Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Օսմանցին իւր մեծ հզօրօք գալ Երեւանայ վերայ: Եղեւվարդայ վեր կացաավ մինչ ի Երեւան, Գ [3] ավուրն հասավ Երեւանայ մօտն, մին Սամբթէկի Դալմայ կասեն, ջրի վերէն, տեղն նստավ Աբդուլայ փաշէն: Մինչ ի Երեւան կէս ժամէն տեղ այ: Երեւանանայ Դ [4] կողմի գեղն եւ գավառն բօվանդակ փախի եկին մտին քաղաքն:

Է [7] օր անցավ, օսմանցին չէր գնացել յԷջմիածին. Ըստամբօլու մին Ֆարման էկավ թէ` «Յէջմիածնու հեդ բան չունէք»: Էն թարիղին Աստուածայտուր կաթուղիկոսն յԷջմիածին չէր, շահ Թամազն ուզել էր, գնացել էր Թարվէզ:

Յետի օրն յառաջ գնաց մօտն բերդին, մօտ սուրբ Ամենայն Փրկիչի լանչին, թօփերն սահմանեաց օսմանցին, սուրբ Մատուռ կասեն ԻԹ [29] թօփ տեղն սահմանեց, ԺԲ [12] թօփ Ամենափրկչի լանչին սահմանեց, Է [7] թօփ` Գ [3] բլուրի լանջին սահմանեց Թօփերն կրակեց ի վերայ քաղաքին Դ [4] կողմն. առավ քաղաքի օսմանցին, ոչ կարեցավ դուս գալ պարսից մարդն:

Երեւանայ խանն, որ կասեն Միհրայլի խան, հրայման ետ, քաղաքի թուրքն եկավ քրիստոնի մէջն մտավ, կռիվ արին օսմանցուն հետ` մինչ ի Կ [60] օրն: Շատ բազում օսմանցի սրօվ անցան, ոչ կարաց օսմանցին մտանել քաղաքն: Օսմանցին փորքայցավ, Աբդուլայ փաշէն ղրկեց Բէյայզիդու ԼԵՌ [35. 000] քուրդ եկավ, նորանք էլ ոչ կարեցան մտնել քաղաքի մէջն: Շատ բազում հզօրն սրօվ գնաց օսմանցու աջիզ եղան:

Աբդուլայ փաշէն գիր ղրկեց դագաւորի սուլթան Ահմատին թէ` «Յերեվանայ հզօրքն շատ այ, չեմ կարում առնել»: Հրայմանեաց թագայորն, Քօթէահեայ փաշան ԺՌ [10. 000] հզօրօք եկավ, եհաս Երեւան: Նորա զօրքն գնաց Երեւանայ տակին, Նորայ-գավիթ կասեն, նորա մոտ իջավ հզօրքն նորա:

Գ [3] օր անցկացավ, փաշէքն մէկ տեղ եկին մասլըհաթ արի, հինգշաբաթ օրն քաղաքի վերայ երիշ պիտեն անել: Հինգշաբաթ օրն որ լուսացավ, տասնեւմինսը հոգին, Աստուած փրկէ, Տէրն ազատէ, օսմանցին երիշն արավ, սրօվ եւ թրօվ, Զանգու ջուրն կասեն, մեծ գետ այ, որ ձիայորքն չի կարալ անցնիլ, այնպէս լցվեց օսմանցին այս ջրիս մէջն, որ ջուրն կտրվեց եւ ցամաքեցաւ: Օսմանցիք մտան քաղաքն. յառաջի ըսկիսբն քրիստոնէն կռվեց մինչ ի կէս օրն: Հայերի մեծայորն էր Հունդի բէկենց Յօհանն, Քէչի բէկենց Պողոսըն, Միրզայջանենց Թավի, Կառճիկ Օվանէսն. այս մեծայմեծկս ըսկսեցին կռվիլ օսմանցուն հետ:

Ձորայգեղեցի Գրիգոր վարդայպետն, ինչափ որ ժողովուրդ ունէր, բօվան առավ մտավ Ձորայգեղայ Սուրբ Սարգիս վանքըն: Էն օրն ԲՌ [2. 000] քրիստոնայ սրօվ անցան. տաչիգըն փախավ մտավ բերդի մէջն, քրիստոնէն մնաց ի քաղաքի մէջն:

Գրիգոր վար[դ]այպետ խնդրեց, ինչ որ ժողովուրդ կէր, եկան տեղն, գիշերվայ մին ժամին տեղն խորհուրդ արին. «Որպէս անենք վաղն օսմանցին մեզ զյուրն կու քաշայ, մեր արդարներն գերի կու վարէե: Իւրեանց պատրաստութիւն տեսին, ղրկեցին, Կոնտի թաղ կասեն, որ հարիւր տուն բօշայ կայ, քրիստոն մեծ մեծ իշխանք, գանձայ տէր բօշէք: Մինն որ է Բաբուռ օղլի Ղազարն, մէկն Կլդուզն, մէկն Դաւիթն, մէկն Բէյրամըն, մէկն Պետիքն: Այս հինգ բօշէս բօվայտակի բօշէքանց մեծայորքն են: Բօշէքն եկան վարդայպետին մոտ: Վարդայպետն Գրիգոր աստուածայբան, ըսկսեաց աղաղակ, աղաղակել ժողովուրդին, լալով աչքօվ աղերսալի: Բօշայ Ղազարն ասաց. «Վարդայպետ, երկու հարիւր պատվայկան մարդիք ունիմ, իւրանց թրերօվն, իւրանց թվանքներօվնե: Այս շինեց սահմանեցին: Ձորայգեղեցի Հունդու բէկենց Յօհանն ըսկսեց մարդ ժողովելն, Պրն. Փերիգուլն, Պրն. Արզում բէկն, Պրն. Թաթոսն, Պրն. Մլուն, Պրն. Մկրտիչն, Պրն. Մախլասն, Պրն. Նիկողոսն, Պրն. Սրիպիոնենց Ավետն, Պրն. աղայ Զատէն, Պրն. Նուրի, Պրն. Զօհրաբըն, Պրն. Ալեքանըն, Պրն. Աղամն, Պրն. Գալուստն, Պրն. Էրամն:

Սորանք գիշերն խուրհուրդ արին իւրեանց մէջն, բազում հզօրք շինեն, որ յառավոտուն թէ օսմանցի գայ ի քաղաքի մէջն, հազիր լինեն, կռվեն: Լուսացավ յառայվօտն, Աստուծոյ ողորմութիւնն հասավ, օսմանցին չըմտավ քաղաքն, որ է օրն յուրբաթ: Էն յուրբաթ օրն քրիստոնէքն իւրեանց պատրաստութիւն տեսին. Փարայքար մին գեղ այ. Գօգումբէթ մին գեղ այ, Կայվայկերդ մին գեղ այ, Յառինջ, Յավան, Գավան, Ձագ, Նորայգեղն, բօվայդակ այս գեղերիս մարդն մտել ի քաղաքն. այս գեղերուս մարդն կամ քաղաքի մարդն կամ գեղերի մարդն միայորեցան, բօվանդագ եղան ամենեքեան, որ պատվայկան բան այ, կան մարդիգն եղան ԹՌ [9. 000] քրիստոնեայ, որ այս բանայկան այ, անբանն ոչ կարայ առնուլ ի ձեռն սուր: Այսպէս յառայվօտուն լուսայցավ շաբաթ օրն, բօշայ Ղազարն, բօշայ Կլդուզն, բօշայ Դավիդն, Պետիկն, իւրեանց հզօրօվն եկին Ձորայգեղ, որ ունին սոգանք հզօրք ունին ԲՃԼԴ [234]: Հրայման յետ Գրիգոր վարդայպետն բօշէքանցն, թէ «Դուք պահեցէք Խ [40] ջաղացի ճանայպարնե. Ձորայգեղայ հզօրքն, որ է ԳՌ [3. 000] պատվայկան գեղից մարդիք, ունեն գովայկան սրեր եւ կամ թվանքներ, սոցանց հրայման ետ Ծակ-քար կասեն, տեղն պահեն: Եկին Կունդի թաղի հզօրքն, սոքանք դաբախանի ճանայպարհն պահելօվ. եկին Ջուհայրենց թաղի հզօրքն ԹՃԾԵ [955] պատվայկան մարդիգ, սրօվ եւ թրօվ, Տէր Մօվսէս կասեն, սոցանց մեծայորքն այ, սոքանք Դարբինոցի ճանայպար կասեն, տեղն պահելօվ: Եկի Հին Երեւանայ թաղի հզօրքն, որ է մեծ հզօրք, դռ [=4. 000] պատվայկան մարդիգ, սոցանց մեծս յորքն էր Փայլէվան Նիկողոսն, որ է Նալբանդ. մին մեծայոր էլ Մարիամի որդի Անդոնն. մին մեծայոր էլ Խաթունի որդի Բութիքն: Այս ԴՌ [4. 000] հզօրքըզ ունին երեք մեծ մեծայոր:

Եկին բօվանդակ Ձորայգեղ ԹՌԴՃԻԳ [9423] հզօրք, որ պատվայկան կռվարար. մնացեալն կային մինչ ի ԻԸՌ [28. 000] արայկան եւ իգական, որ անպէտ են, բաց թողին իւրեանց ի վերայ տներուն, որ նստեն տներուն պահայպան լինեն: Մնացեալն կռիվ անօղն, սրերն կապած ի մէջ Ձորագեղու լցվեցան: Դարձեալ ծանիր օսմանցին քաղաքի Դ [4] կողմն պատել էր, ոչ կարէր մտանել քաղաքն Դ [4] կողմէն, զէրայ քաղաքի մէջն բօվայդակ պարտէզ եւ բուրաստան այ, յայգեստան այ, երկու ղուն ունէր, օսմանցի ոչ կարէր մտանել ի քաղաքն. զէրայ, Ձորայգեղու կողմն ոչ կայ բուրաստան պարդէս, բաց է, ոչ կայ ծառ, ոչ կայ յագեստան, հանայպազ օսմանցին տեղէն երիշ կանէր, հանայպազ թօփերն կրակելօվ ի վերայ քաղաքի:

Երեւանայ խանն, որ է Մէհրայլի խանըն, մէլիգ Սըհակն, մէլիգ Աղամալի որդին, եւ իւր աղպեր աղայ Վէլին, Պրն. Կարայպետն, Պրն. Բարխուդարենց Մուքէլն, Մոծակենց Բաբայջանըն, երկոտասան մեծ իշխանք, Միհրալի խանըն իւրեանց դստրօվն տարավ ի մէջ բերթն: Մնացեալ փորքն իշխաներն սկսեց իւրեանց պատրաստութիւնն տեսել. Եասամանի որդի Յարութիւնն, քրիստոնայքն էլչի պատրաստեցին` որ ղրկեն փաշին մոտ: Այս Յարութիւնն, քրիստոնէս, որ անցավ Զանգու գետն, օսմանցու ենկիչարին, ոչ եթող գնայ հասանի փաշին, ըսպանեցին զնա: Քրիստոնէքն ըսկսեցին իւրեանց պատրաստութիւն տեսանել: Էն թարիղին ԳՌ [3. 000] Մըսըրայ` ղուլ եկավ, Նորայգեղի տակին նստավ, յառանց ճաշի հրայմանին երիշ արին քաղաքի վերայ, կողմօվն Ձորայգեղայ` մտավ ի քաղաքն օսմանցին: Ձորայգեղու հզօրքն յաղտվեցավ, փախավ, եկ ի Խ [40] ջաղացայ տակն: Գրիգոր վարդայպետն ղրկեց հետեւ բօշէքանց, թէ` «Ձորայգեղայ հզօրքն յախտվեցաւ, շուտօվ գաքե: Լսեցին այս բօշէքն, վաղվաղակի գալօվ Ձորայգեղի թաղն: Օսմանցին առել այ մինչ ի Ձորայգեղու կէսն, ոչ է կարում գալ յառաջ, երկուղն շատ է օսմանցու, վախում է գալն յառաջ: Վարդայպետն ըսկսեց աղաղակել լալօվ աչօք աղերսալ ի բօշէքն: Բօշէք ըսկսեցին յաջն համբերել վարդայպետի: Բօշէքն ԲՃԼԴ [234] հզօրօվ, Ձորայգեղու հզօրովն, ըսկսեցին կռվել ի մէջ Ձորայգեղայ վերայ: Հայոց հզօրի կռվի տեղն բայցրայգուն է, օսմանցու կռվի տեղն ցացայգոյն է: Ըսկսեցին բօշէքն թվանքներն կրակել ի վերայ օսմանցու: Օրն է երկուշաբթի, Աստուծոյ ողորմութիւն հասավ, յախդվեցավ օսմանցին, ԶՌ [6. 000] օսմանցին անցավ սրօվ, ՌԳՃ [1. 300] քրիստոնիցն անցաւ սրօվ: Օսմանցին փախավ, անցավ ի ջուրն Զանգու, գնաց իւրեանց եօթեվանըն: Աբդուլայ փաշէն բարկացավ ինքինքեան, ոչ եթող ենկիչարին երիշ անելու: