Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԸ. Եւ մինչդեռ երանելին սուրբն Հռիփսիմէ խաւսէր զայս ամենայն՝ անդէն ի նմին գիշերի եկին * հասին վաղվաղակի ի տեղի անդր իշխանք թագաւորին, եւ դահճապետն դահճաւքն հանդերձ * ընդ նոսա, եւ ջահք լուցեալք առաջի նոցա։ 2  Եւ մատեան վաղվաղակի, կապեցին զնա * ձեռս յետս, եւ խնդրէին զի հատցեն * զլեզուն։ 3  Իսկ նա * իւրովի կամաւք բացեալ զբերանն՝ հանեալ մատուցանէր զլեզուն։
       4  Եւ անդէն զհանդերձիկն պատառատուն * որ զնովաւն էր՝ ի բաց զերծուին ի նմանէ. եւ հարեալ չորս ցիցս ի գետինն , երկուս ոտիցն եւ երկուս ձեռացն՝ * եւ պրկեցին զնա. եւ մատուցին * զկանթեղունսն ցմեծ ժամս. այրէին եւ խորովէին զմարմինս նորա հրով կանթեղացն։ 5  Եւ քարինս վարեցին ընդ գոգս նորա եւ ի վայր վայթեցին զաղիս նորա. եւ մինչդեռ * կայր կենդանի՝ փորեցին * զաչս երանելւոյն։ 6  Ապա անդամ անդամ յաւշէին զնա եւ ասէին, եթէ «Ամենեքան որ իշխեսցեն անգոսնել եւ անարգել զհրամանս թագաւորաց՝ * ըստ դմին աւրինակի կորիցեն»։
       7  Իսկ էին եւ * այլ սուրբք, արք եւ կանայք, որ ընդ նոսա եկեալ էին, աւելի քան զեաւթանասուն մարդ. այլ որ * ի ժամուն անդ հասին ի տեղին յայն * ի նոցանէն, որ խնդրէին ամփոփել * եւ * թաղել զմարմինս նոցա , յորոց * վերայ սուր եդեալ * կոտորեցին իբրեւ երեսուն * եւ երկու ոգիս ։
       8  Որոց ասացեալ եւ նոցա զայս. «Սիրեցաք * զքեզ, Տէր, զի լուիցես զձայն աղաւթից մերոց. խոնարհեցուցեր զունկն քո բարերար, եւ մեք կարդասցուք * առ քեզ ։ 9  Քեզ փառք, որ ոչ զրկեցեր զմեր * անարժանութիւնս ի քոց բարեացդ, մարդասէր . որ պահեցեր զմեզ * իբրեւ զբիբ ական, եւ ի հովանի թեւոց քոց ապրեցաք * յանաւրէնութեանցս բազմութենէ. եւ ահա մեռանիմք վասն փառաւորեալ անուանդ քոյ»։ 10  Եւ զայս * միաբան ասացեալ՝ առ հասարակ սպառեցան։
       11  Եւ մի ոմն որ անդէն * ի ներքս սպանին ի հնձանի անդ, ուր էին վանք նոցա. որ այսպէս ասէր ի ժամ հրաժարելոյն * իւրոյ. «Գոհանամ զքէն, Տէր բարերար, զի եւ զիս ոչ զրկեցեր. զի ես հիւանդ էի, եւ ոչ կարացի ընթանալ * եւ զհետ ընկերացն ժամանել. սակայն դու, Տէր մարդասէր * եւ քաղցր, ընկա՛լ եւ խառնեա՛ եւ զիմ ոգիս * ի գունդ քոյ սուրբ վկայիցն, ընկերացն իմոց եւ * քերցն, առ քո աղախինն եւ մայրն մեր * եւ * գլուխ Գայիանէ, եւ * զքեզ * սիրիչ եւ որդեակ մեր Հռիփսիմէ»։ 12  Եւ սա * այսու աւրինակաւ խաւսեալ ՝ փոխեցաւ։ 13  Եւ քարշեալ * ի բաց ընկեցին զմարմինս նոցա՝ * առ ի կեր լինել շանց քաղաքին եւ գազանաց երկրի եւ թռչնոց երկնից։