Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թվին ՌՃՀ [1721], աբրիլի Է [7] ումն, աղվան Մահմուտ շայհն, որ Ղանդայհարայ խուրուշ արավ ԺԲՌ [12. 000] զօրօք` հեթեւիլ գալ ի վերայ պարսից: Իշխանքն պարսից յիմացան, վաղվաղակի գալօվ ի տուն թագայորին, ասացին թագայորին թէ` «Մահմուտ շայհն ի վերայ քեզ հեծեաց»: Ասաց թագայորն. «Ոչ հավայտամ այտ բանիդ»: Մեծայմեծք իշխանքն սահմանեցին ԻԹՌ [29. 000] զօրք, ղկեցին պատերազմիլ. գնացին հասին: Զօրքն Մահմուտ շայհին ելաւ ընդդէմ իւրեանց պատերազմ: Զօրքն շայհուն յախտվեցավ, փախին, եկին, մտին Ըսպհան եւ ոչ ելան դուրս: ԺԷ [17] օրէն յետ, եկն հասաւ աղվանըն Ըսպհան, Ֆայրայբատ կասեն, նստաւ տեղն Ը [8] ամիս. շայ Հուսէն ոչ դուս եկաւ կռիվ: Ըսպհանայ մէջն ելավ սուղթիւն, հացի լիտրն մինչ ի Զ [6] թուման: Մնաց թագայորն ողորմելի. էլչի ղրկեց Մահմուտին թէ` «Եկ իմ բախտս քեզ տամե: Մահմուտն յետ ղկեց էլչին, թէ` «Դուն դուս եկ»: Շայ Հուսէնըն թուրն գձեց կուլն գնաց Մահմուտին մօտ: Յեբ որ հաս, հրայման ետ զինորին, ըսպանեցին զշայ Հուսէնըն:

Հրայման ետ զօրքին` մտան ի քաղաքն, սուր քաշեց, յամենեքեան մեծայմեծ եւ իչխանք ընբռնեց, շայ Յուսէն ըսպանեցին ե [5] որդին. մին որդի թաքուցեալ էր եւ փախեալ: Աղվան շայ Մահմուտ նստավ մինչ ի ՌՃՀԸ [1729] (sic) Ըսպհան. շայհի մի որդին որ փախել էր` գնացել էր Թարվէզ, զօր էր ժօղօվել ԼԳՌ [33. 000], մեծայոր էր շինել Ֆրայվօտուն խանն թէ` «Պատերազմ այ աղվանին հետ»: Ֆրայվօտուն խան վեր կացավ, գնալ ի վերայ աղվանին վերայ. մինչ ի Համատան գալն` զօրքն շինեց ԾԵՌ [55. 000] զօրք, գնաց Ըսպահնայի վերայ, կռիվ արին: Ֆրայվօդուն խան յախտեվցաւ, զօրք բովանդակ սրօվ անցան, ԵՃ [500] զօրքօվ եկավ Թարվէզ: Շայի որդին մնաց անհզօրք: Մարդ ղրկեց Թիլֆզու խանին վերէն, թէ` «Իմ հայրս աղվան ըսպանեց, թախտն, ես մնացի անտէր, պիտի որ գաս գնաս»: Գիր գրեց շայհն Թամազին թէ` «Ես գալ չեմ, օսմանցին ինձ վերայ պատերազմուն ունի»: Բարգացավ շայ Թայմազն, Հրայման ետ վրացի Մահմուտ Ղուլի խանին, թէ` «Գնա՛յ Վախտանք խանն բռնա՛յ բեր»: Պատրաստութիւնն ետես Մահմէտ Ղուլի խանն, գնաց ի վերայ Վախտանքի: Վախտանք խանն իւր զօրքօվըն դուս եկավ քաղաքիցն, հաբլայ բարայ գուղն բօվայտակ քաղաքայականն դուս էկավ Վախտանք խանին հետ: Ըսպասեցին Մահմէտ խանին. չեկավ: Վաղդանկն վեր կացավ իւր հզօրքօվն, գնաց Սնըխ-Քորբի կասեն, զՄահմէտ խանն գտավ. կռվեցան: Մահմէտ խանն յախդեցավ, փախավ, գնաց լազգու մէջն, ԶՌ [6. 000] լէզգի ժօղովեց, եկն ի վերայ Վախտանք խանին: Վախտանք խանըն յիմացավ որ Մահմէտ խանըն գալիս այ: Իւր պատրաստութիւնն տեսավ: Վախտանք խանն ունի մին քաթալիկոզ, որ իւր կաթեղկոսն այ. ծածկայբար քաթալիկօզն խօսքն մէկ այ արել Մահմէտ խանին հետ. Վախտանք խանն խաբար չի: Մարդ մի խաբար կու բերէ թէ` «Վախտանք խանն ողջ լինի, լէզգին գալիս այ, քաթալիկօզն կասեր թէ խանն ողջ լինի, սուտ այ»: Եւ նա հավատաց քաթալիկոզին:

Թվին ՌՃՀԲ [1723] ումն, մայիս 2 քաթալիկօզն գիր էր ղրկել Մահմէտ խանին թէ` «Գիշերն քաղաքի դուռն բաց գու թողնեմ, լուս չելած` մննիս քաղաքի մէջն»: Մին սըհաթին լէզգին մտավ քաղքի մէջն, կռիվ ելավ քաղաքումն, ոչ կարեցավ գերի անել, ոսկի եւ արծաթ, ակունկ բովանդակ, ոսկեղէն, արծաթեղէն, առավ լէզգին, եւ քաթալիքօզն փախավ լէզգուն հետ, գնաց քաղաքիցն դուրս: Քաթալիկօզն Մահմէտ Ղուլի խանին հետ մին դտռավ հզօրք ժողովեցին, եկին մին անգամ ի վերայ Թիվլիզու: Վախդանք խանն իւր կինըն եւ իւր որդիքն առավ, դուրս ելավ քաղաքէն. մին որդին, որ է անունըն Շայնայվազ խան, փախավ գնաց Արզրում, Սարու Մուստայֆայ փաշին մօտ: Սարու Մուստայֆայ փաշէն մարդ ղրկեց Ըստայբօլ սուլթան Ահմէթին թէ` «Թիլֆիզու խանի որդին եկել այ տեղս, ասում այ` եկէք ձեզ տամ մեր քաղաքն, որ է Թիֆլիզ, իմ հայրըս գնաց Մօսկօվի մէջն, դուք տիրեցէք մեր քաղաքն»: Օսմանցիք պահեցին զՇայնայվազ խանը. հրաման ետ սուլթան Ահմատն` Սարու Մուստաֆայ փաշին, մեծաորք շինեց, ղրկեց ի վերայ Թիֆլիզու վերայ ԺՌԲ [12. 000] հզօրօք, առին Թիլֆիզ: Երբ որ պռծան, Շայնայվազ խանին օսմանցին եդեր արկաթի մէջ, պահեց ի մէջ տան, Զ [6] պահայպանք են դրել ի վերայ նորա: Պահայպանի մէկն վրացի է, Մանկայսարի որդի կասեն, որ Ըստայբօլ ալիշ վէրիշ կանէր. Սարու Մուսդաֆայ փաշի զօրքումն եկել էր, որ բեղի իւղ կու ծախէր, փաշի իչաղասիքն բօվանդակ կու ճանաչեն, զէրայ ընչու` հանայպազ փաշենց տանըն կու լինէր, զէրայ Շայնավազ խանըն չէր լեզու գիտել օսմանցու, այս Մանկասար որդին, որ լեզու գիտէր լավ վրայցէվար: Փաշէն ասաց. «Դայ գնայ մօտն հաց տանի, հետն խօսայ, որ լեզու գիտայ»: Այս մարդս հանայպազ հաց կերայկուր կը տանէր: Մէկ օր մը իւրեանց խորհուրդն մէկ են արել, գիշերի կէսին փախել. Ճալայ կասեն, վեր կառուն օձի մէջօվ փախավ գնաց ի մէջ Մօսկօվի: Օսմանցին հեծել ղրկեց, ոչ կարացին գտանել: