Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քանի որ տեսնում զքեզ հեռեւանց,
Զէտ շամբայ եղեգն ելեր ես կանգնած,
Վարդ ես, մանուշակ ցեղեւցեղ օրինած,
Լութվ ու քարամով զլուս երեսդ բաց:

Աստուած զարդարեր զքեզ ամեն բարով,
Ուներդ է քաշած բարակ ղալամով,
Վիզդ շող կու տայ զէտ բարկ արեւով,
Կերես, կու լափես անանց կրակով:

Ճակատդ է մէյտան, աչուիդ է կանթեղ,
Քո լեզուդ քաղցր է քան զշաքար ու մեղր,
Քու սէրդ է արեր` չեմ դադրիր մէկ տեղ,
Ի քենէ պիտի իմ տէրտէրուն դեղ:

Քանի կու տեսնում, սիրտս կու մարի,
Եւ մէկ օրն ինձի կու թուի տարի,
Քու սէրդ է արեր զիս ծառայ, գերի,
Ոչ կու ազատէ ՚ւ ոչ կու ողորմի:

Հիվանդ եմ եղեր ի քո շատ սիրուդ,
Այլ չեմ դիմանար ի քո կարօտուդ,
Հալեր եմ, մաշեր զէտ զփայտի փուտ,
Ինձ ճար թէ չանես, նա գտնուս հոգուդ:

Դո՛ւ ես արեր, դո՛ւ, զիս խեւ ու մաճլուն,
Գիշեր ու ցորեկ յաչքս չի գար քուն,
Իմ դարտս ի քենէ, երթամ գանկտիմ ո՞ւմ,
Կերես, կու լափես զիմ սրտիկս դուն: