Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՆԵԿՏԱՐ ԵՒ ԱՐՏՍՈՒՔ

ԱՌ ԾԱՂԿԱՆՈՅՇ

Երէկ եկայ

Շուրթերուդ վրայ

Մեղր հաւաքել,

Այտերուդ վրայ

Սէր ճաշակել։

 

Երէկ տեղար

Զըւարթաբա՜ր,

Ձըմրան ծաղիկ`

Ձիւն լուսատարր

Թիթեռն հալի՜կ։

 

Եկայ նեկտար

Անմահարար

Ըմպել` անյա՜գ`

Յաչկունսըդ վառ

Սիրոյ բաժակ։

 

Եկայ, բայց զո՜ւր.

Միայն քո բոյր

Էր զգալի. դու,

Վարդ երկնաբո՜յր,

Էիր հեռու։

 

Եւ սրտաբեկ

Տուն դարձայ, հէ՜գ.

Ւ՚ ըմպեմ արտսուք,

Նեկտարի տեղ

-Չե՞ն նոյն հեղուկ…։

(Գրական եւ իմաստասիրական Շարժում Բ. Տարի, 1884, էջ 38)