Գիրք վաստակոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն ճանաչելոյ զխաղողն թէ շա՞տ գինի առնէ թէ քիչ:

Գնա կուզերն եւ պատրաստութեամբ ընբռնեա երկու մատամբդ մէկ պտուղ մի, եւ խլեա կոյզկապէն, այնպէս որ չպտղի պտուղն. եւ տես, թէ ընդ կապծակն ջուր գայ դուրս՝ գինեբուղխ է եւ շատ գինւոյ նշան. եւ թէ չելանէ ջուր՝ նա վատ է, եւ սակաւ գինի լինի: Եւ փորձեալ են ոմանք, որ երբ արտերն կամ այլ սերմանքն աղէկ լինին՝ նա գինին սակաւ լինի: Եւ այլ ոմանք փորձեալ են, որ երբ գարունն անձրեւային գայ՝ նա գինին շատ լինի. եւ թէ յայնժամ գայ անձրեւն որ ազոխն քան զքուշնայ մի լինի՝ նա խիստ օգտէ. եւ թէ յառաջ որ հասանի՝ յոր ժամու գայ՝ օգտէ. եւ եթէ կթելոյն ժամն գայ անձրեւն՝ շատ գինի առնէ, սակայն նօսր լինի եւ շոյտ քացախի: