերությունների մեջ կմտնի օդընտելացման ընկերության դիրեկտորների հետ, կշահա զըրգռի նրանց, իսկ արդյունքի մասին կտեղեկացնի իրեն

ԵԼԺ, IV, 228–31

/255  / Հուլիսի 19. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 20. Ղ. Նալբանդյանի միջոցով գրքեր է ստանում։ 

  ԵԼԺ, IV, 287:

Հուլիսի 22. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի եւ Ան. Սուլթանշահի հետ

Նույն տեղը:

Հուլիսի 24. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IV, 288:

Հուլիսի 25. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 29. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Կ. Հայրապետյանի,   Դ. Գարագաշի եւ Ս. Գ. Սուլթանշահի հետ: Տեսակցության ժամանակ   Կ. Հայրապետյանին լրացուցիչ բացատրություններ է տալիս՝ հնդկահայ  կտակների գործի վերաբերյալ

ԵԼԺ, IV, 226, 288:

Հուլիսի 30. «Մեղուն» արտատպում է «Եղբայրասերում» տպագրված լուրը Նալբանդյանի մասին, ավելացնելով. «Խե՜ղճ «Եղբայրասեր». պ. Նալբանդյանցի ազգասիրական խանդը ճանչնալուդ համար դուն ալ անհավատության կնիքով պիտի դրոշմվիս, քանզի սպանիական ոգին [ինկվիզիցիան] ասկե ուրիշ վարձք չկրնար տալ քեզի: Անի ամեն դարու մեջ եւ ամեն տեղ այս վատ ընթացքով ազգասեր եւ ճշմարտասեր անձինքը կարատավորե: Քանի՜ քանի՜ ազգասեր անձինք իր ժահաբույր եւ մահահոտ ճիրաններուն որս ըրած է անխիղճ զրպարտություններով»

«Մեղու», 1863, N 210, 220։

Օգոստոսի 1. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: Բերդի   Հիշատակարանում նշում է հիվանդության վատթարացումը

ԵԼԺ, IV, 288:

Օգոստոսի 2. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/256  / Օգոստոսի 3. Ստանում է գրքեր

Նույն տեղը։

Օգոստոսի 5.   Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Դ. Գարագաշի եւ Ս. Գ. Սուլթանշահի հետ

ԵԼԺ, IV, 288:

Օգոստոսի 5 լույս 6–ի գիշերը. Հիվանդությունը վատթարանում է։ 

Նույն տեղը:

Օգոստոսի 6. Մինչեւ երեկո շարունակվում է հիվանդության նույն ընթացքը: Երեկոյան մի փոքր լավ է զգում

Նույն տեղը։ 

Օգոստոսի 7. Պատասխանում է Ղ. Նալբանդյանի նամակին: Չի պահպանվել: Գիշերը հիվանդությունը կրկին սաստկանում է

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Օգոստոսի 8-9. Չնայած իր գործադրած բժշկական միջոցներին, հիվանդության մեջ դեպի լավը փոփոխություն չի նկատվում

  ԵԼԺ, 17, 288

Օգոստոսի 10. Բերդի հիշատակարանում նշում է, որ մինչեւ կեսօր շարունակվեց հիվանդության ծանր ընթացքը. կեսօրից մինչեւ երեկոյան ժամը 10-ը լավ է զգում

Նույն տեղը:

Օգոստոսի 12. Սկսում է գրել «Հեգելը եւ նորա ժամանակը»

ԵԼԺ, 111, 293-297։ 

  Նույն օրը. Բերդի հիշատակարանում նշում է, որ լավ է զգում: Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մարիա Աֆանասեւնայի, Մագդաղինեի (?), Ս. Գ. Սուլթանշահի, Հովհաննեսի (Սահրատյան) եւ եղբորորդի Ալեքսանդրի հետ

ԵԼԺ, IV, 288։ 

/257  / Օգոստոսի 13, 14 եւ 15. Շարունակում է գրել «Հեգելը եւ նորա ժամանակը»

ԵԼԺ, 111, 298-308:

Օգոստոսի 15. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 288: 1

Օգոստոսի 16, մինչեւ կեսգիշեր. Շարունակում է գրել «Հեգելը եւ նորա ժամանակը»

ԵԼԺ, 111, 308-316:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

[Օգոստոսի 17]. Ավարտում է «Հեգելը եւ նորա ժամանակը»: Ձեռքի տակ ունենալով «Սովրեմեննիկ» ամսագրի 1858 թ. N: 12-ը՝ իր աշխատության մեջ ընդարձակ մեջբերումներ է կատարում Չերնիշեւսկու «Критика философских предубеждений против общинного владения» հոդվածից

ԵԼԺ, 111, 316-317

Նույն օրը. Պատասխանում է քրոջորդի Ավետիքի նամակին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 288։

  Օգոստոսի 19. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ղազարոս Խաֆաֆյանի եւ Վարդերեսի (?) Հետ: ՝ 

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Օգոստոսի 20 (սեպտեմբերի 1). Ա. Ի. Գերցենը Մ. Ա., Բակունի նին ուղղած նամակում դատապարտում է նրա անզգուշությունը՝ Նալբանդյանին եւ Վորոնովին նրա զոհերը համարելով. «Քո շաղակրատու թյամբ դու ո՛չ միայն Նալբանդովին կործանեցիր, այլ, օրինակի համար՝ նաեւ Վորոնովին. նրա անվան ավելորդ հիշատակումը Նալբանդովին գրած քո նամակում նրան բանտ հասցրեց, իսկ ապա՝ աքսոր»: : 

А. И. Герцен, Полное собрание сочинений, XVI, 492
Հմմտ. «Литературное наследстжо», No 41-42, 78. 17-210

/258  / Օգոստոսի 21. Ստանում է գրքեր

Նույն տեղը։

Օգոստոսի 22. Նամակ Ղ. Նալբանդյանին. խնդրում է շերամաբուծության ձեռնարկ: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 288

Օգոստոսի 23. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Օգոստոսի 26. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի, Հովհ. Սահրատյանի եւ Հովակիմի (?) հետ

  ԵԼԺ, 19, 288

Օգոստոսի 28. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է Բոքլի «Անգլիայի քաղաքակրթության պատմությունը» եւ շերամաբուծության ձեռնարկ (?): Պատասխան է գրում եղբոր նամակին: Չի պահպանվել

  Նույն տեղը։

Սեպտեմբերի 1. Պատասխանում է Հովհ. Բերբերյանի նամակին

ԵԼԺ, 19, 289

Սեպտեմբերի 2. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ: Բերդի հիշատակարանում նշում է, թե օգոստոսի 28-ի իր նամակը եղբայրը չի ստացել, ըստ երեւույթին, բանտային վարչության արգելքի հետեւանքով

Նույն տեղը։ 

  Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Սեպտեմբերի 4. Ստանում է Ան. Սուլթանշահի նամակը:

ԵԼԺ, IV, 289

Սեպտեմբերի 5. Պատասխանում է Ղ. Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի նամակներին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Սեպտեմբերի 6. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է Լ. Ռանկեի  /259  / «Римские папы, их церковь и государство в XVI и XVII столетиях» գիրքը

Նույն տեղը:

Սեպտեմբերի 9. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ղ. Խաֆաֆյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

Նույն տեղը։

Սեպտեմբերի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Սեպտեմբերի 14. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է «Общественная польза» հրատարակչական ընկերության գրացուցակը

Նույն տեղը:

Սեպտեմբերի 16. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ

Նույն տեղը:

  Սեպտեմբերի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղ:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Սեպտեմբերի 23. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթան շահի եւ Ան. Սուլթանշահի հետ: Եղբոր միջոցով ստանում է շերամաբուծության եւ սորգոյի մշակության վերաբերյալ գրքեր

  ԵԼԺ, IV, 289։ 

Սեպտեմբերի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Սեպտեմբերի 27. –Նալբանդյանի նամակը  Սորոկինի  միջոցով հանձնվում է եղբորը:

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина

3 Սեպտեմբերի 30. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ

ԵԼԺ, IV, 289

/260  / Հոկտեմբերի 3. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հոկտեմբերի 7. Տեսակցում է Մ. Տեր-Գրիգորյանի, Ս. Գ. Սուլթանշահի, Ղ. Խաֆաֆյանի եւ Սարգսի (?) հետ

  ԵԼԺ, IV, 289:

Հոկտեմբերի 9. Ղ. Նալբանդյանը գրում է, թե «տանից ո՛չ լուր կա եւ ո՛չ նամակ», որ անհանգստություն է պատճառում Նալբանդյանին:

  Նույն տեղը:

Հոկտեմբերի 10. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել:

Նույն տեղը:

Հոկտեմբերի 11. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հոկտեմբերի 12. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է Մենդելեեւի «Органическая химия» աշխատությունը (2-րդ հրատ., Ս. Պետերբուրգ, 1863): Եղբայրը հայտնում է, որ Նալբանդյանի հոկտեմբերի 10-ին գրած նամակը չի ստացել: Ըստ երեւույթին, III բաժանմունքն արգելել է այդ նամակը եւս հասցեատիրոջը հանձնել

  ԵԼԺ, IV, 289:

Հոկտեմբերի 14. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի, Մարիա Աֆանասեւնայի (?), Մագդաղինեի (?) եւ Հովհ. Սահրատյանի հետ

Նույն տեղը:

Հոկտեմբերի 16. Մ. Վեհապետյանի նամակը Ղ. Նալբանդյանին. խորհուրդ է տալիս առանց ուշացնելու հետեւել եւ որեւէ կերպ ազատել Նալբանդյանին բանտից եւ չթողնել, որ նրա վիճակն այդպես շարունակվի, բնավ չհավատալ ուրիշների հուսադրական խոսքերին, որով հետեւ նա չունի բարեկամ, եւ բոլորը նրան խաբում են՝ իրենց բարեկամ ձեւացնելով եւ դրա համար էլ անտարբեր են. «Դուք ջանացեք, դուք հնար մտածեցեք որեւէ կերպով նրան փրկելու. որքան երկարի, այնքան կդժվարանա այդ գործը»: Այնուհետեւ, պատվիրում է իր ողջույնը հաղորդել նրան (Նալբանդյանին) եւ հուսադրել

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/134

/261/  Հոկտեմբերի 17. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 290:

Հոկտեմբերի 19. Եղբայրը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին Նալբանդյանի գրած նամակը դեռեւս չի ստացել. «Երեւի այս էլ 10-ի [հոկտեմբերի] նամակիս քովն է գնացել», - նշում է Նալբանդյանը Բերդի հիշատակարանում, ակնարկելով, որ այդ նամակն էլ III բաժանմունքում արգելված կարող է լինել: Նալբանդյանին մտատանջություն է պատճառում եղբոր հայտնած «շատ խուլ լուրը», թե տանից նամակ է ստացել, ուր «մեր ծնողաց մասին լավ չեն գրում»: , 

  Նույն տեղը։ 

Հոկտեմբերի 21. Տեսակցում է Հովհ. Սահրատյանի, Մ. Տեր-Գրիգորյանի եւ Վարդերեսի (?) հետ

Նույն տեղը:

Հոկտեմբերի 24. Նամակներ Ղ. Նալբանդյանին եւ քրոջորդի Ավետիք Վատուժյանին: Չեն պահպանվել

  Նույն տեղը։

Հոկտեմբերի 25. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հոկտեմբերի 28. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Մ. Բուդաղյանի հետ։ 

ԵԼԺ, IV, 290

Հոկտեմբերի 30. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Հոկտեմբերի 31. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Նոյեմբերի 4. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ ուրիշների (?) հետ

ԵԼԺ, IV, 290

Նույն օրը, երեկոյան. Նամակ է գրում Ղ. Նալբանդյանին եւ գրքեր խնդրում: Չի պահպանվել

Նույն տեղը:

/262  / Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը:

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նոյեմբերի 6. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 290: -

Նույն օրը. Բերդի հիշատակարանում նշում է, որ եղբոր միջոցով ստացել է «հին հեղինակները» (?)

Նույն տեղը։

Նոյեմբերի 7.   Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նոյեմբերի 11.   Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ ուրիշների (?) հետ

ԵԼԺ, IV, 290

Նոյեմբերի 14. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նոյեմբերի 18. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Հովհ. Սահրատյանի եւ Ս. Գ. Սուլթանշահի հետ

  ԵԼԺ, IV, 290

Նույն օրը. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է բառարաններ (2  

Նույն տեղը։

Նոյեմբերի 20. Նամակ Ղ. Նալբանդյանին։ Չի պահպանվել։ 

Նույն տեղը։

Նոյեմբերի 25. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի եւ Ղ. Խաֆաֆյանի հետ

Նույն տեղը:

Նոյեմբերի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

/263  / Նոյեմբերի 28. Բերդի հիշատակարանում վրդովմունքով նշում է, որ նոյեմբերի 26-ին գրած նամակը եղբորը չեն հանձնել. «26-ին նամակ էի գրել եւ թողել բերդակալի [բերդի պարետի] մոտ, կարծելով, թե եղբայրս կգա կառնու, բայց չեկավ, նամակն էլ այնտեղ մեռելկոխ եղավ»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 1

Նոյեմբերի 29. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել:  

ԵԼԺ, IV, 290

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Նոյեմբերի 30. «Մասիսի» խմբագրին ուղղած նամակի հեղինակը . Ջ. = Հարություն Ջրասունյան) սխալ համարելով Հովս. Վարդանյանի «Սահմանադրական ճշմարտություններ» գրքույկում երկրագործության մասին արտահայտված կարծիքը եւ խոսելով երկրագործության նշանակության մասին, եզրակացնում է. «Ուրեմն՝ երկրագործությունն է ազգի մը վիճակին բարվոքմանն ու... ուղիղ ճանապարհը»

«Մասիս», 1863, N 616

1 Դեկտեմբերի 1. Նոյեմբերի 30-ի նամակով Ղ. Նալբանդյանը հայտնում է մոլի ռեակցիոներ Հ. Չերքեզյանի մահը

ԵԼԺ, IV, 290:

Դեկտեմբերի 2. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ ուրիշների (?) հետ

Նույն տեղը։

Դեկտեմբերի 3. Ընդարձակ (վեց թերթի վրա) նամակ է գրում Ղ. Նալբանդյանին հնդկահայ կտակների գործի եւ Նոր Նախիջեւանի դպրոցի մասին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Դեկտեմբերի 4. Նամակներ քրոջորդիներ Ավտուշին ու Գաբրիելին եւ Հովհ. Բերբերյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, 19, 291

/264  / Դեկտեմբերի 5. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը:

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Դեկտեմբերի 7. Հովհ. Բերբերյանին գրած նամակում խնդրում է իր անունից դիմել Անդրեաս արքեպիսկոպոսին (որ կաթողիկոսի հանձնարարությամբ Նոր Նախիջեւան էր գնացել Խալիբյանի յուրացրած հասարակական գումարների խնդրով) գործը վարել «հանուն արդարության, խստապահանջ արդարության»: : 

  ԵԼԺ, IV, 237:

Դեկտեմբերի 9. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ

ԵԼԺ, IV, 291

Դեկտեմբերի 11. Գրում է «Նկատողություն» հոդվածը՝ «Մեղուի» մեջ տպագրված՝ «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան եւ տարաբախտություն հայ ժողովրդյան» (1862, NN 176-179 եւ 1863, N . N: 220-223, 226) հոդվածի առթիվ:  

  ԵԼԺ, IV, 304-307

Նույն օրը. Ղ. Նալբանդյանի միջոցով գրքեր է ստանում

ԵԼԺ, IV, 291

Դեկտեմբերի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։

Դեկտեմբերի 13. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Դեկտեմբերի 14. Ղ. Նալբանդյանի նամակից տեղեկանում է, որ Ան. Սուլթանշահը նոյեմբերի 24-ին Թիֆլիսից դուրս է եկել

ԵԼԺ, IV, 291

Դեկտեմբերի 16. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը:

Դեկտեմբերի 17. Ան. Սուլթանշահի նամակը Նալբանդյանին: Գրում է Անդրեաս արքեպիսկոպոսի՝ Նոր Նախիջեւան ժամանելը՝ Մատթեոս կաթողիկոսի հանձնարարությամբ եկեղեցական գումարների /265/ խնդիրը քննելու նպատակով: Այս նամակի բովանդակությունը Նալ բանդյանին հայտնում է եղբայրն իր նամակով

ԵԼԺ, II, 237:

Դեկտեմբերի 18. Եղբոր միջոցով գիրք է ստանում

ԵԼԺ, IV, 291:

Դեկտեմբերի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

 

Դեկտեմբերի 20. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը:  

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Դեկտեմբերի 23. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ ուրիշների (?) հետ

ԵԼԺ, IV, 291։ 

Դեկտեմբերի 26. Եղբոր միջոցով գիրք է ստանում։

Նույն տեղը:

Դեկտեմբերի 27. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը։ 

Դեկտեմբերի 30. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մարիամ Աթանասյանի (Աֆանասեւնա?) եւ Մագդաղինեի (?) հետ

Նույն տեղը:

Դեկտեմբերի 31. Բերդի հիշատակարանում նշում է. «Ժամը 11-ին երեկոյան: Այս 1863 թիվը վերջացնելու վրա եմ, բյուր տեսակ մտածություններով: Երանի թե 1864-ը, որ մեկ ժամից կգաս, ավելի երջանկությունաբեր լիներ: 12 ժամ, 1863. ընծայի ընդունելություն: Գնա՜ց ու էլ գալիք չունի»

  Նույն տեղը։

[1863]

Այս թվականին գրված կարելի է համարել հետեւյալ երկերը

1. «Երկու խոսք, թե ինչպես էր մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին»

ԵԼԺ, II, 395— 403

/266  / 2. «Սուրբ Մեսրովբի տոնին»: Սեւագրությունը

ԵԼԺ, 1, 101–102:

3. «Կնդուկ պոչատի եւ նորա Սանչոյի մկրտությունը»

ԵԼԺ, 1, 103

ՀՀ Նալբանդյանը, կարդալով Ա. Թոքվիլի «Демократия в Америке» գրքի առաջին հատորը ռուսերեն թարգմանությամբ (Կիեւ, 1860), քաղվածքներ է կատարում գրքի այն էջերից, որտեղ մերկացվում է եվրոպացիների գաղութային, թալանչիական քաղաքականությունը հենց սկզբից: «Դեռ նոր հաստատվել էին այնտեղ, ասում է Թոքվիլը, եւ ահա ներս բերին ստրկությունը, որ մինչեւ այսօր տեւում է... »

  ԵԼԺ, III, 318

1864

Հունվարի 1. Նամակ Ան. Սուլթանշահին: Պատասխանում է դեկտեմբերի 17-ի նրա նամակին, որի բովանդակության մասին տեղեկացել էր եղբոր միջոցով: Գրում է, որ իրեն շատ է հետաքրքրում Անդրեաս արքեպիսկոպոսի Նոր Նախիջեւան գալը, քանի որ այդ վերաբերում է «եկեղեցական գումարների գործին, որոնց համար, ահա, կարելի է ասել 15 տարի է արդեն, ինչ մենք պատերազմ ենք մղում»: Ընդգծում է, որ հիշյալ գումարների կարիքն այժմ Նոր Նախիջեւանի Հասարակությունն ավելի, քան երբեւիցե, զգում է, նկատի ունենալով Սահակ-Մեսրոպի ճեմարանը վերականգնելու եւ բարենորոգելու ծրագի 

Նալբանդյանը գրում է, որ Գ. վ. Այվազովսկու կայացրած հաշտությունը կեղծ ու ապօրինի է, որովհետեւ դա կատարված է ո՛չ թե հասարակության, այլ մի քանի մարդկանց կամքով: Նա հաստատ համոզմունք է հայտնում, որ Խալիբյանի եւ մյուսների յուրացրած գումարների գործի արդարացի քննությունը հսկայական օգուտ կբեր րի ո՛չ միայն նյութական, այլեւ բարոյական տեսակետից: «Վերջապես պ. պ. Ալաջալյանները եւ ընկ. գուցե հասկանան, որ հասարակական գործում նրանք ո՛չ մի դեպքում ավելի կարեւորություն, ավելի ձայն չունեն, քան վերջին ջրկիրը եւ չքավորը, որ հրապարակում բանջարեղեն է վաճառում»

  Նալբանդյանը գրում է, որ ինքն այդ գործի մասին ավելի է մտածում, քան իր բանտարկության մասին, քանի որ այն «վերա/267/բերելով հասարակական շահին եւ հասարակական քաղաքակրթության գործի զարգացման գրավականին, ըստ ամենայնի, ավելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրությանը»

  Վերջում նոր խորհուրդներ է տալիս սորգոյի աճեցման վերաբերյալ, որպեսզի երկրորդ անգամ դրական արդյունք ստացվի

ԵԼԺ, IV, 232— 242

  Նույն օրը. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է «Հյուսիսափայլ» եւ «Կռունկ» ամսագրերը

  ԵԼԺ, IV, 291

Նույն օրը. «Ծաղիկ» առասնօրյա հանդեսում Գր. Չիլինկիրյանը, Վ. Հյուգոյի «Թշվառներ» վեպի բովանդակությունը վերարտադրելով, հետեւյալ խորհրդածություններն է անում, որոնց մեջ նկատելի է Նալբանդյանի «Երկրագործության յուրովի արձագանքը. «Հացի պետքը, հացի խնդիրը... այնպիսի սարսափելի խնդիր մը, որ կարծեմք դժվարավ պիտի լուծվի: Հացի խնդիրը... կենաց եւ մահու խնդիր է, եւ եթե այս դարս չփութա լուծելու զայն հանդարտությամբ, օր մը պիտի տեսնենք այնպիսի հեղափոխություն մը, որու նմանը պատմության մեջ չպիտի նշմարվի»

«Ծաղիկ», 1864, N 69, 53:

Հունվարի 2. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 291

Հունվարի 3. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունվարի 6-7 (18-19). Ի. Ս. Տուրգենեւը Պոլինա Վիարդոյին գրած նամակում (Պետերբուրգից) հայտնում է, որ իրեն առերեսման պիտի ենթարկեն Մ. Նալբանդյանի հետ

И. С. Тургенев, Полное собрание сочинений и писем,
Письма, IV, M. Л., 1961, 196

Հունվարի 7. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ. ինչպես նշում է Բերդի հիշատակարանում՝ «Դրսեւանց, հազիվ կես ժամ»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 1

/268  / Նույն օրը. Նամակ քրոջորդի Ավետիքին (Վատուժյան): Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 291:

Հունվարի 8. Եղբոր՝ Ղ. Նալբանդյանի նամակի միջոցով լուրեր է ստանում Նոր Նախիջեւանից

Նույն տեղը։

Հունվարի 9. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 13. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ների ), ԵԼԺ, IV, 291

Հունվարի Հունվարի 15. Գրքեր է ստանում

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 16. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը: Այն 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 20. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 291:

Հունվարի 22. Նամակ եղբորը՝ Գրիգոր Նալբանդյանին: Հուսադրելով, որ «աշխարհումս անվերջ բան չկա, եթե դա այդպես է, ապա, ուրեմն, ինձ այժմ հալածող դժբախտությունը նույնպես վերջ ունի», Նալբանդյանը կրկին ու կրկին խնդրում է հանգստացնել ծնողներին, որոնց դրությունն իրեն ամենից ավելի է տանջում: Գրում է, որ իր գործն անշարժ ընկած է Սենատում եւ չգիտե ու չի կարող ասել, թե երբ կվերջանա

ԵԼԺ, IV, 242– 244:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 27. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 291:

Հունվարի 30. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

/269  / Հունվարի 31. Ի. Ս. Տուրգենեւը Սենատում հաստատում է քննիչ հանձնաժողովին Փարիզից ուղարկած իր ցուցմունքները, որ Լոնդոնի ռուս պրոպագանդիստների եւ Նալբանդյանի հետ ինքը հարաբերություն ների մեջ է մտել միայն Բակունինի կնոջը Սիբիրից Տվերի նահանգը փոխադրելու հարցի առնչությամբ

М. Лемке, Очерки освободительного движения, 206-207,
ԵԼԺ, III, 437-438

Փետրվարի 1(13). Ավարտում է «Սոս եւ Վարդիթերի» «Կրիտիկան»

ԵԼԺ, III, 119–189, 193-215։

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: )

  ԵԼԺ, IV, 292:

Փետրվարի 3. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը:

Փետրվարի 5. Դիմում է ներկայացնում Պետրոպավլովյան բերդի պարետ գեներալ-լեյտենանտ Ա. Ֆ. Սորոկինին, խնդրելով թույլ տալ իրեն «Հյուսիսափայլում» տպագրվելու համար զբաղվել թարգմանություններով եւ գրական-գիտական հոդվածներ «կազմելով»: .

Դիմումի վերջում նշելով, թե «դրա դրդապատճառը խմբագրության կողմից տրվելիք նյութական վարձատրությունն է», Նալբանդյանն աշխատել է կանխապես ցրել հնարավոր կասկածները, թե ինքը կարող է հակակառավարական մտքեր» անցկացնել իր հոդվածներում:

ԵԼԺ, IV, 245–246:
ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д. 230, ч. 76, л. 39

Փետրվարի 6. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 292

Նույն օրը. Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինը, III բաժանմունքի գլխավոր պետին ներկայացնելով Նալբանդյանի դիմումը՝ «Հյուսիսափայլի» համար թարգմանություններ կատարելու եւ հոդված ներ գրելու մասին, խնդրում է՝ այդ առթիվ լինելիք կարգադրության վերաբերյալ իրեն տեղյակ դարձնել

ԵԼԺ, 19, 320-321

/270  / Փետրվարի 7. Ստանալով Նալբանդյանի դիմումը՝ թարգմանություններ կատարելու եւ հոդվածներ գրելու համար իրեն թույլտվություն տալու մասին եւ այդ առթիվ բերդի պարետ գեներալ-լեյտենանտ Սորոկինի զեկույցը, իշխան Դոլգորուկովը վերջինիս վրա մակագրում է. «Թույլտվության համար ներկայացված է բարձրագույնս հաստատված գլխավոր՝ քննիչ-հանձնաժողովին». «Ինչպե՞ս են վարվում Չերնիշեւսկու գրվածքների հետ»: Եվ ապա՝ «Նրա (Նալբանդյանի) գործը հանձնաժողովն արդեն ավարտել է. նա հանձնված է Սենատի դատաստանին»

Նույն տեղը:

Փետրվարի 8. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Փետրվարի 10. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, 19, 292

Փետրվարի 11. III բաժանմունքի պետ իշխան Դոլգորուկովի հանձնարարությամբ Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինին տեղեկացվում է, որ Նալբանդյանին «կարող են թույլ տրվել գրական զբաղմունքներ, պայմանով միայն, որ նրա կազմած հոդվածները ներկայացվեն «նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի երրորդ բաժանմունք»

Անտիպ երկեր, 637:

Փետրվարի 13. Եղբոր միջոցով գրքեր [1] է ստանում

ԵԼԺ, IV, 292:

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

Նույն օրը. Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինը Նալբանդ յանին հայտնում է III բաժանմունքի թույլտվությունը` գրական աշ խատանքով պարապելու վերաբերյալ, «պայմանով միայն, որ նրա հոդ վածները ներկայացվեն երրորդ բաժանմունք»

Նույն տեղը։ 

/271  / Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 17. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Մագդաղինեի հետ

ԵԼԺ, IV, 29 ::

Փետրվարի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Փետրվարի 20. «Սոս եւ Վարդիթերի» «Կրիտիկան» բերդի պարետի միջոցով ներկայացնում է III բաժանմունք՝ «քննության»: Այդ մասին նշում է Բերդի հիշատակարանում

ԵԼԺ, IV, 292

Փետրվարի 21. Պետրոպավլովյան բերդի պարետ գեներալ-լեյտենանտ Սորոկինը «երրորդ բաժանմունքին ի պատշաճ կարգադրու թյուն» ներկայացնելով Նալբանդյանի «Սոս եւ Վարդիթերի»` «Կրիտիկան», հայտնում է նրա ցանկությունը՝ ձեռագիրը III բաժանմունքից վերադարձվելուց հետո հանձնել իր եղբորը՝ Ղ. Նալբանդյանին: : 

ԵԼԺ, IV, 321–322:

Փետրվարի 24. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 292

Նույն օրը. III բաժանմունքը, արգելելով «Սոս եւ Վարդիթերի» «Կրիտիկան» տպագրության թույլատրելը, որոշում է այն թողնել III բաժանմունքի գործերում՝ մինչեւ Նալբանդյանի դատավարության ավարտը

  ԵԼԺ, IV, 321–322։ 

Փետրվարի 28. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, 19, 292:

Փետրվարի 29. Սվաճյանը Ռուսաստանից ստացած մասնավոր /272/ նամակների հիման վրա նոր տեղեկություններ է հաղորդում Նալբանդ յանի վիճակի մասին. «Ինչպես միշտ, այնպես ալ հիմա, պ. Նալբանդ յանցը գործակից է «Հյուսիսափայլին» եւ անոր հոդվածները ամեն թիվի մեջեն ա՛լ չպիտի պակսին: Սակայն, ասկե չպիտի հետեւցնել, թե անի ազատված է հիմա. չէ՛, Բեդերսպուրկի մեջ, սուրբ Պետրոսի բերդը կգտնվի, բայց իրեն թույլտվություն եղած է այժմ հրատարակության մասնակից ըլլալ: Անշուշտ, իր գրվածքները Մոսկվա՝ [«Հյուսիսափայլ»] օրագրի խմբագրատունը հասնելեն առաջ քանի մը խիստ քննությանց ենթակա պիտի ըլլան Գիտեմ, կցանկայիք անոր վրա մանրամասն տեղեկությունք ուներնալ՝ «Մեղվիդի միջոցով իր բարեկամներուն հաղորդելու համար, բայց հիմակուհիմա սաչափ միայն հարմար կդատիմ ըսել, որ կանուխ կամ ուշ իր անմեղությունը պիտի հաղթանակե, վասն զի հանցանք մը գործած չունի: Արդեն մխիթարություն մըն է թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին եւ թե՛ սիրելի բարեկամաց, որ իր քաշածները հանցանքի մը համար չէ... »

«Մեղու», 1864, N 233, 50:

Մարտի 2. Մարտի 9. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 292

Նույն օրը. Ստ. Նազարյանը Մատթեոս Վեհապետյանին ուղղած նամակում Նալբանդյանի բանտարկությունը համարում է հետեւանք նրա «երիտասարդական չափից դուրս համարձակության», նրա «վտանգավոր եւ տարապայման բնավորության»: Նազարյանը հիշեցնում է, որ իրենք (ինքը եւ Մ. Վեհապետյանը), տեսնելով Նալբանդյանի բնավորության այդ գծերը, միշտ նրա համար նախագուշակել են այդպիսի ապագա: Այնուհետեւ պատմում է 1863 թ. ապրիլի 16-ին (տե՛ս) բանտում Նալբանդյանի հետ իր ունեցած տեսակցության մասին

«Արձագանք», 1896, N 123:

Մարտի 5. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IT, 292

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/273  / Մարտի 9. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Անտո ԵԼԺ, IV, 292:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Մարտի 11. Քերոբի [Պատկանյան] գրքերը վերադարձնում է: : 

  ԵԼԺ, IV, 292

Ք. Պատկանյանին վերադարձված գրքերից մեկն էր «Ստեփաննոսի Սիւնեցւոյ եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, պա րան Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, 1861» հատորը, որի կազմի վրա Նալ բանդյանը թողել է հետեւյալ նշումը. «Ամբողջ գլ. ԻԶ, գրեալ է ազդեցութեամբ վարդապետութեան եկեղեցւոյն Հռովմայ եւ չէ համաձայն մերումս: Մ. Ն. »: ԻԶ գլխի խորագիրն է. «Վասն ինն դասուց եկեղեցւոյ թէ ո՛րք են եւ ո՛րպէս վարին», «Լրաբեր հասարակական գիտությունների», 1969, N 12, էջ 61 62 (լրացում խմբ. )

 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը:  

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 292:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Մարտի 16. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ:

ԵԼԺ, IV, 292

Նույն օրը. Պոլսի կրոնական ժողովում Կ. Յություճյանի եւ Հ. Չամուռճյանի միջեւ ծագած վեճը քննելիս պատրիարքի այն հարցին, թե Ի՞նչ է նշանակում «դռնամիջյան հերետիկոս», Չամուռճյանը հետեւյալ բացատրությունն է տալիս. «Ժամանակավ Մեծ նոր խանին վերի դրանը մեջ սենյակ մը կար, ուր գիրք եւ այլն կծախվեր: Քանի մը տարի առաջ [1860, 1861]... [Միքայել Նալբանդյան) անուն մեկը եկավ եւ դիsաց գոյությունն ուրացավ: Այն սենյակը հաճախողներեն ոմանք ալ այն անձը գովեցին ու պաշտպանեցին»

«Մասիս», 1864, N 643– 644

/274  / Մարտի 18. Ղ. Նալբանդյանի միջոցով ստանում է հունարեն «Աստվածաշունչը»՝ հայերեն թարգմանության հետ համեմատելու համար: Վերադարձնում է Կորյունի գիրքը («Վարք Մաշտոցի»)

  ԵԼԺ, IV, 292:

Մարտի 19. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 20. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը։ 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 23. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 292։ 

  Նույն օրը. –Ղ. Նալբանդյանին է հանձնում Սերոբ Նալբանդյանին  գրած իր նամակը՝ թվագրված մարտի 25-ին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 25. Եղբոր միջոցով ուղարկված թերթերը բռնագրավում է բերդի պարետը

  Նույն տեղը:

Նույն օրը. Գրքեր է ստանում։ 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 292

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի` միջոցով հանձնը 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մարտի 28. Տեղեկանում է, որ III բաժանմունքն արգելել է իրեն Հոդվածներ տպագրել «Հյուսիսափայլում»: Նույն օրը Բերդի հիշատակարանում նշում է. «Նամակ ստացա եղբորիցս, որով հայտնում է, թե չեն թույլ տալիս ինձ բան տպել «Հյուսիսափայլում» մինչեւ իմ գործի վճիռը»:  

  ԵԼԺ, IV, 292

/275  / Մարտի 30. Տեսակցում է եղբոր՝ Ղ. Նալբանդյանի հետ: ։ 

Նույն տեղը։

Ապրիլի 1. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

Նույն տեղը։ 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Ապրիլի 6. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IT, 292

Ապրիլի 8. Եղբոր միջոցով ստանում է «Հյուսիսափայլի» 1864 թ. N: 2-ը: Այդ մասին նշում է Բերդի հիշատակարանում

  Նույն տեղը:

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Ապրիլի 13. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ։ ՝ 

ԵԼԺ, IV, 292:

Ապրիլի 16. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IV, 293:

Ապրիլի 17. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Ապրիլի 18. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» երրորդ (փետրվարի) ամսատետրակը: Նալբանդյանի գրչին է պատկանում՝  «Ազգային թշվառություն», Ստ. Նազարյանց ստորագրությամբ (էջ 158-173)

  Այդ հոդվածի Նալբանդյանի գրչին պատկանելը վկայում է Ղ. Աղայանն իր հիշողություններում. «Աշխատակից չուներ (Ստ. Նազարյանը]. ամեն ինչ ինքն էր թարգմանում, շատ անգամ ոչինչ բաներ եւ զանազան կեղծ անուններով: Մի հոդված միայն, որ  /276  / կրում էր «Ազգային թշվառություն» վերնագիրը, Նալբանդյանի գրածն էր, թեեւ Նազարյանցի իսկական անունն էր ստորագրված»

  Ղ. Աղայան, Երկեր, III, 66:

Ապրիլի 20. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 293:

Ապրիլի 23. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։ 

3 Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 27. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, 19, 293

Ապրիլի 29. Նամակներ Ղ. եւ Ս. Նալբանդյաններին: Չեն պահպանվել

Նույն տեղը: ու

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Մայիսի 4. Չերնիշեւսկուն հայտարարվում է Սենատի դատավճիռը՝ նրան յոթ տարով տաժանակիր աշխատանքների եւ ապա ընդմիշտ Սիբիր ուղարկելու մասին

M. Лемке, Политические процессы в России 60-x rr., 487.

Մայիսի 5. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 293:

Նույն օրը. Ստանում է «Հյուսիսափայլի» 1864 թ. N 3-ը

Նույն տեղը:

Մայիսի 7. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը։

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/277  / Մայիսի 11. –Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 293

1 Մայիսի 14. Նամակ Ղ. Նալբանդյանին: Բերդի հիշատակարանում նշում է, որ «այս թուղթը չէ գնացել» (ըստ երեւույթին՝ արգելվել է III բաժանմունքում): Չի պահպանվել

Նույն տեղը:

Մայիսի 18. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը։

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» չորրորդ (մարտի) ամսատետրակը: Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Ուղերձ առ Մեչուխեչայն ի Կոստանդնուպոլիս», Փառախոտ Ցոլակյանց ստորագրությամբ (էջ 255)։ 

Մայիսի 19. Պետերբուրգի Միտնինսկայա հրապարակում հայտարարվում է կառավարող Սենատի դատավճիռը Ն. Գ. Չերնիշեւսկու՝ վերաբերյալ. «Խռովահույզ կոչ գրելու, տարածելու նպատակով, այն գաղտնի տպագրության հանձնելու եւ՝ Ռուսաստանում գոյություն ունեցող կառավարական կարգը սապալելու համար միջոցներ ձեռնարկելու մեջ մեղադրվող Չերնիշեւսկուն զրկել բոլոր իրավունքներից, յոթ տարով աքսորել հանքահորերը՝ տաժանակիր աշխատանքների, եւ ապա ընդմիշտ բնակեցնել Սիբիրում»:  

«Государственные преступления в России XIX веке», I, 123.

Մայիսի 20, առավոտյան Ժ. 10–ին. Ն. Գ. Չերնիշեւսկին աքսորվում է Սիբիր

M. Лемке, Политические процессы в России 60-x rr., 495.

Մայիսի 21. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

  ԵԼԺ, IV, 293:

  Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Մայիսի 25. —Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 293

/278  / Նույն օրը. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մինչեւ մայիսի 28. Ան. Սուլթանշահի նամակը Կ. Հայրապետյանին. տեղեկություններ է հաղորդում Նալբանդյանի վիճակի մասին: Չի պահպանվել

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ., վ. 175

Մայիսի 28. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: ՝ 

  ԵԼԺ, IV, 293

Նույն օրը. Ստանում է գրքեր

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

Նույն տեղը։ 

Նույն օրը. Կ. Հայրապետյանի նամակը Ան. Սուլթանշահին. ան հանգստություն է արտահայտում Նալբանդյանի բանտարկությունը երկարելու առթիվ:

  ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ., գ. 175։
Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 327:

Հունիսի 1. Նալբանդյանին երկրորդ անգամ կանչում են Սենատ հարցաքննության: Նրանից վերցնում են ստորագրություն, որ իր գործը դատող սենատորի դեմ կասկած չունի եւ որ Սենատում իր նկատմամբ բռնություն չի գործադրվել

ЦГИАМ, ф. ОППC, 1862, д. 58, л. 411.
  ԵԼԺ, IV, 293:

Նույն օրը, երեկոյան ժ. 6–ին. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Ս. Գ. Սուլթանշահի հետ

  ԵԼԺ, 19, 293

Հունիսի 4. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

/279/ Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունիսի 6. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

Նույն տեղը:

Հունիսի 8. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 293

Հունիսի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Եղբոր միջոցով հեռագիր է տալիս Նոր Նախիջեւան: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունիսի 15. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

  ԵԼԺ, IV, 293

Նույն օրը. Բերդի հիշատակարանում նշում է. «Այսօր հիվանդացա, ջերմ ունեի»

Նույն տեղը:

Այդ օրվա իր վիճակի մասին, հունիսի 17-ի նամակում եղբորը գրում է. «Դուք, երեւի, հիշում եք, որ մեր տեսակցության պահին ես գանգատվում էի տենդային կացությունից, որով բռնված ես զարթնեցի երկուշաբթի առավոտյան: Տեսակցությունից հետո տենդս ուժեղացավ, իսկ երեկոյան դեմ փոխվեցավ խստագույն պարոքսիզմի, այնպես որ բժիշկ Կեպեն, հավանորեն, ավելի չի դողացրել, որոնելով Ֆրանկլինին բեւեռային սառույցների մեջ»

ԵԼԺ, IV, 248:

Հունիսի 16. Հիվանդությունը շարունակվում է

  ԵԼԺ, IV, 293։

Հունիսի 17. Նամակ Ղ. Նալբանդյանին: Հայտնում է, որ մտադիր է մի փոքրիկ նամակ ուղղել Խալիբյանին եւ բողոքել եղբոր (Գրիգորի) /280/ արարքի դեմ, որ վերջինս առանց իր գիտության դիմել է այդպիսի քայլի: (Եղբորը բանտից ազատելու համար Գրիգորը դիմել է Խալիբյանի «օգնությանը»?!): Նալբանդյանն այդպիսի մի նամակ անհրաժեշտ է համարում, որպեսզի Խալիբյանը չկարծի, թե եղբայրն այդ արել է իր ներշնչմամբ, այլ որպեսզի նա «միանգամ ընդմիշտ հավատացած լինի, որ ես ավելի շուտ կհամաձայնվեմ դիմել Մեֆիստոֆելի օգնության, քան թե նրան: Պատմում է տենդի սաստկանալի տեսակցությունից (հունիսի 15) հետո եւ իր բուժական միջոցառումները, որի հետեվանքով այժմ լավ է զգում: Հիշեցնում է, որ մոռացել են (եղբայրը եւ Անանիան) բերել իր վաղուց խնդրած Շերրի գիրքը («Всеобщая история литературы», C. -Петербург, 1863)։ 

Խնդրում է Ան. Սուլթանշահին տեղեկանալ՝ լույս չե՞ն տեսել, արդյոք, Բոքլի «Անգլիայի քաղաքակրթության պատմության» երկրորդ հատորի երկրորդ պրակը, Մակոլեի «Անգլիայի պատմության» երկրորդ հատորը, Պրուդոնի «Պատերազմ եւ խաղաղության» երկրորդ հատորը: Հետաքրքրվում է, թե ինչո՞ւ է դանդաղում Իլենկովի «Քիմիայի» եւ Ջ. Վերդու «Տրովատորի» (Հովհ. Սահրատյանի հայերեն թարգմանության) տպագրությունը: ՝ 

  ԵԼԺ, IV, 246-249:

Հունիսի 17. Բերդի հիշատակարանում նշում է հիվանդության մեղմանալը

ԵԼԺ, 19, 293:

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

[Հունիսի 17-24]. Երկտող է գրում Խալիբյանին, որ եղբայրը (Գրիգորը) նրան դիմել է ինքնագլուխ կերպով, առանց իր գիտության եւ որ ինքը, Նալբանդյանը, կհամաձայնվի ավելի շուտ դիմել Մեֆիստոֆելի, քան թե նրա՝ Խալիբյանի «օգնությանը»:  

ԵԼԺ, IV, 248-262:

Հունիսի 18. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունիսի 21. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

Նույն տեղը:

/281/ Հունիսի 22. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 294

Հունիսի 23. Նամակներ Ղ. եւ Գ. Նալբանդյաններին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Եղբոր միջոցով ստանում է` Կ. Շտաուդի եւ Ս, Պ. Վելիկդանի (?) աշխատությունները

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունիսի 24. Նամակ Գ. Նալբանդյանին՝ վերջինիս հարուցած ժառանգական իրավունքների մասին: Խնդրում է չանհանգստացնել մորը, ազատ պահելով նրան վիրավորանքներից: Խորհուրդ է տալիս սպասել իր վերադարձին. «Մի՛ վախենար, ես այստեղ չեմ մեռնի եւ աստծո օգնությամբ հույս ունեմ քեզ հետ շուտով տեսնվելու»

Նալբանդյանը խստությամբ դատապարտում է նրան՝ Խալիբյանին դիմելու համար. «Ասա՛, խնդրեմ, ո՞ւր է քո գլուխը: Դու ինձ հարկադրեցիր բողոք գրել նրան, իսկ ես չէի կամենա որեւէ հարաբերության մեջ մտնել նրա հետ»

  ԵԼԺ, 19, 249-252

Հունիսի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել:

ԵԼԺ, IV, 294:

Հունիսի 29. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը:

Հուլիսի 1. Նամակ Հովհաննեսին (Սահրատյան?): Չի պահպանվել

Նույն տեղը։

Հուլիսի 6. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը։

Հուլիսի 7. Հովհաննեսի (Սահրատյան) միջոցով ստանում է գրքեր

Նույն տեղը:

/282  / Հուլիսի 13. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը:

Հուլիսի 14. Բերդի հիշատակարանում նշում է. «Այսօր տարեգլուխ է բանտարկությանս, սկսյալ 14 հուլիսից, 1862: Երկո՜ւ տարի»

Նույն տեղը:

Հուլիսի 15. Նամակ Ղ. Նալբանդյանին։ Չի պահպանվել։ 

Նույն տեղը։ 

Հուլիսի 16. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 20. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 294:

Հուլիսի 23. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։

  Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հուլիսի 27. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 294:

Հուլիսի 28, Պետերբուրգ. Հովհ. Սահրատյանի նամակը Նալբանդյանին. հայտնում է, որ նրա պատվիրած գրքերից ուղարկում է երկուսը ֆրանսերեն լեզվով (?), երեք գրքույկ «Материнская любовь» վերնագրով

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/496:

Օգոստոսի 3. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 294:

Օգոստոսի 5. Նալբանդյանին փոխադրում են N 14 խուցը

ЦГИАМ, ф. III отд., I эксп., д. 75, л. 46.
ԵԼԺ, IV, 294

Նույն օրը. Բերդի հիշատակարանում գրում է. «Սենյակս փոխեցին. ներկի հոտից գլուխս սաստիկ ցավում է»

  ԵԼԺ, IV, 294

/283  / Օգոստոսի 7. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 294

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Օգոստոսի 9. Նամակ հարազատներին, թվագրված օգոստոսի 11-ին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 294:

Օգոստոսի 10. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

Նույն տեղը։ 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Օգոստոսի 13. Նամակներ Ղ. Նալբանդյանին եւ քրոջորդի Ավետիքին: Չեն պահպանվել

  ԵԼԺ, IV, 294:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Օգոստոսի 17. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 295

Օգոստոսի 20. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով: Հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Օգոստոսի 24. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, 19, 295:

Օգոստոսի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

Նույն տեղը։

/284  / Օգոստոսի 27. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը։ 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Օգոստոսի 31. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ:

  ԵԼԺ, IV, 295:

[Օգոստոս]. Պետերբուրգում լույս է տեսնում Ջ. Վերդիի «Տրովատոր» («Տրուբադուր») օպերայի տեքստը՝ Հովհ. Սահրատյանի թարգ մանությամբ. «Տրովատոր, ողբերգություն չորս մասի բաժանված. է երաժշտություն պ. Հովսեփի Վերդի, աշխատություն Հովհաննեսի Սահրատյանց, Ս. -Պետերբուրգ, 1864»

«Ազդի» մեջ (որ գրված է 1864 թ. օգոստոսի 1-ին, Պետերբուրգում) Հովհ. Սահրատյանը նշում է, որ «սորանից քանի տարի առաջ. այդ գործը հայերեն թարգմանելու խորհուրդը իրեն տվել է Մ. Նալբանդյանը: Թարգմանիչը գրքի մի օրինակը նվիրել է Նալբանդյանին, հետեւյալ մակագրությամբ. «Ազնիվ պարոնի Միքայելի Նալբանդյանց, այս թարգմանության տված բարի խորհուրդին համար շնորհակալությամբ եւ հարգությամբ նվիրում է թարգմանիչն»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/383

[Ամառ]. Գրում է «Աղցմիք» հակակրոնական-սատիրական բանաստեղծությունների շարքը եւ «Արկածք նախահորն» պոեմը

  ԵԼԺ, 1, 127–155

2 Սեպտեմբերի 3. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: : 

ԵԼԺ, IV, 295

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնր վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

  Սեպտեմբերի 7. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 295։

Սեպտեմբերի 10. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/285  / Նույն օրը. Նոր Նախիջեւանում 80-ամյա հասակում վախճանվում է Նալբանդյանի հայրը՝ Ղազար Գրիգորի Նալբանդյանը: Ստ. Նազարյանը «Հյուսիսափայլում» մակագիր է տպագրում, հայտնելով է ամսագրի «մի ժամանակ քանքանավոր մատենագրական աշխատակցի»՝ Նալբանդյանի հոր մահը

«Հյուսիսափայլ», 1864, N 9, 646:

Սեպտեմբերի 14. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

3 ԵԼԺ, IV, 295

Սեպտեմբերի 17. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

  Սեպտեմբերի 21. Տեսակցում է Մագդաղինեի (?) եւ Հովհ. Սահրատյանի հետ

ԵԼԺ, 19, 295:

Սեպտեմբերի 22. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը:

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Սեպտեմբերի 24. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 2952 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

  Սեպտեմբերի 25. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

Նույն տեղը:

Սեպտեմբերի 28. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, 19, 295

/286  / Սեպտեմբերի 29. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հոկտեմբերի 1. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 295

Նույն օրը. –Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հոկտեմբերի 5. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մագդաղինեի եւ Ղ. Խաֆաֆյանի հետ

Տ ԵԼԺ, IV, 295

Հոկտեմբերի 8. Եղբոր նամակից տեղեկանում է հոր վախճանվելու մասին

Նույն տեղը:

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հոկտեմբերի 10. Նամակ Ա. Սուլթանշահին, թվագրված հոկտեմբերի 12-ին

ԵԼԺ, 19, 295։

Հոկտեմբերի 11. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հոկտեմբերի 12. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհաննեսի (Սահրատյան) հետ: Տանից ստացած նամակները խիստ վատ են անդրադառնում տրամադրության վրա

  ԵԼԺ, IV, 295

Հոկտեմբերի 15. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 296

/287  / Հոկտեմբերի 19. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

Նույն տեղը:

Հոկտեմբերի 22. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

աՆույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հոկտեմբերի 26. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 296:

Հոկտեմբերի 29. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

  Նույն տեղը:

Նոյեմբերի 2. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ան. Սուլթանշահի, Հովհ. Բերբերյանի, Մագդաղինեի եւ Բերուբեի (?) Հետ

Նույն տեղը: 3

Նոյեմբերի 5, առավոտյան. Նամակ Ղ. Նալբանդյանին, թվագրված նոյեմբերի 4-ին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Մինչեւ նոյեմբերի 6. Նոր Նախիջեւանի հասարակության մի նշանակալից մասը դիմում է կաթողիկոսին, խնդրելով հեռացնել Գ. վ. Այվազովսկուն իրենց թեմի առաջնորդի պաշտոնից: Հարցը սուր կերպով էր դրվում, թերեւս, նրա համար, որ Գ. վ. Այվազովսկին համարվում էր Նալբանդյանի ձերբակալության գլխավոր հանցավորներից մեկը

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.:

Նոյեմբերի 6.   Հ. Խալիբյանը Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ Պ. Ե. Կոցեբուին հայտնելով Գ. վ. Այվազովսկուն, պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Նոր Նախիջեւանի հասարակության դիմումի մասին, խնդրում է՝ ներքին գործերի մինիստրի միջոցով (որին իրենք դիմել են՝ թույլ չտալ, որ այդ իրագործվի, եւ Գ. վ. Այվազովսկուն թողնեն իր տեղում: «Եթե, շարունակում է` Խալիբյանը, /288  / կառավարությանը հաճելի կլինի` մեր հասարակությանը բարերարություն անել, ապա մինչեւ նոր ընտրությունները Հայրապետյանին քաղաքագլխի պաշտոնից հեռացնելը՝ բոլոր խարդավանքներին վերջ տալու, խաղաղություն եւ կարգ ու կանոնը վերականգնելու միակ եւ վճռական միջոցն է»

Նույն տեղը:

Նույն օրը. Հ. Խալիբյանը եւ իր կուսակից այլ «աղաներ» (Գեւորգ Խաթրանյան, Մանուկ Ալաջալյան, Սերոբ Չորչոփյան եւ ուրիշ. ) խնդրագիր են ուղղում Խ. Լազարյանին, որ վերջինս միջնորդի ներքին գործերի մինիստրի առաջ Գ. վ. Այվազովսկուն թեմի առաջնորդի պաշտոնում թողնելու մասին: Ավելացնելով, որ Պետերբուրգում եւս կան Գ. Վ. Այվազովսկուն թշնամի մի քանի անձնավորություններ, անհրաժեշտ են համարում «ամենախոնարհաբար խնդրելու, որ նա . Լազարյանը) ձեռք առնի իրենից կախված միջոցները

  Նույն տեղը։

Նոյեմբերի 7. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Ղ., Խաֆաֆյանի հետ

ԵԼԺ, IT, 296։ 

Նոյեմբերի 9. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Հովհ. Սաֆրասյանի  եւ Հ. Աճեմյանի հետ

Նույն տեղը:

Նոյեմբերի 12. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նոյեմբերի 13. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նոյեմբերի 16. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ

ԵԼԺ, IV, 296: ՀՀ,

Նոյեմբերի 18. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նոյեմբերի 19. Եղբոր միջոցով ստանում է Փավստոս Բուզանդի «Պատմությունը»

Նույն տեղը։ 

/289  / Նոյեմբերի 25. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ղ. Խաֆաֆյանի եւ Հովհ. Սահրատյանի հետ

Նույն տեղը:

Նույն օրը. Եղբոր միջոցով Մոսկվայից գրքեր է ստանում

Նույն տեղը:

Նոյեմբերի 26. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

Նոյեմբերի 27. «Արշալույս Արարատյան» թերթը, արտատպելով «Ազգային թշվառություն» հոդվածը, շտապում է նախազգուշացնել ընթերցողներին՝ նրա մեջ արտահայտված մտքերը հայտարարելով «սխալ եւ ազգավնաս»: «Այս հոդվածը, գրում է թերթը, որ լի է կրիվք [կրքով], եւ ազգային երեւելիները, պեյերը, էֆենտիները եւ հոգեւոր հովիվները չարաչար կպախարակե եւ կզրպարտե. կերեւի, թե դադարյալ «Մեղու» լրագրին ներշնչությամբը գրված է:

Չենք գիտեր, թե ազգային երեւելիները, պեյերը, էֆենտիները ու Հարուստները, որոնք ազգին պարծանք ու պաշտպաններն են, ազգին մեջեն հանելով, խեղճ ու աղքատ ժողովուրդը ինչպե՞ս պիտի կրնա Հառաջ երթալ առանց դրամո»:  

«Արշալույս Արարատյան», 1864, NN 767, 769:

Նոյեմբերի 30. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Ս. Գ. Սուլթանշահի, Ղ. Խաֆաֆյանի եւ Մագդաղինեի (?) հետ

  ԵԼԺ, IV, 296: 1

Նոյեմբեր. Նալբանդյանին N 14 խցից տեղափոխում են N 17-ը, ուր մնում է մինչեւ բերդից դուրս գալը

  ЦГИАМ, ф. III отд., 1 эксп., д. N 44.

Դեկտեմբերի 3. Ղ. Նալբանդյանի նամակից տեղեկանում է մոր հիվանդության մասին, նաեւ՝ որ Հովհ. Բերբերյանն ու Ան. Սուլթանշահը տասն օրից Փարիզից կվերադառնան

ԵԼԺ, IV, 296

Նույն օրը. Նամակներ Ղ. Նալբանդյանին եւ Ան. Ֆր. Իվան-ին (?) մոր հիվանդության մասին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

/290  / Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում Սմբատ Շահազիզի «Լեւոնի վիշտը եւ զանազան բանաստեղծություններ» ժողովածուն: Պոեմի երրորդ գլխի վերջին տողերը նվիրված են Նալբանդյանին

... Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից,
Ո՛վ նոր հայախոս եւ ազնիվ մշակ.
Քեզ կարող էի անմահ փուշերից
Քաջ մարտիրոսի բոլորել պսակ։

Քնարիդ լարերն ազատ շարժվում են,
Երբ ազատ քո կամք, ազատ քո հոգին.
Այդպես սոխակներ ներդաշնակում են,
Հեռու վանդակից, թփերի միջին։

Սրտիդ կսկիծը-կսկիծ է ազգի,
Եվ ո՛չ մի դիմակ կեղծավորության,
Գրչիդ վաստակը-մեծություն հայի,
Թեեւ հայասերք՝ են քո դավաճան:

Ով, ազգի անդամ, հավերժ հարգելի,
Թո՛ղ մխիթարե կուրծքիս հառաչանք
Պայծառ ճակատըդ Հայրենասիրի,
Որի վարձն եղավ ապերախտ զրկանք:

«Լեւոնի վիշտը, ժամանակակից վեպք, չորս գլուխ բաժանված է եւ զանազան բանաստեղծություններ», Մոսկվա 1865, 102-103

 

Գրական ավանդության համաձայն, Նալբանդյանը, կարդալով Ս. Շահազիզի պոեմը, ասել է. «Լեւոնի վիշտը-դա իմ վիշտն է» («Նոր-Դար», 1892, N 56): 1865 թ. սկզբներին III բաժանմունքի անանուն գործակալը իր լրտեսագրում նշելով, որ այդ գիրքը պարունակում է կառավարության դեմ ուղղված մտքեր, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոմանց կարծիքով «Լեւոնի վիշտը» միեւնույնն է, թե «Նալբանդովի վիշտը»... 

  Անտիպ երկեր, 705:  

Դեկտեմբերի 5. Ղ. Նալբանդյանը հայտնում է, որ դեկտեմբերի 3-ի նամակը չի ստացել (ըստ երեւույթին, III բաժանմունքն արգելել է): Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 296

Նույն օրը. «Մեղուն» մերկացնում է Գ. վ. Այվազովսկուն որպես մոլի ռեակցիոների եւ ցարական լրտեսի: Հայտնում է, որ բացի ներքին գործերի մինիստրին գրածից, Այվազովսկին ֆրանսերեն լեզվով մի /291/ գաղտնի նամակ էլ ուղարկել է կոմս Սիվերսին, այս վերջին լրտեսագրի մի պատճենը Մեչուխեչայի ձեռքն անցած լինելով, նա՝ Մեչուխեչան . Սվաճյանը) խոստանում է մի օր հրատարակել՝ ֆրանսերեն բնագրի հետ միասին: Այդ նամակում Գ. վ. Այվազովսկին, կոմս Սիվերսին հիշեցնելով, որ Նալբանդյանը պահվում է բերդում, խնդրում է նրան տալ խստագույն պատիժ, որը պետությանը մեծամեծ օգուտներ պիտի բերե, որովհետեւ Նալբանդյանի պատժվելը նրա նման խռովարարներին խրատ կարող է լինել

Զարմանալին այն է, գրում է «Մեղուն», որ կոմս Սիվերսին գրած այդ գաղտնի նամակի օրինակները հիմա շրջում են շատերի մոտ

«Մեղուն» ցույց է տալիս, որ Այվազովսկին «Իր բանականությունը իսպառ զոհեր է իր սրտի կատաղությանը»՝ խճճվելով հակասությունների ցանցում. մեկ հայտարարում է, որ Նալբանդյանը մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա, հետո նրան անվանում է «ոմն Նալբանդ յանց, զոր բնավ մեկը չճանչեր», եւ հետո, թե՝ Այվազովսկին բացարձակ ազդեցություն ունի բոլոր հայերի եւ մանավանդ Տաճկաստանի հայերի վրա, բայց Նալբանդյանն սպանել է նրա ազդեցությունը... «Ստույգ է, շարունակում է «Մեղուն», որ ճիզվիթները երբեք չկրցան սիրել տրամաբանությունը, բայց այս չափ ալ չկրցան չարչարել զանի»

  «Մեղու», 1864, դեկտեմբերի 5, հավելված՝ «Կտոր մը այվազովսքիաբանություն» [2]:

Դեկտեմբերի 7. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Հովհ. Բերբերյանի հետ

« ԵԼԺ, IV, 296

Դեկտեմբերի 10. Սենատի դատավճիռը Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների գործի վերաբերյալ: Դատավճռի մեջ Նալբանդյանի մասին ասված է

  «Սանկտ-Պետերբուրգի համալսարանի կանդիդատ Միքայել Նալբանդովին, Լոնդոնի պրոպագանդիստների հանցավոր մտադրություններին տեղյակ լինելու, լոնդոնյան արգելված հրատարակությունները Ռուսաստանում տարածելում նրանց աջակցելու եւ Հարավային Ռու/292  /սաստանում, հայերի մեջ, հակակառավարական շարժում ծավալելու ձգտման համար թողնել ուժեղ կասկածանքի տակ, եւ ապա, որպես անբարեհույս անձի, ներքին գործերի մինիստրի հայեցողությամբ, աքսորել Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկը՝ ոստիկանության խիստ հսկողության տակ»

М. Лемке, Очерки освободительного движения, 221–223

Նույն օրը. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։ 

Դեկտեմբերի 11. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Դեկտեմբերի 14. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

  ԵԼԺ, IV, 297:

Դեկտեմբերի 17. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնը վում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Դեկտեմբերի 21. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 297

Դեկտեմբերի 24. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Հ ՀԿ Նույն տեղը:

Դեկտեմբերի 25. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը։ 

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Դեկտեմբերի 28. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

է ԵԼԺ, IV, 297

Դեկտեմբերի 31. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը։ 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

/293  / Նույն օրը. Նամակներ է ստանում Հովհ. Սագրատյանից եւ Ան. Սուլթանշահից

ԵԼԺ, IV, 297

Բերդի հիշատակարանում գրում է. «1864-ն էլ վերջացուցինք, բայց տխրությամբ. տեսնինք նորը, որ ահա զարկում է. շնորհավոր նոր տարի: 1865, 1 հունվարի. ժամ առաջին»

Նույն տեղը։ 

[1864]

Գրում է «Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը» եւ «Հիշենք» բանաստեղծությունները՝ «Գամառ-Քաթիպայի բանաստեղծությունները» գրքի (Մոսկվա, 1864, գրաքննության թույլտվությունը՝ ն. թ. մարտի 31) ընթերցումից հետո

  ԵԼԺ, 1, 107-110

1865

Հունվարի 1. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, 19, 297

Հունվարի 4. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Նույն օրը. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 297

Հունվարի 7. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Հունվարի 8. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունվարի 11. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

ԵԼԺ, IV, 297

/294  / Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Հունվարի 13. Հիվանդությունը ծանրանում է, մարմնի վրա երեւում, են «խուլ» բշտիկներ։ Խնդրում է բժիշկ կանչել

ԵԼԺ, IV, 297

Նույն օրը. Բերդի պարետին ուղարկում է մի գրություն՝ խնդրելով օրենսգրքի 9-րդ հատորը: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

  Նույն օրը. Ստանում է գրքեր

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 14. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

  Նույն տեղը:

Հունվարի 15. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել։ 

  ԵԼԺ, IV, 297

Նույն օրը. Բերդի հիշատակարանում նշում է հիվանդության վատթարանալը: «15-ին տկարությունս շարունակվում է ամենայն կատաղությամբ. բոլոր մարմինս ուռած է՝ ոտից մինչեւ գլուխ, եւ գիշերը ջերմ ունիմ, այսինքն՝ ցրտություն, բայց լուսադեմին քրտինք: Քուն չկա իսպառ... 15 լույս 16 զարհուրելի գիշեր անցուցի. 5 ժայմը (առավոտյան) զարկել էր, որ քնեցի, այն էլ 7-ին զարթեցա քորից եւ ցավից: Քրտինք ունեի»

Նույն տեղը:

Հունվարի 16-17. Բերդի հիշատակարանում նշում է հիվանդության մերթ հարաբերական բարելավումը եւ մերթ՝ վատացումը

Նույն տեղը:

Հունվարի 17. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ, IV, 298:

Հունվարի 18-20. Բերդի հիշատակարանում նշում է հիվանդության փոփոխական ընթացքը

Նույն տեղը:

1865 

/295  / Հունվարի 20. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 298:

Հունվարի 21-22. Բերդի հիշատակարանում նշում է վիճակի հարաբերական բարելավումը

  Նույն տեղը:

Հունվարի 22, առավոտ. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահ պանվել

Նույն տեղը:

Հունվարի 23-24. Բերդի հիշատակարանում նշում է «եղնճյան տենդի» արտահայտվելը

  Նույն տեղը։

Հունվարի 25. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ: ։ 

Նույն տեղը:

Հունվարի 26-27. Տենդը շարունակվում է

. Նույն տեղը:

Հունվարի 28. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

- ՏՆույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина.

Հունվարի 29-30. Հիվանդության ընթացքի մեջ փոփոխություն չի նկատվում

ԵԼԺ, IV, 298

[Հունվար2]. Նամակ-երկտող ընկերոջը (Ան. Սուլթանշահին): Գրում է, որ բերդում կմնա տակավին 6-8 ամիս ամենաքիչը. նամակն ուղարկում է «այլ ճանապարհով». «Եթե նամակս հասնի ձեռքդ, գուցե այլ նամակներ գրեմ մանրամասն տեղեկություններով քո հարցրած եւ մեզ հետաքրքրած հարցերի մասին... »

  ԵԼԺ, IV, 255։

Փետրվարի 1. Տեսակցում է Հովհ. Սահրատյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

ԵԼԺ, IV, 298

/296  / Փետրվարի 2. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։ 

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 3-7. Հիվանդության ընթացքի մեջ փոփոխություն չի նկատվում

ԵԼԺ, 19, 298-299։

Փետրվարի 7. Երկտող Ուդովին (?)։ Չի պահպանվել: ։ 

ԵԼԺ, IV, 299:

Փետրվարի 8. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, բժշկի (?), Ղ. Խաֆաֆյանի եւ Մագդաղինեի հետ

Նույն տեղը։

Փետրվարի 8-9. Բերդի հիշատակարանում նշում է հիվանդության վատթարանալը

Նույն տեղը:

Փետրվարի 10. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել: ։ 

Նույն տեղը:

Փետրվարի 10–14. Բերդի հիշատակարանում նշում է վիճակի հարաբերական բարելավումը

Նույն տեղը:

Փետրվարի 11. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձ նշվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 15. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ

  ԵԼԺ. IV, 299

Նույն օրը. Վիճակն սկսում է վատթարանալ

  Նույն տեղը։

Փետրվարի 16-18. Շարունակվում է նույն վիճակը

Նույն տեղը։ 

/297/ Փետրվարի 18. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

  Նույն տեղը։

Նույն օրը. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 18-21. Շարունակվում է նույն վատ վիճակը

ԵԼԺ, 19, 299

Փետրվարի 21-22. Բերդի հիշատակարանում նշում է. «Եղինճը [տենդը] արդեն քանի օր է թույլ է, բայց հազը եւ կուրծքիս ցավը իսպառ քամեց ուժս»

Նույն տեղը:

Փետրվարի 22. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի հետ՝ 

Նույն տեղը:

Նույն օրը. Հ. Խալիբյանի եւ Գ. վ. Այվազովսկու համախոհներից Գր. ավագ քահանա Սուքիասյանը Ալեքսանդր Լազրիչին (Թայիրյան?) ուղղած նամակում հայտնում է, թե Նոր Նախիջեւանի քաղաքացիների մեջ օրեցօր սաստկանում է երկպառակությունը, եւ որ՝ «աստված ինքն անկարող է հանգցնել երկպառակության այդ հրդեհը»: Ինչպես երեւում է նամակի հետագա տողերից, Խալիբյանի եւ Այվազովսկու դեմ ժողովրդի հուզմունքն այնքան ուժեղ է եղել, որ Խալիբյանը շտապ հեռագրել է Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի զինվորական գեներալ-նահանգապետին, իսկ վերջինս, Պետերբուրգում խորհրդակցելով ներքին գործերի մինիստրի հետ, հեռագրով հրամանագրում է Կ. Հայրապետյանին՝ հայտարարել ժողովրդին, որ ոչ ոք չհամարձակվի՝ Այվազովսկուց բացի այլ իշխան կամ առաջնորդ ճանաչել եւ նույնիսկ խոսել նրա դեմ, հակառակ դեպքում պատասխանատու է քաղաքագլուխը

  Մատենադարան, Երիցյանի ֆ., թղթ. 149, վ. 76:

Փետրվարի 22-23. Հիվանդության ընթացքի մեջ փոփոխություն չի նկատվում

  ԵԼԺ, IV, 299։

Փետրվարի 23-24. Բերդի հիշատակարանում նշում է. «Լավ եմ մասնավորապես»

Նույն տեղը:

/298  / Նույն օրերին. Նամակներ է գրում Ղ. եւ Ս. Նալբանդյաններին Չեն պահպանվել:

Նույն տեղը։ 

Փետրվարի 24. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Փետրվարի 25-26. Բերդի հիշատակարանում նշում է. «Մինչեւ մարտի 1-ը, որ չեմ գրել, եղինճը գրեթե աներեւութանում է, բայց կուրծքիս ցավը եւ հազը, ինչպես եւ վերեւը ասված է, հոգիս հանեց»

ԵԼԺ, IV, 299։

Մարտի 1. Տեսակցում է Ղ. Նալբանդյանի, Մագդաղինեի, Գոհարինեի, Հովհ. Սահրատյանի եւ Ան. Սուլթանշահի հետ

Նույն տեղը:

Նույն օրը. Կատարում է վերջին գրանցումը Բերդի հիշատակարա նում

Նույն տեղը:

Մարտի 4, 5, 15, 19 եւ 25. Նալբանդյանի նամակները Սորոկինի միջոցով հանձնվում են եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Մարտի 22. Նամակ հայր Աթանագինեին. շնորհակալություն է հայտնում ուղարկած գրքերի համար եւ իր կարծիքները հայտնում Հայոց հին մատենագրության կնճռոտ խնդիրների, մասնավորապես Աբրահամ Խոստովանողի թարգմանած «Վկայք Արեւելից» գործի մասին: Չի պահպանվել: Մի հատվածի մեջ է բերված Եր. Շահազիզի «Միքայել Ղազարյան Նալբանդյանց (կենսագրություն)» աշխատության մեջ (էջ 153— 154): Լրացում խմբ.: 

 

Մարտի 30. Ցարը հավանություն է տալիս Լոնդոնի ռուս պրո պագանդիստների (Գերցենի եւ ընկ. ) հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների գործի առթիվ Սենատի տված «կարծիքին»

М. Лемке, Очерки освободительного
движения «шестидесятых годов», 224

/299  / Ապրիլի 8. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 9. Պետական խորհուրդը հաստատում է կառավարող Սենատի կայացրած դատավճիռը՝ Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների գործի վերա բերյալ

М. Лемке, Очерки освободительного
движения  «шестидесятых годов», 223.

Ապրիլի 15. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը: , 

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

Ապրիլի 27. Սենատի դռնբաց նիստում հայտարարվում է Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների դատավճիռը

М. Лемке, Очерки освободительного
движения «шестидесятых годов», 224

Նալբանդյանն ստորագրություն է տալիս, որ Սենատի դռնբաց նիս տում դատավճիռն իրեն հայտարարված է

  «Պայքար», 1923, N 12-13,  

Ապրիլի 29. Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Սուվորովը Պետրոպավլովյան բերդի պարետ Ա. Ֆ. Սորոկինին է հայտնում իրեն ի կատարումն հաղորդված պետական խորհրդի՝ «բարձրագույնս հաստատված» կարծիքը՝ «Լոնդոնի վտարանդիների հետ հակաօրինական հարաբերություններն ունենալու մեջ մեղադրվողների գործի վերաբերյալ:

Սուվորովն ավելացնում է, որ իր կողմից առաջարկված է բարե կարգության վարչության 2-րդ դեպարտամենտին՝ անհապաղ կարգադրություն անել վճիռն ի կատար ածելու՝ Նիկոլայ Սերնո-Սոլովեւիչի, Պավել Վեռոշնիկովի եւ Նիկոլայ Վլադիմիրովի նկատմամբ 15-րդ հա տորի 541-րդ հոդվածի հիման վրա, իսկ ինչ վերաբերում է Նալբանդյանին, ապա մինչեւ նրա մասին ներքին գործերի մինիստրի կողմից /300/ Պետրոպավլովյան բերդում կարգադրություն լինելը, նա պիտի հանձնվի Ս. -Պետերբուրգի օբեր ոստիկանապետի տնօրինությանը

ԵԼԺ, IV, 322-324

Նույն օրը. Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինը, III բա ժանմունքի գլխավոր պետին զեկուցելով Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետ Սուվորովի՝ իրեն ի կատարումն հաղորդած պետական խորհրդի «բարձրագույնս հաստատված կարծիքը», խնդրում է թույլտվություն՝ ի կատար ածելու Սուվորովի կարգադրությունը

Նույն տեղը:

Մայիսի 7. Սուվորովը, III բաժանմունքի գլխավոր պետ Վ. Ա. Դոլգորուկովին հայտնելով, որ Սենատի որոշումը՝ Նալբանդյանին ոստիկանության հսկողության տակ Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկը, ներքին գործոց մինիստրի հայեցողությամբ, աքսորելու մասին՝ չի կատարված, քանի որ բերդի պարետ Սորոկինն այդ մասին դիմել է III բաժանմունքի թույլտվությունը ստանալու համար, որի հետե վանքով Նալբանդյանը մինչեւ այժմ մնում է բերդում, Դոլգորուկովի «բարի հայեցողությանն» է թողնում խնդրել, որ «սրան համանման դեպքերում Ս. -Պետերբուրգի բերդի պարետին իրավունք վերապահվեր անհապաղ կատարելու բարձրագույն հաճության վրա հիմնված պահանջ ները»

  ԵԼԺ, IV, 324-326։ 

Մայիսի 9. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը

ПБЛ, ф. А. Ф. Сорокина

[Մինչեւ մայիսի 13]. Լազարյան ճեմարանի նախկին աշակերտի այցելությունը Նալբանդյանին՝ բերդում.

«Գործով Պետերբուրգում պատահելով, ես կամ եցա տեսնվել վարժապետիս հետ: Ես գնացի նորա մոտ գեներալ Սուլթանշահի եւ նորա [Նալբանդյանի] Ղազարոս եղբոր հետ, որոնք միշտ այցելում էին նորան: Ինձ տեսնելուն պես, նա փարվեցավ եւ սկսավ արտասվել: Նա թեեւ առանձին կերպով ծերացած չէր երեւում, բայց շատ նիհարած էր, ճակատը բացված եւ կզակները դուրս ցցված: Վարժապետ Նալբանդյանից համարյա ոչինչ չէր մնացել. առաջվա Նալբանդյանցին հիշեցնում էին միայն աչքերը, որ վտիտ եւ չոր դեմքի վերա շարունակում էին կրակի պես վառվիլ ու ցոլալ: Իմ այցելությունս կարճատեւ եղավ, որովհետեւ չէի ուզում անհանգիստ անել նորան. առանց այն էլ իմ այցելությունս, իբրեւ երբեմնական աշակերտի, շատ վրդովեց նորան: «Դո՞ւ, ինչպե՞ս եղավ, որ դու եկար /301/ ինձ այցելության», հարցրեց նա: Ես պատկանում էի հակառակ բանակին՝ Մսերի, էմինի, ուստի նա չէր սպասում իմ կողմից համակրություն. իմ այցելությունս նորա համար անակնկալ էր: «Ես եկա, պատասխանեցի ես, հարցնելու, թե ի՞նչ է նշանակում հայերեն մտածել, որ դուք միշտ կրկնում էիք մեզ ձեր դասերի ժամանակ»: Նա մի քանի խոսքով մեկնեց ինձ յուր ասածի միտքը, իսկ յուր կյանքի պայմանների մասին միայն այսքանը կարողացավ ասել՝ «Ա՜խ, այն Այվազը... »

Ե. Շահազիզ, Միքայել Ղազարյան Նալբանդյանց, 116



[1]     Ըստ ինքնագրի՝ «գրքեր» բառը բաց է թողնված:

[2]     Ըստ Աշոտ Հովհաննիսյանի ենթադրության՝ «Կտոր մը այվազովսքիաբանություն» պամֆլետի հեղինակը Միքայել Նալբանդյանն է (տե՛ս ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», հաս. գիտ., 1950, N 7, էջ 51— 76)։ Լրացում խմբ.: